Արտիստը (ֆիլմ, 2011)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արտիստը (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Արտիստը
The Artist
The Artist.png
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Flag of Belgium.svg Բելգիա
Ժանր ռոմանտիկ կատակերգություն, դրամա[1][2][3], ռոմանտիկ ֆիլմ[4][2][3][5][6], հումորային դրամա, կինոկատակերգություն և մելոդրամա
Թեմա կինոարդյունաբերություն
Թվական մայիսի 15, 2011, մայիսի 11, 2011 և հունվարի 26, 2012[7]
Լեզու անգլերեն և համր ֆիլմ
Ռեժիսոր Միշել Խազանավիչուս[4][8][2][3][5][9][10][11]
Պրոդյուսեր Թոմաս Լանգման[8]
Սցենարի հեղինակ Միշել Խազանավիչուս
Դերակատարներ Ժան Դյուժարդեն[2][12][13][5][14][9][10][11], Բերենիս Բեժո[12][5][9][10][11], Ջեյմս Կրոմվել[12][5][9][10], Ջոն Գուդմեն[12][5][14][9][10][11], Penelope Ann Miller[12][9][10], Միսի Փայլ[12][14][9], Ջոել Մյուրեյ[12], Ed Lauter[12], Մալքոլմ Մակդաուել[12][10], Բեթ Գրանտ[12][9], Ben Kurland[12], Բիլ Ֆագերբակի[12], Ուգի[15][12], Sergio Kato[12], Bitsie Tulloch[12][9], Basil Hoffman[12], Նինա Սեմաշկո[12], Stephen Mendillo[12], Քեն Դավիթյան[12], Sarah Scott[12], Ezra Buzzington[12], Andy Milder[12], Bob Glouberman[12], Jen Lilley[12], Vincent De Paul[12], Jewel Shepard[12], Tim de Zarn, Stuart Pankin[12][9], Robert Amico[12] և Լիլի Նայթ[12]
Օպերատոր Գիյոմ Շիֆման
Երաժշտություն Լյուդովիկ Բուրս
Մոնտաժ Աննա-Սոֆի Բիոն և Միշել Խազանավիչուս
Պատմվածքի վայր Լոս Անջելես
Նկարահանման վայր Լոս Անջելես
Կինոընկերություն Ciné Cinémas
France 3 Cinéma
uFilm
La Petite Reine
La Classe Américaine
JD Prod
Jouror Productions
Canal+
France Télévision
Տևողություն 100 min
Բյուջե 15 մլն $[16]
Շահույթ 133 432 856 $[16]
IMDb ID 1655442
Պաշտոնական կայքէջ
The Artist (film) Վիքիպահեստում

Արտիստը (անգլ.՝ The Artist), սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված համր կինոյի ոճով[17], ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի ռոմանտիկ կատակերգությունը, որ էկրան է բարձրացել 2011 թվականին: Շատ լրատվամիջոցներ ֆիլմը կոչել են «համր»[18][19][20][21]: Գլխավոր դերերում հանդես են գալիս Ժան Դյուժարդենը և Բերենիս Բեժոն:

«Արտիստը» ֆիլմը ԱՄՆ տարբեր քաղաքների կինոքննադատների միությունների կողմից ճանաչվել է 2011 թվականի լավագույն ֆիլմ, արժանացել է «Օսկարի» լավագույն ֆիլմ անվանակարգում, ինչպես նաև ստացել է բազմաթիվ կինոքննադատների գովաբանական արձագանքները[22]: Դրանից բացի՝ Ժան Դյուժարդենն ստացել է Կաննի 64-րդ կինոփառատոնի մրցանակը տղամարդու լավագույն դերակատարման համար[23] և «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակը «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում։ Նույն մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն արժանացել է ևս երկու արձանիկի՝ լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ) և լավագույն երաժշտություն անվանակարգերում[24]:

