Ընկերն ապագայից (ֆիլմ)
Ընկերն ապագայից անգլ.՝ About Time | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, դրամա, կինոկատակերգություն, ռոմանտիկ կատակերգություն և ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին |
Թեմա | ճանապարհորդություն ժամանակով |
Թվական | սեպտեմբերի 4, 2013[1], հոկտեմբերի 17, 2013[1] և հոկտեմբերի 10, 2013[2] |
Լեզու | գերմաներեն և անգլերեն |
Ռեժիսոր | Ռիչարդ Քյորտիս |
Պրոդյուսեր | Թիմ Բևան |
Սցենարի հեղինակ | Ռիչարդ Քյորտիս |
Դերակատարներ | Դոնալ Գլիսոն, Ben Benson?, Բիլ Նայի, Լինդսի Դունկան, Lisa Eichhorn?, Lydia Wilson?, Մարգո Ռոբբի, Philip Voss?, Ռեյչել ՄաքԱդամս, Richard Cordery?, Ռիչարդ Գրանթ, Ռիչարդ Գրիֆիտս, Թոմ Հոլանդեր, Թոմ Հյուզ, Վանեսա Կիրբի, Will Merrick?, Դեբորա Ռոսան[3] և Joshua McGuire?[3] |
Օպերատոր | Ջոն Գուլեսերիան |
Երաժշտություն | Նիկ Լերդ-Քլաուս |
Մոնտաժ | Մարկ Դեյ |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | Working Title Films և Universal Studios |
Տևողություն | 123 րոպե |
Բյուջե | 12 000 000 $ |
Շահույթ | 122 000 000 $ |
Ընկերն ապագայից (անգլ.՝ About Time), Ֆիլմ, որը ստեղծված է ռեժիսոր և սցենարիստ Ռիչարդ Քուրթիսի կողմից։ Գլխավոր դերերում՝ Դոմնալ Գլիսոն, Ռեիչել ՄակԱդամս, Բիլ Նայի և Թոմ Հոլլանդեր։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 4 -ին։
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
21 տարեկան հասակում Թիմ Լեյքը հայտնաբերում է, որ նա կարողանում է ճանապարհորդել ժամանակի միջով։ Դեպքերը տեղի են ունենում հերթական անհաջող Ամանորյա գիշերից հետո, երբ Թիմ Լեյքի հայրը՝Թիման, ասում է որդուն, որ իրենց տոհմի բոլոր տղամարդիկ հնարավորություն ունեն տեղափոխվել մեկ այլ ժամանակ, և ուղղել սխալները։ Թիմը չի կարող փոխել պատմությունը, բայց նա կարող է փոխել այն ինչ կատարվում է կամ այն ինչ արդեն եղել է անցյալում իր իսկ սեփական կյանքում։
Հաջորդ ամառ Կիտ Կատի ընկերուհին՝ Շառլոտան հյուրընկալվում է Թիմի ընտանիքի ծովափնյա տնակը, որպեսզի այնտեղ անցկացնի իր ամառային արձակուրդները։ Թիմը երկար էր հետաքրքրվում Շառլոտայով, և նրա արձակուրդների վերջին օրը որոշում է ասել նրան իր զգացմունքների մասին։ Շառլոտան պատասխանում է, որ Թիմը պետք է իրեն մոտենար հենց առաջին օրը։ Թիմը որոշում է ճանապարհորդել ժամանակի միջով և իր զգացմունքների մասին Շառլոտային ասում է հենց առաջին օրը, սակայն Շառլոտան պատասխանում է, որ ավելի լավ կլինի եթե Թիմն իրեն մոտենա իր վերջին օրով։ Հերոս Թիմը հասկանում է, որ չի կարող փոխել Շառլոտայի որոշումը որքան էլ, որ ճամփորդի ժամանակի միջով։ Հաջորդ ամռանը Թիմը վերադառնում է Լոնդոն և շարունակում իր իրավաբանական կարիերան։ Նա բնակվում է իր հոր ընկերոջ՝ Հարրիի տանը։ Հարրին ոչ մարդասեր դրամատուրգ էր։
Մի քանի ամիս անց Թոմն իր ընկերների հետ այցելում է Dans le Noir հաստատություն, որտեղ նա ծանոթանում է Մերիի հետ։ Ծանոթությունից հետո Մերին Թիմին տալիս է իր հեռախոսահամարը։ Այնուհետև Թիմը վերադառնում է տուն, որտեղ նրան սպասում էր ճնշված Հարրին։ Պարզվում է, որ հենց այդ գիշեր, երբ Թիմը հանդիպում է Մերիին, Հարիի ներկայացումը անցնում է անհաջող։ Անհաջող ներկայացման պատճառը հանդիսանում էր մի դերասան, ով մոռացել էր իր տեքստը։ Ցանկանալով օգնել Հարրիին Թիմը ճամփորդում է ժամանակի միջով և շտկում ամեն սխալ։
Բայց, այս ճանապարհորդությունը Թիմի համար ճակատագրական էր... Նա օգնելով Հարրիին կորցնում է իր սիրելիի՝ Մերիի հեռախոսահամարը։ Իմանալով Մերիի նախասիրությունների մասին Թիմը գտնում է նրան, և փորձում է նորից ծանոթանալ Մերիի հետ։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնում և Կորնուոլլեում։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի երրորդ րոպեում (2։34) երեկույթում լսվում է ռուսական Տատու («t.A.T.u.») խմբի «Ես խենթացել եմ» երգի անգլերեն տարբերակը («All the Things She Said»)։
- Թիմայի սենյակում փակցված է «Ամելիա» ֆիլմի պաստառը։
- Ֆիլմի վերջում Ռոռին կարդում է մի գիրք, որը կոչվում է «Աղբ»։ Այդ գիրքը Ռիչարդ Կյորտիսայի հաջորդ ֆիլմն է։
- Նկարահանումներից առաջ որոշած էր, որ Մերիի դերակատարը պետք է լիներ Զոի Դեշանելը, բայց նա թողնում է նկարահանման հրապարակը, քանի որ չգիտեր մի քանի տեսարանների մասին։ Այդ ժամանակ Մերիի դերը բաժին ընկավ Ռեիչել ՄակԱդամսին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Դոմնալ Գլիսսոն[4] | Թիմ Լեյք |
Ռեյչել Մաքադամս[5] | Մերի |
Բիլլ Նայի | Հայրիկ |
Լիդիա Ուիլսոն | Կիտ Կատ |
Լինդսի Դուկան | Մայրիկ |
Ռիչարդ Կորդերի | Դեզմոնդ հորեղբայր |
Ջոշուա Մակգուայր | Ռոռի |
Թոմ Հոլլանդեր | Հարրի |
Մարգո Ռոբբի | Շառլոտտա |
Ուիլլ Մերրիկ | Ջեյ |
Վաննեսա Կիրբի | Ջոաննա |
Թոմ Հյուզ | Ջիմմի Կինկեյդ |
Քեթրին Ստեդման | Թինա |
Լիզա Աիկհորն | Մերիի մայրիկը |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Sneider, Jeff; Kroll, Justin (2012-03-27)։ «Deschanel, Gleeson on 'Time' for Working Title» (անգլերեն)։ Variety։ Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 28
- ↑ Kit, Borys (2012-05-10)։ «Rachel McAdams to Star in Working Title's 'About Time' (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 28
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ֆանտաստիկ ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Relativity Media ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2013 դրամա ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Բրիտանական ֆենտեզի ֆիլմեր
- Բրիտանական կինոկատակերգություններ
- Բրիտանական ֆանտաստիկ ֆիլմեր
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր