Մարգարետ Միտչել
Մարգարետ Միտչել անգլ.՝ Margaret Munnerlyn Mitchell | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Margaret Munnerlyn Mitchell |
Ծնվել է | նոյեմբերի 8, 1900[1] |
Ծննդավայր | Ատլանտա[2][3] |
Վախճանվել է | օգոստոսի 16, 1949[2][3][4][5][6][7][8][9] (48 տարեկանում) |
Վախճանի վայր | Ատլանտա[2][3] |
Գրական անուն | Margaret Mitchell |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ և լրագրող |
Լեզու | անգլերեն[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սմիթ Քոլեջ |
Ժանրեր | սիրավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Քամուց քշվածները և Lost Laysen? |
Պարգևներ | Ազգային գրքի պարգև և Georgia Women of Achievement? |
![]() | |
Margaret Mitchell Վիքիպահեստում |
Մարգարետ Միտչել (անգլ.՝ Margaret Mitchell, նոյեմբերի 8, 1900[1], Ատլանտա[2][3] - օգոստոսի 16, 1949[2][3][4][5][6][7][8][9], Ատլանտա[2][3]), ամերիկացի գրող, հեղինակը «Քամուց քշվածները» վեպի, որի համար արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։ ԱՄՆ 1861-1865 թվականների քաղաքացիական պատերազմի մասին պատմող այդ վեպը, առաջին անգամ տպագրվելով 1936 թվականին, հետագայում հենց միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս է տեսել ավելի քան յոթանասուն անգամ, թարգմանվել ու հրատարակվել է նաև աշխարհի 37 լեզուներով: Գրական այդ ստեղծագործությունը ճանաչվել է 1936 թվականի ամենանշանակալից վեպը, և հեղինակին շնորհվել է Գրքի ազգային մրցանակ ( National Book Award)[10]: Վեպի հիման վրա կինոռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգը 1939 թվականին նկարահանել է համանուն Քամուց քշվածները հանրահայտ ֆիլմը, որն արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի ութ «Օսկար» մրցանակի։
Վերջին ժամանակներս լույս են ընծայվել Միտչելի՝ օրիորդական տարիների գրվածքները և «Lost Laysen» նորավեպը, որ նա գրել է պատանեկան հասակում: Առանձին գրքում ամփոփված՝ վերահրատարակվել են նաև The Atlanta Journal-ի համար նրա գրած հոդվածները:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118734202 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 873.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Митчелл Маргарет // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 SNAC — 2010.
- ↑ 7,0 7,1 7,2 FemBio
- ↑ 8,0 8,1 8,2 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 9,0 9,1 9,2 Brockhaus Enzyklopädie
- ↑ "5 Honors Awarded on the Year's Books: ...", The New York Times, Feb 26, 1937, page 23. ProQuest Historical Newspapers The New York Times (1851–2007).
|
- Նոյեմբերի 8 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ատլանտա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 16 մահեր
- 1949 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ամերիկացի գրողներ
- Գրական կեղծանուններ
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