Քամուց քշվածները (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամուց քշվածները
Gone with the Wind
ՀեղինակՄարգարետ Միտչել
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդյուցազներգություն և պատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաԱմերիկայի քաղաքացիական պատերազմ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Melanie Hamilton?, Scarlett O'Hara?, Rhett Butler? և Ashley Wilkes?
Նկարագրում էԱտլանտա և Քլեյտոն շրջան
ՀաջորդScarlett? և Rhett Butler's People?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1936
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=20160920
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքՔամուց քշվածները
 Gone with the Wind (film) Վիքիպահեստում

Քամուց քշվածները, վեպ գրված ամերիկացի գրող՝ Մարգարետ Միտչելի կողմից, որն առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ Գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյտոնի շրջանում և Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման դարաշրջանի ընթացքում։ Այն նկարագրում է պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած աղջկա՝ Սքարլեթ Օ՛Հարայի պայքարը՝ ունեցվածքի սեփականատեր դառնալու համար[1]։

Քամուց քշվածները հայտնի է եղել ամերիկյան ընթերցողների շարքում հենց սկզբից և եղել է ամերիկյան բեսթսելլերում 1936 և 1937 թվականներին։ 2014 թվականին Harris poll-ի կողմից ճանաչվեց երկրորդ սիրելի գիրքն ամերիկյան ընթերցողների շարքում Աստվածաշնչից հետո։ Ավելի քան 30 միլիոն կրկնօրինակ է տպագրվել ամբողջ աշխարհում։

Գրված լինելով ստրկատիրոջ հեռանկարից «Քամուց քշվածները» հարավային գեղարվեստական վեպ է։ Ստրկության և աֆրոամերիկացիների նկարագրությունը վիճաբանական էր համարվում հատկապես սերունդների վերափոխումով։ Գիտնականերն ամերիկյան համալսարաններում կատարում են հղումներ, թարգմանություններ և ուսումնասիրություններ իրենց գրական գործերում։ Վեպը դարձավ ամերիկյան հայտնի մշակույթի մի մասը։

Միտչելը 1937 թվականին գրքի համար ստացել է Պուլիցերյան մրցանակ։ Գրքի հիման վրա 1939 թվականին նկարահանվել է ֆիլմ։ Քամուց քշվածները վեպը Միտչելի միակ աշխատանքն է, որ տպագրվել է իր կենդանության օրոք[2]։

Միտչելը, որպես գունային խորհրդանիշներ օգտագործել է կարմիրն ու կանաչը, որոնք կապված են Սքարլեթ Օ՛Հարայի հետ։ Միտչելն ընթերցողին մտածելու տեղիք է տվել։ Նրան հաճախ հարցնում են, թե ինչ է դարձել Ռեթի և Սքարլեթի հետ։ Նա պատասխանել է, որ իր իմանալով Ռեթը կարող է գտած լինել մեկ ուրիշին, որ տարբերվում է իր տեսակով[3]։ Գրքի երկու շարունակությունները հրատակվել են ավելի քան կես դար հետո։ Ստեղծվել է նաև ծաղրանմանություն գրքի հիման վրա։

Միտչելի ազդեցությունը և գրքի հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված լինելով Ատլանտայի Ջորջիա նահանգում Մարգարետ Միտչելը իր ողջ կյանքը զբաղվում էր գրականությամբ։ Նա մեծացել է՝ լսելով պատմություններ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի և Վերակառուցման դարաշրջանի մասին իր բռնակալ իռլանդական արմատներով ամերիկացի տատիկից, որն անցել էր այդ ամենի միջով։ Նրա խելացի և ուժեղ կամքի տեր մայրը կանանց ընտրական իրավունքի մի մասն էր կազմում և պայքարում էր կանանց իրավունքների համար[4]:

Միտչելը երիտասարդ տարիքում սիրահարվել է բանակում ծառայող լեյտենանտին, սակայն նա սպանվել է Առաջին աշխարհամարտի ժամանակ և այդ տղամարդը միշտ մնացել է նրա հիշողության մեջ։ Սմիս քոլեջում մեկ տարի սովորելուց հետո, որի ժամանակ մահացել էր նրա մայրը իսպանական համաճարակից, Միտչելը վերադարձել է Ատլանտա։ Նա ամուսնացել է, բայց նրա ամուսինը վտանագավոր մաքսանենգ էր։ Միտչելը Ատլանտայի ամսագրի համար ակնարկներ էր գրում։ Իր առաջին ամուսնուց բաժանվելուց հետո նա նորից ամուսնացավ, այս անգամ մի տղամարդու հետ, որը կիսում էր իր հետաքրքրությունները գրականության մեջ։ Նա Միտչելի առաջին ամուսնության ժամանակ խաչեղբայր էր։

