Անդրեա Լուիզ Ռայսբորո
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1981[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Ուոլսենդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2005)[2], Newcastle High School for Girls? և Newcastle upon Tyne Church High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդրեա Լուիզ Ռայսբորո (անգլ.՝ Andrea Louise Riseborough, նոյեմբերի 20, 1981[1], Ուոլսենդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեա Լուիզ Ռայսբորոն ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 20-ին Նյուքասլ ափոն Թայնում[4][5]։
Ռայսբորոն մեծացել է Ուիտլի Բեյում։ Արդեն մանկուց նա հայտնվել է Նյուքասլ ափոն Թայնի ազգային թատրոնի բեմում։ 2005 թ. ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան։
Կինոկարիերան սկսել է 2005 թ., դեբյուտել է «Բժիշկ Մարտին» սերիալում (2005 թ.), իսկ հետո՝ «Վեներա» (2006 թ.) ֆիլմում։
2009 թվականին Անդրեա Ռայսբորոն առաջադրվել է «BAFTA TV Award» մրցանակի, «Մարգարետ Տետչեր» (ТВ, 2008 թ.) ֆիլմում մարմնավորած դերի համար։
Նկարահանվել է նաև «Աճպարարներ» (2007 թ.), «Անհոգը» (2008 թ.), «Մի թող ինձ» (2010 թ.), «Արվել է Դագենհեմում» (2010 թ.), «Բրիտանական սառնաշաքար» (2010 թ.), «Մենք հավատում ենք սիրուն» (2011 թ.), «Դիմադրություն» (2011 թ.) և այլ սերիալներում։ Դերասանուհին նկարահանվում է հեռուստատեսային մի շարք սերիալներում։ «Օբլիվիոն» (2013 թ.) ֆիլմում նրա խաղընկերը Թոմ Քրուզն էր։
Դերասանուհու արվեստում կարևոր նշաձող էր «Կոկորդիլոս» էպիզոդի գլխավոր դերը, այն «Սև հայելի» սերիալի չորրորդ եթերաշրջանի երրորդ դրվագն էր[6], որը տարբեր գնահատականների է արժանացել, բայց քննադատները գնահատել են իսլանդական բնապատկերների նկարահանումները, ինչպես նաև Ռայսոբոյի և Սավարի դերասանական աշխատանքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ Theatre World Award Recipients — Theatre World Award.
- ↑ Andrea Louise Riseborough // England and Wales Birth Registration Index, 1837-2008 : [անգլ.]. — FamilySearch.
- ↑ Elizabeth, Day. Andrea Riseborough Interview: Rise and Shine : [անգլ.] : [арх. 26 Հուլիսի 2016] // The Observer. — 2012. — 8 January.
- ↑ Chakrabarti Suchandrika (2017-12-30)։ «Black Mirror's Crocodile shows jaws closing upon an unlikely criminal»։ mirror։ Վերցված է 2017-12-31
|
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