Էպոպեա
Էպոպեա (հին հուն․՝ ἐποποιΐα, ἔπος «խոսք, պատմություն» + ποιέω «ստեղծում եմ»), չափածո կամ արձակ ընդարձակ էպիկական ստեղծագործություն ազգային-պատմական նշանակալի իրադարձությունների մասին[1]: Փոխաբերական իմաստով բարդ, երկարատև որևէ իրադարձության մասին պատմություն:
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էպոպեաների առաջացմանը նախորդել են ժողովրդական երգերը, որոնք ունեցել են կիսով չափ լիրիկական, կիսով չափ արձակ բնույթ` նվիրված ռազմական սխրագործությունների, առաջնորդների, հերոսների, որոնց շուրջ համախմբվում էին ցեղի անդամները: Նմանատիպ երգերը միավորվում էին իբրև մեկ բանաստեղծական միավոր՝ էպոպեա՝ ամբողջապես արտացոլելով ընդհանրական մտահղացումներն ու մտահորիզոնը, բայց անվանապես պատկանելով կոնկրետ հեղինակի: Այդպես են ստեղծվել հոմերական պոեմները՝ «Իլիական»ը և «Ոդիսական»ը, ինչպես նաև ֆրանսիական «Արարքների մասին երգերը»[2]:
Զարգացում և բազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արիստոտելը և Հորացիոսը Էպոպեայի տեսակները դասական նորմաների մեջ են դրել՝ երկար ժամանակ ուսումնասիրելով օրինակների ոչ մեծ շրջանակ՝ Հոմերոսի և Վիրգիլիոսի ստեղծագործությունները: Գրիմ եղբայրների դպրոցի և ռոմանտիկների՝ ժողովրդական երգերի նորագույն բացահայտումների շնորհիվ էպոպեայի ուսումնասիրման մի նոր շրջափուլ է սկսվել՝ հետագայում ավելի զարգանալով էթնոգրաֆների և բանահյուսագետների շնորհիվ, որոևց ուսումնասիրությունների հիմքում գրական-պատմական հուշարձաններն էին[2]:
19-րդ դարից սկսած էպոպեա եզրույթը ավելի լայն նշանակություն ձեռք բերեց՝ հաճախ կիրառվելով որպես ցանկացած մեծածավալ ստեղծագործություն, որն ունի էպիկական տարածաժամանակային ընկալման տարրեր: Այս իմաստով առանձնացնում են վեպ-էպոպեաներ, որոնցում գլխավոր կերպարը պատկերվում է պատմական կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների համատեքստում: Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը», Սերգեև-Ցենսկիի «Սևաստոպոլյան տառապանքը» և «Ռուսաստանի կերպափոխումը», Գորկու «Կլիմ Սամգինի կյանքը», Շոլոխովի «Խաղաղ Դոն»ը, Ա․ Տոլստոյի «Զբոսանք տառապանքի վրայով», Ա․ Ֆադեևի «Վերջին ուդեհենը»: «Հերոսական էպոսներում» և վեպ-էպոպեաներում գլխավոր կերպարները ակտիվ և նպատակաուղղված մասնակցում են կարևոր պատմական իրադարձություններին, որի ընթացքում կայանում է անձնավորությունը, օրինակ՝ «Պետրոս Առաջին»՝ Ա․ Տոլստոյ[1]:
Առանձնացվում են արձակ ուղղվածություն ունեցող բարոյագիտական էպոպեաները, որոնք ծավալվում են ազգային հասարակական զավեշտալի իրադարձությունների շուրջ, ինչպես՝ Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել»ը, Ն․ Գոգոլի «Մեռած հոգիներ»ը, Անատոլ Ֆրանսի «Պինգվինների կղզին»[1]:
Էպիկական ֆանտաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆենտեզի էպոպեա անվանումը եկել է անգլերենից «էպիկական ֆենտեզի» (անգլ.՝ epic fantasy) բառակապակցության միջոցով: Էպիկական կամ այլ խոսքով բարձրագույն ֆենտեզին բնութագրվում է որպես երեք տարրերի միասնություն[3][4]:
- պետք է նվազագույնը լինի եռագրություն
- պետք է ունենա նվազագույնը տարիների ժամանակային ընդգրկում
- պետք է ունենա մեծ նախապատմություն կամ ընդգրկի տիեզերական տարածություն:
Ջոն Տոլկինի Մատանիների տիրակալը վեպը էպիկական ֆանտաստիկայի օրինակ է[3], չնայած այս ժանրը չի սահմանափակվում միայն արևմտյան ավանդույթներով, օրինակ արաբական էպոսում առկա է հեքիաթների հավաքածու «Հազար ու մի գիշեր»[4], իսկ հնդկական էպիկական պոեզիայում առկա են «Ռամայանա» և «Մահաբհարաթա» ստեղծագործությունները[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Эпопея հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ 2,0 2,1 Էպոպեա // Սովետական մեծ հանրագիտարան (առաջին հրատ․), հ. 64 (1933 թվական), էջ. 552.
- ↑ 3,0 3,1 Buker Derek M. (2002)։ «The Long and Longer of It: Epic Fantasy»։ The Science Fiction and Fantasy Readers' Advisory։ ALA Editions։ էջ 118
- ↑ 4,0 4,1 4,2 Джон Грант и Джон Клют. 1997. «Arabian fantasy.» The Encyclopedia of Fantasy. London: Orbit Books. 978-1-85723-368-1. .
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էպոպեա // Եզրույթների և հասկացուցությունների գրական հանրագիտարան / խմբ․ Նիկոլյուկին. — Институт научной информации по общественным наукам РАН: Ինտելվակ, 2001. — 1596 с. — ISBN 5-93264-026-Х
- Էպոպեա // Գրականագիտական եզրույթների բառարան / խմբ․ Տիմոֆեև, Վասիլևիչ. — Մ․: «Просвещение», 1974. — С. 472—475. — 509 с. — 300 000 экз.
|
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տես՝ эпопея Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էպոպեա կատեգորիայում։ |