Բըրդմեն (ֆիլմ)
«Բըրդմեն» (անգլ.՝ Birdman or (The Unexpected Virtue of Ignorance)), 2014 թվականի արտադրության սև հումոր ժանրի ամերիկյան ֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը և սցենարիստը Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն է։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մայքլ Կիտոնը, Զակ Գալիֆիանակիսը, Էդվարդ Նորթոնը, Անդրեա Ռայսբորոն, Էմի Ռայանը, Էմմա Սթոունը և Նաոմի Ուոթսը։
Բըրդմենը հանդիսացել է 71-րդ Վենետիկի կինոփառատոնի բացման ֆիլմը (օգոստոսի 27, 2014), որտեղ այն պայքարում էր Ոսկե առյուծի համար։ Ֆիլմի շահույթը գերազնցում է 100 միլիոն դոլարը։
Բըրդմենը արժանացել է քննադատների բարձր գնահատականներին և բազմաթիվ կազմակերպություններ այն համարում են 2014 թվականի լավագույն ֆիլմերից մեկը։ Այն նոմինացվել է 72-րդ Ոսկե Գլոբուսի մրցանակաբաշխությանը 7 տարբեր անվանակարգերում (լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ), լավագույն ռեժիսոր, լավագույն երաժշտություն, հաղթել է լավագույն սցենար անվանակարգում)։ Կիտոնը դարձել է լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ), իսկ Նորթոնը և Սթոունը նոմինացվել են լավագույն երկրորդ պլանի դերասան և դերասանուհի անվանակարգերում[20][21]։ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությանը Բըրդմենը նոմինացվել է 9 տարբեր անվանակարգերում («Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց ֆիլմի հետ համատեղ)` լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, լավագույն օրիգինալ սցենար[22]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Ռիգան Թոմսոն դերասանի մասին, ով ժամանակին խաղացել է հայտնի սուպերհերոսի դեր և այժմ, պատրաստվելով խաղալու հերթական Բրոդվեյան պիեսում, փորձում է վերականգնել իր փառքն ու պատիվը, որ մի ժամանակ ուներ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Կիտոն - Ռիգան Թոմսոն / Բըրդմեն
- Էդվարդ Նորթոն - Մայք Շիներ, հայտնի Բրոդվեյան դերասան
- Էմմա Սթոուն - Սեմ Թոմսոն, օգնական և Ռիգանի դուստրը
- Նաոմի Ուոթս - Լեսլի, դերասանուհի և Մայքի ընկերուհին
- Զակ Գալիֆիանակիս - Ջեյք, Ռիգանի փաստաբանը և ընկերը
- Անդրեա Ռայսբորո - Լաուրա, դերասանուհի և Ռիգանի ընկերուհին
- Էմի Ռայան - Սիլվիա Թոմսոն, Ռիգանի նախկին կինը, Սեմի մայրիկը
- Լինդսի Դունկան - Թաբիթա Դիքինսոն, թատրոնի քննադատ
- Մերիթ Ուիվեր - Էննի, բեմի համակարգողը
- Ջերեմի Շամոս - Ռալֆ, դերասան, ով փոխարինվել էր Մայքով
- Ակիրա Իտո - թարգմանիչ
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունվարի 7-ին Անտոնիո Սանչեսը սկսեց գրել ֆիլմի երաժշտությունը[23]։ Սաունդթրեքի ալբոմը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին[24][25]։
Ֆիլմի սաունդթրեքում ընդգրկված են հետևյալ դասական երաժշտության աշխատանքներից հատվածներ
- Մորիս Ռավել, «Պավանա ինֆանտայի մահվան կապակցությամբ»
- Մորիս Ռավել, «Դաշնամուրի տրիո», երրորդ գործողություն
- Սերգեյ Ռախմանինով, Սիմֆոնիա № 2, երկրորդ գործողություն
- Գուստավ Մալեր, "Ich bin der Welt abhanden gekommen"
- Գուստավ Մալեր, Սիմֆոնիա № 9, առաջին գործողություն
- Պյոտր Չայկովսկի, Սիմֆոնիա № 4, երկրորդ գործողություն
- Պյոտր Չայկովսկի, Սիմֆոնիա № 5, երկրորդ գործողություն
- Սերգեյ Ռախմանինով, «Սիմֆոնիկ պարեր», առաջին գործողություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/2014/10/17/movies/birdman-stars-michael-keaton-and-emma-stone.html
- 1 2 3 FilmAffinity — 2002.
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 Birdman: The Unexpected Virtue of Ignorance — 2014.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ Alejandro González Iñárritu wins best director Oscar for Birdman — The Guardian, 2015.
- 1 2 3 4 5 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- 1 2 http://www.cinemarx.ro/filme/Birdman-Omul-pasare-sau-Virtutea-nesperata-a-ignorantei-2554107.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 Internet Movie Database — 1990.
- 1 2 http://www.film-o-holic.com/arvostelut/birdman
- 1 2 3 4 5 Metacritic(անգլերեն) — 2001.
- 1 2 3 http://www.ofdb.de/film/261250,Birdman-oder-(Die-unverhoffte-Macht-der-Ahnungslosigkeit)
- 1 2 3 http://bbfc.co.uk/releases/birdman-film
- 1 2 3 4 5 6 7 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 Box Office Mojo — 1999.
- ↑ «'Birdman' Tops Golden Globe Field With 7 Nominations». Voice of America. 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.(անգլ.)
- ↑ «21st SAG Awards:Full List of Nominees». Screen Actors Guild Awards. 2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.(անգլ.)
- ↑ Ford, Rebecca (2015 թ․ հունվարի 15). «Oscar Nominations 2015: The Complete List». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.(անգլ.)
- ↑ «Alejandro Gonzalez Inarritu's 'Birdman' to Feature Music by Antonio Sanchez». filmmusicreporter.com. 2014 թ․ հունվարի 7. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.(անգլ.)
- ↑ «'Birdman' Soundtrack Details». filmmusicreporter.com. 2014 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.(անգլ.)
- ↑ Feinberg, Scott (2014 թ․ դեկտեմբերի 24). «The Inside Story: Why 'Birdman's' Drum Score Isn't Eligible for an Oscar and Why an Appeal Was Rejected». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-03-21 Wayback Machine
- Բըրդմեն ֆիլմը MovieBlog.am կայքում Արխիվացված 2016-08-11 Wayback Machine
- Բըրդմեն ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Բըրդմեն» ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Բըրդմեն» ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Բըրդմեն» ֆիլմը Metacritic կայքում
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բըրդմեն (ֆիլմ)» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բըրդմեն (ֆիլմ)» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2014 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Fox Searchlight Pictures ֆիլմեր
- «Սեզար» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր դերասանների մասին
- Ֆիլմեր թատրոնի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2014 թվականին
- Ֆիլմեր հայր-դուստր հարաբերությունների մասին