Մարգարետ Միտչելը սկսել է գրել «Քամուց քշվածները» վեպը 1926 թվականին, երբ բուժվում էր ավտովթարի ժամանակ ստացված վնասվածքից[3]։ 1935 թվականի ապրիլին Մակմիլլանում ապրող խմբագրող՝ Հարոլդ Լատամը նոր վիպագրություն էր փնտրում և նա կարդալով Միտչելի աշխատանքները հասկացավ, որ այն կարող է դառնալ բեսթսելլեր։ Լաթամը համաձայնվեց հրատարակել գիրքը, իսկ Միտչելը վեց ամիս շարունակ վերանայեց գրքի բովանդակությունը և ուղղումներ մտցրեց[5]։ Միտչելլի ամուսինը խմբագրող՝ Ջոն Մարշը խմբագրեց վեպի վերջնական տարբերակը։ Միտչելն առաջին հերթին գրել է գրքի վերջին մասը, այնուհետև այն իրադարձությունները, որոնք բերել են դրան[6]։ «Քամուց քշվածները» վեպը հրատակվել է 1936 թվականի հունիսին[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քամուց քշվածները» վեպի գործողությունները տեղի են ունենում Միացյալ Նահանգների հարավային մասում գտնվող Ջորջիա նահանգում Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և Վերակառուցման դարաշրջանի ընթացքում։ Վեպը նկարագրվում է ապստամբության ետնաբեմին, թե ինչպես են հարավային 7 նահանգներ (ներառյալ Ջորջիա նահանգը) սկզբնապես հայտարարել իրենց անջատումը Միացյալ Նահանգներից և ձևավորել Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը, որից հետո Աբրահամ Լինքոլնն ընտրվել է որպես նախագահ։ Միությունը կտրականապես դեմ է այդ առանձնացմանը և ոչ մի փոխզիջման չի գնում, երբ պատերազմ է սկսվում։

Մաս առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը սկսվում է 1861 թվականի ապրիլի 15-ով Տառայում բնակվող պլանտացիաների սեփականատեր իռլանդացի ներգաղթյալ Ջերալդ Օ՛Հարայով, որը ֆրանսիական ծագումով արիստոկրատ ընտանիքից էր[8]։ Նրա 16-ամյա աղջիկը գեղեցիկ չէր, բայց տղամարդիկ չէին նկատում դա և միանգամից սիրահարվում էին նրան[9]։

Հարավի նկարագրությունները ճիշտ է կարճ են, բայց ներկայացված են վառ գույներով և զարդարում են կերպարների ետնաբեմը։ Սքարլեթը իմանում է, որ իր երկրպագուներից մեկը՝ Էշլի Վիլքսը շուտով կնշանվի իր զարմուհու՝ Մելանի Համիլտոնի հետ։ Նա մինչև իր հոգու խորքը ցնցված էր։ Հաջորդ օրը նա այցելում է Վիլքսերի տուն և Էշլիին սեր է խոստովանում, իսկ Էշլին խոստովանում է, որ հոգ է տանում իր մասին[10]։ Ինչևէ նա գիտեր, որ եթե նույնիսկ ամուսնանար Սկաքլետի հետ, ապա երջանիկ չէր լինի, քանի որ նրանք շատ տարբեր են։

Ռեթ Բաթլերը, որ խորամանկի համբավ ուներ, մենակ էր գրադարանում այն պահին, երբ Սքարլեթը և Էշլին ներս մտան։ Ռեթը ծափահարեց «ոչ կնոջը հարիր» ոգու համար, որը նա ցուցաբերել է Էշլիի նկատմամբ։ Կատաղած և նվաստացած՝ նա ասում է Ռեթին. «Դու արժանի չես նույնիսկ մաքրել նրա կոշիկները»[10]։