Ֆիլմն «Օսկարի» է ներկայացվել տասը անվանակարգերում (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Միշել Խազանավիչուս), լավագույն դերասան (Ժան Դյուժարդեն), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Բերենիս Բեժո), լավագույն օրիգինալ սցենար (Միշել Խազանավիչուս), լավագույն երաժշտության (Լյուդովիկ Բուրս), լավագույն օպերատոր (Գիյոմ Շիֆման), բեմադրող նկարչի լավագույն աշխատանք, հագուստի լավագույն դիզայն և լավագույն մոնտաժ). արժանացել է հինգ արձանիկի (այդ թվում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, հագուստի լավագույն դիզայն և լավագույն երաժշտություն)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1927 թվականին Հոլիվուդում: Համր կինոյի աստղ Ջորջ Վալենտինը (Ժան Դյուժարդեն) ներկա է գտնվում իր մասնակցությամբ նոր կինոնկարի՝ «Ռուսական գործ» ֆիլմի պրեմիերային, որից հետո նա կինոթատրոնի մոտ ինքնագրեր է բաժանում և լուսանկարվում։ Այդ ժամանակ երիտասարդ մի աղջիկ՝ Պեպի Միլլերը (Բերենիս Բեժո) գցում է դրամապանակը։ Նա կռանում է, որ վերցնի այն, և պատահաբար հրում է Վալենտինին։ Աղջիկը ներողություն է խնդրում և լուսանկարվում հայտնի դերասանի հետ, իսկ հաջորդ օրն այդ լուսանկարը հայտնվում է Variety լրագրի առաջին էջին՝ «Ո՞վ է այս աղջիկը» խորագրով։

Այս դեպքից շատ չանցած Միլլերը գնում է Kinograph Studios կինոստուդիա՝ մասնակցելու նոր ֆիլմի քասթինգին, որտեղ ընտրվելու էր պարուհու դերակատար։ Վալենտինը, որ երկար ժամանակ աշխատում է այդ կինոստուդիայում, նկատում է աղջկան և պնդում, որ նա դեր ստանա նոր ֆիլմում։ Չնայած ստուդիայի տնօրեն Էլ Զիմմերի (Ջոն Գուդմեն) հակաճառությանը՝ Միլլերը հաստատվում է այդ դերի համար։ Նոր ֆիլմի հաջողությունից հետո Միլլերն սկսում է ստանալ գլխավոր դերեր։

Երկու տարի անց Զիմմերը հայտարարում է, որ համր կինո այլևս չի նկարահանվի, և որ ապագան պատկանում է հնչյունային ֆիլմին։ Չնայած դրան՝ Վալենտինը չի կորցնում հույսը և որոշում է սեփական ուժերով նկարահանել նոր համր ֆիլմ՝ «Սիրո արցունքներ»: Ֆիլմի պրեմիերան, որ նախատեսված էր հոկտեմբերի 25-ին, տեղի է ունենում Միլլերի նոր ֆիլմի պրեմիերայի հետ միաժամանակ։

Ընկճված ու սնանկացած դերասանի կինը՝ Դորիսը (Պենելոպա Էնն Միլլեր), ապահարզան է պահանջում և դուրս վռնդում նրան տնից։ Վալենտինն իր նախկին սպասավոր Կլիֆտոնի (Ջեյմս Կրոմվել) հետ տեղափոխվում է ավելի համեստ մի բնակարան։ Ֆինանսական խնդիրների պատճառով նա ստիպված է լինում վաճառել իր իրերն ու աշխատանքից ազատել իր վաղեմի ընկերոջը՝ Կլիֆտոնին։ Հուսահատության պահին հարբած Վալենտինը փորձում է ոչնչացնել իր մասնակցությամբ բոլոր ֆիլմերի պատճենները և այրում է կինոժապավենները, ինչից հրդեհ է բռնկվում։ Դերասանի շունը՝ Ջեքը, փրկում է տիրոջ կյանքը։ Վալենտին, որ թեթև այրվածքներ էր ստացել, տեղափոխվում է հիվանդանոց։ Իմանալով Վալենտինին պատահած դժբախտության մասին՝ Միլլերն այցելում է նրան և համոզում, որ մինչև ապաքինումը դերասանը բնակվի իր տանը։

Վալենտինն ուշքի է գալիս մի քանի օր անց։ Միլլերը Վալենտինին է տալիս նոր ֆիլմի սցենարը։ Կինոստուդիայում աղջիկը պահանջում է, որ Վալենտինին տան գլխավոր դեր այն ֆիլմում, որում ինքն է նկարահանվելու։ Զիմմերը կտրականապես դեմ է, սակայն Միլլերը սպառնում է հեռանալ, եթե չկատարվի իր ասածը։ Զիմմերը համաձայնում է։ Այդ ժամանակ Ջորջը Պեպիի բնակարանում գտնում է իր վաճառած իրերը, որոնք, ինչպես պարզվում է հետագայում, աղջիկը գնել էր աճուրդի ժամանակ։

