Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
Alejandro González Iñárritu
Alejandro González Iñárritu with a camera in production Cropped.jpg
Ծնվել է օգոստոսի 15, 1963 (54 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո, Մեքսիկա
Կրթություն Universidad Iberoamericana
Քաղաքացիություն Flag of Mexico.svg Մեքսիկա
Գործունեության տարիներ 1986-այժմ
Ազգություն Մեքսիկացի
Մասնագիտացում կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր և մոնտաժող
Ոճ(եր) Դրամա
Ամուսին Մարիա Էլադիա (2 երկեխա)
Պարգևներ
IMDb ID 0327944

Ալեխանդրո Գոնսալես Ինյառիտու (իսպ.՝ Alejandro González Iñárritu։ Ծնվ․ 1963 թ․ օգոստոսի 15) Մեքսիկացի կինոռեժիսոր, բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր, այդ թվում նաև Օսկար-ի 3 մրցանակ «Բըրդմեն» ֆիլմի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեխանդրո Գ․ Ինյառիտուն ծնվել է Մեխիկոյում 1963 թ-ի օգոստոսի 16-ին։ 1984 թվականից սկսել է իր դոջեյի կարիերան մեքսիկական շատ հայտնի WFM ռոք-ռադիոկայանում, որտեղ էլ հետո հանդես է եկել որպես երաժշտական հաղորդումների պրոդյուսեր։ 1987 թվականին Ալեխանդրոն գլխավորեց Magia Gigital հեռուստաշոուն։ 1988 թվականից մինչև 1990 թվականները զբաղվեց 6 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսինգով։ 1990 թվականին Ինյառիտուն նշանակվեց որպես գեղարվեստական ղեկավար մեքսիկական խոշորագույն հեռուստաընկերությունում՝ Televisa-ում։ 1991 թ-ին հիմնադրեց Zeta Film պրոդյուսերական ընկերությունը։ Նույն ժամանակահատվածում նա ուսումնասիրում էր ռեժիսորական արվեստն ու նկարահանում գովազդային հոլովակներ։

1995 թ․-ին Ինյառիտուն ստեղծեց իր առաջին միջնամետրաժ հեռուստաֆիլմը՝ «Detrás del Dinero»-ն, Միգել Բոսեյի մասնակցությամբ։

Ալեխանդրոյի լիամետրաժ դեբյուտը եղավ 2000 թ-ին։ Դա Գիլյերմո Արրիագայի սցենարով նկարահանված «Amores Perros» (Քած սեր) ֆիլմն է, որն Ինյառիտույին բերեց բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, այդ թվում նաև Օսկարի նոմինացիա, որպես լավագույն օտարալեզու ֆիլմ, և, իհարկե, միջազգային ճանաչում և փառք։

Նկարահանելով գովազդային հոլովակ «BMW»-ի համար, և մասնակցելով «Սեպտեմբերի 11» դրամատիկ կինոպրոեկտին, Ինյառիտուն նկարահանեց իր երկրորդ ֆիլմը՝ «21 Գրամ»-ը՝ Շոն Փենի, Նաոմի Ուոթսի և Բենիսիո Դել Տորոյի մասնակցությամբ։ Ֆիլմը համարվում է «Amores Perros»-ի ոճական շարունակությունը։

2006 թվականին Ինյառիտուն նկարահանում է իր Բաբելոն դրաման՝ Բրեդ Փիթի և Քեյթ Բլանշետի մասնակցությամբ։ Ֆիլմը արժանանում է «Ոսկե Գլոբուսի», որպես լավագույն դրամատիկ ֆիլմ և Ինյառիտույին բերում «Օսկար»-ի առաջին նոմինացիան, որպես լավագույն ռեժիսոր։

«Amores Perros»-ը, «21 Գրամ»-ը և «Բաբելոն»-ը համարվում են Ինյառիտույի տրիլոգիան մահվան մասին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 — Նշանաբան / Timbre, El (կարճամետրաժ)
  • 2000 — Amores perros
  • 2001 — The Hire: Powder Keg (կարճամետրաժ)
  • 2002 — Սեպտեմբերի 11 («Մեքսիկա» էպիզոդը) / 11’09’’01 — September 11 (segment Mexico)
  • 2003 — 21 գրամ / 21 Gramos
  • 2006 — Բաբելոն / Babel
  • 2007 — Ամեն մեկն իր ֆիլմն ունի / Chacun son cinéma — эпизод «Анна»
  • 2010 — Բյութիֆուլ / Biutiful
  • 2014 — Բըրդմեն / Birdman
  • 2015 — Փրկվածը / The Revenant

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինյառիտուն «Սեանս» կայքում