Անջելա Բասեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անջելա Բասեթ
Angela Bassett by Gage Skidmoe.jpg
Ծնվել էօգոստոսի 16, 1958(1958-08-16)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԵյլի դրամայի դպրոց և Boca Ciega High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, երգչուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Քորթնի Բ. Վենս
Պարգևներ և մրցանակներՔրիստալ մրցանակ Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար և Սատուրն մրցանակ

Անջելա Էվելին Բասեթ (անգլ.՝ Angela Bassett, օգոստոսի 16, 1958(1958-08-16)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի, կինոյի, հեռուստատեսության հնչյունավորող դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր։ Առավել հայտնի է կենսագրական ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ, որտեղ կատարել է իրական հայտնի այնպիսի աֆրոամերիկուհիների դերեր, ինչպիսիք են Թինա Թըրները «Ինչի է ընդունակ սերը» (1993), Բեթի Շաբազը՝ Մալքոլմ Իքսի կինը «Մալքոլմ Իքս» (1992) և «Հովազ» (1995) ֆիլմերում, Ռոզա Փարքսի դերը «Ռոզա Փարքսի պատմությունը» ֆիլմում (2002) և Քեթրին Ջեքսոնի՝ Մայքլ Ջեքսոնի մոր դերը «Ջեքսոններ։ Ամերիկյան երազանք» մինի սերիալում (1992)։ Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի իր անվանական աստղը։

Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել նաև FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» (2013-2018) հեռուստասերիալ-անթոլոգիային մասնակցությունը։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելա Բասեթը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 16-ին Նյու Յորքի Հարլեմ թաղամասում, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունը։ Նրա մայրը Բեթի Ջեյնն է (ի ծնե Ժելիբեր, 1935—2014)[3], իսկ հայրը՝ Դանիել Բենջամին Բասեթը[4][5]։ Էվելինի երկրորդ անունը դերասանուհուն տրվել է հորաքրոջ պատվին[4]։ Անջելայի ազգանունը ծագել է նրա նախահոր Հենրի Ուիլյամ Բասեթից, որը վերցրել է իր նախկին տիրոջ ազգանունը, ում երեխաները հետագայում Վիրջինիա նահանգում հիմնել են Բասեթ քաղաքը[6]։

1980 թվականին Անջելա Բասեթը ավարտել է Եյլի համալսարանը և ստացել է բակալավրի աստիճան «աֆրոամերիկյան հետազոտություններ» մասնագիտացմամբ։ 1983 թվականին Եյլի դրամատիկական դպրոցում ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան՝ չնայած հոր կողմից բողոքարկումների, որը չէր ուզում Անջելան իր կրթությունը վատնի թատրոնում[7]։ Անջելան դարձել է իր ընտանիքում առաջինը, որ սովորել է քոլեջում և ասպիրանտուրայում[7]։ Եյլում Բասեթը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ դերասան Քորթնի Բ. Վենսին։ 1986 թվականին ավարտել է թատերական դպրոցը, որտեղ նրա դասընկերն է եղել դերասան Չարլզ Սթենլի Դաթոնը[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելա Բասեթը 2007 թվականին

1986 թվականին Անջելա Բասեթն առաջին անգամ հայտնվել է կինոէկրանին՝ «Սպանության պատրանք» (1986) ֆիլմում լրագրողի դերով։ Այդ դերից հետո միացել է կինոդերասանների գիլդիա մրցանակին։

Դերասանական կարիերան շարունակելու համար Բասեթը տեղափոխվել է Լոս Անջելես և ճանաչում է ձեռք բերել «Երեխաները փողոցից» (1991) և «Մալքոլմ Իքս» (1992) ֆիլմերում խաղացած դերերով։ Վերջինիս մեջ Բասեթը մարմնավորել է Բեթի Շաբազի կերպարը և ստացել «Image Awards» մրցանակը։ Չնայած դրան, քննադատները այն դրական չեն ընդունել[9]։

1993 թվականին, շրջանցելով հայտնի արտիստներ Ուիթնի Հյուսթոնին, Վանեսա Ուիլյամսին և Ջանեթ Ջեքսոնին, Բասեթը ստացել է Թինա Թըրների դերը «Ինչի է ընդունակ սերը» ֆիլմում, որը դարձել է նրա կարիերայի ամենամեծ հաջողությունը[10]։