Միանալով խնջույքի հյուրերին՝ նա իմացավ, որ պատերազմ էր հայտարարվել և տղամարդիկ գնում են զորակոչվելու։ Վրեժի ծարավով լեցուն Սքարլեթն ընդունում է ամուսնության առաջարկը Մելանիի եղբայր՝ Չարլզ Համիլտոնից։ Նրանք երկու շաբաթ անց ամուսնանում են։ Չարլզը պատերազմը սկսելուց երկու ամիս անց մահանում է թոքախտից, որին նախորդել էր կարմրուկը։ Երիտասարդ այրի Սքարլեթը ծնունդ է տալիս իր առաջին երեխային՝ Վեյդ Համպտոն Հեմիլտոնին, ում կոչել էին իր հոր գեներալի պատվին[11]։ Նա սովորության համաձայն սև էր կրում և չէր խոսում տղամարդկանց հետ։ Սքարլեթն իրեն ճնշված էր զգում այս պայմաններից և կարոտում էր իր երիտասարդ, ազատ կնոջ կյանքը։

Մաս երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորաքույր Փիթիփեթը Մելենիի հետ ապրում է Ատլանտայում և Սքարլեթին նույնպես հրավիրում է մնալու իրենց հետ։ Ատլանտայում Սքարլեթը զբաղված է հիվանդանոցային գործերով և հագուստներ է կարում դաշնակից բանակի համար։ Սքարլեթը բարեգործական խնջույքի ժամանակ պատահական բախվում է բավականին շքեղ հագնված Ռեթ Բաթլերի հետ[12]։ Կանանց պարի հրավիրելու համար տղամարդիկ պետք է ինչ-որ բան անեն և Ռեթն առաջարկում է հարյուր հիսուն դոլլար ոսկի՝ Սքարլեթին պարի հրավիրելու համար[12]։

Նրանք վալս են պարում «Երբ այս դաժան պատերազմը կավարտվի երգի տակ» և Սքարլեթը կամաց արտաբերում է երգի բառերը[12][13][14]։

Մյուսներն ապշել էին, որ Ռեթը պարի է հրավիրել այրի կնոջ և, որ նա կընդուներ նրա հրավերը դեռևս սև հագուստ կրելով։ Մելանին պաշտպանում է նրան, ասելով, որ ինքն աջակցում է այն գործը, որի համար Մելանիի ամուսինը՝ Էշլին պայքարում է։

Սուրբ ծննդի օրերը Էշլիին արձակուրդ է տրվում բանակից։ Մելանին սպասում է իրենց առաջին բալիկին։

Մաս երրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմը վատ է ընթանում Դաշնության համար։ 1864 թվականի սեպտեմբերին Ատլանտան երեք կողմից պաշարվում է[15]։ Քաղաքն առանձնանում է հարյուրավոր վիրավոր զինվորներով։ Երիտասարդ ստրուկ Փրիսին հուսահատված և սահմռկած գոչում է. «Յանկինները գալիս ե՜ն»[16]։ Այդ քաոսի մեջ Սքարլեթը թողնում է ամեն ինչ, իր, մոր և Տառայի մասին հոգ տանելու համար։

Մելանին տղա է ունենում կնքելով Բո՝ Սքարլեթի առաջարկությամբ։ Սքարլեթը հետո գտնում է Ռեթին և աղաչում է նրան, որպեսզի իրեն, Վեյդին, Մելանիին, Բոյին և Փրիսիին իր հետ տանի Տառա։ Ռեթը ծիծաղում է այդ գաղափարի վրա, բայց գողանում է մի վտիտ ձի և փոքրիկ վագոն և նրանք հետևում են նահանջող բանակին։

Տառայի կես ճանապարհին Ռեթը լքում է Սքարլեթին՝ անդամգրվելու բանակին։ Սքարլեթը հեռանում է Տառա, որտեղ նրան դիմավորում է իր հայրը՝ Ջերալդը։ Ամեն ինչ կտրուկ փոփոխվել է. Սքարլեթի մայրը մահացել էր, նրա հայրը վշտից կորցրել էր իր գլուխը, քույրերը հիվանդ են որովայնային տիֆով, դաշտային ստրուկները լքել են ազատագրությունից հետո, յանկինները այրել են ողջ բամբակը և տանը սնունդ չկա։ Սքարլեթը հայտարարում է, որ այդ օրվանից ևեթ նա և իր ընտանիքը կգոյատևեն և երբեք սոված չեն մնա։

Գոյատևման համար երկար տանջալից պայքար է սկսվում։ Մարդիկ սոված են և սնունդը չի բավարարում։ Յանկիները սպառնալով գողանում են ու այրում ամեն ինչ։ Յանկի զինվորը նախատեսում էր գողություն անել և բռնաբարել Սկարլետին և Մելանիին։ Սկարլետը սպանում է նրան՝ Չարլզի ատրճանակով և տեսնում է, որ Մելանին նույնպես պատրաստվել էր կռվել թրով։

Երկար ետպատերազմյան ճանապարհին դաշնակից զորքերը կանգ են առնում՝ հանգստանալու և սնունդ որոնելու։ Վերջապես Էշլին վերադառնում է պատերազմից փլուզված աշխարհի մասին իդեալական հեռանկարով։

Մաս չորրորդ

Կյանքը Թառայում վերադառնում է իր բնականոն հունին, բայց նոր հարկեր են ավելանում պլանտացիայի վրա։ Սկարլետի կարծիքով միակ մարդը, ով կարող էր նրանց օգնել այդ դժվարին պահին Ռետ Բատլերն էր։ Նա փնտրում է նրան Ատլանտայում և հայտնաբերում է, որ նա բանտարկված է։ Ռետը հրաժարվում է գումար տալ Սկարլետին։ Սկարլետը կատաղի դուրս է վազում բանտից և շտապում Ֆրանկ Քենեդիի մոտ, որը նշանված է Սկարլետտի քրոջ՝ Սուելենի հետ։ Տեսնելով, որ Ֆրանկը նույնպես փող ունի, Սկարլետը տեղում մի բան է մոգոնում ասելով, որ Սուելենը չի ամուսնանա նրա հետ։ Ֆրանկը գերված էր Սկարլետի հմայքով և դա բերում է նրան, որ երկու շաբաթ անց ամուսնանում է նրա հետ և Ֆրանկը կարծիքով առաջին անգամ իր կյանքում նա գնացել է մի հուզիչ և ռոմանտիկ քայլի[17]։ Միշտ ցանկանալով Սկարլետին երջանիկ ու շողացող տեսնել Ֆրանկը նրան գումար է տալիս հարկերը վճարելու համար։

Մինչ Ֆրանկը հիվանդ էր և խնամվում էր իր մորաքրոջ կողմից, Սկարլետին հաջողվում է ներխուժել իր խանութ և հայտնաբերել, որ շատերը նրան պարտք են։ Սկարլետը սարսափած էր վարկերից և ցանկանում էր վերցնել այնտեղ գտնվող փողի մեծ մասը։ Նա իր ուսերին է վերցնում խանութի ողջ պատասխանատվությունը և շատ ատլանտացիներ դժգոհ են մնում նրանից։ Ռետից վարկ վերցնելով՝ նա գնում է սղոցարան և ինքն էլ գործի է դնում։ Սկարլետը պարզում է, որ հղի է, որն էլ սահմանափակում է նրա ազատությունը։ Նա համոզում է Էշլիին գալ Ատլանտա և ղեկավարել սղոցարանը։ Նա դեռ սիրահարված էր Էշլիին։ Մելանին այնքան շտապեցրեց նրան, որ Էշլին ժամանեց և սկսեց զբաղվել գործով։ Մելանին հայտնվում է Ատլանտայի հասարակության կենտրոնում և Սկարլետը ծննդաբերում է Էլլա Լորենային՝ Էլլա իր տատիկի անվանմբ և Լորենա, քանի որ այն այդ ժամանակաշրջանի ամենանորաձև անուններից էր[18]։

Ջորջիան գործում է ռազմական օրենքի հիման վրա և կյանքը ավելի նոր և վախենալի գույներ է ստացել։ Պաշտպանության համար Սկարլետն իր մոտ պահում է Ֆրանկի ատրճանակը։ Մի անգամ տուն գնալիս երկու տղամարդ հարձակվում են նրա վրա, բայց նրան հաջողվում է փախչել Թառայի նախկին աշղեկ՝ սևամորթ Բիգ Սեմի օգնությամբ։ Փորձելով վրեժ առնել իր կնոջից՝ Ֆրանկը և Կու Կլու Կլանը հարձակվում են աղքատ թաղամասերի վրա, որից հետո Ֆրանկը մահացու վերք է ստանում։ Սկարլետը նորից այրիանում է։

