Ջեյսոն Ռայթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջեյսոն Ռայթման
անգլ.՝ Jason Reitman
Jason Reitman.jpg
Ծնվել էհոկտեմբերի 19, 1977(1977-10-19)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, կինոդերասան և ռեժիսոր
ՊարգևներՈսկե գլոբուս և BAFTA
IMDbID ID 0718646
myspace.com/yourpaljasonreitman

Ջեյսոն Ռայթման (անգլ.՝ Jason Reitman, հոկտեմբերի 19, 1977(1977-10-19)[1], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադաամերիկացի և կանադացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան։ Ռեժիսոր Իվան Ռայթմանի որդին է։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյսոն Ռայթմանը ծնվել է Քվեբեկի Մոնրեալում, կանադական ընտանիքում. ծագումով հրեա ռեժիսոր Իվան Ռայթմանի և ֆրանկո-կանադացի դերասանուհի Ռոբեր Ժենեվևի առաջին երեխան է[2]։ Ջեյսոն Ռայթմանn ունի երկու կրտսեր քույրեր, Քեթրին և Քերոլայնը։ Նրա հայրը նկարահանել է «Երկվորյակներ», «Ջունիոր» և մի շարք այլ հաջող ֆիլմեր։ 80-ականների վերջում Ռայթմանը սկսեց հայտնվել ֆիլմերում փոքր դերերում և դարձավ իր հոր օգնականը ֆիլմերի արտադրության մեջ։ Նա շատ ժամանակ է անցկացրել մոնտաժային սենյակում, ուսումնասիրելով վերջինիս բոլոր նրբություններն ու գաղտնիքները։ Երբ Ռայթմանն արդեն 20 տարեկան էր, նրան առաջարկեցին դառնալ մի քանի առևտրային նախագծերի ռեժիսոր, բայց նա հրաժարվել է ամեն ինչից, հանուն սեփական կարճամետրաժ ֆիլմի և գովազդի ստեղծման։ Մասնավորապես, նրան առաջարկվեց ֆիլմ նկարահանել «Որտեղ է իմ մեքենան, պճնամոլ» երկու մասից, բայց նա այդ առաջարկը չի հավանել[3]։

JasonReitman09TIFF.jpg

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին մեծ էկրաններ դուրս եկավ Ռայթմանի առաջին լիամետրաժ «Այստեղ ծխում են» ֆիլմը։ Ռայթմանը, հարմարեցնելով Քրիստոֆեր Բակլիի համանուն վեպի սցենարի հետ, ի վերջո, ստեղծել է ֆիլմը։ Ֆիլմը ունեցել է կոմերցիոն հաջողություններ, ամբողջ աշխարհի տոմսարկղերից ստանալով 39 միլիոն դոլար եկամուտ, և արժանացել է երկու «Ոսկե գլոբուս» անվանակարգին։ «Այստեղ ծխում են» ֆիլմի հաջողությունից հետո Ռայթմանը հարցազրույցում նշեց, որ հաջորդ ֆիլմը կլինի մեկ այլ գրքի հարմարեցում։ Նա նաև ասել է, որ մտադիր է շարունակել համագործակցել Բակլիի հետ։ Ծրագրի առաջին մասը նա իրականացրել է, նկարահանելով «Երկնքում լինեի» ֆիլմը, իսկ Բակլիի մասնակցությամբ ծրագիրը դեռևս չի իրականացվել։

Նրա երկրորդ ծրագիրը, «Ջունո», հիացրել է հանդիսատեսին իր պրեմիերային շոուով 2007 թվականին Տորոնտոյի կինոփառատոնում[4]։ Նույն տարվա դեկտեմբերին ֆիլմը թողարկվել է վարձույթի: «Ջունոն» շատ բարձր գնահատականներ է ստացել կինոքննադատների կողմից (այս ֆիլմը հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերթի ամենասիրած ֆիլմն էր 2007 թվականին), և «Օսկար» է ստացել Լավագույն ֆիլմ, Լավագույն կանացի դեր (Էլլեն Փեյջ), լավագույն օրիգինալ սցենար (Դիաբլո Քոդի) և Ռոջեր Էբերթ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում: Բացի այդ, Ռայթմանը այս կինոնկարի ռեժիսուրայի համար ստացել է բազմաթիվ այլ մրցանակներ և պարգևներ։ Ֆիլմը համաշխարհային վարձույթում ներկա դրությամբ հավաքել է ավելի քան 230 միլիոն դոլար։

