Դոնալ Գլիսոն
անգլ.՝ Domhnall Gleeson | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 12, 1983[1][2] (43 տարեկան) |
| Ծննդավայր | Դուբլին, ÉIR |
| Կրթություն | Դուբլինի տեխնոլոգիական ինստիտուտ և Malahide Community School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | սցենարիստ, գրող, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, ռեժիսոր, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր |
| Ընտրանի | Peter Rabbit? |
| Ծնողներ | հայր՝ Բրենդան Գլիսոն |
Դոնալ Գլիսոն (անգլ.՝ Domhnall Gleeson, հանդիպում է նաև Դոնուել Գլիսոն տարբերակը, ըստ իր կողմից նախընտրելի արտասանության[3], սխալ է Դոմնալ Գլիսոն տարբերակը, մայիսի 12, 1983[1][2], Դուբլին, ÉIR), իռլանդացի դերասան, գրող և ռեժիսոր։ 2006 թվականին նա առաջադրվել է «Թոնի» մրցանակ լավագույն դերասան անվանակարգում «Լեյտենանտ Ինիշմոր կղզուց» ներկայացման համար։ Հայտնի է Հարրի Փոթեր մասին պատմող ֆիլմերի շարքում մարմնավորած Բիլլ Ուիզլիի և «Աստղային պատերազմներ» ֆիլմում կատարած գեներալ Հաքսի դերերով[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Դուբլինում, դերասան Բրենդան Գլիսոնի և նրա կնոջ՝ Մերիի ընտանիքում։ Դոնալն ունի երեք կրտսեր որդի՝ Ֆերգյուսը, Բրինը և Ռորին։ Ավարտել է Դուբլինի Տեխնոլոգիական արվեստի ինստիտուտը և ստացել բակալավրի աստիճան[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ավարտելուց հետո Գլիսոնն սկսել է նկարահանվել ֆիլմերում և սկսել սցենարներ գրել։ 2006 թվականին հոր հետ խաղում է «Ճարմանդ» ֆիլմում։
2008 թվականին նկարահանվել է «Դու վատն ես» կատակերգությունում։ Նույն թվականին նկարահանվել է «Շան տարի» ֆիլմում։ Գլիսոնը նկարահանվել է կարճամետրաժ «Վեցկրականի» և «Տղաներն ուտում են աղջիկներին» ֆիլմերում և «Վերջին Ֆերլոնգը» հեռուստասերիալում[6][7]։ 2009 թվականի մարտին Գլիսոնը հաստատել է, որ պետք է խաղա «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմում՝ մարմնավորելով Բիլլ Ուիզլիի։ Գլիսոնն սկզբում չէր ցանկանում իր հոր հետ նկարահանվել նույն ֆիլմում, բայց հետո փոխեցլ է միտքը[8]։
2010 թվականին Քիրա Նայթլիի, Էնդրյու Գարֆիլդի և Քերրի Մալիգանի հետ նկարահանվել է «Մի թող ինձ» ֆիլմում և Ջեֆ Բրիջեսի և Մեթ Դեյմոնի հետ՝ Կոենով եղբայրների «Իսկական քաջություն» ֆիլմում։
2012 թվականին Քիրա Նայթլիի հետ նկարահանվել է Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի էկրանավորման մեջ՝ կատարելով Կոստանտին Լևինի դերը։
2015 թվականին խաղացել է «Բրուքլին» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Ֆիլմը քննադատների կողմից արժանացել է բարձր գնահատականների[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ֆիլմեր և հեռուստասերիալներ | ||||
|---|---|---|---|---|
| Տարի | Վերնագիր | Բնօրինակ անվանում | Դեր | Ծան․ |
| 2001 | Rebel Heart | Բիռն | Էպիզոդ։ #1.1 | |
| 2004 | Վեցկրականի | Six Shooter | գանձապահ | կարճամետրաժ ֆիլմ |
| 2005 | Տղաներն ուտում են աղջիկներին | Boy Eats Girl | Բեռնարդ | |
| 2005 | The Last Furlong | Շոն Ֆլանագան | 3 Էպիզոդ | |
| 2005 | Stars | Բրայան (ձայն) | Կարճամետրաժ ֆիլմ | |
| 2006 | Հովատակներ | Studs | Տրեմպիս | |
| 2009 | Շան տարի | A Dog Year | Էնթոնի Արմսթրոնգ | |
| 2009 | What Will Survive of Us | Կարճամետրաժ ֆիլմ | ||
| 2009 | Փերիեի առատաձեռնությունը | Perrier’s Bounty | Քլիֆֆորդ | |
| 2009 | Թավիշ | Corduroy | Մաոն | Կարճամետրաժ ֆիլմ |
| 2010 | Մի՛ թող ինձ | Never Let Me Go | Ռոդնի | |
| 2010 | Սենսացիա | Sensation | Դոնալ Դուգան | |
| 2010 | Noreen | Կարճամետրաժ ֆիլմ | ||
| 2010 | Հարրի Փոթերը և մահվան պարգևները։ Մաս 1 | Harry Potter and the Deathly Hallows — Part 1 | Բիլ Ուիզլի | |
| 2010 | Իսկական քաջություն | True Grit | Մուն | |
| 2010 | Your Bad Self | տարբեր դերեր | 6 էպիզոդ | |
| 2010 | Երբ Հարվին հանդիպեց Բոբին | When Harvey Met Bob | Բոբ Գելդոֆ | Հեռուստասերիալ |
| 2011 | Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 | Harry Potter and the Deathly Hallows — Part 2 | Բիլ Ուիզլի | |
| 2012 | Գաղտնի խաղացողը | Shadow Dancer | Քոնոր Մաքվի | |
| 2012 | Դատավոր Դրեդը 3D | Dredd | Կլանի տեխնիկ[10] | |
| 2012 | Աննա Կարենինա | Anna Karenina | Կոնստանտին Լևին[11][12] | |
| 2012 | Immatürity for Charity | տարբեր դերեր | հեռուստասերիալ | |
| 2013 | Սև հայելի | Black Mirror | Էշ | Էպիզոդ՝ «Be Right Back» |
| 2013 | Ընկերն ապագայից | About Time | Թիմ Լեյկ | |
| 2014 | Ֆրենկ | Frank | Ջոն Բերոուզ | |
