Կամուրջ Քվայ գետի վրայով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Կամուրջ Քվայ գետի վրայով
The Bridge on the RiverKwai
BridgeontheRiverKwai.jpg
Երկիր

Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր դրամա, ռազմական,թրիլեր
Թեմա Երկրորդ համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմի գործողություններ Խաղաղ Օվկիանոսում
Հիմք Կամուրջ Քվայ գետի վրայով
Թվական 1957
Պրեմիերա դեկտեմբերի 14, 1957
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Դևիդ Լին
Պրոդյուսեր ՍեմՍպիգել
Սցենարի հեղինակ

Պիեռ Բուլլ (գրվածք)
Կառլ Ֆորման

ՄայքլՈւիլսոն
Դերակատարներ Ալեք Գինես
Ուիլյամ Հոլդեն
Օպերատոր ՋեքՀիլդյարդ
Երաժշտություն ՄալքոլմԱռնոլդ
Մոնտաժ ՊիտերԹեյլոր
Կինոընկերություն

Columbia Pictures

HorizonPictures
Տևողություն 161րոպե րոպե
Պարգևներ Օսկար լավագույն ֆիլմի համար, Ֆիլմերի ազգային ցուցակ, Օսկար լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար, «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար, Օսկար լավագույն մոնտաժի համար, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար և Q22752811?
Անվանակարգ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար, «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար, Օսկար լավագույն մոնտաժի համար, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար, Օսկար լավագույն ֆիլմի համար և Q22752811?
Բյուջե 3,000,000 $
Շահույթ 33,300,000 $ (ԱՄՆ)
IMDb ID 0050212

Կամուրջ Քվայ գետի վրայով (անգլ.՝ The Bridge on the River Kwai), 1957 թվականին ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած ֆիլմ Պիեռ Բուլլի համանուն գրվածքի հիման վրա, արժանացել է 7 Օսկարի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի խումբ անգլիացի ռազմագերիներ հայտնվում են Բիրմայի ջունգլիներում գտնվող ճապոնական ճամբարում։ Այնտեղ նրանք հանդիպում են երկու ամերիկացի գերիների, ովքեր կենդանի են մնացել նախորդող գերիներից։ Անգլիացների հրամանատարը գնդապետ Նիկոլսոնն է, ով գտնում է, որ ինքը և իր մարդիկ գերի են ընկել Սինգապուրում բարձրագույն ղեկավարության հրամանով, ուրեմն իրենք դեռևս գտնվում են ռազմական ծառայության մեջ։ Իր մարդկանց մեջ նա շարունակում է պահպանել խիստ բանակային կարգապահություն, ու հաշվի չառնելով նույնիսկ վերքերը, հիվանդությունները և տանջանքները նրանք քայլում են միայն շարային քայլով։ Ավելին, Նիկոլսոնը չի թողնում նրանց մտածել փախուստի մասին, համարելով դա խուսափում զինծառայությունից։

Նա ուշադրություն չի դարձնում ամերիկացիներից մեկի՝ կոմանդեր Շիրզի խոսքերին, ով ասում է, որ սա արդեն ծառայություն չի, այլ դժոխային մի վայր, և իրենք բոլորը երկու ճանապարհ ունեն՝ կամ մեռնել այստեղ կամ փորձել փախչել։ Իսկ ճամբարի ճապոնացի հրամանատար գնդապետ Սայտոյին ընդհանրապես չի հետաքրքրում թե ինչպես կպահեն իրենց գերիները՝ որպես զինվորական թե ուղղակի որպես գերիներ։ Նա պարզապես փորձում է կատարել իր վրա դրված հրամանը՝ կարճ ժամկետի մեջ կառուցել կամուրջ Քվայ գետի վրայով։ Սայտոն նաև հայտարարում է, որ բոլոր գերիները հավասար են և կամուրջի աշխատանքներին ներգրավվելու են բոլորը անկախ կոչումից ու պաշտոնից։ Այդուհանդերձ Նիկոլսոնը մտադիր է ստիպել ճապոնացիներին չխախտել Ժնևյան հռչակագրի 27-րդ կետը, ըստ որի արգելվում է սպա-գերիներին ներգրավվել որևէ աշխատանքի մեջ։ Սայտոն չի համաձայնվում, ասելով որ նա չի ենթարկվում ոչ մի հռչակագրի և ճամբարում ինքն է որոշում` ով պետք է աշխատի և ով ոչ։ Այդպիսով, Նիկոլսոնը կտրականապես հրաժարվում է հրաման տալ իր սպաներին աշխատելու բոլորի հետ, իսկ Սայտոն սպառնում է նրանց բոլորին գնդակահարել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ալեք Գինես գնդապետ Նիկոլսոն գնդապետ Նիկոլսոն
Ուիլյամ Հոլդեն կոմանդեր Շիրզ կոմանդեր Շիրզ
Ջեք Հոքինս մայոր Ուրոդեն մայոր Ուրոդեն
Սեսյու Հայակավա գնդապետ Սայտո գնդապետ Սայտո
Դոնալդ Ջեյմս մայոր Կլիպտոն մայոր Կլիպտոն
Ջեֆրի Հորն լեյտենանտ Ջոնս լեյտենանտ Ջոնս
Անդրե Մորելլ գնդապետ Հորնսբի գնդապետ Հորնսբի
Պիտեր Ուիլյամս կապիտան Ռիվզ կապիտան Ռիվզ
Ջոն Բոքսեր մայոր Հյուզ մայոր Հյուզ
Պերսի Հերբերտ շարքային Գրոգան շարքային Գրոգան
Հարոլդ Գուդվին շարքային Բեյքեր շարքային Բեյքեր

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվայ գետի կամուրջը,
2004 թ. լուսանկար

Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 23 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում՝

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

ներկայացվել է 8 Օսկարի, ստացել 7-ը

Ոսկե Գլոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

ներկայացվել է 4 Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը

Այլ մրցանակեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ներկայացվել է 3 BAFTA
  • ներկայացվել է 1 Գրեմմի մրցանակի
  • ստացել է 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և այլն

Վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում գտնվում է հետևալ տեղերում

իսկ 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ֆիլմերի վարկանիշային ցանկում 90-րդն է (2012 թ. փետրվարի 26-ի դրությամբ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]