Վալենտինը փորձում է ինքնասպանություն գործել, սակայն նրան փրկում է Պեպին։ Հիշելով, որ Ջորջը հիանալի պարող է, Պեպին նրան համոզում է իր հետ միասին նկարահանվել նոր մյուզիքլում։ Ֆիլմի վերջում Պեպին ու Ջորջը պարում են նկարահանման հրապարակում և անչափ գոհ Զիմմերը հայտարարում է, որ նկարահանման աշխատանքներն ավարտված են։ Նա Ջորջին ու Պեպիին խնդրում է կրկնել պարը։ Ջորջը ֆրանսիական առոգանությամբ պատասխանում է՝ Հաճույքով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտիստը» ֆիլմի նկարահանող անձնակազմը Կաննի 64-րդ կինոփառատոնում 2011 թվականի մայիսին: Ձախից աջ՝ կոմպոզիտոր Լյուդովիկ Բուրս, ռեժիսոր Միշել Խազանավիչուս, դերասաններ Միսի Փայլ, Բերենիս Բեժո և Ժան Դյուժարդեն, օպերատոր Գիյոմ Շիֆման և պրոդյուսեր Թոմաս Լանգման
Դերասան Դեր
Ժան Դյուժարդեն Ջորջ Վալենտին Ջորջ Վալենտին
Բերենիս Բեժո Պեպի Միլլեր Պեպի Միլլեր
Ուգի Ջեք Ջեք
Ջոն Գուդմեն Էլ Զիմեր Էլ Զիմեր
Ջեյմս Կրոմվել Կլիֆտոն Կլիֆտոն
Միսի Փայլ Կոնստանս Կոնստանս
Պենելոպա Էնն Միլլեր Դորիս Դորիս
Մալքոլմ Մաքդաուել ծառայապետ ծառայապետ
Ջոել Մյուրեյ ոստիկան-հրշեջ ոստիկան-հրշեջ

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Միշել Խազանավիչուսն արդեն մի քանի տարի երազում էր համր ֆիլմ նկարահանելու մասին։ Նրա այդ ծրագրին սկզբում լուրջ չէին վերաբերվում, և միայն այն բանից հետո, երբ հաջողություն ունեցան «Գործակալ 117. Կահիրե՝ լրտեսների բույն» և «Գործակալ 117. Ռիո առաքելությունը» ֆիլմերը, պրոդյուսերներն սկսեցին հետաքրքրվել այդ նախագծով։ Սցենարը գրվել է չորս ամսվա ընթացքում, գլխավոր դերերը կատարելու համար հրավիրվել են դերասաններ, ում հետ Խազավինչուսն արդեն աշխատանքի փորձ ուներ. նրանք են Ժան Դյուժարդենը և ռեժիսորի կինը՝ Բերենիս Բեժոն[25]:

Ռեյտինգներ
Հրատարակություն Գնահատական
allmovie 4/5 stars[26]
Rolling Stone 3.5/4 stars[27]
eFilmCritic 5/5 stars[28]
Internet Movie Database 8.2/10 stars[29]
Metacritic 9.6/10 stars[30]
Rotten Tomatoes 4.3/5 stars[31]


Ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներն ստանձնել են La Petite Reine և ARP Selection կինոընկերությունները, որոնք ֆիլմի ստեղծման համար հատկացրել են 13 միլիոն եվրո։ Որոշակի ֆինանսական ներդրում են ունեցել նաև France 3 և Canal+ հեռուստաալիքները[32]: Ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են մեկուկես ամիս և անցկացվել են Լոս Անջելեսում[25]:

Փոստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջորջ Վալենտինի կերպարի համար նախատիպ են ծառայել Դուգլաս Ֆերբենկսն ու Ֆրեդերիկ Մարչը[33]:
  • 1992 թվականին Պենելոպա Էնն Միլլերը «Չապլին» ֆիլմում կատարել է համր կինոյի հայտնի դերասանուհի Էդնա Փյորվիենսի դերը[34]:
  • Ֆիլմում հնչում է Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված[34]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ կինոքննադատների դրական գնահատականին։ Rotten Tomatoes հեղինակավոր կայքոմ ֆիլմի վարկանիշը կազմում է 98%, որ կազմվել է 205 գրախոսականների հիման վրա[31]: IMDB կայքում հանդիսատեսի է 8.1՝ հնարավոր 10-ից[29]:

