Բաբելոն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բաբելոն (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Բաբելոն
Babel
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Mexico.svg Մեքսիկա
Flag of France.svg Ֆրանսիա
Ժանր դրամա
Թվական 2006
Լեզու անգլերեն, իսպաներեն, արաբերեն, ֆրանսերեն, ճապոներեն և լիբիա-բերբերական լեզուներ
Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
Պրոդյուսեր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու և Սթիվ Գոլին
Սցենարի հեղինակ Գիլյերմո Արիագա և Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
Դերակատարներ Բրեդ Փիթ, Քեյթ Բլանշետ, Ադրիանա Բարասա, Գաել Գարսիա Բեռնալ, Ռինկո Կիկուտի, Կոձի Յակուսյո, Էլ Ֆեննինգ, Նաթան Գեմբլ, Մայքլ Պենյա, Կլիտֆոն Կոլլինզ, Մոհամեդ Ախզամ, Պիթեր Ուայթ, Դրիսս Ռուխ, Մայքլ Մելոունի, Հարիեթ Ուոլթեր, Գատոսի Նիկաիդո, Քերմոտ Քրաուլի, Տրեվոր Մարտին, Մատյելոկ Գիբս, Անդրե Ումանսկի, Րոբերտ Ֆայֆ, Էմիլիո Էչեվարիա, Սիգեմիցու Օգի, Աարան Սփիրս, Ռ. Դ. Քոլ, Կաորի Սիմիձու, Այակա Կոմացու, արքայադուստր Մարգարետ, Ալեքս Ջենինգս և Կանա Հարադա
Օպերատոր Ռոդրիգո Պրիետո
Երաժշտություն Գուստավո Սանտաոլալյա
Մոնտաժ Դուգլաս Քրայս և Սթիվեն Միրիոուն
Նկարահանման վայր Մեքսիկա, Տոկիո, Կալիֆոռնիա, Ճապոնիա և Մարոկկո
Կինոընկերություն Paramount Vantage, Summit Entertainment, Central Films և Media Rights Capital
Տևողություն 142 րոպե
Պարգևներ Օսկար լավագույն երաժշտության համար
Անվանակարգ Օսկար լավագույն ֆիլմի համար, Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար, Օսկար լավագույն մոնտաժի համար, Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար և Օսկար լավագույն երաժշտության համար
Բյուջե $25,000,000
Շահույթ $135,000,000
Պաշտոնական կայքէջ

Բաբելոն (անգլ.՝ Babel), 2006 թ. նկարահանված միջազգային դրամա, որի ռեժիսորն է մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, իսկ սցենարիստը Գիլերմե Արիագան։ «Բաբելոնը» առաջին անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Ավելի ուշ ֆիլմը շահել է «Ոսկե Գլոբուս» որպես տարվա լավագույն դրամա, և առաջադրվել յոթ «Օսկարի»` ստանալով մեկը երաժշտության համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարոկկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Մարոկկոյում Աբդուլլան գնում է 270 Winchester հրացանը իր հարևանից և տալիս այն իր երկու տղաներին` Յուսեֆին և Ահմեդին և ուղարկում պահելու ոչխարի հոտը։ Նրանք որոշում են փորձարկել զենքը։ Յուսեֆը կրակում է հեռվում անցնող տուրիստական ավտոբուսի վրա և ծանր վիրավորում Սյուզանին՝ մի ամերիկացի կնոջ, ով իր ամուսնու՝ Ռիչարդի հետ էր։ Տղաները հասկանալով թե ինչ են արել, որոշում են թաքցնել զենքը։ Մարոկկոյի ոստիկանությունը, կասկածելով ահաբեկչության մեջ, գտնում է Հասսանին։ Նա ասում է, որ այդ զենքը ստացել է մի ճապոնացուց, հետո վաճառել իր հարևանին։ Երեխաները ամեն ինչի մասին պատմում են իրենց հորը և նրանք փախչում են տնից սարերը։ Ոստիկանները գտնում են նրանց, տեղի է ունենում փոխհրաձգություն և Ահմեդը վիրավորվում է, նրա եղբայրը դադարեցնում է կրակը և հանձնվում։ Այդ ժամանակ ավտոբուսը տեղափոխում է վիրավոր Սյուզանին մոտակա գյուղը։ Այստեղ տեղի անասնաբույժը կարում է Սյուզանի վերքը և նրանք սպասում են ուղղաթիռի, որը գալիս է վերջում։ Հինգ օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Սյուզանին ուղարկում են իր տուն։

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժետային այս գիծը պատմում է մի ճապոնացի խուլ անչափահաս աղջկա՝ Չիեկոի մասին։ Նա ուզում է հասկացված լինել իր աշխարհում, իր շրջապատում, որից նա առանձնացած է։ Դա փորձում է անել ճապոնացի դետեկտիվ Կենյին, որը իրականում փնտրում էր նրա հորը՝ Յասիխիրոին, ում զենքից տեղի է ունեցել կրակոցը Մարոկկոյում։

ԱՄՆ / Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայում Սյուզանի և Ռիչարդի երկու երեխաները գտնվում են Ամելիայի՝ մեքսիկացի կնոջ խնամակալության տակ։ Այդ ժամանակ տեղի է ունենում իր որդու հարսանիքը Մեքսիկայում։ Ամելիան որոշում է տանել երեխաներին իր հետ՝ նախընտրելով չհրաժարվել մասնակցությունից։ Նրա զարմիկ Սանտյագոն տեղափոխում է նրանց սահմանից այն կողմ։ Երեխաները ականատես են լինում մեքսիկական մեծ հարսանիքի, որը նրանց և ուրախացնում է և զարմացնում։ Հարսանիքից հետո Սանտյագոն մեքենայով հետ է տանում Ամելյաին և երեխաներին, սակայն նրանց չեն թողնում անցնել սահմանը։ Սանտյագոն կտրում է սահմանը և քշում մեքենան դեպի անապատ, որտեղ նա իջեցնում է նրանց։ Շուտով Ամելյաին գտնում է ամերիկյան ոստիկանությունը, որից հետո գտնվում են նաև երեխաները։ Ամելյաին հետ պետք է ուղարկեն Մեքսիկա, քանի որ նա անօրինական էր աշխատում Ամերիկայում 16 տարի։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Բրեդ Փիթ Ռիչարդ
Քեյթ Բլանշետ Սյուզան
Մոհամեդ Ակզամ Անվար
Գաել Գարսիա Բերնալ Սանտյագո
Ադրիանա Բարազա Ամելիա
Կոջի Յակուշո Յասիհիրո
Ռինկո Կուկուչի Չիեկո

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]