Թաքոմա
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Թաքոմա | |||
| անգլ.՝ Tacoma | |||
| |||
| 47°15′9″N 122°26′51″W / 47.25250°N 122.44750°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Փիրս շրջան | ||
| Հիմնադրված է | 1875 թ. | ||
| Մակերես | 161,675629 կմ² | ||
| ԲԾՄ | 61 մետր | ||
| Բնակչություն | ▲219 346 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
| Ժամային գոտի | PDT?, UTC-8 և UTC-7 | ||
| Հեռախոսային կոդ | 253 | ||
| Փոստային դասիչ | 98401, 98402, 98403, 98404, 98405, 98406, 98407, 98408, 98409, 98411, 98412, 98413, 98415, 98416, 98417, 98418, 98419, 98421, 98422, 98431, 98433, 98443, 98444, 98445, 98446, 98447, 98448, 98464, 98465, 98466, 98471, 98481, 98490 և 98493 | ||
| Պաշտոնական կայք | cityoftacoma.org(անգլ.) | ||
|
| |||
Թաքոմա (անգլ.՝ Tacoma. /təˈkoʊmə/ tə-KOH-mə), նավահանգստային քաղաք ամերիկյան Վաշինգտոն նահանգում. այդ նահանգի Փիրս շրջանի վարչական կենտրոնը[2]։ Ընկած է Փյուջեթ Սաունդ անվանումով հայտնի տարածաշրջանում, մերձակա խոշորագույն քաղաք Սիեթլից, որի ամենամեծ արբանյակն է, 32 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, նահանգի մայրաքաղաք Օլիմպիայից 31 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Ռեյնիր լեռան ազգային պարկից 58 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 191.704[3][4], 2016 թվականին հասել 211 277-ի։ Այդ ցուցանիշով քաղաքը երկրորդ տեղն է գրավում Փյուջեթ Սաունդ տարածաշրջանում և Վաշինգտոն նահանգում։ Թաքոման նաև գործարար ակտիվության կենտրոն է հանդիսանում Սաութ Սաունդ տարածաշրջանում, որն ունի շուրջ մեկ միլիոն բնակիչ։
Քաղաքին տրվել է մերձակայքում գտնվող Ռեյնիր լեռան հնդկացիական անվանումը՝ Takhoma կամ Tahoma: Տեղացիներն իրենց օրրանը պատկերավոր կերպով անվանում են City of Destiny («Ճակատագրի քաղաք»)։ Այդ արտահայտությունը ծագել է 19-րդ դարի վերջերին, երբ Թաքոման դարձել է Հյուսիս-խաղաղօվկիանոսյան երկաթուղու ծայրակետային կայարանը, և այդիսով երկաթգծային հաղորդակցություն է ապահովվել մերձակայքում՝ Քոմենսմենթ ծովածոցի ափին գտնվող խորջրյա նավահանգստի հետ (ի դեպ, այդ առնչությամբ Թաքոմայի կարգախոսն է դարձել When rails meet sails, այսինքն՝ «Երկաթգծերը հանդիպում են առագաստներին» արտահայտությունը)։ Այդ նավահանգիստը, որ խոշորագույնն է Վաշինգտոն նահանգում, միջազգային առևտրի կենտրոն է խաղաղօվկիանոսյան ափին։
1990-ական թվականներից Թաքոմայում բարեկարգման զգալի աշխատանքներ են իրականացվել։ Դա առաջին հերթին վերաբերում է համալսարանին (University of Washington Tacoma), հասարակական տրանսպորտին (հատկապես տրամվային, որ նահանգում առաջին թեթևառելս գծով է գործում), թանգարաններին (քաղաքն ունի պատմական ու գեղարվեստական թանգարանների ամենախիտ ցանցը նահանգում), առափնյա փողոցներին ու կառույցներին (Thea Foss Waterway):
Թաքոման համարվում է ապրելու համար լավագույն հարմարություններ ունեցող բնակավայրերից մեկը ԱՄՆ-ում[5]։ 2006 թվականին էլ ճանաչվել է հետիոտններին լավագույն պայմաններ ընձեռող քաղաքներից մեկը ամբողջ երկրում (one of the "most walkable" cities in the country)[6]:
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Köppen climate classification-ի դասակարգման համաձայն՝ Թաքոմային բնորոշ է միջերկրածովյան կիման, որը կլիմայական քարտեզներում նշվում է Csb համառոտագրությամբ։ Ամենատաք ամիսները հուլիսն ու օգոստոսն են, համեմատաբար սառն ամիսը՝ դեկտեմբերը։