2006 թվականի մարտին Ռայթմանը պրոդյուսեր Դան Դուբիչկիի հետ միասին ստեղծել են «Hard C Productions» կինո ընկերությունը, որտեղ մշակել են մի քանի ծրագրեր։ Ընկերությունը համագործակցության մասին պայմանավորվածություն ունի Fox Searchlight Pictures հետ, կինոստուդիա որտեղ ստեղծվել է Ռայթմանի առաջին երկու ֆիլմերը։ Նա ինքը հայտարարել է, որ իր ընկերությունների միջոցով նա կփորձի ստեղծել «փոքրիկ պայթուցիկ կատակերգություն, որը անկախ կլինի, բայց հասանելի»[5]։ Ռայթմանը նաև ասել է, որ նա և Դուբիչկին ուզում են նկարահանել անսովոր ֆիլմեր և ինչ-որ բան, որը կարող է շրջել ժանրը 180° վրա[6]։ Ռայթմանի հաջորդ ծրագրերից մեկը կիրականացվի իր կինոստուդիայում։ Դա կոչվում է Banzai Shadowhands՝ կատակերգություն «մի հսկա նինձիայի մասին, որն այժմ ապրում է, ինչպես ուղղակի մարդը»։ Սցենարը տրամադրել է Օֆիս հեռուստասերիալի ստեղծողներից մեկը՝ Ռեյն Ուիլսոնը։ Նրանք ծանոթացել են «Իմ նախկին սուպեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Ուիլսոնի եղել է երկրորդական դերում։ Ֆիլմի աշխատանքի մեկնարկի մասին ճշգրիտ ամսաթիվ չի հայտարարվել, ընդհանրապես անհասկանալի է, սկսում է Ուիլսոնը սցենարը գրել, թե ոչ։

Hard C Productionsը, մասնավորապես, ստեղծել է «Ջենիֆերի մարմինը» սև կատակերգությունը, որտեղ սցենարիստը Դիաբլո Քոդին էր, իսկ գլխավոր դերերում նկարահանվել է Մեգան Ֆոքսը։

Men Women and Children 45 (15273754892).jpg

Ջեյսոն Ռայթմանի երրորդ ծրագիրը դարձել է «Երկնքում լինեի» ֆիլմը։ Այս կինոնկարի սցենար գրելու պատմությունը շատ հետաքրքիր է։ Համանուն գիրքը հրատարակվել է 2001 թվականին։ Շելդոն Թուրները, ընթերցելով գիրքը, դրա հիման վրա գրել է սցենարը, որը վաճառվել է DreamWorks 2003 թվականին։ Ռայթմանը ավելի ուշ է իմացել վեպի մասին, գայթակղվել է Լոս Անջելեսի գրախանութում[7][8]։ Ռայթմանը համոզել է հորը գնել գրքի էկրանավորման իրավունքները, և Իվան Ռայթմանը պատվիրել է Թեդ Գրիֆինի սցենարը, հետագայում որոշ տարրեր օգտագործելով Շելդոն Թուրների աշխատանքից։ Ջեյսոն Ռայթման այնուհետև մշակել է իր սեփական սցենարը, հիմք ընդունելով Գրիֆինի սցենարից ամենակարևոր հատվածները։ Թուրների կողմից հորինված մասերը, որոնք օգտագործվել են ֆիլմի ավարտին, ներառում է իր մեջ Ռայան Բինգեմի եզրափակիչ ելույթը.[8][9]։

Jason Reitman in November 2008.jpg

2009 թվականի դեկտեմբերին «Երկնքում լինեի» ֆիլմը դուրս եկավ վաճառքի։ Կինոնկարը պատմում է կորպորատիվ իրավաբան Ռայան Բինգեմի մասին, ով իր ամբողջ ժամանակը անցկացնում է մշտական թռիչքների և գործուղումների մեջ։ Այս ֆիլմի սցենարն արժանացել է «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների, նաև 2010 թվականին առաջադրվել է «Օսկար»–ի։ Պարգևներ և անվանակարգեր ստացել են Շելդոն Թուրներն ու Ջեյսոն Ռայթմանը։

