Բիլ Քեմփ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Մասաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Էլիզաբեթ Մարվել |
Ուիլյամ Քեմփ (անգլ.՝ William Camp, հոկտեմբերի 13, 1961, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի բնավորության դերասան։ Հայտնի է դարձել բազմաթիվ ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Լինքոլն» (2012), «12 տարվա ստրկություն» (2013), «Սեր և ողորմություն» (2015), «Լավինգ» (2016), Մեծ խաղ (2017), «Իշխանություն» (2018), «Վայրի կյանք» (2018), և «Ջոկեր» (2019), ինչպես նաև HBO-ի կողմից 2016 թվականին նկարահանված «Մի անգամ գիշերը» և 2020 թվականին նկարահանված «Կողմնակի անձ» հեռուստասերիալներում, և Նեթֆլիքսի 2020 թվականին նկարահանած «Թագուհու գամբիտը» հեռուստասերիալում երկրորդական դերեր կատարելով։
Քեմփը նկարահանվել է բազմաթիվ հեռուստասերիալներում և արժանացել Էմմի մրցանակի «Մի անգամ գիշերը» (2016) մինի-սերիալում իր դերակատարման համար։ Նա առաջադրվել է Թոնի մրցանակի՝ 2016 թվականին Բրոդվեյում բեմադրված «Փորձություն» ներկայացման մեջ խաղացած դերի համար։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնապես Քեմփը հիմնականում ակտիվ է եղել թատրոնում[1][2], բայց ստանձնել է կերպարային դերեր ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսությունում։ 2002 թվականին նա թողել է դերասանությունը և ժամանակավորապես փոխել մասնագիտությունը (աշխատել որպես խոհարար և մեխանիկ)[3], երկու տարի անց վերադարձել և խաղացել Թոնի Կուշների «Տնային մարմին/ Քաբուլ» ներկայացման մեջ, որի համար ստացել է «Օբի» մրցանակ (Բրոդվեյ թատրոնի մրցանակ)։
Բրոդվեյում նա խաղացել է «Տուն, որտեղ սրտերը կոտրվում են» (2006),« Վաճառականի մահը» (2012) և Փորձություն (2016) ներկայացումներում։ 2006 թվականին Քեմփը միացել է Ֆիլիպ Բոսկոյին և Լիլի Ռեյբին «Roundabout Theatre Company» ընկերության «Տուն, որտեղ սրտերը կոտրվում են» ներկայացմանը։ 2012 թվականին Քեմփը միացել է Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին և Էնդրյու Գարֆիլդին՝ Մայք Նիկոլսի Էթել Բերիմոր թատրոնում «Վաճառականի մահը» ներկայացման ժամանակ։ Ներկայացումը բեմադրվել է 2012 թվականի մարտի 15-ից մինչև 2012 թվականի Հունիսի 2-ը և արժանացել բուռն գնահատականների՝ արժանանալով Թոնի մրցանակի՝ լավագույն պիեսի համար։ 2016 թվականին նա Ուոլտեր Քեր թատրոնում նկարահանվել է Բրոդվեյի «Փորձութոյւն» ֆիլմում՝ Սիրշա Ռոնանի, Բեն Ուիշոուի, Քիարան Հայնդսի և Սոֆի Օկոենդոյի հետ։ Նա ստացել է Թոնի մրցանակ «Փորձություն» ֆիլմի «Լավագույն դերասան» անվանակարգում։
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեմփը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Լինքոլն» (2012), «12 տարվա ստրկություն» (2013), «Սեր և ողորմություն» (2015), «Լավինգ» (2016), Մեծ խաղ (2017), «Իշխանություն» (2018), «Վայրի կյանք» (2018), և «Ջոկեր» (2019)։
Հեռուստաեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին նա նկարահանվել է HBO-ի Boardwalk Empire հեռուստասերիալի երկրորդ սեզոնում՝ որպես Գլենմոր որսորդ։ Քեմփը նկարահանվել է նաև «Օրենք և կարգուկանոն», «Լավ կինը», «Մնացածները» և «Մի անգամ գիշերը» հեռուստասերիալներում։ 2018 թվականին նա խաղում էր ՀԴԲ-ի գործակալ Բոբ Չեսնիի դերը` քննադատորեն գնահատված և Էմմի մրցանակի առաջադրված «Երևացող աշտարակը» մինիասերիալում[4]։ 2020 թվականին Քեմփը նկարահանվել է HLN-ի «դատաբժշկական ֆայլերի II»-ում և «Թագուհու գամբիտ»-ում մարմնավորել է միստր Շայբելին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեմփը մեծացել է Մասաչուսեթսում, նա գրադարանավար Պատրիսիա Լ. և Պիտեր Բ. Քեմփի որդին է․ վերջինս Գրոտոնի դպրոցի տնօրենի օգնականն էր[5][6]։ Նա հաճախել է Վերմոնտի համալսարան, որտեղ խաղացել է ներբանկային հոկեյ[7]։ Նա 2004 թվականի սեպտեմբերի 4-ին ամուսնացել է դերասանուհի Էլիզաբեթ Մարվելի հետ[5]։ Նրանք ունեն մեկ որդի։
Թատրոնի կրեդիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Վայր | Notes |
---|---|---|---|---|
1989 | Տասներկուերորդ գիշեր | Ուոլթեր | Դելակորտ թատրոն, Բրոդվեյ | [8] |
1989 | Տիտոս Անդրոնիկոս | Քիրոն | Դելակորտ թատրոն, Բրոդվեյ | [8] |
1990 | Համլետ | Մարսելյուս/Լորդ/Նավաստի | Հանրային թատրոն, Բրոդվեյ | [8] |
1991 | Լույսը փայլում է Բուքինգհեմշիրում | Performer | Փերրի փողոցի թատրոն, Բրոդվեյ | [8] |
1992 | Ճայը | Կոնստանտին Տրեպլև (ուսումնասիրություն) | Լիցեյական թատրոն, Բրոդեյ | [8] |
1993 | Սուրբ Իոհաննա | Ջիլլիս դե Ռեյզ | Լիցեյական թատրոն, Բրոդեյ | [8] |
1995 | Տրոիլ և Կրեսսիդա | Փարիզ | Դելակորտ թատրոն, Բրոդվեյ | [8] |
1996 | Չափել չափի համար | Դյուքս | Սենտ-Կլեմենտս թատրոն, Բրոդվեյ | [8] |
1997 | One Flea պահեստամաս | Բունս | Հանրային թատրոն, Բրոդվեյ | [8] |
1997 | Սատանաները | Performer | Նյու Յորքի թատրոն, Բրոդվեյ | [8] |
1997-98 | Ջեքի | Various | Բելասկո թատրոն, Բրոդվեյ | [8] |
2000 | Լիդի Բրիզ, I և II մասեր | Ջոշուա Հիքման | Նյու Յորքի թատրոն, Բրոդվեյ | [8] |
2001 | Տնային մարմին/Քաբուլ | Քուանգո Թվիսլեթոն | Նյու Յորքի թատրոն, Բրոդվեյ | [8] |
2006 | Soar Throats | Ջեք | 42-րդ փողոցի դյուքս, Բրոդվեյ | [8] |
2006 | Տուն, որտեղ սրտերը կոտրվում են | Բոս Մանգան | Ամերիկյան ավիաուղիների թատրոն, Բրոդվեյ | [8] |
2007 | Coram Boy | Օթիս Գարդներ | Կայսերական թատրոն, Բրոդվեյ | [8] |
2007 | Միսանտրոպ | Ալցեստ | Նյու Յորքի թատրոն, Բրոդվեյ | [8] |
2007 | 4 Beckett Shorts | Performer | Նյու Յորքի թատրոն, Բրոդվեյ | [8] |
2009 | Հանգիստ կյանք | Վոյս | Լյուսիլ Լորտելի թատրոն, Բրոդվեյ | [8] |
2011 | Խելացի համասեռամոլների ուղեցույցը | Ադամ | Նյումանի թատրոն, Բրոդվեյ | [8] |