Առևանգիչներին չբռնելու համար Ռետը մի պատմություն է մոգոնում։ Նա գնում է Վիլկսների տուն Հուգ Էլսինգի և Էշլիի հետ միասին երգելով և խմած ձևանալով։ Յանկի սպաները դրսում հարցաքննում են Ռետին և նա ասում է, որ ինքը և մյուս տղամարդիկ երեկոյան եղել են հասարակած տանը, իսկ դրա տնօրենը հաստատում է այդ։ Այդ մարդիկ պարտք են մնում Ռետին և նրա հեղինակությունը մի քանի աստիճան բարձրանում է նրանց կողքին, իսկ այդ մարդկանց կանայք բացառությամբ Մելանիի ցնցված էին այն լուրից, որ իրենց ամուսինները եղել են հասարակած տանը։

Ֆրանկ Քենեդին իր հանգիստն է վայելում մորաքույր Փիտեփեթի հյուրասենյակում տեղակայված տախտակամածի վրա։ Սկարլետտին համակում է կարեկցանքի զգացողությունը։ Այն պահին երբ Ռետը զանգեց դուռը, նա մեղմում էր իր ցավը մորաքույր Փիթիի տված կոնյակով։ Սկարլետ.տը արցունքները մի կերպ զսպելով ասում է նրան, որ վախենում է մահանալ և դժոխք ընկնել, իսկ նա պատասխանում է, որ միգուցե դճոխք գոյություն չունի[19]։ Մինչ նա կսկսեր էլ ավելի ուժգին լացել, Ռետը նրան ամուսնության առաջարկ է անում ասելով, որ ինքը միշտ համակրում էր Սկարլետին, իսկ Սկարլետը պատասխանում է, որ իրենց սերը փոխադարձ չէ և չի ցանակնում նորից ամուսնանալ[19]։ Այնուամենայնիվ Ռետը նրան համբուրում է և այդ պահին նա համաձայնվում է ամուսնանալ նրա հետ։ Մի տարի անց Սկարլետը և Ռետը հայտարարում են իրենց նշանդրեքի մասին և քաղաքին նոր խոսակցությունների առիթ են տալիս։

Մաս հինգերորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրն և տկն Բաթլերնեի մեղրամիսը շքեղ կերպով անց է կացվում Նոր Օրլեանում։ Վերադառնալով Ատլանտա նրանք մնում են հատուկ նորապսակների համար նախատեսված հյուրանոցում մինչ նրանց նոր տունը կառուցվում է։ Սկարլետը ընտրում է ժամանակակից շվեյցարայկան ոճով տուն կարմիր առաստաղով և սև ընկուզենու փայտից շինած կահույքով։ Ռետը այդ ամենը նկարագում է որպես «ճարտարապետական աղետ»[20]։ Կարճ ժամանակ անց նրանք տեղափոխվում են իրենց նոր տուն։ Սկարլետին հետաքրքրում էր, թե ինչու Ռետը ամուսնացավ նրա հետ։ Իր աչքերում կուտակված ատելությամբ նա հայտնում է Ռետին, որ երեխայի է սպասում և ցանկանում է ազատվել նրանից[20]։

Վեյդը յոթ տարեկան է լինում այն ժամանակ, երբ ծնվում է նրա խորթ քույրը՝ Եվգենի Վերոնիկան, ում կոչել էին երկու թագուհիների անուններով։ Նա Գերալդ Օ հարայի նման ունի կապույտ աչքեր և Մելանին նրան մականուն է դնում Բոնի Բլու անվամբ։

Երբ Սկարլետը իրեն նորից լավ է զգում, վերադառնում է սղոցարան և խոսում է Էշլիի հետ։ Իրենց խոսակցության ժամանակ Սկարլետը զգում է, որ Էշլին դեռ սիրում է իրեն և խանդում է իրեն Ռետի նկատմամբ, որը հուզմունքի առիթ է տալիս Սկարլետին։ նա վերադառնում է տուն և հայտնում Ռետին, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ։