Անջելան դարձել է առաջին սևամորթ դերասանուհին, որը կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր կատեգորիայում արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, ինչպես նաև այս դերի համար լավագույն կանացի դեր կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի[11]։

1995 թվականին հաջողության հասնելուց հետո Բասեթը «Վամպիրը Բրուքլինում» և «Տարօրինակ օրեր» ֆիլմերում խաղացել է գլխավոր հերոսուհու դերը, սակայն երկու ֆիլմերն էլ վարձույթում ձախողվել են։ «Ինչի է ընդունակ սերը» ֆիլմից հետո Բասեթի ամենահաջողված ֆիլմն է դարձել 1995 թվականին նկարահանված «Արտաշնչման սպասում» դրաման, որտեղ նույնպես նկարահանվել են Ուիթնի Հյուսթոնը և Լորետա Դիվայնը[10]։

1997 թվականին նկարահանվել է «Կոնտակտ» ֆիլմում[12] և ստացել բացասական արձագանքներ․ Նյու Յորք Թայմսից Սթիվեն Հոլդենը գրել է, որ «Բասեթը շատ առումներով դատարկ է իր դերում»[13]։

1998 թվականից հետո դերասանուհին գլխավոր դեր է խաղացել «Սթելի սիրահարվածությունը» ֆիլմում։ Նա խաղացել է հաջողակ 40-ամյա բիզնես լեդիի՝ Սթել Փեյնի դերը, որը սիրահարվում է 20-ամյա մի տղամարդու։ Այդ դերի շնորհիվ Բասեթը արժանացել է քննադատների գովեստներին[14][15], Սթիվեն Հոլդենը Բասեթի կերպարը անվանել է «ֆիլմում լավագույնը» և գրել է, որ «Բասեթը պատկերում է բարձր սուպեր կնոջը այնպիսի ինտենսիվությամբ, որ այս կերպարանափոխությունը գրեթե ճշմարիտ է թվում»[16]։

Անջելա Բասեթը «PaleyFest»-ում 2014 թվականի մարտի 28-ին

90-ականների վերջում Բասսեթը հիմնականում նկատելի է դարձել «Արևային նահանգ» (2002), «Պարոն 3000» (2004), «Աքիլեսի փորձությունները» (2006), «Ծանոթություն Բրաունների հետ» (2008), «Հարսանիքի փորձարկում» (2011), «Սև հովազ» (2018) և «Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ» (2018) ֆիլմերում, ինչպես նաև «Լրտեսը» (2005) և «Շտապ օգնություն» (2008-2009) հեռուստասերիալներում խաղացած դերերի շնորհիվ։

2002 թվականին «Ռոզա Փարքսի պատմությունը» հեռուստաֆիլմում (2002) խաղացած Ռոզա Փարքս դերի համար Բասեթը առաջադրվել է «Էմմի» մրցանակի[11]։

Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալը (2013-2018)։ Երրորդ եթերաշրջանում խաղացել է կախարդուհի Մարի Լավոյի դերը, որը նրան անվանակարգ է բերել «Էմմի» մրցանակում՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում» կատեգորիայում։

Չորրորդ եթերաշրջանում Բասեթը խաղացել է երեք կրծքով կնոջ՝ Դեզիրե Դյուպրիի դերը, որի համար ևս առաջադրվել է Էմմի մրցանակի։ Հինգերորդ եթերաշրջանում խաղացել է վամպիր Ռամոնա Ռոյալի, իսկ վեցերորդ եթերաշրջանում՝ Մոնե Թումեսիմիի՝ դերասանուհու, որը խաղում էր ոստիկան Լի Միլլերի դերը։ Անժելան չի մասնակցել սերիալի յոթերորդ եթերաշրջանի նկարահանումներին, սակայն վերադարձեՖլ է 8-րդ եթերաշրջանին, որտեղ նա, որպես հրավիրված դերասանուհի, կրկին խաղացել է Մարի Լավոյի դերը։

2018 թվականին Անջելան Fox հեռուստաալիքի «9-1-1» սերիալում խաղացել է ոստիկանության սերժանտ Աֆինա Գրանտի դերը։ Նույն թվականին հեռարձակվել է «Սև հովազ» ֆիլմը, որում դերասանուհին կատարել է Ռամոնդայի դերը։ 2019 թվականին Բասեթը ֆիլմում խաղացած այլ դերասանների հետ միասին ստացել է ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակ՝ գեղարվեստական ֆիլմերում լավագույն դերասանական կազմի համար։

Անձնական կյանք և ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Անջելա Բասեթը ամուսնացել է դերասան Քորթնի Բ. Վենսի հետ։ 1997 թվականին զույգը փոխնակ մոր օգնությամբ ունեցել է երկվորյակ՝ տղան Սլեյթեր Ջոզայ Վենսը և դուստրը Բրոնվին Գոլդեն Վենսը[17]։

2007 թվականի սկզբին Բասեթը Բարաք Օբամայի նախագահական ընկերությանը նվիրաբերել է 2,300 $ և աջակցել նրան նախընտրական քարոզարշավում[18]։ Նա նաև աջակցել է Օբամային՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու ընթացքում[19]։ Անջելա Բասեթը 2016 թվականի նախագահական ընտրություններում աջակցել է Հիլարի Քլինթոնին Միացյալ Նահանգների նախագի պաշտոնում ընտրվելու համար, նա ասել է. «Ո՛չ, Քլինթոնը հիանալի նախագահ կլինի»[20]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ֆ Սպանության պատրանք F / X լրագրող
1990 ֆ Մանկապարտեզի ոստիկանը Kindergarten Cop նավամատուցողուհի
1991 ֆ Մեծատամ 4 Crittes 4 Ֆրեն
1991 ֆ Երերխաները փողոցից Boyz the Hood Ռեվա Դևերո
1991 ֆ Հույսի քաղաք City of Hope Ռիզ
1992 ֆ Կրքի ձուկ Passion Fish Ռոնդա
1992 ֆ Անմեղ արյուն Innocent Blood Սինքլեր
1992 ֆ Մալքոլմ Իքս Malcolm X Բեթի Շազաբ
1993 ֆ Ինչի է ընդունակ սերը What's Love Got to Do with It Թինա Թյորներ
1995 ֆ Հովազ Panther Բեթի Շազաբ
1995 ֆ Տարօրինակ օրեր Strange Days Լորնեթ Մեյսոն
1995 ֆ Վամպիրը Բրուքլինում Vampire in Brooklyn Ռիտա Բեդեր
1995 ֆ Արտաշնչման սպասում Waiting to Exhale Բերնարդ «Բերնի» Հարիս
1997 ֆ Կոնտակտ Contact Ռեյչլ
1998 ֆ Սթելի սիրահարվածությունը How Stella Got Fer Groove Back Սթել Փեյս
1999 ֆ Սրտի երաժշտություն Music of the Heart Ջանեթ Ուիլյամս
2000 ֆ Բոսման և Լենա Boesman and Lena Լենա
2002 ֆ Արևային նահանգ Sunshine State Դեզիրե Փերի
2004 ֆ Պարոն 3000 Mr. 3000 Մորին «Մո» Սիմոնս
2007 մֆ Ինչի է ընդունակ սերը Meet the Robinsons Միլդրեդ
2011 ֆ Հարսանեկան փորձություն Jumping the Broom Քլոդին Վաթսոն
2012 ֆ Ուրեմն պատերազմ This Weans Mar Քոլինզ
2013 ֆ Օլիմպոսի անկումը Olympus Has Fallen Լին Ջեյքոբս
2014 ֆ Սպիտակ թռչունը ձնաբքի մեջ White Bird in a Blizzard բժիշկ Թելեր
2018 ֆ Սև հովազ Black Panther Ռամոնդա
2019 ֆ Վրիժառուները. Վերջնախաղ Avengers: Endgame Ռամոնդա

