Հեթի Մաքդենիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեթի Մաքդենիել
Studio publicity Hattie McDaniel.jpg
Ծննդյան թիվ՝հունիսի 10, 1895(1895-06-10)[1][2]
Ծննդավայր՝Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 26, 1952(1952-10-26)[1][2] (57 տարեկան)
Վախճանի վայր՝Վուդլենդ Հիլզ, ԱՄՆ
Ազգություն՝աֆրոամերիկացի
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, Կոլորադոյի կանանց փառքի սրահ և Black Filmmakers Hall of Fame?
IMDb։ID 0567408

Հեթի Մաքդենիել (անգլ.՝ Hattie McDaniel, հունիսի 10, 1895(1895-06-10)[1][2], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ - հոկտեմբերի 26, 1952(1952-10-26)[1][2], Վուդլենդ Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, սևամորթ դերասաններից առաջինը, որն արժանացել է «Օսկար» մրցանակի (1940)։ Մաքդենիելը եղել է նաև պրոֆեսիոնալ երգչուհի և դերասանուհի, հանդես է եկել թատերական բեմում և նկարահանվել հեռուստատեսությամբ: Բացի այդ, նա առաջին սևամորթ երգչուհին է, որն իր երգերը կատարել է ամերիկյան ռադիոյում[3][4]: Մաքդենիելը նկարահանվել է ավելի քան 300 ֆիլմերում, սակայն նրանց մեծ մասի տիտրերում նրա անունը նույնիսկ չի նշվում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեթի Մաքդենիելը ծնվել է 1895 թվականի հունիսի 10-ին Ուիչիտոյում, Կանզասում, նախկին ստրուկ և քաղաքացիական պատերազմի զինվոր Հենրի Մաքդենիելի և կրոնական երգեր կատարող Սյուզան Հոլբերթի ընտանիքում[5]: Նա ընտանիքի 13 երեխաներից ամենափոքրն էր։ 1900 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կոլորադո, որտեղ նախ բնակություն է հաստատել Ֆորտ Քոլինզ քաղաքում, ապա` Դենվերում, որտեղ էլ անցել է Մաքդենիելի մանկությունը: Նա ելույթների նկատմամբ հետաքրքրություն է ունեցել Արևելյան Դենվերի ավագ դպրոցում սովորելու ժամանակ: Նրա առաջին դեբյուտն է դարձել երկու եղբայրների հետ միասին ենույթները հոր շոուում։

1916 թվականին մահացել է իր եղբայրներից մեկը` Օտիսը, և շոուն աստիճանաբար դադարեցրել է իր գործունեությունը: Դրանից հետո նա որոշ ժամանակ հյուրախաղերով հանդես է եկել սևամորթ երգիչների անսամբլի հետ, իսկ 1920-ականների սկզբին սկսել է իր երգերով հանդես գալ Դենվերի ռադիոյով։ 1927-1929 թվականներին նա նույնիսկ ձայնագրել է իր մի քանի երգեր՝ սկզբում «Okeh Records»[6] ընկերությունում, իսկ ավելի ուշ՝ Չիկագոյի «Paramount Records»-ում[7]։

1929 թվականին ֆոնդային բորսայի փլուզումից հետո Մաքդենիելը կորցրել է աշխատանքը, և նրա միակ եկամուտը Միլուոքիի «Մադրիդ» ակումբում որպես մատուցողուհի և հավաքարար աշխատելն էր: Ժամանակի ընթացքում, չնայած սեփականատիրոջ կասկածներին, նա սկսել է տարբեր համարներ կատարել ակումբի բեմում։