Screen Daily ամսագրի լրագրող Մարկ Ադամսը ֆիլմը կոչել է «իսկական հաճույք»[35]: Նրա հետ համաձայնել է The Guardian պարբերականի լրագրող Փիթեր Բրեդշոուն՝ ավելացնելով, որ ինքը «ծափահարել է եզրափակիչ տիտրերի ժամանակ»[36]: Վերջինս «Արտիստը» կինոնկարը համարել է 2011 թվականի լավագույն ֆիլմ[37]: «Արտիստը» կինոնկարը 2011 թվականի լավագույն ֆիլմն են համարել նաև Time պարբերականի լրագրող Ռիչարդ Քորլինսը[38] և The Telegraph պարբերականի լրագրող Ռոբի Քոլինը[37]:

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Մրցանակա-
բաշխության ամսաթիվ
Անվանակարգ Անուն Արդյունք
Կաննի կինոփառատոն[39]
[40]
15 մայիսի, 2011 Ոսկե արմավենու ճյուղ Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Հաղթանակ
Նյու Յորքի կինոքննադատների խմբակի մրցանակ[41] 29 նոյեմբերի, 2011 Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Եվրոպական կինեմատոգրաֆի մրցանակ 3 դեկտեմբերի, 2011 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Եվրոպացի լավագույն ռեժիսոր Գիյոմ Շիֆման Առաջադրված
Եվրոպացի լավագույն կոմպոզիտոր Լյուդովիկ Բուրս Հաղթանակ
Վաշինգտոնի կինոքննադատների միության մրցանակ[42] 5 դեկտեմբերի, 2011 Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն օպերատոր Գիյոմ Շիֆման Առաջադրված
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Բերենիս Բեժո Առաջադրված
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրս Հաղթանակ
Լավագույն բեմադրող նկարիչ Լոուրենս Բենետ, Գրեգորի Ս. Հուպեր Առաջադրված
Բոստոնի կինոքննադատների միության մրցանակ[43] 11 դեկտեմբերի, 2011 Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրս Հաղթանակ («Դրայվ» ֆիլմի հետ համատեղ)
Լաս-Վեգասի կինոքննադատների միության մրցանակ 13 դեկտեմբերի, 2011 Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Հաղթանակ
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրս Հաղթանակ
Հագուստի լավագույն դիզայն Մարկ Բրիջս Հաղթանակ
Լավագույն բեմադրող նկարիչ Գրեգորի Ս. Հուպեր Հաղթանակ
Սան Դիեգոյի կինոքննադատների միության մրցանակ[44] 14 դեկտեմբերի, 2011 Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն օպերատոր Գիյոմ Շիֆման Առաջադրված
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Բերենիս Բեժո Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրս Առաջադրված
Լավագույն բեմադրող նկարիչ Լոուրենս Բենետ Առաջադրված
Լավագույն մոնտաժ Աննա-Սոֆի Բիոն, Միշել Խազանավիչուս Առաջադրված
Տորոնտոյի կինոքննադատների միության մրցանակ[45] 14 դեկտեմբերի, 2011 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Դեթրոյթի կինոքննադատների միության մրցանակ[46] 16 դեկտեմբերի, 2011 Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Բերենիս Բեժո Առաջադրված
Լավագույն սցենար Միշել Խազանավիչուս Առաջադրված
Հյուսթոնի կինոքննադատների միության մրցանակ[47] 18 դեկտեմբերի, 2011 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն օպերատոր Գիյոմ Շիֆման Առաջադրված
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Առաջադրված
