Ջունիոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջունիոր
Junior
Junior film 1994.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն և ֆանտաստիկ ֆիլմ
Թեմամարդու հղիություն
Թվականնոյեմբերի 23, 1994[1], դեկտեմբերի 3, 1994, դեկտեմբերի 4, 1994, դեկտեմբերի 9, 1994, դեկտեմբերի 15, 1994, դեկտեմբերի 16, 1994, դեկտեմբերի 22, 1994 և դեկտեմբերի 23, 1994
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱյվան Ռեյտման
ՊրոդյուսերԱյվան Ռեյտման
Սցենարի հեղինակChris Conrad? և Kevin Wade?[2]
ԴերակատարներԱռնոլդ Շվարցենեգեր, Դենի Դե Վիտո, Էմմա Թոմփսոն, Ֆրենկ Լանջելա, Պամելա Ռիդ, Աիդա Տուրտուրո, James Eckhouse?, Judy Collins?, Աննա Կան, Քրիստոֆեր Մելոնի, Dean Jacobson?, Lawrence Tierney?[2], Monika Schnarre?[2], Ֆիլլիդա Լոու[2], Թրեյսի Ուոլթեր[2], Kathleen Chalfant?[2] և Stefan Gierasch?[2]
ՕպերատորԱդամ Գրինբերգ
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ և Cole Porter?
ՄոնտաժՎենդի Գրին Բրիկմոնտ և Շելդոն Կան
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն106 րոպե

Ջունիոր (անգլ.՝ Junior - թարգմանաբար նշանակում է «կրտսեր»), ամերիկացի ռեժիսոր Այվան Ռայտմանի կատակերգական ֆիլմը, նկարահանվել է 1994 թվականին։ 1995 թվականին ֆիլմը անվանակարգվել է «Օսկար» մրցանակի, «Լավագույն երգ» անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Ալեքս Հեսը (Առնոլդ Շվարցենեգեր) և Լարի Արբոգաստը (Դենի Դե Վիտո) աշխատում են հղիության ընթացքում վիժման խնդրի վրա։ Նրանք փորձարկում են «Էքսպեկտան» (անգլ.՝ Expectane) անվանումով փորձնական դեղամիջոցը։ Կապիկների վրա փորձարկումներն արդեն ավարտվել են։ Փորձային էգը, որը մինչ այդ ունեցել էր մի քանի վիժումներ, հաջողությամբ պտուղը կրում է մինչև ծննդաբերություն՝ ընդունելով դեղամիջոցը։ Եկել է հաջորդ փուլի ժամանակը՝ փորձարկումը մարդկանց վրա։ Սակայն հսկողական խորհուրդը, իսկ այնուհետև նաև լաբորատորիայի ղեկավարը՝ Նոա Բեյնսը, (Ֆրենկ Լանջելա), մերժում են նախագիծը։ Ալեքսը զրկվում է իր լաբորատորիայից և պատրաստվում է վերադառնալ Եվրոպա, որպեսզի այնտեղ սկսի հետազոտությունները։ Նրա լաբորատորիան զբաղեցնում է մեկ այլ գործընկերուհի՝ բժիշկ Դիանա Ռեդինի (Էմմա Թոմփսոն), ով զբաղվում է դոնորական ձվաբջիջիների սառեցման ուղղությամբ փորձարկումներով։

Լարին Ալեքսին համոզում է մարդու վրա փորձարկումը անցկացնել գաղտնի։ Եվ որպես ենթափորձային առաջարկում է օգտագործել անձամբ Ալեքսին։ Լարին առևանգում է ձվաբջիջներից մեկը (փորձանոթի վրա «Ջունիոր» անունով) բժիշկ Ռեդինիի պահուստից, չկասկածելով, որ դա նրա անձնական ձվաբջիջն է, որը նա սառեցրել էր ապագայի համար։ Նա առևանգման մասին Ալեքսին չի հայտնում, նրան ստելով, որ ձվաբջիջը վերցել է, իբր, գրծընկերներից մեկից՝ անանուն աղբյուրի անվան տակ։ Նա իրականացնում է ձվաբջջի փորձնական բեղմնավորում՝ Ալեքսի սերմի միջոցով և ստացված էմբրիոնը մտցնում է նրա որովայնի մեջ։ Հաջորդ առավոտ անալիզը հաստատում է Ալեքսի հղիությունը։ Փորձարկման ժամանակաշրջանում Ալեքսը բնակություն է հաստատում Լարիի տանը՝ մշտական հսկողության տակ։

Այժմ՝ մի քանի շաբաթվա ընթացքում, Ալեքսը պետք է ընդունի «Էքսպեկտանը» յուրաքանչյուր 4 ժամը մեկ, որպեսզի նրա օրգանիզմը չվանի էմբրիոնը, որից հետո փորձարկումը կհամարվի հաջողված։ Սակայն հղիության ընթացքում օրգանիզմի հորմոնալ դաշտը նրա մոտ առաջացնում է խորը մայրական զգացմունքներ, և երբ փորձարկումը համարվում է հաջողված, նա շարունակում էր «Էքսպեկտան» ընդունել Լարիից գաղտնի։