1931 թվականին Հեթի Մաքդենիելը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ապրել են նրա երկու քույրերը՝ Էթան և Օրլենը, և եղբայր Սեմը: Հայտնվելով ամերիկյան կինեմատոգրաֆի կենտրոններից մեկում՝ Մաքդենիելը որոշել է իրեն փորձել որպես կինոդերասանուհի, սակայն, չնայած բոլոր ջանքերին, դա այնքան էլ հեշտ չէր, և Լոս Անջելեսում ապրելու առաջին ժամանակը նա խոհարար էր աշխատում: Նրա եղբայրը շուտով ռադիո հաղորդավար է դարձել և որոշ ժամանակ անց քրոջն օգնել է ռադիոեթեր գնալ։ Հեթի Մաքդենիելը դարձել է սեփական շոուի հաղորդավար, որը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել: Բայց աշխատավարձն այնքան ցածր էր, որ ստիպված էր լքել ռադիոն և սպասուհի դառնալ: Սակայն Մաքդենիելը շարունակում էր երազել կինոյի մասին, և 1932 թվականին նրան, այնուամենայնիվ, հաջողվեց էպիզոդիկ դեր ստանալ «Ոսկե Արևմուտք» ֆիլմում, որից էլ սկսվեց նրա կինոկարիերան։ 1930-ական թվականների սկզբին նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, հիմնականում երգչուհիների կամ երգչուհիների երգչախմբում, ընդ որում նրանց մեծ մասում նրա անունը չի նշվել տիտրերում։ 1934 թվականին Հեթի Մաքդենիելը մտավ ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա, և այդ ժամանակից ի վեր սկսվեց նրա ավելի ակտիվ կարիերան՝ կինոյում ավելի նշանակալի դերերով։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեթի Մաքդենիելը դարձել է Թոմի սև տիրուհու կերպարի ստեղծման նախատիպը (Մայրիկի երկու հողաթափերը (անգլ.՝ Mammy Two Shoes)) «Թոմն ու Ջերին» մուլտսերիալում: Այս կերպարն առաջին անգամ հայտնվել է 1940 թվականին «Կոտրված հույսեր» դրվագում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա եղել է «Հոլիվուդի Հաղթանակի Նեգրեգրային դիվիզիոնի» նախագահը և զինվորական բազաներում զինվորների համար համերգների կազմակերպիչն էր[8][9]:

Մեծ էկրանին վերջին անգամ նա հայտնվել է 1949 թվականին «Ընտանեկան մեղրամիս» ֆիլմում, սակայն դրանից հետո հաջորդ տարիների ընթացքում նա շարունակել է ակտիվ աշխատանքը ռադիոյում և հեռուստատեսությունում։ Նրա «Բյուլա» կատակերգական ռադիոսերիան մեծ ժողովրդականություն էր վայելում հանդիսատեսի շրջանում, և նա նկարահանվել է ABC հեռուստաալիքով: Հեթի Մաքդենիելի կարիերան ավարտվել է այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի սկզբում՝ 1922 թվականին, Մաքդենիելն ամուսնացել է Ջորջ Լենդֆորդի հետ, ով մահացել է իրենց հարսանիքից անմիջապես հետո։ Նույն թվականին մահացել է նաև նրա հայրը՝ Հենրի Մաքդենիելը։ Երկրորդ անգամ նա ամուսնացել է 1938 թվականին՝ Հովարդ Հիքմենի հետ։ Նույն տարում նրանք ամուսնալուծվել են։

1941 թվականին Հեթի Մաքդենիելը դարձել է անշարժ գույքի վաճառող Ջեյմս Լլոյդ Քրոուֆորդի կինը, իսկ մեկ տարի անց ձեռք է բերել մեծ երկհարկանի առանձնատուն Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում։ «Քամուց քշվածները» ֆիլմում նրա հաջողությունից հետո դերասանուհին հաճախակի հյուր է դարձել բազմաթիվ հոլիվուդյան երեկույթներում, ինչին նաև երբեմն նպաստել է Քլարկ Գեյբլը[10]։ 1945 թվականին Մաքդենիելը մամուլին հայտնել է իր հղիության մասին։ Նա սկսել է երեխայի համար իրեր գնել և մանկական սենյակ պատրաստել։ Նրա ծրագրերը քանդվել են կեղծ հղիության մասին բժշկի հաղորդագրությունից հետո։ Մաքդենիելի մոտ դեպրեսիա է սկսվել, և նույն տարում նա բաժանվել է ամուսնուց։ Նա հայտարարել է, որ ամուսնալուծության պատճառ է հանդիսացել ամուսնու խանդն իր կարիերայի նկատմամբ և իրեն սպանելու հաճախակի սպառնալիքները[11]։

