Գլադիատոր (ֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլադիատոր (այլ կիրառումներ)
Գլադիատոր (անգլ.՝ Gladiator), 2000 թ. նկարահանված պատմական ֆիլմ, որի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է, իսկ գլխավոր դերակատարներն են Ռասսել Քրոուն և Խոակին Ֆենիքսը։
«Գլադիատորը» արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 5 «Օսկարի», իսկ Ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում գլխավոր հերոս Մաքսիմուսը 50-րդ տեղում է որպես դրական հերոս։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի լավագույն զորավար Մաքսիմուսը հաղթանակ է տանում գերմանական ցեղերի դեմ։ Կայսր Մարկոս Ավրելիոսը որոշում է Մաքսիմուսին դարձնել իր հետնորդը՝ փոխարեն իր որդու, Կոմմադուսի։ Վերջինս իմանալով դրա մասին սպանում է հորը, հռչակվում կայսր և հրամայում սպանել Մաքսիմուսին, ով հրաժարվում է ծառայել իրեն։ Մաքսիմուսին հաջողվում է փախչել, սակայն հասնելով իր տուն, նա տեսնում է սպանված կնոջը և տղային։ Նա ուշաթափ ընկնում է գետնին։ Նրան վերցնում է մի ստրկավաճառ և տանում Զակկաբար պրովինցիա։ Այստեղ նրան և ուրիշ ստրուկների վաճառում են Պրոքսիմոյին, որը կազմակերպում է գլադիատորական մարտեր։ Մաքսիմուսը իր զինվորական տաղանդի շնորհիվ դժվարության չի հանդիպում մարտերի ժամանակ։
Պրոքսիմոն վերցնում է իր լավագույն գլադիատորներին և ուղևորվում Հռոմ։ Նրանք սկսում են կռվել Կոլիզեյում։ Առաջին մարտից հետո Մաքսիմուսը, որը հետաքրքրել էր կայսրին բացում է երեսը և ասում որ պատրաստվում է վրեժ լուծել։ Սակայն կայսրը այլևս չէր կարող ուղղակի սպանել նրան, քանի որ նա շահել էր հանդիսատեսի սերը։ Կայսրի դեմ կազմակերպված դավադրությունից հետո, նրան ձերբակալում են։ Կոմմադուսը որոշում է սպանել նրան մենամարտի ժամանակ, սակայն մարտից առաջ դանակով հարվածում է նրան, հրամայում փակել վերքը։
Չնայած դրան Մաքսիմուսը սպանում է կայսրին մենամարտի ընթացքում, սակայն շուտով ինքն էլ է մեռնում վերքից։ Կյանքի վերջում նա հիշում է տունը, որդուն և կնոջը։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
| Ռասսել Քրոու | Մաքսիմուս |
| Խոակին Ֆենիքս | Կոմմոդոս |
| Կոնիի Նիլսեն | Լուցիլլա |
| Օլիվեր Ռիդ | Պրոքսիմո |
| Ռիչարդ Հարրիս | Մարկոս Ավրելիոս |
| Դերեկ Ջեյկոբի | սենատոր Գրակք |
| Թոմաս Արանա | Կվինտուս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 https://web.archive.org/web/20200411195614/https://europeanfilmawards.eu/en_EN/film/gladiator.5623
- 1 2 3 4 5 6 AdoroCinema (порт.) — 2000.
- 1 2 3 FilmAffinity — 2002.
- 1 2 3 4 Metacritic(անգլերեն) — 2001.
- 1 2 Box Office Mojo — 1999.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=42319&type=MOVIE&iv=Basic
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 http://www.bbfc.co.uk/releases/gladiator-1970-17
- ↑ http://www.sinemalar.com/film/585/gladyator
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 http://www.imdb.com/title/tt0172495/fullcredits
- 1 2 http://stopklatka.pl/film/gladiator
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://web.archive.org/web/20070227210623/http://www.sbaer.uca.edu/research/allied/2005vegas/acctg%20%26%20fina%20studies/30.pdf
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլադիատոր ֊ Սինեմանիա
- Գլադիատոր(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գլադիատորը»(անգլ.) Rotten Tomatoes կայքում
- «Գլադիատորը»(անգլ.) Box Office Mojo կայքում
| ||||||||||||||||
| ||||||||||||||||||||||
- Մալթայում նկարահանված ֆիլմեր
- Մարոկկոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 2000 դրամա ֆիլմեր
- 2000 ֆիլմեր
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների արկածային ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների պատմական ֆիլմեր
- 2000-ականների ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Իտալիայում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Պեպլումներ
- Ռիդլի Սքոթի ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Ֆիլմեր մահվան մասին
- Ֆիլմեր վրեժի մասին