Լավագույն սցենար Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրս Հաղթանակ
Օտարալեզու լավագույն ֆիլմ Առաջադրված
Արբանյակային մրցանակ[48] 18 դեկտեմբերի, 2011 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն օպերատոր Գիյոմ Շիֆման Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Միշել Խազանավիչուս Առաջադրված
Հագուստի լավագույն դիզայն Մարկ Բրիջես Առաջադրված
Լավագույն բեմադրող նկարիչ Լոուրենս Բենետ, Գրեգորի Ս. Հուպեր Հաղթանակ
Չիկագոյի կինոքննադատների միության մրցանակ[49]
[50]
19 դեկտեմբերի, 2011 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրս Առաջադրված
ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ 7 հունվարի, 2012 Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Առաջադրված
Դենվերի կինոքննադատների խմբակի մրցանակ[51]
[52]
9 հունվարի, 2012 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Առաջադրված
Վանկուվերի կինոքննադատների միության մրցանակ[53] 9 հունվարի, 2012 Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Առաջադրված
Լավագույն սցենար Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Քննադատների ընտրություն 13 հունվարի, 2012 Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Լավագույն օպերատոր Գիյոմ Շիֆման Առաջադրված
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Բերենիս Բեժո Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրս Հաղթանակ
Հագուստի լավագույն դիզայն Մարկ Բրիջես Հաղթանակ
Լավագույն բեմադրող նկարիչ Լոուրենս Բենետ, Գրեգորի Ս. Հուպեր Առաջադրված
Լավագույն մոնտաժ Միշել Խազանավիչուս, Աննա-Սոֆի Բիոն Առաջադրված
Ոսկե գլոբուս[54] 15 հունվարի, 2012 Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ) Ժան Դյուժարդեն Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Բերենիս Բեժո Առաջադրված
Լավագույն սցենար Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրս Հաղթանակ
Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ[55] 19 հունվարի, 2012 Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Հաղթանակ
Լավագույն սցենար Միշել Խազանավիչուս Առաջադրված
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակ[56]
[57]
21 հունվարի, 2012 Լավագույն ֆիլմ Թոմաս Լանգման Հաղթանակ
ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակ[58] 28 հունվարի, 2012 Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Հաղթանակ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ[59] 29 հունվարի, 2012 Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Բերենիս Բեժո Առաջադրված
Լավագույն դերասանական կազմ Առաջադրված
BAFTA 12 փետրվարի, 2012 Լավագույն ֆիլմ Թոմաս Լանգման Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Լավագույն օպերատոր Գիյոմ Շիֆման Հաղթանակ
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Բերենիս Բեժո Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրս Հաղթանակ
Լավագույն դիմահարդարում Ջուլի Հյուիթ, Սիդնի Կոռնել Առաջադրված
Հագուստի լավագույն դիզայն Մարկ Բրիջես Հաղթանակ
Լավագույն բեմադրող նկարիչ Լոուրենս Բենետ, Ռոբերտ Գուլդ Առաջադրված