Հուշարձան ի պատիվ Մաքդենիելի

Նրա վերջին ամուսինը դեկորատոր Լարրի Ուիլյամսն է, որի հետ նա ամուսնացել է 1949 թվականի ամռանը։ Բայց կրկին ամուսնական կյանքը չի կայացել, և մեկ տարի անց նրանք բաժանվել են։ Ապահարզանի ժամանակ Մաքդենիելն արտասվել է և ասել, որ ամուսինը փորձել է կռվեցնել իրեն ռադիոծրագրի գործընկերների հետ և ամեն կերպ խանգարել նրան աշխատել[12][13]։

1952 թվականին Հեթի Մաքդենիելի մոտ կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել։ Նա մահացել է 1952 թվականի հոկտեմբերի 26-ին 57 տարեկան հասակում Լոս Անջելեսի արվարձանում՝ Վուդլենդ Հիլզի կինոդերասանների տանը։ Իր կտակում նա գրել է, որ կցանկանար թաղված լինել սպիտակ դագաղում՝ բարձի վրա կարմիր վարդերով, Սանտա Մոնիկա բուլվարում գտնվող գերեզմանատանը, որտեղ հանգչում են կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռուդոլֆո Վալենտինոն, Դուգլաս Ֆերբենքսը և շատ ուրիշներ[14]։ Բայց քանի որ Մաքդենիելը սևամորթ էր, գերեզմանոցի սեփականատեր Ջուլս Ռոթը չհամաձայնեց դրան, և դերասանուհին թաղվեց Ռոուզդեյլ գերեզմանատանը[15], որտեղ գտնվում է մինչև այսօր։

Քամուց քշվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քամուց քշվածները» ֆիլմ

1934 թվականի «Փիրսթի դատավորը» ֆիլմը դարձել է առաջինը, որի տիտրերը վերջացել են Հեթի Մաքդենիել անվամբ։ Հետագայում նա խաղացել է բավական մեծ դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Լողացող թատրոն» (1936), «Սարատոգա» (1937), «Մաքրասիրտ խոստովանություն» (1937) և այլն։ Հեթին դարձել է բավական պահանջված Հոլիվուդում և ընկերական հարաբերություններ ունեցել այնպիսի աստղերի հետ, ինչպիսին են Ջոան Քրոուֆորդը, Բեթ Դեյվիսը, Հենրի Ֆոնդան, Ռոնալդ Ռեյգանը, Օլիվիա դե Հևիլլենդը և Քլարկ Գեյբլը։ Հենց Գեյբլն է օգնել Մաքդենիելին ստանալ Մամուշկայի դերը «Քամուց քշվածները» ֆիլմում, չնայած այդ դերի համար պայքարում էին նույնքան շատ դերասանուհիներ, որքան Սքարլթեի։ Նույնիսկ Էլիոնորա Ռուզվելտն է դիմել պրոդյուսերին՝ խնդրանքով Մամուշկայի դերում վերցնել իր սեփական սպասուհու՝ Էլիզաբեթ Մաքդաֆիի համար[16]։