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անավնում Դեր
1985 ս Վաղվա որոնումներով Search for Tomorrow Սալինա Մաքուլա
1985 ս Քոսբի շոու The Cosby Show տիկին Միտչել
1989 ս Բազե անունով մարդը A Man Called Hawk Բեյլի Բեբսթեր
1989 ս 227 227 Էմի Բերնեթ
1990 հֆ Երեխայի լավագույն շահերից ելնելով In The Best Interest of the Child Լորի
1991 հֆ Մեկ հաղթանակ One Special Story Լոիս
1991 հֆ Կրակ։ Թակարդում 37-րդ հարկում Fire: Trapped of the 37th Floor Էլիսոն
2008-2009 Շտապ օգնություն ER Բժիշկ Քեթրին Բենֆիլդ
2010 մֆ Սիմփսոնները The Simpsons Միշել Օբամա
2013 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով American Horror Story: Coven Մարի Լավո
2014-2015 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը American Horror Story: Freak Show Դեզիրե Դյուպրի
2015-2016 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց American Horror Story: Hotel Ռամոնա Ռոյալ
2016 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ American Horror Story: Roanoke Մոնե Թումուսիմե
2017 ս Ոչինչի վարպետ Master of None Քեթրին
2018 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Ապոկալիպսիս American Horror Story: Apocalypse Մարի Լավո

Ռեժիսորական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ծանոթագրություններ
2001 Ռուբի ռեստորան Հեռուստատեսային ֆիլմ, պրոդյուսեր
2002 Մեր Ամերիկան Հեռուստատեսային ֆիլմ, գործադիր պրոդյուսեր
2002 Ռոզի Փարքսի պատմությունը Հեռուստատեսային ֆիլմ, գործադիր պրոդյուսեր
2015 Ուիթնի Հեռուստատեսային ֆիլմ
2016 Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ էպիզոդ։ «Chapter 6»
2017 Ամերիկյան սարսափ պատմություն։ Պաշտամունք էպիզոդ։ «Drink the Kool-Aid»
2017 Հետաքննության ենթակա Վավերագրական ֆիլմ, գործադիր պրոդյուսեր
2018 9-1-1 Հեռուստասերիալ, գործադիր պրոդյուսեր

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2015 Tom Clancy’s Rainbow Six Siege գործակալ «Six» հնչյունավորում, Խաղային տեսանյութ

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
1986 Սև աղջիկը կերպարի անունը անհայտ է
1987 Հենրիխ IV, մաս 1 լեդի Փերսի
1988 Ջո Թյորներ Մարֆա
1998 Մակբեթ տիկին Մակբեթ
2011-2012 Լեռան կատարին Կամայա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը IMDb.com-ում[21]։

Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանք Արդյուք
Օսկար 1994 Լավագույն կանացի դեր Ինչի է ընդունակ սերը Առաջադրված

[22]

Ոսկե գլոբուս 1994 Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր Ինչի է ընդունակ սերը Հաղթանակ[23]
Ցերեկային «Էմմի» մրցանակ 1996 Լավագույն կատարում մանկական ծրագրում Storytime Առաջադրված

[24]

2003 Լավագույն հեռուստաֆիլմ Մեր Ամերիկան Առաջադրված

[25]

Էմմի 2003 Լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում Ռոզի Փարքսի պատմությունը Առաջադրված

[26]

2014 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով Առաջադրված

[27]

2015 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը Առաջադրված
2017 Լավագույն հրավիրված դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում Ոչինչի վարպետ Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ 2002 Լավագույն կանացի դեր հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում Ռուբի ռեստորան Առաջադրված

[28]

2014 Լավագույն կանացի դեր հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում Բեթի և Քորեթա Առաջադրված

[29]

2019 Խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ Սև հովազ Հաղթանակ
Սատուրն 1996 Լավագույն կինոդերասանուհի Տարօրինակ օրեր Հաղթանակ[30]
BET Awards 2001 Լավագույն կինոդերասանուհի Բոսմանը և Լենան Առաջադրված

[31]

2002 Լավագույն կինոդերասանուհի Արջորս Առաջադրված

[32]

Լավագույն կինոդերասանուհի Ռոզի Փարքսի պատմությունը Առաջադրված

[32]

2007 Լավագույն կինոդերասանուհի Ակիլի փորձարկում Առաջադրված

[33]

2008 Լավագույն կինոդերասանուհի Ծանոթություն Բրաունների հետ Առաջադրված

[34]

2009 Լավագույն կինոդերասանուհի Նոթորիուս Առաջադրված

[35]

Լավագույն կինոդերասանուհի Շտապ օգնություն Առաջադրված

[35]

2012 Լավագույն կինոդերասանուհի Հարսանիքի փորձ Առաջադրված

[36]

2013 Լավագույն կինոդերասանուհի Օլիմպոսի անկումը Առաջադրված

[37]

Լավագույն կինոդերասանուհի Բեթի և Քորեթա Առաջադրված

[37]