| 2014 | Գոլգոֆա | Calvary | Ֆրեդի Ջոյս | |
| 2014 | Անկոտրումը | Unbroken | Ռասել Ալեն «Ֆիլ» Ֆիլիպս | |
| 2015 | Մեքենայից | Ex Machina | Քալեբ Սմիթ | |
| 2015 | Բռուկլին | Brooklyn | Ջիմ Ֆարել | |
| 2015 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում[4] | Star Wars: The Force Awakens | գենրալ Արմինտաժ Հակս | |
| 2016 | Վերապրածը | The Revenant | Էնդրյու Հենրի | |
| 2016 | Թոմաս Բյորբերիի պատմությունը | The Tales of Thomas Burberry | Թոմաս Բյորբերի | կարճամետրաժ ֆիլմ |
| 2016 | Earth’s Greatest Spectacles | պատմող | 3 էպիզոդ | |
| 2017 | Ամերիկայում պատրաստված | American Made | մոնթի Շեֆեր | |
| 2017 | Մա՜յր | mother! | ավագ որդի | |
| 2017 | Տնային տնտեսուհի | Crash Pad | Ստենսլենդ | |
| 2017 | Մնաս բարով, Քրիստոֆեր Ռոբին | Goodbye Christopher Robin | Ալան Միլն | |
| 2017 | Աստղային պատերազմներ։ Վերջին ջեդայը | Star Wars: The Last Jedi | Գեներալ Հակս | |
| 2017 | Աղետ | Catastrophe | Դեն | 2 էպիզոդ |
| 2018 | Հիմար և անիմաստ ժեստ | A Futile and Stupid Gesture | Հենրի Բիրդ | |
| 2018 | Նապաստակ Փիթերը | Peter Rabbit | Թոմաս Մաքգրեգոր | |
| 2018 | Նորածինը | The Little Stranger | Բժիշկ Ֆերեդեյ | |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում |
|---|---|
| 2009 | Այն, ինչը կմնա մեզնից |
| 2010 | Նորին |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակների և անվանակարգերը ցուցակն ըստ IMDb կայքի[13].
| Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Ֆիլմ/Հեռուստասերիալ | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2006 | Թոնի | Տղամարդու լավագույն դերակատարում ներկայացման մեջ | «Լեյտենանտն Ինիշմոր կղզուց» | Առաջադրված |
| 2011 | IFTA | Տղամարդու լավագույն դերակատարում | «Երբ Հարվին հանդիպեց Բոբին» | Հաղթանակ |
| 2012 | Բրիտանական անկախ կինոյի մրցանակ | Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում | «Գաղտնի խաղացողը» | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Entertainment Weekly (2015 թ․ մայիսի 1), The definitive pronunciation of 'Domhnall Gleeson' by Domhnall Gleeson, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին
- 1 2 «Star Wars: Episode VII Cast Announced» (անգլերեն). Star Wars.com. 29 апреля 2014.
- ↑ «"Domhnall Gleeson to star in RTÉ Christmas Special"». Evening Herald. 10 декабря 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Bill Nighy in 'Die Heiligtümer des Todes'». Spielfilm.de (German). 1 июля 2009. Վերցված է 2009 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «"Headlines: Tony Nominee Domhnall Gleeson to Appear in Final Harry Potter Films"». Broadway.com. 9 марта 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Domhnall Gleeson confirmed as Bill Weasley for 'Deathly Hallows'». HPANA. 12 марта 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 7-ին.
{{cite web}}: Invalid|url-status=unknown-host(օգնություն) - ↑ «Best of 2015: Film Critic Top Ten Lists». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Domhnall Gleeson Interview – Star of TRUE GRIT, NEVER LET ME GO & the new JUDGE DREDD Movie». Movies.ie. 2011 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. «Q: Finally you're working with Karl Urban on remake of Judge Dredd – what can you tell us?
A: It's early days yet! I can't really say to much – it's from the same producers as Never Let Me Go. I can say that it's going to be EPIC and in 3D but with a very moral aspect to the story. If it works out as they've described, it's going to be very big.» - ↑ «Casting news for Anna Karenina (2012)». Enchanted Serenity of Period Films. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Sherlock's on the warparth: Benedict Cumberbatch swaps tweed for the trenches». Daily Mail. London. 2011 թ․ հունիսի 3.
- ↑ «Domhnall Gleeson Awards». IMDb. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալ Գլիսոն» հոդվածին։ |
| ||||||||||||
- Մայիսի 12 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դուբլին քաղաքում ծնվածներ
- Դուբլինի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատրոնի դերասաններ
- Իռլանդացի գրողներ
- Իռլանդացի դերասաններ
- Իռլանդացի կինոդերասաններ
- Իռլանդացի սցենարիստներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ռեժիսորներ