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիամետրաժ ֆիլմերից բացի, Ռայթմանը ունի 6 կարճամետրաժ ֆիլմ։ Նրանցից առաջինը («Օպերացիա») նա ստեղծել է գումար, որը վաստակել է սեղանի օրացույցների վաճառքից։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Սանդենս կինոփառատոնում 1998 թվականին[10]։

Ջեյսոն Ռայթմանը նաև զբաղվել է գովազդներ ստեղծմամբ։ Նա, մասնավորապես, գովազդներ է արել Wal-Mart, Burger King, Nintendo, BMW և Buick համար։ Հեռուստաընկերությունում Ռայթմանը Օֆիս հեռուստասերիալի երկու դրվագների և NBC շոու–ի համար «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» եռասերիալ սկետչի ռեժիսորն է եղել, որը կոչվում է «Մահ շոկոլադից»։ Վերջինիս գլխավոր դերերում հանդես է եկել Էշթոն Քաթչերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ամուսնացել է Միշել Լիի հետ[11], ովքեր ծանոթացել են իր «Համաձայնություն» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Լին Ռայթմանի հետ միասին եղել է սցենարի համահեղինակը[12]։ 2006 թվականին զույգը երեխա է ունեցել։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Պաշտոնական անվանում Դեր
1988 Երկվորյակները Twins դերասան
1989 Ghostbusters II Ghostbusters II դերասան
1990 Մանկապարտեզի ոստիկան Kindergarten Cop դերասան
1993 Դեյվ Dave դերասան
1997 Հայրերի օրը Fathers’ day դերասան
1998 Օպերացիա Operation ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, դերասան
1999 Հը H@ ռեժիսոր, սցենարիստ, դերասան
2000 Աստված վստահում է մեզ In God We Trust Վանդակի տեքստ
2001 Գուլպ Gulp ռեժիսոր, սցենարիստ, դերասան
2002 Հորեղբայր Սեմ Uncle Sam ռեժիսոր, սցենարիստ
2004 Համաձայնություն Consent ռեժիսոր, սցենարիստ
2007 Վանդակի տեքստ The Office ռեժիսոր
2005 Այստեղ ծխում են Thank You for Smoking ռեժիսոր, պրոդյուսեր,
2007 Ջունո Juno ռեժիսոր
2009 Ջենիֆերի մարմինը Jennifer's Body պրոդյուսեր
2009 Երկնքում լինեի Up in the Air ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2009 Chloe Chloe պրոդյուսեր
2011 Աղքատ–հարուստ աղջիկ Young Adult ռեժիսոր, պրոդյուսեր
2013 Աշխատանքի օր Labor Day ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2014 Տղամարդիկ, կանայք և երեխաներ Men, Women & Children ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2017 Թուլլի Tully ռեժիսոր, պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Jason Reitman just 'had to make' 'Juno'»։ CTV։ 2009-12-05։ Վերցված է 2010-01-18 
  3. Ebert, Roger. «„Juno’s“ Reitman on Ellen Page», Chicago Sun-Times, 2007-12-08. Retrieved on January 4, 2008.
  4. Evans, Ian (2007), Juno premiere at the 2007 Toronto International Film Festival, http://www.digitalhit.com/galleries/27/424/, վերցված է 2009-12-07 
  5. Kit, Borys and Nicole Sperling. «Reitman, Wilson say 'Bonzai'», Hollywood Reporter, 2006-11-20. Retrieved on January 4, 2008.
  6. Kit, Borys. «Reitman has the jump on Cody’s 'Body'», Hollywood Reporter, 2007-11-13. Retrieved on January 4, 2008.
  7. D'Alessandro Anthony (2009-12-09)։ «Reitman on origins of 'Air': Pic inspired by Buckley quote in book»։ Variety։ Վերցված է 2009-12-09 
  8. 8,0 8,1 Pond Steve (2010-01-25)։ «'Up in the Air' Holds a Damage-Control Screening»։ The Wrap։ Վերցված է 2010-01-29 
  9. Zeitchik Steven (2010-01-15)։ «Screenwriting credits, floating up in the air»։ Los Angeles Times։ Վերցված է 2010-01-16 
  10. «Jason Reitman — Libertarian», Advocates of Self Government, 2006. Retrieved on January 10, 2008.
  11. Michele Lee (II) — Biography
  12. Consent (2004) на IMDB

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]