Մադագասկար 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մադագասկար 3
Madagascar 3: Europe's Most Wanted
Madagascar3-Poster.jpg
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և մանկական ֆիլմ
Թվականհունիսի 8, 2012[1], հոկտեմբերի 2, 2012[2] և օգոստոսի 1, 2012[3]
ՊրեմիերաՀունիսի 6, 2012 թ.
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷրիկ Դարնել, Թոմ ՄակԳրաթ և Կոնրադ Վերնոն
ՊրոդյուսերՄիրեյ Սորիյա
Սցենարի հեղինակՆոյ Բաումբախ և Էրիկ Դարնել
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժNick Fletcher?
Պատմվածքի վայրԼոնդոն, Նյու Յորք և Շվեյցարիա
ԿինոընկերությունDreamWorks Animation SKG և Pacific Data Images
Տևողություն93 րոպե
Բյուջե145 000 000 $[4]
Շահույթ746 921 274 ԱՄՆ դոլար[1]
ՆախորդՄադագասկար 2
Պաշտոնական կայքէջ
Madagascar 3: Europe's Most Wanted Վիքիպահեստում

Մադագասկար 3 (անգլ.՝ Madagascar 3։ Europe's Most Wanted), ամերիկյան DreamWorks Animation ընկերության կողմից արտադրված լիամետրաժ մուլտֆիլմ է, որի պրեմիերան կայացել է 2012 թվականի հունիսի 6-ին։ Մուլտֆիլմի ռեժիսորներն են Էրիկ Դարնելլը, Թոմ ՄակԳրատը և Կոնրադ Վերնոնը, այն շարունակությունն է Մադագասկար 1 և Մադագասկար 2-ի մուլտֆիլմերի։

2012 թվականի հունիսի 24-ի դրությամբ մուլտֆիլմը 34-րդ տեղում է գտնվում ամենաշատ շահույթ ունեցող մուլտֆիլմերի ցանկում։

Մուլտֆիլմի OST-երից մեկը հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ն է։[փա՞ստ]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առյուծ Ալեքսը, զեբր Մարտինը, գետաձի Գլորիան և ընձուղտ Մելամանը վերջնականապես որոշում են վերադառնալ Նյու Յորք։ Նրանք պինգվինների ինքնաթիռով թռչում են, սակայն ինքնաթիռը վթարվում է Ֆրանսիայում՝ Մոնտե Կառլոյում։ Այնտեղ նրանց է հետևից է ընկնում ոստիկանուհի Շանտել Դյուբուան։ Կենդանիները պատահմամբ հանդիպում են «Սարագոսա» կրկեսի կենդանիներին։ Կրկեսի կենդանիները տուր էին իրականացնում՝ Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, իսկ եթե ամեն ինչ գոհացնի մարդկանց, նաև՝ ԱՄն։ Ալեքսը և իր ընկերները միանում են կրկեսի անդամներին, նրանց ստելով, թե իբր իրենք էլ են կրկեսի կենդանիներ։ Նրանք միասին պետք է լավ հանդես գան ելույթներում, որպեսզի ի վերջո հասնեն Նյու Յորք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մադագասկար 3 հոդվածին