Ջեյն Դարվելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջեյն Դարվելլ (անգլ.՝ Jane Darwell, ի ծնե՝ Փեթի Վուդարդ (անգլ.՝ Patti Woodard, հոկտեմբերի 15, 1879(1879-10-15)[1][2][3], Մարիոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ - օգոստոսի 13, 1967(1967-08-13)[1][2][3], Վուդլենդ Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր (1941)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Դարվելլը երիտասարդ տարիքում երազել է դառնալ կրկեսի դերասան, բայց դրան դեմ է եղել հայրը, սակայն ելույթ ունենալու հանդեպ կիրքը չի մեղմացել, և նա որոշել է զբաղվել դերասնական կարիերայով[5]։ Նա իր անունը փոխել է և դարձել Դարվելլ, որպեսզի չարատավորի իր ընտանիքի անունը[6]։

Բեմում խաղալ սկսել է Չիկագոյի թատրոններում, իսկ նրա առաջնաելույթը կինոյում կայացել է 1913 թվականին։ Վերջին երկու տարիներին դերասանուհին իրեն ամբողջությամբ նվիրել է թատրոնին, ավելի քան քսան ֆիլմում գլխավոր դեր է խաղացել, բայց դրանից հետո վերադարձել է թատրոն։ 15 տարվա թատրոնային կարիերայից հետո Ջեյն Դարվելլը նորից վերադարձել է Հոլիվուդ՝ «Թոմ Սոյեր» ֆիլմում նկարահանվելու համար՝ այսպիսով սկսելով իր կարիերայի երկրորդ փուլը։ Կինոյում նրան հիմնականում հասնում էին տնային տնտեսուհու, գլխավոր հերոսների մայրերի, տարեց հորաքույրերի և տատիկների դերեր։

1941 թվականին Ջեյն Դարվելլը դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր, որպես «Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ «Ցասման ողկույզները» ֆիլմում Ջոադի մոր դերի համար։ Ամբողջ բարդությամբ իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 180 ֆիլմում, այդ թվում՝ «Քամուց քշվածները» (1939), «Դևը և Դենիել Ուեբստերը» (1941), «Իմ բարի Կլեմենտինա» (1946), «Ֆուրգոնապան» (1950), «Վանդակում» (1950) և շատ ուրիշներում։ Նրա վերջին դերը դարձել է ծեր կնոջ դերը, որը կերակրում է թռչուններին «Մերի Փոպինս» դիսնեյան ֆիլմում (1964)։

ԱՄՆ կինոստուդիայում իր ունեցած ավանդի համար Հոլիվուդյան փառքի ծառուղիում արժանացել է աստղի։

Ջեյն Դարվելլը մահացել է 1967 թվականի օգոստոսի 13-ին ինֆարկտից, Լոս Անջելես արվարաձանում, 87 տարեկանում և հուղարկավորվել է Գլենդելի (Կալիֆոռնիա) հուշային գերեզմանատանը[5]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Հայերեն անվանում Իսկական անվանումը Դեր
1930 ֆ Թոմ Սոյեր Tom Sawyer այրի Դուգլաս
1931 ֆ Հեքլբերի Ֆին Huckleberry Finn այրի Դուգլասը
1939 ֆ Ջեսի Ջեյմս։ Հավերժ հերոս Jesse James միսսիս Սեմյուելսը
1939 ֆ Քամուց քշվածները Gone with the Wind միսսիս Դոլլի Մերրիուեզեր
1940 ֆ Ցասման ողկույզները The Grapes of Wrath Ջոուդ
1941 ֆ Դևը և Դենիել Ուեբստերը The Devil and Daniel Webster Սթոուն
1941 ֆ Ողջ գիշերվա ընթացքում All Through the Night միսիս Դոնահյու
1942 ֆ Երիտասարդ ամերիկացիներ Young America Նորա Քեմպբել տատիկը
1943 ֆ Պատահար Օքս Բոյում The Ox-Bow Incident Ջեննի Գրիգ
1946 ֆ Իմ բարի Կլեմենտինա My Darling Clementine Քեյթ Նելսոն
1948 ֆ Գնացքը Ալկատրասում Train to Alcatraz մորաքույր Էլլա
1948 ֆ Երեք կնքահայրեր 3 Godfathers միսս Ֆլորի
1950 ֆ Ֆուրգոնապան Wagon Master Լեդյարդի քույրը
1950 ֆ Վանդակում Caged պահակ
1952 ֆ Մենք ամուսնացած չենք We’re Not Married! միսիս Բուշ
1956 ֆ Աղջիկները բանտում Girls in Prison պահակ Ջեյմիսոնը
1964 ֆ Մերի Փոպինս Mary Poppins թռչնապահուհի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941 — «Օսկար» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերի համար («Ցասման ողկույզները»)

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. Obituary Variety, August 16, 1967.
  5. 5,0 5,1 Ассошиэйтед пресс (15 августа 1967)։ «Jane Darwell, 87, Actress, Is Dead» (PDF, fee required)։ The New York Times։ Վերցված է 2008-05-14 
  6. Associated Press (1967-08-15)։ «Jane Darwell, 87, Actress, Is Dead» (PDF, fee required)։ The New York Times։ Վերցված է 2008-05-14