| Թաքոմա, Վաշինգտոն (1981–2010 normals, extremes 1982–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °F (°C) | 66 (19) |
68 (20) |
77 (25) |
83 (28) |
92 (33) |
94 (34) |
94 (34) |
93 (34) |
89 (32) |
82 (28) |
70 (21) |
68 (20) |
94 (34) |
| Միջին բարձր °F (°C) | 48.4 (9.1) |
50.9 (10.5) |
55.5 (13.1) |
60.4 (15.8) |
66.4 (19.1) |
71.5 (21.9) |
77.0 (25) |
77.0 (25) |
71.3 (21.8) |
61.3 (16.3) |
52.6 (11.4) |
46.9 (8.3) |
61.6 (16.4) |
| Միջին օրական °F (°C) | 42.8 (6) |
43.9 (6.6) |
47.7 (8.7) |
51.8 (11) |
57.3 (14.1) |
62.0 (16.7) |
66.6 (19.2) |
66.4 (19.1) |
61.5 (16.4) |
53.7 (12.1) |
46.5 (8.1) |
41.4 (5.2) |
53.5 (11.9) |
| Միջին ցածր °F (°C) | 37.1 (2.8) |
36.9 (2.7) |
39.8 (4.3) |
43.2 (6.2) |
48.2 (9) |
52.6 (11.4) |
56.1 (13.4) |
55.7 (13.2) |
51.6 (10.9) |
46.0 (7.8) |
40.4 (4.7) |
35.8 (2.1) |
45.3 (7.4) |
| Ռեկորդային ցածր °F (°C) | 17 (−8) |
11 (−12) |
15 (−9) |
29 (−2) |
34 (1) |
37 (3) |
46 (8) |
41 (5) |
34 (1) |
26 (−3) |
5 (−15) |
6 (−14) |
5 (−15) |
| Տեղումներ դյույմ (մմ) | 5.93 (150.6) |
3.86 (98) |
4.06 (103.1) |
3.00 (76.2) |
2.11 (53.6) |
1.57 (39.9) |
0.68 (17.3) |
0.82 (20.8) |
1.29 (32.8) |
3.70 (94) |
6.68 (169.7) |
5.52 (140.2) |
39.22 (996.2) |
| Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 18.8 | 14.9 | 17.3 | 13.9 | 10.6 | 8.2 | 4.1 | 4.4 | 6.6 | 12.8 | 19.3 | 18.5 | 149.4 |
| Միջին ամսական արևային ժամ | 64 | 113 | 186 | 210 | 248 | 270 | 310 | 279 | 210 | 155 | 60 | 62 | 2167 |
| Միջին օրական արևային ժամ | 2 | 4 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 9 | 7 | 5 | 2 | 2 | 5.9 |
| Տոկոս հնարավոր արևի լույս | 22 | 39 | 50 | 51 | 53 | 57 | 65 | 63 | 56 | 46 | 22 | 23 | 45.6 |
| Աղբյուր #1: NOAA[7][8] | |||||||||||||
| Աղբյուր #2: The Weather Channel[9] | |||||||||||||
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամեն տարի Թաքոմայի Grand Cinema-ում անց է կացվում կինոփառատոն[10][11]։
- Այս քաղաքում է անցկացվում մարիխուանայի՝ ԱՄՆ-ում առաջինը օրինականացված տոնավաճառը[12][13]։
- Մայիսից մինչև սեպտեմբեր՝ յուրաքանչյուր երեքշաբթի Թաքոմայի գործարար թաղամասում՝ Թատրոնի շրջանում կազմակերպվում է գյուղմթերքի շուկա (farmers' market)[14]: Այդ ժամանակաշրջանում նմանատիպ շուկաներ են գործում նաև Փրոքթոր շրջանում (Proctor District)՝ 6-րդ ավենյուի երկայնքով[15] and in South Tacoma.[16]:
- Ամեն տարի ապրիլին քաղաքը հյուրընկալում է «Նարգիզների փառատոն» անվանումը կրող քառամաս ծաղկատոնի իրեն վերապահված բաժինը։
- 2014 թվականին «Shakespeare in the Parking Lot» թատերական ընկերությունը[17] Թաքոմայում նշել է իր 15-ամյակը ՝"taking the fear out of Shakespeare" կարգախոսով՝ հետապնդելով թե՛ ուսուցողական և թե՛ թատերական արվեստի տարածման ու զարգացման նպատակներ։
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դայան Քենըն, դերասանուհի
- Նեկո Քեյս, երաժիշտ
- Դեյլ Չիհուլի, ապակե արձաններ կերտող վարպետ
- Բինգ Քրոսբի, մեծահամբավ երգիչ և կինոդերասան
- Դեյվիդ Ֆրիզն, երաժիշտ
- Ջերրի Քանթրել, կիթառահար
- Քեմ Ժիգանդե, դերասան
- Ֆրենկ Հերբերտ, գրող
- Ջո Քոյ, կատակերգակ դերասան
- Գերի Լարսոն, նկարիչ
- Պամելա Ռիդ, դերասանուհի
- Այզեա Թոմաս, բասկետբոլիստ, NBA-ի խաղացողներից
- Բլեր Անդերվուդ, դերասան
- Նաթան Գեմբլ - դերասան
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաքոման բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[18].