2012 | Վաճառականի մահը | Չարլի | Էթել Բերիմորի թատրոն, Բրոդվեյ | [8] |
2016 | Ջոն Հեյլ | Ուոլթեր Քերր թատրոն, Բրոդվեյ | [8] |
Ֆիմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Ռեժիսոր | Նշումներ |
---|---|---|---|---|
1990 | Ճակատագրի հակառակ կողմը | Բիլ | Բարբեր Շրյոդեր | |
1997 | Ներս և դուրս | Bachelor Party Guest | Ֆրենկ Օզ | |
1998 | Անկեղծները | Այզենբերգ | Ջոն Դալ | |
2005 | Մահացող Գալլ | Մալքոլմ | Քրեյգ Լուկաս | |
2007 | Ամրագրված ճանապարհ | Դեսկ Քոպp | Թերի Ջորջ | |
2008 | Կիթառ | Պա Ուիլդեր | Էմի Ռեդֆորդ | |
Խաբեություն | Քլենսի Քոնթրոլեր | Մարսել Լանգենեգգեր | ||
2009 | Հասարկության թշնամիները | Ֆրենկ Նիթթի | Մայքլ Ման | |
2010 | Թամարա Դրյու | Գլեն ՄաքԳրիվի | Սթիվեն Ֆրիրզ | |
2012 | Էքսպերիմենտ | Վան | Քրեյգ Զոբել | |
Անօրեն | Շերիֆ Հոջս | Ջոն Հիլլկոուտ | ||
Լինքոլն | Պարոն Ջոլլի | Սթիվեն Սփիլբերգ | ||
2013 | 12 տարվա ստրկություն | Ռադբրն | Սթիվ Մակքուին | |
Սպասուհու սենյակը | Պարոն Քրավֆորդ | Մայքլ Ուոլկեր | ||
2014 | Բըրդմեն | գիժ | Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու | |
Սեր և ողորմություն | Մուրի Ոիլսոն | Բիլ Փոլանդ | ||
2015 | Բոբ Լարջենթ | Քեմերոն Քրոու | ||
Սև զանգված | Ջոն Քալահան | Սքոթ Կուպեր | ||
2016 | Հատուկ կեսգիշեր | Դոակ | Ջեֆֆ Նիկոլս | |
Լավինգ | Ֆրենկ Բիզլի | Ջեֆֆ Նիկոլս | ||
Ջեյսոն Բորն | Մալքոլմ Սմիթ | Փոլ Գրինգրաս | ||
Ոսկի | Հոլլիս Դրեշեր | Սթիվեն Գեյգան | ||
2017 | Crown Heights | Ուիլլիամ Ռոբիդի | Մաթթ Ռասկին | |
Սուրբ եղնիկի սպանությունը | Մեթյու Ուիլլիամս | Յորղոս Լանտիմւս | ||
Միակ կենդանի տղան Նյու Յորքում | Բաստեր հորեղբայր | Մարկ Ուեբ | ||
Թշնամիներ | Ջերեմիա Ուիլք | Սքոթ Կուպեր | ||
Մեծ խաղ | Հարլան Յուստիս | Ահարոն Սորկին | ||
Կինը առաջ է գնում | Գեներալ Կրուկ | Սյուզան Ուայթ | ||
2018 | Վայրի կյանք | Ուորրեն Միլեր | Փոլ Դանո | |
Կարմիր ճնճղուկ | Մարտի Գաբլ | Ֆրենսիս Լոուրենս | ||
Սպի | Fred "Hammer" Krager | Գեյ Նեթիվ | ||
Կայուն սովորությունների երկիր | Դոնի Օքոննել | Նիկոլ Հոլոֆսեներ | ||
Իշխանություն | Ջերալդ Ֆորդ | Ադամ Մաքքեյ | ||
2019 | Հայրենի զավակ | Հենրի Դալթոն | Ռաշիդ Ջոնսոն | |
Խոհանոցը | Ալֆոնսո Քորետտի | Անդրելա Բերլոֆ | ||
Ջոկեր | Դետեկտիվ Գարիթի | Թոդ Ֆիլիպս | ||
Մութ ջրեր | Ուիլբըր Թենանթ | Թոդ Հեյնս | ||
2020 | Աշխարհի նորություններ | Քորի Ֆերելի | Փոլ Գրինգրաս | |
TBA | Ազատության ձայն | Բեթմեն | Ալեխանդրո Մենտեվրդե | Completed |
With/In | Himself & Elizabeth Marvel | Post-production | ||
Անցնելով | Հյու | Ռեբեկա Հոլլ | Post-production |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1990 | Հիանալի ներկայացումներ | Marcellus / Sailor / Player | Էպիզոդ՝ Համլետ |