Լավագույն մոնտաժ Աննա-Սոֆի Բիոն, Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն ձայն Նադին Մյուզ, Ջերարդ Լեմպս, Մայքլ Կրիկորյան Առաջադրված
Գոյա[60] 19 փետրվարի, 2012 Եվրոպական լավագույն ֆիլմ Հաղթանակ
Սեզար[61] 24 փետրվարի, 2012 Լավագույն ֆիլմ Թոմաս Լանգման, Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Լավագույն օպերատոր Գիյոմ Շիֆման Հաղթանակ
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Առաջադրված
Լավագույն դերասանուհի Բերենիս Բեժո Հաղթանակ
Լավագույն սցենար Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրս Հաղթանակ
Լավագույն բեմադրող նկարիչ Լոուրենս Բենետ Հաղթանակ
Հագուստի լավագույն դիզայն Մարկ Բրիջես Առաջադրված
Լավագույն մոնտաժ Աննա-Սոֆի Բիոն, Միշել Խազանավիչուս Առաջադրված
Անկախ հոգի[62]
[63]
25 փետրվարի, 2012 Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Լավագույն օպերատոր Գիյոմ Շիֆման Հաղթանակ
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Հաղթանակ
Լավագույն սցենար Միշել Խազանավիչուս Առաջադրված
Օսկար[64] 26 փետրվարի, 2012 Լավագույն ֆիլմ Թոմա Լանգման Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Միշել Խազանավիչուս Հաղթանակ
Լավագույն օպերատոր Գիյոմ Շիֆման Առաջադրված
Լավագույն դերասան Ժան Դյուժարդեն Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Բերենիս Բեժո Առաջադրված
Լավագույն օրիգինալ սցենար Միշել Խազանավիչուս Առաջադրված
Լավագույն երաժշտություն Լյուդովիկ Բուրս Հաղթանակ
Լավագույն բեմադրող նկարիչ Լոուրենս Բենետ, Ռոբերտ Գուլդ Առաջադրված
Հագուստի լավագույն դիզայն Մարկ Բրիջես Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Աննա-Սոֆի Բիոն, Միշել Խազանավիչուս Առաջադրված
Ոսկե արծիվ 25 հունվարի, 2013 Լավագույն արտասահմանյան ֆիլմը ռուսական վարձույթում Մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0093389/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/es/film207902.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.adorocinema.com/filmes/filme-183070/
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt1655442/?ref_=nv_sr_1
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=183070.html?nopub=1
  6. http://www.metacritic.com/movie/the-artist
  7. Person Profile // Internet Movie Database — 1990.
  8. 8,0 8,1 http://www.commeaucinema.com/notes-de-prod/the-artist,181583-note-87935
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 9,9 http://www.cinematografo.it/cinedatabase/film/the-artist/54244/
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 http://bbfc.co.uk/releases/artist-film
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://stopklatka.pl/film/artysta
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 12,25 12,26 12,27 12,28 http://www.imdb.com/title/tt1655442/fullcredits
  13. http://www.telerama.fr/cinema/films/the-artist,428139.php
  14. 14,0 14,1 14,2 http://www.commeaucinema.com/film/the-artist,181583
  15. ‘The Artist’ Uggie wins 2011 ‘Palm Dog’ // Digital Spy — 2011.
