Պենելոպե Էնն Միլլեր
![]() անգլ.՝ Penelope Ann Miller | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1964[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Համալսարանի ավագ դպրոց, Menlo College?, Palisades Charter High School? և HB Studio |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Mark Miller? |
Ամուսին(ներ) | Ուիլ Արնետ |
Պենելոպե Էնն Միլլեր (անգլ.՝ Penelope Ann Miller,հունվարի 13, 1964[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)՝ ամերիկացի դերասանուհի։ Միլլերը նկարահանվել է մի քանի խոշոր հոլիվուդյան ֆիլմերում սկսած իննսունականներից, իսկ երկրորդ հազարամյակում հանդես է եկել որպես երկրորդ պլանի հեռուստատեսության և կինոյի դերասան[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պենելոպե Էնն Միլլերը ծնվել է Լոս Անջելեսում։ Նա ռեժիսոր Մարկ Միլլերի և լրագրող Բեա Միլլերի միջնեկ աղջիկն է։ Սովորել է Մենլո քոլեջում։ 1985 թվականին Միլլերը կատարել է իր առաջնելույթը Նեյլ Սայմոնի «Բիլոքսի բլյուզ» պիեսում, իսկ 1988 թվականին նկարահանվել է բեմադրության կինոտարբերակում[3]։
1989 թվականին Միլլերն առաջադրվել է «Տոնի» մրցանակին «Մեր թաղամասը» պիեսի բեմադրությունում երկրորդ պլանի լավագույն կնոջ դերի համար [4]։ Դրանից հետո նա սկսել է իր կարիերան մեծ էկրանին, որտեղ նկարահանվել է «Մանկապարտեզի ոստիկանը», «Ուրիշի փողերը», «Կարլիտոյի ճանապարհը» (դեր, որով նա արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգին[5]) և «Ստվեր» հաջողակ ֆիլմերում։ Նույնիսկ նա խաղացել է Էդնա Պյորվիենսի 1992 թվականի Չապլին ֆիլմում։ 1997 թվականին նա խաղացել է գլխավոր դերում «Ռելիկտը» աղետալի ֆիլմում, այնուհետև տեղափոխվել է հեռուստատեսություն[3]։
90-ական թվականներից ի վեր, Միլլերը գլխավորապես նկարահանվում էր հեռուստասերիալներում «Lifetime» հեռուստաալիքի համար, կատարել է երկրորդ պլանի դերեր մի քանի ոչ երկար սիթքոմներում։ 2011 թվականին նա հայտնվել է Արտիստը ֆիլմում, իսկ 2013 թվականին խաղացել է «Սիրուհիները» սերիալում երկրորդական դերում[6]։ 2014 թվականին, Միլլերը ստացել է «Ամերիկյան հանցանք» սերիալում ստացել է կենտրոնական դերերից մեկը[7]։ Սերիալ, որով Միլլերը հայտնվել է էկրանին առանց դիմահարդարման և սանրվածքի, այդ օգնել է նրան չկնճռոտվել կարիերայի տարիների ընթացքում[8]։ Սերիալը բերել է նրան, որ նա խաղացել է «Ազգերի ծնունդը» ռասիզմի մասին ֆիլմում[9]։
1995 թվականին, Միլլերն ամուսնացել է Ուիլլ Արնետի հետ, ումից նույն տարում բաժանվեց։ 2000 թվականին ամուսնացել է Ջեյմս Հագինցի հետ, բայց 12 տարի միասին ապրելուց հետո 2012 թվականի մարտին դերասանուհին ամուսնալուծության և ունեցվածքիի բաժանման համար փաստաթղթեր ներկայացրեց Լոս Անջելեսի շրջանային դատարան։ Այդ ամուսնությունից դերասանուհին ունեցել է երկու դուստր (2000 և 2009 թվականներին)։
Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1987՝ «Դայակի արկածները» / Adventures In Babysitting
- 1988՝ «Կարճահասակ կինը» / Big Top Pee-Wee
- 1988՝ «Մահացու» / Dead-Bang
- 1990՝ Կենդանացում /Awakenings
- 1990՝ Մանկապարտեզի ոստիկանը / Kindergarten Cop
- 1990՝ Առաջին կուրսեցի (Չիկագոյի կինեմատոգրաֆիստների ասոցիացիայի մրցանակ)
- 1991՝ «Ուրիշի փող» / Other People’s Money
- 1992՝ «Չապլին» / Chaplin
- 1992՝ «Բեթի Մուի ատրճանակը պայուսակում» / The Gun In Betty Lou’s Handbag
- 1992՝ «Գիսաաստղերի տարի» / Year Of The Comet
- 1993՝ «Կարլիտոյի ճանապարհը» / Carlito’s Way (Առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակի)
- 1994՝ «Ստվերը»/ The Shadow
- 1999՝ «Ռոկկի Մարչիանո» / Rocky Marciano
- 2002՝ «Նիրո Վուլֆի գաղտնիքները» / A Nero Wolfe mystery
- 2004՝ «C.S.I.: Հանցանքի տեղ Նյու Յորքում» / CSI: NY
- 2004՝ «Հուսահատ տանտիրուհին» / Desperate Housewives
- 2006՝ «Զվարճալի գումարը» / Funny money
- 2007՝ «Դեսպանորդը» / The Messengers
- 2007՝ «Շիկահեր ամբիցիան» / Blonde Ambition
- 2009՝ Robosapien
- 2011՝ Արտիստը/ The Artist
- 2013-2014՝ «Սիրուհիները» / Mistresses
- 2015՝ «Ամերիկյան հանցագործություն» / American Crime
- 2016՝ «Ազգերի ծնունդ» / The Birt
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 «Penelope Ann Miller- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-08-13
- ↑ «Penelope Ann Miller»։ Internet Broadway Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-08-13
- ↑ «Awards for Penelope Ann Miller»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-08-13
- ↑ James Hibberd (2012-07-24)։ «INSIDE TV Penelope Ann Miller joins ABC's 'Mistresses'»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-08-13
- ↑ Nellie Andreeva (8 мая 2014)։ «ABC Picks Up ‘Selfie’, ‘Forever’, Jeff Lowell, ‘Galavant’, ‘The Whispers’, ‘How To Get Away With Murder’, ‘American Crime’, ‘Black-ish’ To Series»։ Deadline.com։ Վերցված է 2014-05-09
- ↑ «Penelope Ann Miller Admits She's Fallen Victim to Ageism in Hollywood»։ Us Magazine։ 29 апреля 2015։ Վերցված է 2015-06-19
- ↑ Ross A. Lincoln (8 мая 2015)։ «Margot Bingham Joins ‘Barbershop 3′; Penelope Ann Miller In Nat Turner Biopic»։ Deadline.com։ Վերցված է 2015-06-19
|