Մակաբույծ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մակաբույծ»
կորեերեն՝ 기생충
Երկիր Հարավային Կորեա[1]
Ժանրդրամա, կինոկատակերգություն[2], սև հումոր և թրիլեր[2]
Թվականմայիսի 21, 2019
Լեզուկորեերեն[1]
ՌեժիսորՊոնգ Ջուն Հո[1][2]
ՊրոդյուսերՊոնգ Ջուն Հո և Kwak Sin-ae?
Սցենարի հեղինակՊոնգ Ջուն Հո և Han Jin-won?
ԴերակատարներՍոն Կան Հո, Լի Սոն Գյուն, Չո Յոնջոն, Jang Hye-jin?, Չոի Ու Շիկ, Պակ Սո Դամ, Jung Ji-so?[3], Lee Jung-eun?, Պակ Մյոն Հուն, Փակ Սո Ջուն[3] և Jung Yi-seo?
ՕպերատորՀոն Գյոն Փհե
ԵրաժշտությունՉոն Ջե Իլ
ՄոնտաժYang Jin-mo?[4]
Պատմվածքի վայրՀարավային Կորեա
ԿինոընկերությունBarunson E&A? և CJ Entertainment
Տևողություն132 րոպե[5][6][1]
Բյուջե13 200 000 $
Շահույթ263 136 741 $[7] և 53 369 749 $[7]
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
 Parasite (2019 film) Վիքիպահեստում

«Մակաբույծ» (կորեերեն՝ 기생충), Պոն Չժուն Հոյի հարավկորեական կատակերգական դրամատիկ թրիլլեր։

2019 թվականի մայիսին ֆիլմը ստացել է Կաննի 72-րդ կինոփառատոնի[8] ոսկե արմավենու ճյուղը[9]։ Նա դարձել է առաջին կորեացի ռեժիսորը, որն արժանացել է այս մրցանակին[10]։ «Մակաբույծ»-ն հաղթել է նաև 77-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, իսկ Պոնն առաջադրվել է Լավագույն ռեժիսոր և Լավագույն սցենարիստ անվանակարգերում[11]։ «Մակաբույծ» Ֆիլմն Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն առաջադրվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում և դարձել հարավկորեական առաջին ֆիլմը, որ այս մրցանակաբաշխությանն առաջադրվել է որևէ անվանակարգում. Պոնն առաջադրվել է Օսկարի Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար և Լավագույն ֆիլմ անվանակարգերում։ Պոնը չորրորդ ասիացի ռեժիսորն է Հիրոշի Տեշիգահարայից, Ակիրա Կուրոսավայից և Էնգ Լիից հետո, որն առաջադրվում է Օսկարի լավագույն ռեժիսոր անվանակարգում և առաջին հարավկորեացի ռեժիսորն է, որն առաջադրվում է այս մրցանակաբաշխությանը։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Պոն Չժուն Հոն

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 21-ին՝ Կաննի կինոփառատոնում։ Ռուսաստանում պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 20-ին՝ Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» միջազգային կինոփառատոնում։

Ռեժիսոր Պոն Չժուն Հոն և դերասանները՝ ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոն Կան Հո - Քիմ Քիթհեք, Քիմի ընտանիքի ղեկավար
  • Լի Սոն Գյուն - Պակ Տոնի, կամ նախարար Պակ
  • Չո Էջոն - Պակ Էնգ, կամ Մադամ Պակ
  • Չխվե Ու Սիկ - Քի Ու, Կիթհեկի որդի
  • Փաք Սո Դամ - Կիջոն, Կիթհեկի դուստրը
  • Փակ Սո Ջուն - Մինհեկ, Կիվուի ընկեր

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղում
2020 Լավագույն ֆիլմ Մակաբույծ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
Լավագույն սցենարիստ Հաղթանակ
Լավագույն օտարալեզու ֆիլմ Հաղթանակ

AACTA կինոմրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2020 Լավագույն միջազգային ֆիլմ Մակաբույծ Հաղթանակ
Լավագույն միջազգային սցենար Առաջադրված
Լավագույն ասիական ֆիլմ Հաղթանակ

Ասիական-խաղաղօվկիանոսյան կինոմրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2019 Լավագույն գեղարվեստական ֆիլմ Մակաբույծ Հաղթանակ

Բրիտանական ակադեմիական կինոմրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2020 Լավագույն ֆիլմ Մակաբույծ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն սցենար Հաղթանակ
Լավագույն ոչ անգլալեզու ֆիլմ Հաղթանակ

Կաննի կինոփառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2019 Ոսկյա արմավենու ճյուղ Մակաբույծ Հաղթանակ

Ոսկե գլոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք Հղումներ
2020 Լավագույն ռեժիսոր Մակաբույծ Առաջադրված
Լավագույն սցենար Առաջադրված
Լավագույն օտարալեզու ֆիլմ Հաղթանակ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2018 թվականի մայիսի 18-ին[12] և ավարտվել 77 օր անց, սեպտեմբերի 19-ին[13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 NZ Register of Classification Decisions
  2. 2,0 2,1 2,2 BBFC տվյալների բազա (բրիտ․ անգլ.)
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. https://variety.com/2020/artisans/awards/parasite-editing-jinmo-yang-bong-joon-ho-1203456077/
  5. Box Office Mojo — 1999.
  6. Parasite (2019): Technical Specifications — 1990.
  7. 7,0 7,1 Box Office Mojo — 1999.
  8. Золотую пальмовую ветвь получил фильм «Паразиты» южнокорейского режиссера
  9. Debruge, Peter; Debruge, Peter (2019 թ․ մայիսի 25). «Bong Joon-ho's 'Parasite' Wins the Palme d'Or at Cannes».
  10. Pulver, Andrew (2019 թ․ մայիսի 25). «Bong Joon-ho's Parasite wins Palme d'Or at Cannes film festival». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  11. https://www.goldenglobes.com/person/bong-joon-ho. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. «The Screenings Guide 2019». 2019 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  13. «기생충». Naver Movie. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  14. «Bong Joon-ho's Parasite Wraps Production». Korean Film Biz Zone (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակաբույծ (ֆիլմ)» հոդվածին։