Միստր Բին (ֆիլմ, 1997)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Միստր Բին
Bean
Միսթր Բին (ֆիլմ, 1997).jpg
«Միսթր Բին» ֆիլմի պաստառը
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրկինոկատակերգություն[1][2]
ԹեմաՈւիսթլերի մայրը
ՀիմքՄիսթր Բին (հեռուստասերիալ)
Թվական1997 և օգոստոսի 28, 1997[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄել Սմիթ[4][5][6][7]
ՊրոդյուսերՌոուեն Ատկինսոն, Richard Curtis, Peter Bennett-Jones, Թիմ Բևան և Էրիկ Ֆելներ
Սցենարի հեղինակՌոուեն Ատկինսոն[5], Richard Curtis[5] և Robin Driscoll[5]
ԴերակատարներՌոուեն Ատկինսոն[5][8][6][7][9], Փիթեր ՄաքՆիկոլ[5][8][6], Burt Reynolds[8], Պամելա Ռիդ[8], Հարիս Յուլին[8], Andrew Lawrence[8], John Mills[5][8], Քրիս Էլիս[8], Դեկին Մեթյուզ[8], Ջոն Ռիտեր, Ջոնի Գալեկի[8], Larry Drake[8], Օլիվեր Փլեթ, Peter Capaldi[8], Փիթեր Ջեյմս[8], Richard Gant[8], Սանդրա Օ[8], Թոմ ՄակԳոուեն[8], Tricia Vessey[8], Peter Egan[10], Ռոբերտ Քերթիս Բրաուն[10] և April Grace[10]
ՕպերատորFrancis Kenny
ԵրաժշտությունHoward Goodall
Պատմվածքի վայրԼոնդոն և Լոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես և Լոնդոն
ԿինոընկերությունWorking Title Films և Tiger Aspect Productions
Տևողություն95 րոպե
Շահույթ251 200 000 ԱՄՆ դոլար[11]
ՀաջորդՄիսթր Բինի արձակուրդները
MPAA վարկանիշ12+
ԿինոՊոիսկID 8163
Պաշտոնական կայքէջ

«Միսթր Բին» (անգլ.՝ Bean), ամերիկյան և անգլիական կատակերգական ժանրի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1997 թվականին «PolyGram Filmed Entertainment» կինոընկերության կողմից, համատեղությամբ՝ «Working Title» և «Tiger Aspect Films» կինոընկերությունների: Այս ֆիլմում խախտված են «Միսթր Բին» հեռուստասերիալի ավանդույթները: Ի տարբերություն հեռուստասերիալի, այստեղ շատ են հանդես եկող դերակատարները: Հայտնի դերասաններից ֆիլմում ընդգրկված են Հարիս Յուլինը, Բյորտ Ռեյնոլդսը, Լարի Դրեյքը, Պամելա Ռիդը և այլք:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսթր Բինը աշխատում է Լոնդոնի ազգային պատկերասրահում որպես պահակ: Նա անընդհատ անհաջողություններ է ստեղծում թե՛ թանգարանի համար, թե՛ իր:

Լոս Անջելեսի գեղարվեստական պատկերասրահը պատկանում է Ջորջ Գրիվերսոնին: Հանկարծ վերջինս իմանում է, որ գեներալ Նյուտոնը կատարել է մի աննախադեպ բարեգործական ներդրում: Զորավարը Ֆրանսիայից գնում է մի կտավ՝ «Ուիսթլերի մայրը» անվանումով, որը պատկանում է ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի վրձնին:

Արկածներով լեցուն իրավիճակում Միսթր Բինը ժամանում է Կալիֆորնիա: Օդանավակայանում նրան ձերբակալում են՝ ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Սակայն հետո պարզվում է, որ դա ընդամենը թյուրիմացություն էր: Այստեղ նրան դիմավորում և իր տուն է ուղեկցում Լոս Անջելեսի արվարձանում ապրող թանգարանի աշխատակիցներից մեկը՝ Դևիդը:

Հենց այստեղ էլ սկսվում են Բինի գլխավոր արկածները. նա մի քանի անգամ հազիվ է փրկվում ճաղերից այն կողմ և հոգեբուժարան չհայտնվելուց: Մի շարք տարօրինակություններ է անում նաև Դևիդի տանը, որի պատճառով վերջինիս կինը հեռանում է տանից՝ իր հետ տանելով նաև երեխաներին:

Կինոնկարի սյուժեի գագաթնակետը Բինի կողմից նկարի խեղաթյուրումն է՝ հանգամանքների անակնկալ բերումով պայմանավորված: Որից հետո նա լծվում է նկարը «վերականգնելու» գործին:

Բացի այդ նա հիվանդանոցում կատարում է նաև վիրահատություն, որի ժամանակ փրկում է այն ոստիկանի կյանքը, որը նրան ուզում էր ազատազրկել: Այս հիվանդանոցում նա փրկում է նաև Դևիդի դստեր կյանքը, որը ավտովթարի էր ենթարկվել:

Շատ երկրպագուների դուր չեկավ ֆիլմի հոլիվուդյան բեմադրությունը[12]: Բայցևայնպես, ֆիլմի ընդհանուր եկամուտները կազմեցին 230 միլիոն դոլար, և սա այն դեպքում, երբ ֆիլմը ստեղծելու համար ծախսվել էր ընդամենը 18 միլիոն դոլար[13]:

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերը
Ռոուեն Ատկինսոն Միսթեր Բին
Փիթեր Մաքնիկոլ Դևիդ Լենգլի
Բարտ Ռեյնոլդս Գեներալ Նյուտոն
Պամելա Ռիդ Էլիսոն Լենգլի
Ջոնի Գալեկի Ստինգո Ուիլի
Փիթեր Կապալդի Հարեթ

Ֆիլմում հնչող երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Picture Of You"
    Կատարող՝ Boyzone
  2. "I Get Around"
    Կատարող՝ The Beach Boys
  3. "Walking On Sunshine"
    Կատարող՝ Katrina And The Waves
  4. "Yesterday"
    Կատարող՝ Wet Wet Wet
  5. "Running Back For More"
    Կատարող՝ Լուիզ
  6. "That Kinda Guy"
    Կատարող՝ Thomas Jules-Stock
  7. "Give Me A Little More Time"
    Կատարող՝ Գաբրիելա
  8. "I Love L.A."
    Կատարող՝ OMC
  9. "He's A Rebel"
    Կատարող՝ Alisha's Attic
  10. "Stuck In The Middle With You"
    Կատարող՝ Սյուզան Հոֆս
  11. "Art For Art's Sake"
    Կատարող՝ 10cc
  12. "Have Fun Go Mad"
    Կատարող՝ Blair
  13. "Can We Talk (Pure Radio Mix)"
    Կատարող՝ Code Red
  14. "Bean Theme (Mad Pianos)"
    Կատարող՝ Հովարդ Գուդոլ


Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի պրոդյուսերները ի սկզբանե ցանկանում էին գեներալ Նյուտոնի դերում այլ դերասանի առաջարկել, սակայն չկորողացան մերժել Բյորտ Ռեյնոլդսին, ով դիմեց նրանց խնդրանքով, որպեսզի նկարահանվի այս ֆիլմում:
  • 2000 թվականին, ֆիլմը ցուցադրվեց «NBC» հեռուստաալիքով: Այն տեսարանը, երբ Միսթր Բինը ցույց է տալիս միջնամատը բոլորին, կտրվել է ֆիլմից և դրա փոխարեն դրվել հոթ դոգ պատվիրելու տեսարանը:
  • «Բինը» դարձավ այնպիսի ֆիլմերից, որը հավաքեց ավելի քան 100 միլիոն դոլար համաշխարհային կինովարձույթում, նախքան ԱՄՆ էկրաններին բարձրանալը:
  • Ստիվ Մարտինը պլանավորել էր խաղալ Դևիդ Լենգլիի դերը[14]:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]