1994 | New York Undercover | Բրոնսկի | Էպիզոդ՝ «Օդաչու» |
1995 | New York News | Էպիզոդ՝ «Անցյալ անկատար» | |
1999–2004 | Օրենք և կարգուկանոն | Դենի Ռոգիս / Բարնի Ռեյդ | 2 էպիզոդներ |
2000 | Մեծն Գետսբի | Ուիլսոն | TV movie |
2003 | Նոր Ժաննա դԱրկ | Painter God | Episode: "St. Joan" |
2005 | Օրենք և կարգ. Քրեական մտադրություն | Միկի | Էպիզոդ՝ «Աղքատության ակտեր» |
2008 | Ընկերություն | Գործակալ Ջերվիս | 3 էպիզոդներ |
2011 | Boardwalk Empire | Գլլենմոր | Էպիզոդ՝ «Gimcrack & Bunkum» |
2011 | Լավ կինը | Դանիել Քլով | Էպիզոդ՝ "Parenting Made Easy" |
2012 | Վնասներ | Սմուրայ Սեվեն/Հաքեր | 6 էպիզոդներ |
2014–2015 | Մանեթեն | Ուիլիամ Հոգարտ | 5 էպիզոդներ |
2015–2017 | Մնացածները | Դեյվիդ Բարտոն | 4 էպիզոդներ |
2016 | Մի անգամ գիշերը | Դենիս Բոքս | 8 էպիզոդներ |
2018 | Երևացող աշտարակը | Ռոբերտ Չիզնի | Մինիսերիաներ․ 8 էպիզոդներ |
2018 | Առաջինը | Ահարոն Շուլց | Էպիզոդ «Ընդհարումներ» |
2020 | Դրսում | Հովարդ Սալոմոն | Մինիսերիաներ, 10 էպիզոդներ |
2020 | դատաբժշկական ֆայլերի II | Պատմող | Պիտեր Թոմասի ժառանգները |
2020 | Հրեշների երկիր | Սթեն | Էպիզոդ, «Նյու Յորք, Նյու Յորք» |
2020 | Թագուհու գամբիտը | Պարոն Շեյբլ | Մինիսերիաներ, 4 էպիզոդներ |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք | Ծան․ |
---|---|---|---|---|
Մինի սերիալում կամ կինոնկարում որպես երկրորդ պլանի լավագույն դերասան | Մի անգամ գիշերը | Առաջադրված | [9] |
Թոնի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք | Ծան․ |
---|---|---|---|---|
Ներկայացման լավագույն դերասան | Փորձություն | Առաջադրված | [10] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Simonson, Robert (December 16, 2007)։ «One Man's Method for Better Acting: Just Stop Doing It»։ The New York Times
- ↑ Walat, Kathryn (March 2009)։ «He'll See You in Hell»։ American Theatre։ lajollaplayhouse.org։ էջեր 40–42, 71–72։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-28-ին։ Վերցված է 2015-03-06
- ↑ Soloski, Alexis (November 3, 2010)։ «Bill Camp and Dostoyevsky Go Underground»։ The Village Voice։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին
- ↑ «The Looming Tower»։ Television Academy
- ↑ 5,0 5,1 «Elizabeth Marvel, Bill Camp»։ September 5, 2004 – via NYTimes.com
- ↑ «Bill Camp’s second act - The Boston Globe»։ BostonGlobe.com
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-24-ին։ Վերցված է 2020-12-18
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 «Bill Camp Theatre Credits, News, Bio and Photos»։ www.broadwayworld.com (անգլերեն)։ Վերցված է 2020-03-09
- ↑ «Bill Camp»։ IMDb
- ↑ «Bill Camp»։ IMDb
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բիլ Քեմփ կատեգորիայում։ |
|