  16. 16,0 16,1 «Արտիստը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
  17. Нина Спутницкая. (№9, Сентябрь 2011)։ ««Артист»: история любви»։ Искусство кино։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-03-07 
  18. «‘The Artist’ is a silent film. Apparently that’s reason for some Brits to seek a refund» (անգլերեն)։ WashingtonPost։ Վերցված է 2012-3-7 
  19. «Silent Film 'The Artist' Outrages Moviegoers Who Didn't Know It Was Silent» (անգլերեն)։ HuffingtonPost։ Վերցված է 2012-3-7 
  20. «The Artists» (անգլերեն)։ The NewYorker։ Վերցված է 2012-3-7 
  21. «Silent gem The Artist that's the talk of Hollywood: The inside story of the film that could clean up at the Oscars» (անգլերեն)։ DailyMail։ Վերցված է 2012-3-7 
  22. Брэд Брэвет (29 ноября 2011)։ «New York Film Critics Name 'The Artist' Best Film of 2011 Despite Not Having Seen Everything» (անգլերեն)։ Rope of Silicon։ Վերցված է 2011-11-29 
  23. Джастин Чанг, Питер Дебрюж (22 мая 2011)։ «'Tree of Life' wins Palme d'Or» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2011-11-29 
  24. «Nominations and Winners» (անգլերեն)։ Hollywood Foreign Press Association։ Վերցված է 2012-1-22 
  25. 25,0 25,1 «The Artist: Cannes» (անգլերեն)։ Վերցված է 2011-11-30 
  26. The Artist: Allmovie
  27. The Artist: Rolling Stone
  28. The Artist: EfilmCritic
  29. 29,0 29,1 The Artist: IMDB
  30. The Artist: Metacritic
  31. 31,0 31,1 The Artist: Rotten Tomatoes
  32. Фабьен Лемерсье։ «Media frenzy over Sarkozy’s election Conquest» (անգլերեն)։ Cineuropa։ Վերցված է 2011-11-30 
  33. ««Артист»: признание в любви к Голливуду» (ռուսերեն)։ Голос Америки։ Վերցված է 2012-2-3 
  34. 34,0 34,1 IMDb - Интересные факты
  35. Марк Адамс (15 мая 2011)։ «The Artist: Screen Daily» (անգլերեն)։ Screen Daily։ Վերցված է 2011-11-30 
  36. Питер Брэдшоу (16 мая 2011)։ «Cannes 2011: The Artist/Michael/Footnote – review» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2011-11-30 
  37. 37,0 37,1 Dietz Jason (դեկտեմբերի 8, 2011)։ «2011 Film Critic Top Ten Lists [Updated Dec. 22]»։ Metacritic։ CBS Interactive։ Վերցված է դեկտեմբերի 23, 2011 
  38. Corliss Richard (դեկտեմբերի 7, 2011)։ «The Top 10 Everything of 2011 – The Artist»։ Time։ Վերցված է դեկտեմբերի 17, 2011 
  39. Chang Justin (մայիսի 22, 2011)։ «'Tree of Life' wins Palme d'Or»։ Variety (Penkse Media Corporation)։ Վերցված է մայիսի 22, 2011 
  40. Nissim Mayer (մայիսի 21, 2011)։ «'The Artist' Uggie wins 2011 'Palm Dog'»։ Digital Spy։ Վերցված է մայիսի 21, 2011 
  41. «The New York Film Critics Circle has named The Artist the year's best film»։ USA Today (Gannett Company)։ նոյեմբերի 29, 2011։ Վերցված է նոյեմբերի 29, 2011 
  42. «The 2011 WAFCA Awards»։ Washington D.C. Area Film Critics Association։ դեկտեմբերի 19, 2011։ Վերցված է դեկտեմբերի 19, 2011 
  43. Pond Steve (դեկտեմբերի 11, 2011)։ «'The Artist' Named Best Picture by Boston Film Critics»։ TheWrap։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  44. «2011 Awards»։ San Diego Film Critics Society։ դեկտեմբերի 15, 2011։ Վերցված է դեկտեմբերի 15, 2011 
