Jump to content

Լինդսի Դունկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդսի Դունկան
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 7, 1950(1950-11-07)[1][2] (75 տարեկան)
Ծննդավայր՝Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[3]
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0242026

Լինդսի Դունկան (անգլ.՝ Lindsay Duncan, նոյեմբերի 7, 1950(1950-11-07)[1][2], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[3]), շոտլանդացի դերասանուհի, ով իր ամենամեծ հաջողություններին հասել է թատերական ներկայացումների միջոցով։ 2009 թվականին նրան շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան դրամատիկական վարպետության ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար[5]։ Դունկանն արժանացել է ամերիկյան Թոնի մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Անձնական կյանք» (2001) ֆիլմում իր դերակատարման համար. նախկինում նա առաջադրվել էր այդ մրցանակին « Վտանգավոր կապեր» ֆիլմի համար (1985-1986)[6]։ Բացի այդ, նրան երկու անգամ շնորհվել է Լոուրենս Օլիվյեի անվան մրցանակ՝ լավագույն դերասանուհի անվանակարգում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դունկանը ծնվել է Էդինբուրգում (Շոտլանդիա)։ Ավարտել է Լոնդոնի համալսարանի դրամատիկական դպրոցը, որից հետո սկսել է ելույթ ունենալ Շեքսպիրյան թագավորական ընկերությունում՝ Royal Shakespeare Company- ում, որտեղ էլ ծանոթացել ու մտերմացել է իր ապագա ամուսնու՝ դերասան Հիլթոն Մաքրեյի հետ[5] ։ Բեմում իր կարիերային զուգահեռ Դունկանը երբեմն հանդես է եկել բրիտանական հեռուստատեսությամբ։ 1985 թվականին նա նշել է իր նորամուտը մեծ էկրանին՝ «Անփույթ կապեր» կատակերգության գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորմամբ, իսկ հետագայում երկրորդական դերեր է ստանձնել «Ականջներդ սրեք» (1987), «Քաղաքապետարան» (1996) և «Իդեալական ամուսին» (1999), « Մենսֆիլդ Պարկ » (1999), «Խփել նշանակետին» (2004), « Ալիսան հրաշքների աշխարհում » (2010), «Բոյֆրենդ՝ ապագայից» (2013) և « Թռչուն-մարդը» (2014) ֆիլմերում։:

2013 թվականին Դունկանն արժանացել է բրիտանական անկախ կինոյի մրցանակին՝ «Շաբաթավերջը Փարիզում» ֆիլմում գլխավոր հերոսուհու կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու համար[7]։ Նա նկարահանվել է նաև «Հայելանման մաշկ» (1990) և «Տոսկանյան արևի տակ» (2003) ֆիլմերում։ Համեմատաբար հաճախ Դունկանն աշխատել է հեռուստատեսությունում, որտեղ գլխավոր և երկրորդական դերեր է խաղացել տարբեր մինի-սերիալներում և ֆիլմերում՝ երեք անգամ առաջադրվելով BAFTA հեռուստատեսային մրցանակի[7]։ 2005-ից 2007 թվականներին նա նկարահանվել է BBC / HBO-ի «Հռոմ» սերիալում։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ֆ Սրեք ձեր ականջները Prick Up Your EarsԱնթեա Լառ
1988 ֆ Մանիֆեստ ManifestoԼիլի
1989 ս Հերոինի ուղին TraffikՀելեն
1990 ֆ Հայելանման մաշկ The Reflecting SkinԴոլֆին
1996 ֆ Քաղաքապետարան City HallՍիդնի
1999 ֆ Կատարյալ ամուսին An Ideal Husbandլեդի Մարկբի
1999 ֆ Աստղային պատերազմներ։ Առաջին դրվագ։ Թաքուն սպառնալիք Star Wars: Episode I – The Phantom MenaceTC-14
1999 ֆ Մենսֆիլդ Պարկ Mansfield Parkледи Бертрам / միսիս Փրայս
2003 ֆ Տոսկանյան արևի տակ Under the Tuscan SunՔեթրին
2005 ս Ագաթա Քրիսթիի Պուարոն Agatha Christie’s Poirotլեդի Թամփլին
2005-2006 ս Ուրվականներ SpooksԱնջելա Ուելս
2005-2007 ս Հռոմ RomeՍերվիլյա
2006 ֆ Խփել նշանակետին Starter for 10Ռոուզ Հարբինսոն
2008 ս Կլանված Օսթինի գրքով Lost in Austenլեդի Քեթրին
2009 ս Դոկտոր Ով Doctor WhoԱդելաիդա Բրուք
2010 ֆ Ալիսան հրաշքների աշխարհում Alice in WonderlandՀելեն Քինգսլի
2010 ս Ագաթա Քրիսթիի միսս Մարփլը Agatha Christie’s MarpleՄարինա Գրեգ
2010-2011 ս Թռիր ինձ հետ Come Fly With Meպատմող
2011 ս «Լակոնիա»-ի խորտակումը]] The Sinking of the LaconiaԷլիզաբեթ Ֆուլվուդ
2011 ֆ Քրիստոֆերն ու նրա նմանները Christopher and His KindՔեթլին Իշերվուդ
2011 ս Դեմքով դեպի պատը Against the WallՖեյթ Կովալսկի
2011 ս Սև հայելի Black MirrorԱլեքս Քերնս
2011-2012 ս Մերլին Merlinթագուհի Էննիս
2012 ս Մի-մի հատ էլ Absolutely FabulousՋին Դյուրան
2012 ս Փուչ թագ The Hollow CrownՅորքի դքսուհի
2012 ս Վալանդեր WallanderՄոնիկա Ուեսթին
2013 ֆ Բոյֆրենդ՝ ապագայից About Timeմամա
2014 ֆ Թռչուն-մարդը BirdmanԹաբիթա
2014-2017 ս Շերլոկ Sherlockլեդի Սմոլվուդ
2016 ֆ Ալիսան հայելիների աշխարհում Alice Through the Looking GlassՀելեն Քինգսլի
2016 ս Թշնամուն մերձ Close to the Enemyֆրաու Բելինգհաուզեն
2017 ֆ Շնորհալին GiftedԷվելին Ադլեր
2017 ս Լքվածները The LeftoversԳրեյս Փլեյֆորդ
2018-2021 ս Վհուկների հայտնաբերումը A Discovery of WitchesԻզաբո դը Կլերմոն
2019 ֆ Փոքրիկ Ջոն Little Joeհոգեբույժ
2019 ֆ Սև դեղձանիկ BlackbirdԼիզ
2019 ֆ Իմ Զոին My ZoeՔեթի
2020 ֆ Պատրաստված է Իտալիայում Made in ItalyՔեյթ
2020 ս Մթին հումք His Dark MaterialsՕկտավիա
2021 ս 9-րդ համարի ներսում Inside No. 9Լորետա Լեմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #136078249 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Theatre World Award Recipients
  5. 1 2 «Lindsay Duncan - Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  6. «Lindsay Duncan». Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  7. 1 2 «Lindsay Duncan Awards». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդսի Դունկան» հոդվածին։