Մելանին անակնկալ ծնունդ է կազմակերպում Էշլիի համար։ Սկարլետը գնում է սղոցարան Էշլին այնտեղ տեսնելու նպատակով։ Երբ նա տեսնում է Էշլիին, նա իրեն նորից տասնվեց տարեկան է զգում՝ զգալով սրտի բաբախյունը և հուզմունքը[21]։ Էշլին նրան կոմպլիմենտ է անում ասելով, որ շատ գեղեցիկ տեսք ունի և նրանք հիշում են իրենց երիտասարդ և ներկայիս օրերը։ Հանկարծ Սկարլետի աչքերը լցվում են արցունքով և Էշլին ամուր սեղմում է նրան։ Էշլին տեսնում է, որ իր քույրը՝ Ինդիա Վիլկսը կանգնած է դռան մոտ։ Մինչ խնջույքի սկսելը լուրեր են տարածվում Սկարլետի և Էշլիի մասին, որոնց մասին տեղեկանում են նաև Ռետն ու Մելանին։ Մելանին որևէ բամբասանք չի ընդունում իր տալի հասցեին և Ինդիա Վիլկսին վռնդում է տնից իրենց ընտանիքի անդորրը խախտելու համար։

Ռետը խնջույքից հետո վերադառնում է տուն հարբած վիճակում։ Նրան այդքան հարբած Սկարլետը դեռևս չէր տեսել։ Նրա աչքերը արնագույն տեսք էին ընդունել և նրա տրամադրությունը մռայլ էր ու կատաղի։ Չցանկանալով, որպեսզի Ռետը տեսնի իր վախեցած դեմքը, Սկարլետը անմիջապես վեր է կենում իր տեղից և գնում ննջասենյակ։ Ռետը կանգնեցնում է նրան և ուսերը հրում պատին։ Սկարլետը ասում է նրան, որ պարզապես խանդում է իրեն, իսկ Ռետտը մեղադրում է Սկարլետին այդ ամենի համար[22]։ Նա ասում է Սկարլետին որ նրանք կարող էին միասին երջանիկ լինել, քանի որ «ես սիրում էի ու թվում էր թե ճանաչում էի քեզ»։

Հաջորդ առավոտ Ռետը մեկնում է Չառլստոն և Նոր Օրլեան Բոնիի հետ։ Սկարլետը հասկանում է, որ կարոտում է Ռետին, այնուամենայնիվ կասկածելով արդյոք Ռետը սիրում է նրան, թե հարբած է եղել ու այդպես է ասել։ Շուտով իմանում է որ սպասում է իր չորրորդ երեխային։

Երբ Ռետը վերադառնում է, Սկարլետը սպասում է նրան աստիճանների վրա։ Նրան հետաքրքիր էր արդյոք Ռետը կհամբուրի նրան, բայց ի զարմանս իրեն նա չի համբուրում։ Ռետը ասում է Սկարլետին, որ նրա դեմքին գույն չկա։ Իսկ նա պատասխանում է, որ հղիության պատճառով է։ Նա հեգնորեն հարցնում է, արդյոք հայրը Էշլին է։ Սկարլետը Ռետին կոչում է անտաշ մարդ և որ ոչ մի կին իրենից երեխա չէր ցանկանա[23]։ Սկարլետը հրում է նրան, բայց նա դիմակայում է և Սկարլետին գցում է աստիճաններից ցած։ Նա կորցնում է իր երեխային և կոտրում է իր կողերը։ Ռետը փոշմանում է իր արածի համար կարծելով, որ սպանել է նրան։ Հարբած վիճակում նա փորձում է իր ցավերը մեղմել Մելանիի գրկում՝ խոստովանելով որ նա խանդոտ սրիկա էր։

Սկարլետը նիհար և գունատ գնում է Թառա իր հետ միասին վերցնելով Վեյդին և Էլլային՝ նորից վերականգնելու իր ուժերը և նախկին կենսունակությունը[24]։ Երբ նա կազդուրվում է, վերադառնում է Ատլանտա՝ վաճառելով իր սղացարանները Էշլիին։ Նա տեսնում է, որ Ռետտի վերաբերմունքը զգալիորեն փոխվել է։ Նա ավելի սթափ է, քաղաքավարի ու բարի։ Չնայած նա կարոտում է հին Ռետին, Սկարլետը վճռում է ամեն ինչ թողնել այնպես ինչպես կա։