2014 Լավագույն հեռուստադերասանուհի Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով Առաջադրված
Black Reel Awards 2000 Լավագույն կինոդերասանուհի Սրտի երաժշտություն Առաջադրված

[38]

2001 Լավագույն կինոդերասանուհի Բոսմանը և Լենան Առաջադրված

[39]

2002 Լավագույն հեռուստադերասանուհի Ռուբի ռեստորան Հաղթանակ[40]
2003 Լավագույն կինոդերասանուհի Արևային նահանգ Հաղթանակ[41]
Լավագույն հեռուստադերասանուհի Ռոզի Փարքսի պատմությունը Հաղթանակ[41]
2005 Լավագույն կինոդերասանուհի Պարոն 3000 Առաջադրված

[42]

2007 Լավագույն կինոդերասանուհի Ակիլի փորձարկում Առաջադրված

[43]

2012 Լավագույն կինոդերասանուհի Հարսանիքի փորձ Առաջադրված

[44]

2014 Լավագույն հեռուստադերասանուհի Բեթի և Քորեթա Առաջադրված

[45]

MTV Movie Awards 1994 Լավագույն դերասանուհի Ինչի է ընդունակ սերը Առաջադրված

[46]

Image Awards 1995 Լավագույն կինոդերասանուհի Մալքոլմ Իքս Հաղթանակ[47]
Լավագույն կինոդերասանուհի Ինչի է ընդունակ սերը Հաղթանակ[47]
1996 Լավագույն կինոդերասանուհի Արտաշնչման սպասման մեջ Առաջադրված

[48]

1997 Լավագույն կինոդերասանուհի Կոնտակտ Առաջադրված

[49]

1999 Լավագույն կինոդերասանուհի Սթելի սիրահարվածությունը Հաղթանակ[50]
2000 Լավագույն կինոդերասանուհի Սրտի երաժշտություն Հաղթանակ[51]
2001 Լավագույն կինոդերասանուհի Բոսմանը և Լենան Առաջադրված

[52]

2002 Լավագույն կինոդերասանուհի Արջորս Հաղթանակ[53]
Լավագույն հեռուստադերասանուհի Ռուբի ռեստորան Հաղթանակ[53]
2003 Լավագույն հեռուստադերասանուհի Ռոզի Փարքսի պատմությունը Հաղթանակ
2005 Լավագույն կինոդերասանուհի Պարոն 3000 Առաջադրված

[54]

2007 Լավագույն կինոդերասանուհի Ակիլի փորձարկում Առաջադրված

[55]

2009 Լավագույն կինոդերասանուհի Ծանոթություն Բրաունների հետ Առաջադրված

[56]

Լավագույն հեռուստադերասանուհի Շտապ օգնություն Հաղթանակ[56]
2014 Լավագույն կինոդերասանուհի Սև Սուրբ Ծնունդ Հաղթանակ[57]
Լավագույն հեռուստադերասանուհի Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով Առաջադրված

[57]

2015 Լավագույն հեռուստադերասանուհի Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը Առաջադրված

[58]

2016 Լավագույն կինոդերասանուհի Չիրակ Առաջադրված

[59]

Լավագույն հեռուստադերասանուհի Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց Առաջադրված

[59]

Չիկագոյի կինոքննադատների միություն 1994 Լավագույն դերասանուհի Ինչի է ընդունակ սերը Առաջադրված

[60]

ESSENCE Poll 1994 Լավագույն դերասանուհի Ինչի է ընդունակ սերը Հաղթանակ[61]
Դալասի կինոքննադատների ասոցիացիա 1994 Լավագույն դերասանուհի Ինչի է ընդունակ սերը Առաջադրված

[62]

BFI POLL 1994 Լավագույն դերասանուհի Ինչի է ընդունակ սերը Հաղթանակ[63]
Հոլիվուդյան փառքի ծառուղի 2008 Անվանական աստղ կինոարտադրությունում ունեցած ավանդի համար N/A Հաղթանակ[64]

