Ռոկկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ռոկկի
անգլ.՝ Rocky
Ռոկկի.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա, մարտաֆիլմ և բոքսի մասին ֆիլմ
Թվականնոյեմբերի 21, 1976[1], ապրիլի 25, 1978[2], ապրիլի 1, 1977[3] և 1976
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Էվիլդսեն
ՊրոդյուսերՌոբերտ Չարտոֆ և Իրվին Ուինքլեր
Սցենարի հեղինակՍիլվեստր Ստալոնե
ԴերակատարներՏալիա Շայր, Կարլ Ուեզերս, Բյորտ Յանգ, Մերեդիթ Բյորջես, Սիլվեստր Ստալոնե, Թոնի Բերթոն, Թեյեր Դեյվիդ, Ջո Սպինել, Ջո Ֆրեյզեր, Stan Shaw?, Մայքլ Դորն, George O'Hanlon?[4], Լլոյդ Կաուֆման[4], Ֆրենկ Ստալոնե[4], Butkus Stallone?, Hank Rolike?, Frankie Van? և Simmy Bow?
ՕպերատորJames Crabe?
ԵրաժշտությունԲիլ Կոնտի
ՄոնտաժScott Conrad?
Պատմվածքի վայրՓենսիլվանիա
Նկարահանման վայրՍանտա Մոնիկա և Ֆիլադելֆիա
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն119 րոպե
Բյուջե1 000 000 $[5]
Commons-logo.svg Rocky (franchise) Վիքիպահեստում

Ռոկկի (անգլ.՝ Rocky), 1976 թվականին նկարահանված սպորտային ֆիլմ դրամա, սցենարի հեղինակը և գլխավոր դերակատարը Սիլվեստր Ստալոնեն է, ում համար այս դերը առաջին նշանավոր դերն էր կինոյում, և նրան մեծ ճանաչում բերեց ամբողջ աշխարհում[6], հետագայում Ստալոնեն որպես ռեժիսոր նկարահանեց ֆիլիմի ևս 5 սերիա[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է «իտալական ձիուկ» մականունով բռցքամարտիկ Ռոկկի Բալբոայի մասին, ով դեպքերի բերումով ցանկանում է մենամարտել տվյալ ժամանակի աշխարհի չեմպիոն Ապոլլո Կրիդի հետ և սկսում է ավելի ակտիվ մարզվել։ Այդ ընթացքում Ռոկկին նաև սկսում է ընկերություն անել համեստ և ամոթխած բնավորությամբ Էդրիանի հետ ...

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Սիլվեստր Ստալոնե Ռոկկի Բալբոա Ռոկկի Բալբոա
Թալիա Շայեր Էդրիան Պեննինո Էդրիան Պեննինո
Բերջես Մերեդիթ Միկի Գոլդմիլ Միկի Գոլդմիլ
Կառլ Ուեզերս Ապոլլո Կրիդ Ապոլլո Կրիդ
Բերտ Յանգ Պոլլի Պեննինո Պոլլի Պեննինո

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է 3 Օսկար մրցանակի, Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր և Լավագույն մոնտաժ անավանակարգերում, ներկայացված է եղել ևս 7 անվանակարգերում, որոնց թվում նաև Ստալոնեն ներկայացվել է Օսկարի Լավագույն դերասան և Լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում միաժամանակ, ինչը հաջողվել է միայն 2 կինոգործչի (Օրսոն Ուելս - «Քաղաքացի Քեյնը», Չառլի Չապլին - «Մեծ բռնապետը»

Ֆիլմը ստացել է նաև 1 Ոսկե Գլոբուս, ներկայացված է եղել ևս 5-ի։ Ստացել է 1 BAFTA, 1 Գրեմմի, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և ԱՄՆ-ի կինոքննադատների խորհրդի 1 մրցանակ։

Վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից տարբեր տարիներին կազմված վարկանիշային ցանկերում հետևյալ տեղերում

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ֆիլմի սյուժեի համար որպես հիմք ծառայել է բռնցքամարտի ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնության համար Չակ Վեպների և Մուհամմեդ Ալիի միջև կայացած մարտը, Ռոկկի Բալբոաի նախատիպը հանդիսացել է Չակ Վեպները, Ապոլլո Կրիդինը՝ Մոհամեդ Ալին[8][9]։
  • բռնցքամարտիկ Ջո Ֆրեյզերը խաղացել է ինքն իրեն ֆիլմում, գլխավոր հերոսների մենամարտից առաջվա տեսարաններում։
  • փողոցային երգիչներից մեկին մարմնավորել է Ստալոնեի հարազատ եղբայրը՝ Ֆրենկ Ստալոնեն։
  • Ռոկկի Բալբոաի արձանը կանգնեցված է Ֆիլադելֆիայի գեղարվեստական թանգարանի աստիճանների մոտ[10] և սերբիական Ժիտիշտե փոքր քաղաքում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]