Քամուց քշվածները ֆիլմի պրեմիերան նշանակված է եղել 1939 թվականի դեկտեմբերի 15-ին Ատլանտայում, կինոժապավենում նկարահանված բոլոր դերասանների ներկայությամբ։ Բայց պրեմիերայի օրը ֆիլմի բոլոր սևամորթ դերասանները ջնջվել են հրավիրվածների ցուցակից՝ այդ թվում նաև Հեթին։ Ֆիլմի պրոդյուսեր Դևիդ Սելեզնիկը, այնուամենայնիվ, փորձել է հասնել Հեթիի ներկայությանը ցուցադրության ժամանակ, բայց «MGM»-ի ղեկավարությունը խորհուրդ չի տվել դա՝ Ջորջիանա նահանգի այդ ժամանակվա օրենքների պատճառով, որոնց համաձայն՝ Հեթին ստիպված է եղել ապրել սևերի համար նախատեսված հյուրանոցում և ցուցադրության ժամանակ հեռու նստել իր կոլեգաներից։

Քլարկ Գեյբլը նույնպես փորձել է հասնել Մաքդելիելի ներկայությանը պրեմիերայի ժամանակ՝ սպառնալով բոյկոտել պրեմիերան, բայց դերասանուհին ինքն է համոզել նրան գնալ[17]։ Չնայած Ատլանտայում առաջացած դժվարություններին, Մաքդենիելը 1939 թվականի դեկտեմբերի 28-ին ներկա է գտնվել ֆիլմի դեբյուտային ցուցադրությանը Հոլիվուդում։

Մամուշկայի հիանալի կատարված դերը դերասանուհուն բերել է մեծ ճանաչում, և 1940 թվականին նա դարձել է «Օսկար» մրցանակակիր «երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար»։ Մաքդենիելը դարձել է առաջին սևամորթ դերասանուհին, ով արժանացել է «Օսկար» մրցանակի։ Վերջին տարիներին դերասանուհին կինոյում խաղացել է սպասուհիների ու ծառաների դերեր։

1999 թվականին Հոլիվուդյան գերեզմանոցի նոր սեփականատեր Թայլեր Քեսիթին Մաքդենիելի հարազատներին առաջարկել է նրան վերահուղարկավորել իր գերեզմանատանը, սակայն նրանք, վկայակոչելով թաղման պահից անցած մեծ ժամկետը, հրաժարվել են: Այդ ժամանակ «Hollywood Forever» գերեզմանատանը մեծ կենոթաֆ էր կառուցվել դերասանուհու պատվին։

Հեթի Մաքդենիելի Օսկարի արձանիկը, նրա մահից հետո պահվել է Վաշինգտոնի Հովարդ համալսարանում, սակայն 1960-ական թվականների վերջին քաղաքային անկարգությունների ժամանակ առեղծվածային կերպով կորել է և մինչ օրս չի հայտնաբերվել[18]:

Հեթի Մաքդենիելն ունի երկու աստղ Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ Հոլիվուդի բուլվարում իր ռադիոելույթների և Վայն սթրիթում կինոյում ունեցած ավանդի համար: 1975 թվականին նա հետմահու ավելացվել է կինոյի սևամորթ գործիչների Փառքի սրահ։

2006 թվականի հունվարի 29-ին թողարկվել է փոստային նամականիշ՝ Հեթի Մաքդենիելի պատկերով։ Նամականիշի վրա պատկերված է եղել 1941 թվականի դերասանուհու լուսանկարի վերարտադրությունը, իսկ դրա կազմել է 39 ցենտ[19][20]:

Ընտրյալ Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934՝ Դատավոր Պրիսթ / Judge Priest (մորաքույր Դիլսի)
  • 1935՝ Չինական ծովեր / China Seas (Իզաբել Մաքքարթի)
  • 1936՝ Լողացող թատրոն / Show Boat (Քուինի)
  • 1937՝ Սարաթոգա / Saratoga (Ռոզետա)
  • 1937՝ Սուրբ ոչինչ / Nothing Sacred (տիկին Ուոքեր)
  • 1937՝ Անկեղծ խոստովանություն / True Confession (Էլա)
  • |1939՝ Քամուց քշվածները / Gone With the Wind (մայրիկ)
  • 1941՝ Մեծ սուտ / The Great Lie (Վիոլետ)
  • 1941՝ Affectionately Yours (Սինտիյա)
  • 1942՝ Սա է մեր կյանքը / In This Our Life (Միներվա Քլեյ)
  • 1943՝ Շնորհակալ եղիր ճակատագրին / Thank Your Lucky Stars (չարախոս)
  • 1944՝ Այն պահից, երբ դուք հեռացաք / Since You Went Away (Ֆիդելյա)
  • 1946՝ Հարավի երգը / Song of the South (մորաքույր Թեմփի)
  • 1948՝ Ընտանեկան մեղրամիս / Family Honeymoon (Ֆիլիս)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Life and Struggles of Hattie McDaniel (author Jill Watts audio interview), hear the voice of Hattie McDaniel
  • Hopper, Hedda. «Hattie Hates Nobody». Chicago Sunday Tribune, 1947.
  • Jackson, Carlton. Hattie: The Life of Hattie McDaniel. Lanham, MD: Madison Books, 1990. ISBN 1-56833-004-9
  • Mitchell, Lisa. «More Than a Mammy». Hollywood Studio Magazine, April 1979.
  • Salamon, Julie. «The Courage to Rise Above Mammyness». New York Times, 6 августа 2001.
  • Watts, Jill. Hattie McDaniel: Black Ambition, White Hollywood. New York, NY: HarperCollins, 2005. ISBN 0-06-051490-6
  • Young, Al. «I’d Rather Play a Maid Than Be One». New York Times, 15 октября 1989.
  • Zeigler, Ronny. «Hattie McDaniel: ‘(I’d)… rather play a maid.’» N.Y. Amsterdam News, 28 апреля 1979.
  • Access Newspaper Archive — search for «Hattie McDaniel»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
  3. MTV: Hattie McDaniel Biography
  4. Jackson, Carlton. Hattie: The Life of Hattie McDaniel, Lanham, MD: Madison Books, 1990. ISBN 1-56833-004-9
  5. Jackson, Carlton. Hattie: The Life of Hattie McDaniel, page 4
  6. Laird, Ross. Discography of Okeh Records, 1918—1934, Praeger/Greenwood, pp. 392, 446, 2004 — ISBN 0-313-31142-0
  7. Vladimir, Bogdanov. All Music Guide to the Blues: The Definitive Guide to the Blues, Backbeat Books, p. 274, 2003 — ISBN 0-87930-736-6
  8. Hattie McDaniel and the Negro Division of the Hollywood Victory Committee Archived 2010-12-09 at the Wayback Machine.
  9. Watts, Jill. Hattie McDaniel: Black Ambition, White Hollywood, page 210
  10. Watts, Jill. Hattie McDaniel: Black Ambition, White Hollywood, p. 212
  11. Time Magazine article, Monday, December 31, 1945
  12. Time magazine article, Monday, December 18, 1950
  13. Long Beach Press-Telegram, Long Beach, California, Wednesday, December 6, 1950
  14. Associated Press, First black to win Oscar to get part of final wish, The Frederick Post, Frederick, MD, Monday, 25 октября 1999
  15. Hattie McDaniel Gravesite
  16. Watts, Jill. Hattie McDaniel: Black Ambition, White Hollywood, Harper Collins, 2005, p. 151
  17. Harris, Warren G. Clark Gable: A Biography, Harmony, (2002), page 211
  18. Writer pursues mystery of missing Oscar. Sign on San Diego. 22 сентября 2005
  19. «Hattie McDaniel, First African American to Win an Academy Award®, Featured on New 39-cent Postage Stamp» (Press release)։ United States Postal Service։ 2006-01-25։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-07-ին։ Վերցված է 2008-07-09։ «Hattie McDaniel, movie actress, singer, radio and television personality, and the first African American to win an Academy Award today became the 29th honoree in the U.S. Postal Service's long-running Black Heritage commemorative stamp series» 
  20. ed. William J. Gicker Hattie McDaniel 39¢ (und) // USA Philatelic. — 2006. — Т. 11. — № 3. — С. 12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]