Մանկապարտեզի ոստիկանը
Մանկապարտեզի ոստիկանը, կինոնկար, ռեժիսոր Այվան Ռայթմանի կատակերգությունը[11]։ Ֆիլմը թողարկվել է 1990 թվականի դեկտեմբերին։ Այն տարբեր կարծիքների է արժանացել կինոքննադատների կողմից[12]։ Այնուամենայնիվ, այն հաջողված ֆիլմ է համարվում և վաստակել է $200 միլիոն տոմսարկղերից[13]։ Ֆիլմի նկարահանումները անց են կացվել 1990 թվականի մայիսի 30-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 4-ը, Օրեգոն նահանգի Աստորիա փոքրիկ քաղաքում, ինչպես նաև` Կալիֆորնիայի Universal ստուդիայի տաղավարներում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Դետեկտիվ Ջոն Քիմբլը (Առնոլդ Շվարցենեգեր) ընկել էր թմրանյութի վաճառքով զբաղվող Քալեն Քրիսի (Ռիչարդ Թայսոն) հետևից։ Ոստիկանները բարդ գործողություն են մշակում` հանցագործի դեմ հանցանշաններ հավաքելու համար։ Նրանց անհրաժեշտ է գտնել Քալենի նախկին կնոջը, ով փախել էր նրա փողերով, ինչպես նաև` նրա որդուն` Դոմինիկին։ Դրա համար ոստիկանության աշխատակցուհի Ֆիբի Օ՛Հարան որոշում է մտնել դպրոց, որտեղ սովորում է Դոմինիկը, Ջոն Քիմբլը պետք է նրան օգներ վտանգի դեպքում։
Մինչ դպրոց հասնելը, Ֆիբին անսպասելիորեն ծանր հիվանդանում է։ Գործողությունը ձախողվելու վտանգի տակ է, Ջոնը ստիպված պատասխանատվությունն իր վրա է վերցնում։ Նա ինքն է դառնում դաստիարակ։ Քիմբլը կարող էր հանցագործի հետ հաշիվ մաքրել, բայց այստեղ նա ընկնում է ծանր փորձության մեջ։ Ի վերջո նրան հաջողվում է ճիշտ մոտեցում ցուցաբերել դեպի երեխաները և նույնիսկ համակրելի դառնալ հմայիչ դաստիարակչուհու համար։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առնոլդ Շվարցենեգեր - Ջոն ՔԻմբլ, դետեկտիվ
- Պենելոպա Էնն Միլեր - Ջոյս Պալմերի
- Պամելա Ռիդ - Ֆիբի Օ՛Հարա, դետեկտիվ
- Լինդա Հանթ - տիկին Շլովսկի, դպրոցի տնօրեն
- Ռիչարդ Թայսոն - Քալեն Քրիս, թմրավաճառ
- Քերոլ Բեյքեր - Էլեանոր Քրիստ, Քալենի մայրը
- Քեթի Մարիարտի - Ջիլիան, Սելվեստրի մայրը
- Սառա Ռոուզ Կառ - Էմմա
- Քրիստիան և Ժոզեֆ Քոուզինս - Դոմինիկ Պալմերի
- Թոմ Դուգան - Քրիսպի փաստաբանը
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992 - BMI Film Music Award մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=kindergartencop.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=16925
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0099938/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/gliniarz-w-przedszkolu
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://www.nytimes.com/1990/12/21/movies/review-film-a-school-for-scandal-but-a-scandal-of-a-different-sort.html?searchResultPosition=4
- ↑ 7,0 7,1 http://www.metacritic.com/movie/kindergarten-cop
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 http://www.imdb.com/title/tt0099938/fullcredits?ref_=tt_cl_sm
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Մանկապարտեզի ոստիկանը»(անգլ.) Internet Movie Database կայքում
- ↑ «Kindergarten Cop»։ Rotten Tomatoes։ Վերցված է մարտի 25, 2013
- ↑ «Kindergarten Cop (1990)»։ Box Office Mojo։ Վերցված է մարտի 25, 2013
|