Բյութիֆուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Բյութիֆուլ
անգլ.՝ Biutiful
Բյութիֆուլ.jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Իսպանիա Իսպանիա
Ժանրդրամա
Թեմաparanormal ability?[1], parenthood?[1], չարորակ ուռուցք[1], մեղքի հույզ[1], Ստվերային տնտեսություն[1], անհաջող ընտանիք և socially marginalized group?[1]
Թվական2010
Պրեմիերա2010 թ.
մարտի 20
Լեզուիսպաներեն
չինարեն
վոլոֆ
ՌեժիսորԱլեխանդրո Գոնսալես Ինյարիտու
ՊրոդյուսերԱլեխանդրո Գոնսալես Ինյարիտու
Ֆեռնանդո Բովարիա Ջոն Կիլիկ
Սցենարի հեղինակԱլեխանդրո Գոնսալես Ինյարիտու
Արմանդո Բո Նիկոլաս Ջիակոբոնե
Դերակատարներ

Խավիեր Բարդեմ
Մարսիել Ալվարես
Հաննա Բուշաիբ
Գիլյերմո Էստրելյա

Էդուարդ Ֆերնանդես
ՕպերատորՌոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունԳուստավո Սանտաոլալյա
ՄոնտաժՍթիվեն Մարիոնե
ՆկարիչներԳրիգիտա Բրոխ,
Մարինա Պոզանկո,
Սիլվիա Շտենբրեխտ
Պատմվածքի վայրԲարսելոնա[1]
Նկարահանման վայրԲարսելոնա, Տեռասա և Իսպանիա
ԿինոընկերությունMenageatroz, Mod Producciones, Ikiru Films, Televisió de Catalunya (TV3), Televisión Española (TVE), Focus Features, Universal Pictures
Տևողություն147 րոպե
ՊարգևներԳոյա - Լավագույն դերասան (Խավիեր Բարդեմ)
Կաննի - Լավագույն դերասանի արծաթե մրցանակ (Խավիեր Բարդեմ)
Շահույթ$19 856 620 = $24 957 857[2]
IMDbID 1164999
ԿինոՊոիսկID 438268
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=uOl3rp-sxj4
Commons-logo.svg Biutiful Վիքիպահեստում

«Բյութիֆուլ» (իսպ.՝ Biutiful), Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի՝ 2010 թվականին նկարահանված դրամատիկ ֆիլմը։ 2010 թվականի Կաննի փառատոնի հիմնական մրցույթի մասնակից[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Ուզբելի մասին, ով ամուսնալուծված է, ապրում է երկու երեխաների հետ։ Նա իմանում է, որ տառապում է անբուժելի հիվանդությամբ։ Ֆիլմի ընթացքում նա պատրաստվում է իրա մոտալուտ մահվանը. հիշում ա անցյալն ու կարգավորում գործերը ներկայում։ Գլխավոր հերոսը ներգրավված է անօրինական զբաղմունքի մեջ. օգնում է անօրինական իմիգրանտներին աշխատանք գտնել՝ դրանից որոշակի շահույթ ունենալով։ Նրա խնամատարության ներքո էին մի քանի տասնյակ չինացիներ, ովքեր տարբեր բանվորական աշխատանքներ էին կատարում։ Խնայողության նպատակով այդ իմիգրանտների բնակավայր հանդիսացող նկուղի համար նա գնում է էժանագին ջեռուցիչներ, որոնց պատճառով աշխատողները մահանում են շնչահեղձությունից։ Նրան սկսում է սաստիկ տանջել խղճի զգացումը, նրան հետևում են մահացածների պատկերները։ Շուտով նրա կրպակում է հայտնվում ոստիկանությունը, որն ավելի վաղ արդեն բացահայտել էր Բարսելոնայի փողոցներում նրա անօրինական վաճառքի կետերն ու ձերբակալել էր դրանց աշխատողներին։ Միաժամանակ Ուզբալն իմանում է իր նախկին կնոջ ու հարազատ եղբոր կապի մասին։ Նա իր տուն է բերում մի կնոջ՝ Իգեին՝ իր երեխայի հետ (երկրից արտաքսված իմիգրանտներից մեկի կինը)։ Վերջինս օգնում է Ուզբալին պայքարել հասունացող հիվանդության դեմ և խնամել երեխաներին, որոնց մայրը ինքն իր մասին անգամ չէր կարողանում հոգ տանել և շուտով հայտնվում է հիվանդանոցում։ Ուզբալը լուռ մահանում է անկողնում՝ դստեր կողքը պառկած։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Խավիեր Բարդեմ Ուզբալ Ուզբալ
Մարիսել Ալվարես Մարամբրա Մարամբրա
Հաննա Բուշաիբ Անա Անա
Գիլյերմո Էստրելյա Մատեո Մատեո
Էդուարդ Ֆերնանդես Տիտո Տիտո
Դիարյատու Դաֆ Իգե Իգե
Ռուբեն Օչանդիանո Սանկ՝ ոստիկան Սանկ՝ ոստիկան
Անա Վագեներ Բեա Բեա
Բլանկա Պորտիլիո
Կարա Էլեխալդե Մենդոսա Մենդոսա

