Դուգլաս Ուիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դուգլաս Ուիք
Ծնվել էապրիլի 7, 1954(1954-04-07) (66 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան
Մասնագիտությունկինոպրոդյուսեր և սցենարիստ
ԱմուսինԼյուսի Ֆիշեր
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն ֆիլմի համար

Դուգլաս Ուիք (անգլ.՝ Douglas Wick, ապրիլի 7, 1954(1954-04-07), ԱՄՆ)՝ ամերիկացի պրոդյուսեր, 2000 թվականի «Օսկար» մրցանակի դափնեկիր «Գլադիատոր» լավագույն ֆիլմի համար, մասնակցել է նաև «Ստյուարտ Լիթլ» և «Գեյշայի հուշերը» ֆիլմերի ստեղծման գործում[1]:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիք Դուգլասը ծնվել է դերասանուհի Մերի Ջեյնի (Վուդս) և ԱՄՆ-ի տեղեկատվական USIA գործակալության տնօրեն Չարլզ Ց. Ուիքի ընտանիքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Ուիքը ստացել է իր առաջին առաջարկը ֆիլմում աշխատելու համար, երբ նա պրոդյուսերի օգնական է աշխատել Ալան Պակուլայի «Սկսել սկզբից» ֆիլմում։ Որպես պրոդյուսեր, Ուիքի առաջին ինքնուրույն աշխատանքը եղել է 1988 թվականի «Գործարար աղջիկ» ֆիլմը։ Հաջորդ՝ «Գայլ» ֆիլմում աշխատել է Մայք Նիկոլսի հետ, ով նկարահանել է «Գործարար աղջկան», ապա 1996 թվականին նա դարձել է «Կախարդանք» ֆիլմի պրոդյուսերը:

1999 թվականին Ուիքը թողարկում է իր «Ընդհատված կյանքը» ֆիլմը, որը դրական էր գնահատվել քննադատների կողմից, և մեծ հավասույթներով «Ստյուարտ Լիթլ» ֆիլմը: Հաջորդ տարի Ուիքին մեծ հաջողություններ է բերել Գլադիատոր ֆիլմը: Այս ֆիլմի համար Ուիքը ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակներ, և դրանք բոլորը հանձնվել են «լավագույն նկար»-ի համար: 2000 թվականին Ուիքը նաև հեղինակել է գիտաֆանտաստիկ ժանրի «Անտեսանելի» ֆիլմը։

Հետագա մի քանի տարիների ընթացքում Ուիքը եղել է «Լրտեսական խաղեր», «Փիթեր Պեն» (Ջեյմս Մեթյու Բարրիի հեքիաթի մոտիվներով նկարահանված), «Ստյուարտ Լիթլ 2», «Ստյուարդ Լիթլ» սիքվելի և «Աստղի հետ հանդիպում» ֆիլմերի պրոդյուսերը: Դուգլաս Ուիքը 2005 թվականին եղել է «Մորպեխի», «Գեյշայի հուշեր», ինչպես նաև «Կախարդը» և «Ստյուարտ Լիթլի» մեկ այլ սիքվելի՝ «Ստյուարտ Լիթլ 3: Բնության կանչը» ֆիլմերի պրոդյուսերը: Բացի այդ, 2006 թվականին Ուիքը ստեղծել է RV և «Անտեսանելի 2» ֆիլմերը, վերջինս «Անտեսանելի» ֆիլմի շարունակությունն է։

Ուիքը և Լյուսի Ֆիշերը դարձել են «Աշխարհի ամենաարբած շրջանը» և «Մեծն Գեթսբին» ֆիլմերի պրոդյուսերները:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլաս Ուիքը ամուսնացած է Լյուսի Ֆիշերի հետ 1986-ից և նրանք ունեն 3 դուստր:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1979 Սկսել սկզբից Starting Over Ասոցիացված պրոդյուսեր
1988 Գործարար աղջիկ Working Girl Պրոդյուսեր
1994 Գայլ Wolf Պրոդյուսեր
1998 Ժառանգություն Hush Պրոդյուսեր
1996 Կախարդություն The Craft Պրոդյուսեր
1999 Ստյուարդ Լիթլ Stuart Little Պրոդյուսեր
1999 Ընդհատված կյանք Girl, Interrupted Պրոդյուսեր
2000 Անտեսանելի Hollow Man Պրոդյուսեր
2000 Գլադիատոր Gladiator Պրոդյուսեր
2001 Լրտեսական խաղեր Spy Game Պրոդյուսեր
2002 Ստյուարդ Լիթլ 2 Stuart Little 2 Պրոդյուսեր, սցենարիստ
2003 Փիթեր Փեն Peter Pan Պրոդյուսեր
2004 Հանդիպում աստղի հետ Win a Date with Tad Hamilton Պրոդյուսեր
2005 Կախարդ Bewitched Պրոդյուսեր
2005 Ստյուարդ Լիթլ 3: Բնության կանչը Stuart Little 3: Call of the Wild Պրոդյուսեր
2005 Մորպեխի Jarhead Պրոդյուսեր
2005 Գեյշայի հուշերը Memoirs of a Geisha Պրոդյուսեր
2006 Գժանոց անիվի վրա RV Պրոդյուսեր
2006 Անտեսանելի 2 Hollow Man II Պրոդյուսեր
2012 Աշխարհի ամենաարբած շրջանը Lawless Պրոդյուսեր
2013 Մեծ Գեթսբին The Great Gatsby Պրոդյուսեր
2014 Դիվերգենտ[2] Divergent Պրոդյուսեր

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար

Ոսկե գլոբուս

BAFTA

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]