Քամուց քշվածները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամուց քշվածները
անգլ.՝ Gone with the Wind
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, պատմական ֆիլմ, վեպի էկրանավորում, ռազմական ֆիլմ և մելոդրամա
Թեմավրեժ և ստրկավաճառություն ԱՄՆ-ում
ՀիմքՔամուց քշվածները
Թվականդեկտեմբերի 15, 1939[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎիկտոր Ֆլեմինգ, Ջորջ Քյուքոր և Սամ Վուդ
ՊրոդյուսերԴևիդ Օ․ Սելզնիկ
Սցենարի հեղինակՍիդնի Հովարդ, Բեն Հեքթ, Ջո Սվերլինգ, John Van Druten? և Մարգարետ Միտչել
ԴերակատարներՔլարկ Գեյբլ, Վիվիեն Լի, Լեսլի Հովարդ, Օլիվիա դե Հևիլլենդ, Հեթի Մաքդենիել, Butterfly McQueen?, Թոմաս Միտչել, Barbara O'Neil?, Laura Hope Crews?, Ona Munson?, Harry Davenport?, Վիկտոր Ջորի, Alicia Rhett?, Ջորջ Ռիվզ, Fred Crane?, Էվելին Քեյս, Ann Rutherford?, Ռենդ Բրուքս, Ջեյն Դարվելլ, Paul Hurst?, Ուորդ Բոնդ, Թոմ Թայլեր, Ջի Էմ Կերիգան, Oscar Polk?, Carroll Nye?, Էդի Անդրեսոն, Մերի Անդերսոն (կինոդերասան), Քլիֆ Էդվարդս, Յակիմա Կանուտ, Քամի Քինգ, Միկի Քան, Իզաբել Ջուել, Ալբերտո Մորին, Eric Linden?, Էռնեստ Ուիթման, Ջորջ Միքեր, Հովարդ Հիքման, Այրվինգ Բեքոն, Ջոն Ռեյ, Leona Roberts?, Լուիս Ժան Հեյդտ, Օլին Հոուլենդ, Ռոբերտ Էլիոթ, Յոլա դ'Ավրիլ, Ուիլյամ Բեյքուել[2], Ռոսկո Էյթս[2], Marjorie Reynolds?[2], Ֆրենկ Ֆայլեն[2], Լեսթեր Դոր[2], Dan White?[2], Guy Wilkerson?[2], Ֆրանկ Քոգլան կրտսեր[2], Տրեվոր Բարդետ[2], Է․ Էլին Ուորեն[2], Էդի Չանդլեր[2], Everett Brown?[2], Louise Carter?[2], Ռիչարդ Ֆարնսուորթ[2], Lillian Kemble-Cooper?, Horace B. Carpenter?, Ուոլիս Քլարք, George Hackathorne?, Emmett King?, Zack Williams?, Dale Van Sickel?[2], Չարլզ Միդլթոն[2], James Bush?[2], Tommy Kelly?[2], Մարգարեթ Ման[2], David Newell?[2], Shep Houghton?[2], Hans Moebus?[2], Jackie Moran? և Marcella Martin?
ՕպերատորErnest Haller? և Լի Գարմս
ԵրաժշտությունՄաքս Սթայներ
ՄոնտաժՀել Ս․ Քերն և Ջեյմս Է․ Նյուքոմ
Պատմվածքի վայրԼոնդոն և Ատլանտա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Culver Studios?
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր և Selznick International Pictures
Տևողություն238 րոպե
Շահույթ402 352 579 $[3]
Պաշտոնական կայքէջ
 Gone with the Wind (film) Վիքիպահեստում
Trailer

Քամուց քշվածները (անգլ.՝ Gone with the Wind), 1939 թվականին նկարահանված ամերիկյան հանրահայտ ֆիլմ, ստացել է 8 Օսկար։ Սցենարի հիմքում Մարգարետ Միտչելի համանուն վեպն է, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ԱՄՆ-ում 19-րդ դարի երկրորդ կեսին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ֆիլմի հերոսուհին Սկարլետ Օ'Հարա անունով աղջիկն է։ Սկարլետը, Սյուլինը և Քերրինը իռլանդացի հարուստ ներգաղթյալներ Ջերալդ Օ'Հարայի և Էլլին Օ'Հարայի աղջիկներն են։ Սկարլետը սիրախաղի մեջ է Տարլտոն և Բրենտ Ստյուարտների հետ։

Մի անգամ նրանք ասում են Սկարլետին, որ նրան սիրահարված է նաև Էշլի Ուիլքսը՝ նրանց հարևանությամբ գտնվող «Տասներկու Կաղնիներ» ագարակի սեփականատիրոջ որդին, ով շուտով պետք է ամուսնության առաջարկություն անի Մելանի Համիլթոնին։ Սկարլետը հայտնվում է անհարմար իրավիճակում, քանի որ ինքն էլ թաքուն սիրում էր Էշլիին։

«Տասներկու Կաղնիներում», սակայն, Սկարլետին նկատում և սիրահարվում է Ռեթ Բաթլերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Վիվիեն Լի Սկարլետ Օ'Հարա Սկարլետ Օ'Հարա
Կլարկ Գեյբլ Ռեթ Բաթլեր Ռեթ Բաթլեր
Լեսլի Հովարդ Էշլի Ուիլքս Էշլի Ուիլքս
Օլիվիա դե Հևիլլենդ Մելանի Համիլթոն Մելանի Համիլթոն
Թոմաս Միտչել Ջերալդ Օ'Հարա Ջերալդ Օ'Հարա
Բարբարա Օ'Նիլ Էլլին Օ'Հարա Էլլին Օ'Հարա
Էվելին Քեյս Սյուլին Օ'Հարա Սյուլին Օ'Հարա
Էնն Ռուտերֆորդ Քերրին Օ'Հարա Քերրին Օ'Հարա
Հետի Մակդենիել մայրիկ մայրիկ
Ջորջ Ռիվզ Ստյուարտ Տարլտոն Ստյուարտ Տարլտոն
Ֆրեդ Կրեն Բրենտ Տարլտոն Բրենտ Տարլտոն
Ուորդ Բոնդ յանկիների կապիտան Թոմ յանկիների կապիտան Թոմ
Ֆրենկ Ֆայլեն զինվոր Այդինգ զինվոր Այդինգ

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է 9 մրցանակ, ներկայացված է եղել ևս 6-ի, որոնց թվում.
ստացել է 8 Օսկար, ներկայացված է եղել ևս 5-ի

ներկայացված է եղել նաև Օսկար լավագույն դերասանի համար (Կլարկ Գեյբլ), Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար (Օլիվիա դե Հևիլլենդ), Լավագույն երաժշտություն (Մաքս Սթայներ), Լավագույն էֆեկտներ, Լավագույն հնչյունավորում

1989 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում

Վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր ցանկերում՝ հետևյալ տեղերում՝

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր-ի ցանկում առկա են ֆիլմից երեք մեջբերում

  • Ռեթ Բաթլեր - «Ճիշտն ասած, թանկագինս, ինձ համար միևնույն է» - պատվավոր 1-ին տեղում է
  • Սկարլետ Օ'Հարա - «Վերջ ի վերջո վաղն ուրիշ օր է» - 31 և «Աստված վկա, - ես չեմ թողնի ձեզ կոտրել ինձ։ Ես կանցնեմ այս ամեն ինչի միջով, իսկ երբ ամեն ինչ ավարտվի, ես երբեք քաղցած չեմ մնա» - 59-րդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]