Պամելա Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պամելա Ռիդ
Pamela Reed 1977.JPG
Ծնվել էապրիլի 2, 1949(1949-04-02)[1][2] (70 տարեկան)
ԾննդավայրՏակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ[3]
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Պամելա Ռիդ (անգլ.՝ Pamela Reed, ապրիլի 2, 1949(1949-04-02)[1][2], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պամելա Ռիդը ծնվել է 1949 թվականի ապրիլի 2-ին Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում[4]։ Ավարտել է Վաշինգտոնի համալսարանը[5]՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան[6]։ 1979 թվականին հաղթել է «Դրամա Դեսկ» և «Obie» մրցանակները «Getting Out» պիեսում խաղացած դերի համար, որից հետո սկսեց իր կինոկարիերան։ Դեբյուտը կինոյում կայացել է 1980 թվականին, երբ խաղաց «Հեռվից թռչկոտողները» կինոնկարում։ Դրանից հետո խաղաց մի շարք ֆիլմերում՝ «Մելվինը և Հաուարդը>», «Երիտասարդություն, հիվանդանոց, սեր», «Լավագույն ժամանակներ», «Քարանձավային արջի ցեղը» և «Չատախուչի»։

Ռիդի առավել հաջողակ դերերից են հետևյալ ֆիլմերում մարմնավորածները՝ «Մանկապարտեզի ոստիկանը», որտեղ խաղացել է Առնոլդ Շվարցենեգերի հետ, «Կադիլակ մարդը» Ռոբին Ուիլյամսի հետ[6]։ Դրանից հետո Պամելա Ռիդը հիմնականում երկրորդական դերեր է խաղացել ներքոհիշյալ ֆիլմերում՝ «Ջունիոր», «Միստր Բին» և «Կյանքի ապացույց»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1035018551 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Pamela Reed Biography (1949) at filmreference.com
  5. Berson Misha (May 31, 2013)։ «Pamela Reed, Kevin Tighe at home in ACT production»։ The Seattle Times։ Վերցված է July 21, 2017 
  6. 6,0 6,1 «Pamela Reed- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին։ Վերցված է 2012-10-29