Բոնին 1873 թվականի դրությամբ չորս տարեկան է։ Նա անընդհատ իր հոր ուշադրության կենտրոնում է և հայրը նրան ապահովվում է ամեն ինչով, բայց Սկարլետը երբեմն խանդում է նրան։ Ռետը Բոնիին սովորեցնում է ձի քշել, իսկ մայրը պնդում է, որ դա սազական չէ աղջկան։ Ռետը անտեսում է նրա բառերը և Բոնիի համար պոնի է գնում, որին անվանում է Պրն Բաթլեր։

Կրելով իր կապույտ թավշյա հագուստը Բոնին աղաչում է հորը իրեն մենակ բաց թողնել՝ հեծնելու ձին։ Նա զիջում է՝ զգուշացնելով նրան չլացել եթե ընկնի։ Բոնին բղավում է մորը «Նայի՜ր, թե ինչ եմ անում»[25]։ Բոնին ընկնում է ձիուց՝ կոտրելով իր վիզը և մահանում է։

Բոնիի մահից ամիսիներ անց Ռետը հաճախակի սկսում է խմել և լրիվությամբ հյուծվել, իսկ Սկարլետը չնայած նույնպես որբացած, թվում է թե վերջապես կյանք է վերադառնում։ Մելանի Վիլկսի վաղաժամ մահվանից հետո, որը նորից հղի էր, կարճ ժամանակ անց Ռետը միայն ցանկանում է այն արժանապատվությունը, որ մի ժամանակ ուներ իր երիտասարդության ճամանակ և լքում է Ատլանտան փնտրելու այն։ Միևնույն ժամանակ նա երազում է այն սիրո մասին, որը խուսափում է իրենից այդքան երկար ժամանակ։ Այնուամենայնիվ նա դեռ կարող էր վերադառնալ Թառա՝ իմանալով որ կարող է Ռետին հետ վերադարձնել որովհետև «վաղը նոր օր է սկսվում»[26]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Margaret Mitchell, touched by the "far away, faintly sad sound I wanted" of the third stanza's first line, chose that line as the title of her novel Gone with the Wind. https://www.awesomestories.com/asset/view/SOURCE-of-the-TITLE-GWTW-Margaret-Mitchell-Gone-with-the-Wind
  2. Obituary: Miss Mitchell, 49, Dead of Injuries (August 17, 1949) New York Times. Retrieved May 14, 2011.
  3. 3,0 3,1 "People on the Home Front: Margaret Mitchell", Sgt. H. N. Oliphant, Yank, (October 19, 1945), p. 9. Retrieved May 12, 2011.
  4. Edwards, Anne (1983). Road to Tara: The Life of Margaret Mitchell. New Haven, Connecticut: Ticknor & Fields. էջեր 17–18. ISBN 9780899191690.
  5. Gavin Lambert, "The Making of Gone With the Wind", Atlantic Monthly, (February 1973). Retrieved May 14, 2011.
  6. Joseph M. Flora, Lucinda H. MacKethan, Todd Taylor (2002), The Companion to Southern Literature: themes, genres, places, people, movements and motifs, Louisiana State University Press, p. 308. 0-8071-2692-6
  7. «Gone with the Wind». Merriam-Webster's Encyclopedia of Literature. Encyclopaedia Britannica.
  8. As the narrative begins, "'General Beauregard shelled [the Yankees] out of Fort Sumter day before yesterday'" (April 13), Part 1, Chapter 1, 15th paragraph.
  9. Part 1, chapter 1
  10. 10,0 10,1 Part 1, chapter 6
  11. Part 1, chapter 7
  12. 12,0 12,1 12,2 Part 2, chapter 9
  13. "When this Cruel War is Over (Weeping, Sad and Lonely)" Արխիվացված 2021-02-25 Wayback Machine, Charles C. Sawyer and Henry Tucker, published by J. C. Schreiner & Son, Savannah, Georgia, 1862. Stephen Collins Foster: Popular American Music Collection.
  14. Weeping Sad and Lonely sung by Elizabeth Foster from the documentary Civil War Songs and Stories, copyright Nashville Public Television, 2011
  15. Part 3, chapter 17
  16. Part 3, chapter 22
  17. Part 4, chapter 35
  18. Part 4, chapter 42
  19. 19,0 19,1 Part 4, chapter 47
  20. 20,0 20,1 Part 5, chapter 50
  21. Part 5, chapter 53
  22. Part 5, chapter 54
  23. Part 5, chapter 56
  24. Part 5, chapter 57
  25. Part 5, chapter 59
  26. Part 5, chapter 63