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2008 թվականի հոկտեմբերին Բարսելոնայում (Իսպանիա)[4][5]։
  • Նկարահանումների ընթացքում՝ 2009 թվականի փետրվարի 12-ին, գլխավոր դերակատար Խավիեր Բարդեմը տարել է միջողնային ճողվածքի հեռացման վիրահատություն[6]։
  • Այս ֆիլմը Ինյարիտուի առաջին ֆիլմն է, որը նա նկարահանել է առանց իր հիմնական սցենարիստ Գիլյերմո Արիագայի։ Ռեժիսորն ինքն է գրել ֆիլմի սցենարը[7]։
  • Ֆիլմում հիմնականում նկարահանվել են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ[8]։
  • Դիարյատա Դաֆը սենեգալացի իմիգրանտուհի է, ով ասշխատում է Բարսելոնայից ոչ հեռու գտնվող մի վարաավիրանոցում, Նրա ճակատագիրը գրեթե համընկնում է ֆիլմի հերոսուհի Իգեի ճակատագրի հետ[8]։

Պարգևներ ու անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասաններն ու նկարահանման խմբի այլ անդամներ 2010 թվականի Կաննի կինոփառատոնում
  • 2010՝ Կաննի կինոփառատոնի լավագույն դերասանի մրցանակ (Խավիեր Բարդեմ)։
  • 2011՝ «Օսկար»-ի երկու անվանակարգ. Լավագույն օտարալեզու ֆիլմ, լավագույն դերասան (Խավիեր Բարդեմ)։
  • 2011՝ երկու անվանակարգ BAFTA-ում. լավագույն օտարալեզու ֆիլմ (Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու), լավագույն դերասան (Խավիեր Բարդեմ)։
  • 2011՝ «Ոսկե գլոբուս»-ի լավագույն օտարալեզու ֆիլմ նոմինացիա։
  • 2011՝ Գոյայի 7 անվանակարգեր՝ երկրորդ պլանի լավագույն դերասան (Էդուարդ Ֆերնանդես), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Անա Վեգեներ), լավագույն ինքնատիպ սցենար, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն մոնտաժ, լավագույն ինքնատիպ սաունդթրեք, բեմադրող նկարչի լավագույն աշխատանք, և 1 հաղթանակ՝ լավագույն դերասան (Խավիեր Բարդեմ

Առաջին ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Cakarel E. MUBI — 2007.
  2. «Biutiful (2011)» (անգլերեն)։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից 2012-06-18-ին։ Վերցված է 2012-04-27 
  3. «Գեղեցկություն»-ը չտպավորեց Կաննի փառատոնում(չաշխատող հղում)
  4. «Filming locations for Biutiful» at IMDB Retrieved September 5, 2009
  5. «Inarritu’s Biutiful with Bardem, Prieto and Santaolalla - Author: Susan Thea Posnock» Retrieved September 5, 2009
  6. «INJURY TO BLAME FOR BARDEM MISSING CRUZ’S OSCAR WIN» Retrieved September 5, 2009
  7. «Иньярриту показал в Канне фильм «Красата»»։ РИА Новости։ 17 мая 2010։ Արխիվացված օրիգինալից 2012-04-27-ին։ Վերցված է 2010-08-13 
  8. 8,0 8,1 «Ամեն ինչի մասին հոգ կտանի տիեզերքը»՝ «Музыкальная правда» թերթ № 04 от 04.03.2011
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 релиз на imdb
  10. Բյութիֆուլ Archived 2015-06-26 at the Wayback Machine.volgafilm.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]