Երբ արդեն անհնար էր թաքցնել ակնհայտ մեծացած փորը, ամեն ինչի մասին գլխի ընկած Լարին Ալեքսին վերադարձնում է իր տուն, որպեսզի նրան թաքցնի լաբորատորիայի ղեկավար Բեյնսի սրատես աչքից։ Սակայն վերջինս, ստուգելով հաշիվները, դուրս գրված բժիշկ Ռեդինի լաբորատորիայի դեղամիջոցների բաղադրամսերի համար, համոզվում է, որ լաբորատորիա առաջվա պես ներմուծվում են «Էքսպեկտանի» արտադրության համար բաղադրամասեր։ Բայնսը գաղտնի թափանցում է Լարիի տուն, Ալեքսի սենյակ և գողանում է «Էքսպեկտանի» փորձասրվակը, որպեսզի անալիզ անցկացնի։

Զուգահեռաբար հարաբերություններ են զարգանում Ալեքսի և Դիանայի միջև։ Նրանք միմյանց հանդեպ ուժեղ զգացմունքներ են տածում և քիչ էր մնում՝ մտնեին ինտիմ հարաբերությունների մեջ։ Նրանց ընդհատում է Լարիի նախկին կին Անջելան (Պամելա Ռիդ), նույնպես հղի, սակայն այլ տղամարդուց, ում երեխան պետք չէ։ Ալեքսը որոշում է իր երեխային անուն տալ և անվանում է Ջունիոր, քանի որ այդ անունը հարմար է ինչպես տղայի, այնպես էլ աղջկա համար։ Լարին, իմանալով այդ մասին, պատահաբար խոստովանում է, որ ձվաբջիջը, որը նրանք բեղմնավորել են և տեղադրել Ալեքսի օրգանիզմի մեջ, եղել է Ջունիոր անունով ձվաբջջի փորձասրվակի մեջ, զարմանալով նման զուգադիպմանը։ Ժամադրության ժամանակ Դիանան Ալեքսին պատմում է, որ սկսել է սառեցման փորձարկումները և որպես առաջին օգտագործել է իր ձվաբջիջը՝ այն անվանելով Ջունիոր։ Ալեքսը հասկանում է, թե ինչ է կատարել Լարին։

Հերթական անգամ հանդիպելով Ալեքսին համալսարանի տարածքում և տրամադրելով նրա հսկայական փորը և Էքսպեկտանի մնացորդների անալիզի արդյունքները՝ Բեյնսը գլխի է ընկնում, որ Լարին և Ալեքսը գաղտնի փորձարկում են անցկացնում իրենց վրա։ Ցանկանալով տղամարդու հղիության հայտնագործության դափնիները ստանալ անձամբ՝ նա փորձում է ուժով Ալեքսին տանել փորձարկումների լաբորատորիա, սակայն վերջինս կարողանում է փախչել։

Լարին, Ալեքսին դիմահարդարելով կնոջ տեսքով, նրան թաքցնում է հղիների համար մերձքաղաքային հանգստավայրում։ Ալեքսը ամեն ինչ խոստովանում է Դիանային, չէ որ, փաստացիորեն կրում է իրենց համատեղ երեխային։ Դիանան ներում է նրան, և նրանք հաշտվում են, ծրագրավորելով իրենց հետագա համատեղ կյանքը։ Որոշ ժամանակ անց սկսվում են կծկացավերը։ Լարին ընդունելության համար փակում է իր բեղմնավորման կլինիկան, որպեսզի հանգիստ պայմաններում իրականացնի Ալեքսի կեսարյան հատումը։ Սակայն հավաքարարներից մեկը, ով աշխատում էր Բեյնսի համար, նրան հաղորդում է, որ կլինիկայում պատրաստվում է ինչ-որ տարօրինակ բան։ Բայնսը հավաքում է թղթակիցների ամբոխ և համալսարանի ռեկտորին և նրանց տանում Լարիի կլինիկայի մուտքի մոտ։ Սակայն Լարին Ալեքսին մտցնում է գաղտնի մուտքով, իսկ գլխավոր մուտքի մոտ անձամբ բերում է հղի Անջելային։ Թղթակիցները, իրենց խաբված զգալով, հեռանում են, իսկ համալսարանի ռեկտորը հեռացնում է Բեյնսին։

Ալեքսի ծննդաբերության ժամանակ կծկացեվեր են սկսվում նաև Անջելայի մոտ։ Երեխաները լույս աշխարհ են գալիս համարյա միաժամանակ։ Ալեքսի և Դիանայի մոտ աղջիկ է ծնվում, իսկ Անջելայի մոտ տղա։ Լարին Անջելային առաջարկում է ամեն ինչ սկսել նորից և որդեգրում է երեխային։

Մեկ տարի անց նրանք բոլորը միասին հանգստանում են օվկիանոսի ափին։ Դիանան արդեն հղի է իր և Ալեքսի համար երկրորդ երեխայով։ Նա ասում է, որ Լարիին և Անջելային նույնպես պետք է երկրորդ երեխան։ Սակայն Անջելան չի համաձայնվում՝ ասելով, որ երկրորդ անգամ գնալ հղիության նրա համար չափազանց ծանր կլինի։ Ալեքսը ակնարկում է, որ դա պարտադիր չէ, որ լինի Անջելան։ Լարին, հասկանալով, թե ուր է հանգում Ալեքսը, վերցնում է տղայի ձեռքը և փախչում է նրանցից։ Բոլորով միասին ծիծաղում են և հասնում Լարիին՝ նրան համոզելով հղիությունը փորձարկել իր վրա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0110216/releaseinfo?ref_=tt_dt_dt
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ČSFD — 2001.