  45. «The Tree of Life Named Best Picture of 2011»։ Toronto Film Critics Association։ դեկտեմբերի 14, 2011։ Արխիվացված օրիգինալից-ից ապրիլի 24, 2014-ին։ Վերցված է ապրիլի 6, 2012 
  46. «The 2011 Detroit Film Critics Society Awards»։ Detroit Film Critics Society։ Վերցված է դեկտեմբերի 9, 2012 
  47. Lodge Guy (դեկտեմբերի 11, 2011)։ «'The Artist' leads with 7 Houston film critics nods»։ HitFix։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  48. «2011 Winners»։ International Press Academy։ դեկտեմբերի 19, 2011։ Վերցված է դեկտեմբերի 20, 2011 
  49. «Tree of Life Leads CFCA Nominations with 7; Descendants, Drive Follow with 6»։ Chicago Film Critics Association։ 2011։ Վերցված է հունվարի 6, 2012 
  50. «CFCA Names Tree of Life Best Picture»։ Chicago Film Critics Association։ Վերցված է հունվարի 6, 2012 
  51. «Denver Film Critics Society 2012 Award Nominations»։ Denver Film Critics Society։ հունվարի 5, 2012։ Վերցված է սեպտեմբերի 21, 2015 
  52. «‘The Tree of Life,’ ‘The Descendants’ Reign Supreme with Denver-area Film Critics»։ Denver Film Critics Society։ հունվարի 10, 2012։ Վերցված է հոկտեմբերի 19, 2015 
  53. Vlessing Etan (հունվարի 9, 2012)։ «Michel Hazanavicius' 'The Artist' Named Best Film by Vancouver Film Critics»։ The Hollywood Reporter (Prometheus Global Media)։ Վերցված է հունվարի 11, 2012 
  54. «The 69th Annual Golden Globe Awards Nominations»։ Hollywood Foreign Press Association։ դեկտեմբերի 15, 2011։ Արխիվացված օրիգինալից-ից հոկտեմբերի 29, 2012-ին։ Վերցված է դեկտեմբերի 18, 2011 
  55. Kemp Stuart (դեկտեմբերի 20, 2011)։ «Michel Hazanavicius, 'The Artist' Top 2012 London Film Critics' Circle Awards»։ The Hollywood Reporter (Prometheus Global Media)։ Վերցված է հունվարի 6, 2012 
  56. «PGA Announces Theatrical Motion Picture and Long–Form Television Nominations for 2012 PGA Awards»։ Producers Guild of America։ հունվարի 3, 2011։ Վերցված է հունվարի 5, 2011 
  57. «The Artist wins Producers Guild Award»։ BBC News (BBC)։ հունվարի 21, 2011։ Վերցված է հունվարի 21, 2011 
  58. «The Artist's Michel Hazanavicius takes directing honour»։ BBC News (BBC)։ հունվարի 29, 2012։ Վերցված է հունվարի 30, 2012 
  59. «18th Annual Screen Actors Guild Awards Nominations»։ Screen Actors Guild։ դեկտեմբերի 14, 2011։ Վերցված է դեկտեմբերի 19, 2011 
  60. «Goya Awards 2012: Finalists»։ Academia de las Artes y las Ciencias Cinematográficas de España (AACCE)։ Վերցված է հունվարի 11, 2012 
  61. Leffler Rebecca (փետրվարի 24, 2012)։ «'The Artist' Wins 6 Cesar Awards, Including Best French Film of the Year»։ The Hollywood Reporter (Prometheus Global Media)։ Վերցված է սեպտեմբերի 21, 2015 
  62. Pond Steve (նոյեմբերի 29, 2011)։ «'Take Shelter,' 'The Artist' Lead Indie Spirit Award Nominations»։ Reuters։ Վերցված է դեկտեմբերի 4, 2011 
  63. Masters Tim (փետրվարի 26, 2012)։ «The Artist sweeps Independent Spirit Awards»։ BBC News (BBC)։ Վերցված է փետրվարի 26, 2012 
  64. «The 84th Academy Awards (2012) Nominees and Winners»։ Academy of Motion Picture Arts and Sciences։ Արխիվացված օրիգինալից-ից փետրվարի 26, 2013-ին։ Վերցված է ապրիլի 26, 2012 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]