| Քաղաքը[19] | Երկրամասը | Երկիրը | Բարեկամ. հաստատ. տարեթիվը |
|---|---|---|---|
| Կիտակյուսյու | Ֆուկուոկա պրեֆեկտուրա, Ճապոնիա | 1959 | |
| Գունսան | Հյուսիսային Ջոլա մարզ, Հրվ.Կորեա | 1978 | |
| Քիրյաթ Մոցկին | Հայֆայի շրջան, Իսրայել | 1979 | |
| Օլեսուն | Մյորե օր Ռումսդալ, Նորվեգիա | 1986 | |
| Վլադիվոստոկ | Պրիմորսկի երկրամաս, Ռուսաստան | 1992 | |
| Ֆուչժոու[20] | Ֆուցզյան, Չինաստան | 1994 | |
| Դավաո | կենտրոնից ուղղակի կառավարում, Ֆիլիպիններ | 1994 | |
| Ջորջ | Արևմտյան հրվանդան, Հարավաֆր. Հանրապետ. | 1997 | |
| Սյենֆուեգոս | Սյենֆուեգոս մարզ, Կուբա | 2000 | |
| Թայչժուն | Թայվանի առանձնացված, հատուկ համայնք, Թայվան | 2000 | |
| Էլ Ջադիդա | Կասաբլանկա-Սետատ մարզ, Մարոկկո | 2007 | |
| Բիոտ | Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիա | 2012 | |
| Հվար | Սպլիտ-Դալմաթիա, Խորվաթիա | 2015 | |
| Բոկա դել Ռիո[21] | Վերակրուս, Մեքսիկա | 2016 |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- City Profiles USA 5th Edition 2000–2001. Omnigraphics, 2000, ISBN 0-7808-0347-7.
- Rails to Paradise : the history of the Tacoma Eastern Railroad 1890–1919. Russell H. Holter, Rochester Washington, ISBN 0-9776176-0-2.
- Lewis & Clark Territory : contemporary artists revisit place, race, and memory., Rock & Thomas Huskha, Tacoma Art Museum in association with University of Washington Press, Seattle, 2004, ISBN 0-295-98404-X.
- Did it really happen in Tacoma? : A collection of vignettes of local history., Gary Fuller Reese, Tacoma Public Library, Tacoma 1975, .
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի բարձրահարկերը
-
Համայնապատկերը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Համայնապատկերը Ռեյնիր լեռան խորապատկերին
-
Պրեսբիտերական առաջին եկեղեցու գմբեթը
-
Նավահանգիստը
-
Լողափերից մեկը
-
21-րդ փողոցի կամուրջը գիշերով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Find a County». National Association of Counties. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «2010 Census Redistricting Data (Public Law 94-171) Summary File». American FactFinder. United States Census Bureau. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Washington Trend Report 2: State and Complete Places». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 3. 1. 2013.-ին.
- ↑ «Mostlivable.org». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «100 Best Walking Cities». Prevention.com. 2006 թ․ մարտի 9. Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.
- ↑ «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «WA Tacoma #1». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Monthly Averages for Tacoma, WA – Temperature and Precipitation». The Weather Channel.
- ↑ Facebook – Tacoma Film Festival
- ↑ «Tacoma Film Festival».
- ↑ "Tacoma Cannabis Farmers Market" Արխիվացված 2013-02-16 archive.today, Farmer's Market Online. Retrieved 1/27/2013.
- ↑ "About Us" Արխիվացված 2013-01-29 Wayback Machine, Cannabis Farmer's Market. Retrieved 1/27/2013.
- ↑ Tacoma Farmers Market – Broadway Farmers Market
- ↑ Tacoma Farmers Market – Sixth Avenue Farmers Market
- ↑ Tacoma Farmers Market – South Tacoma Farmers Market
- ↑ Facebook – Shakespeare in the Parking Lot
- ↑ Tacoma's Sister Cities, abgerufen am 27. Juni 2018
- ↑ «Tacoma's Sister Cities - City of Tacoma». www.cityoftacoma.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Fuzhou, China - City of Tacoma». www.cityoftacoma.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին. «Fuzhou, a port city and the capital of the southeastern Chinese province of Fujian, lies near the mouth of the Minjiang (i.e., Min River) where it flows into the Straits of Taiwan.»
- ↑ «Boca del Rio, Mexico - City of Tacoma». www.cityoftacoma.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին. «Boca del Rio, located in the center of State of Veracruz, Mexico has become Tacoma's 14th Sister City.»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիճամփորդն ունի Tacoma, Washingtonին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Պաշտոնական կայքէջը
- Tacoma Regional Convention and Visitor Bureau
- http://digitalcollections.lib.washington.edu/cdm/search/collection/waite/searchterm/tacoma/field/title/mode/all/conn/and/cosuppress/ Alvin H. Waite Photography Collection] Prolific Photographer of Tacoma; University of Washington Library
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաքոմա» հոդվածին։ |
| ||||||||||