Եյլի համալսարանի վաստակավոր դոկտոր (2018)[65]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  3. «Betty Bassett Obituary Tampa Bay Times» (անգլերեն)։ Վերցված է 2016-11-23 
  4. 4,0 4,1 Bassett, Angela; Vance, Courtney B.; with Beard, Hilary Friends: A Love Story. — Kimani Press (excerpt via) Faithful Reader.com. — ISBN 9780373830589 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-24-ին։ Վերցված է 2020-06-01 
  5. «Betty Jane BASSETT» (անգլերեն)։ legacy.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2014-09-19 
  6. «Nas, Angela Bassett, and Valerie Jarrett on "Finding Your Roots"»։ Genealogy Magazine (անգլերեն)։ Վերցված է 2014-11-13 
  7. 7,0 7,1 «Angela Bassett's Aha! Moment» (անգլերեն)։ Oprah.com։ 2008-09 
  8. Johnson Erick (2014-01-23)։ «Celebrities, Community Activists Put Gun Violence in the Spotlight»։ South Florida Times (անգլերեն) 
  9. Boyar Jay (1993-07-23)։ «'X' Fails To Capture Rage Of Autobiography»։ Orlando Sentinel (անգլերեն) 
  10. 10,0 10,1 «Angela Bassett- Biography»։ Yahoo! (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-14 
  11. 11,0 11,1 «Awards for Angela Bassett»։ Internet Movie Database (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-14 
  12. Weinraub Bernard (1997-07-06)։ «Using a Big Budget To Ask Big Questions»։ The New York Times (անգլերեն) 
  13. Holden Stephen (1997-07-11)։ «Which Route Upward, On a Wing or a Prayer?»։ The New York Times (անգլերեն) 
  14. McCarthy Todd (1998-08-10)։ «Review: ‘How Stella Got Her Groove Back’» (անգլերեն)։ Variety 
  15. Kempley Rita։ «'Stella': Chiffon in the Sun» (անգլերեն)։ Washington Post 
  16. Holden Stephen։ «How Stella Got Her Groove Back (1998)»։ The New York Times (անգլերեն) 
  17. «"Angela, Courtney, Slater and Bronwyn"» (անգլերեն)։ People։ Վերցված է 2018-07-21 .
  18. Yoon Robert (2007-04-16)։ «Celebrities ante up for Democratic campaigns» (անգլերեն)։ CNN 
  19. «Angela Bassett On Obama: Actress Opens Up On President's Historic Inauguration (VIDEO)»։ Huffington Post (անգլերեն)։ 2013-01-22 
  20. «Celebrities who support Hillary Clinton»։ cbsnews.com (անգլերեն)։ CBS News։ Վերցված է 2016-08-17 
  21. «Angela Bassett Awards»։ Angela Bassett—IMDb (անգլերեն)։ 2017-08-27 
  22. «Academy Awards, USA (1993)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  23. «Golden Globes, USA (1994)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  24. «Daytime Emmy Awards (1996)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  25. «Daytime Emmy Awards (2003)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  26. «Primetime Emmy Awards (2002)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  27. «2014 Emmy Award Nominees» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-07-10 
  28. «Screen Actors Guild Awards (2002)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  29. «Screen Actors Guild Awards (2014)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  30. «Academy of Science Fiction, Fantasy, & Horror Films, USA (1996)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  31. «BET Awards (2001)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  32. 32,0 32,1 «BET Awards (2002)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  33. «BET Awards (2007)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  34. «BET Awards (2008)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  35. 35,0 35,1 «BET Awards (2009)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  36. «BET Awards (2012)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  37. 37,0 37,1 «BET Awards (2013)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  38. «Black Reel Awards (2000)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  39. «Black Reel Awards (2001)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  40. «Black Reel Awards (2002)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  41. 41,0 41,1 «Black Reel Awards (2003)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  42. «Black Reel Awards (2005)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  43. «Black Reel Awards (2007)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  44. «Black Reel Awards (2012)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  45. «Black Reel Awards (2014)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  46. «MTV Movie Awards (1994)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  47. 47,0 47,1 «Image Awards (1995)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  48. «Image Awards (1996)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  49. «Image Awards (1997)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  50. «Image Awards (1999)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  51. «Image Awards (2000)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  52. «Image Awards (2001)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  53. 53,0 53,1 «Image Awards (2002)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  54. «Image Awards (2005)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  55. «Image Awards (2007)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  56. 56,0 56,1 «Image Awards (2009)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  57. 57,0 57,1 «Image Awards (2014)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  58. Hilary Lewis (2014-12-09)։ «NAACP Image Awards Nominations: Selma, Get On Up Land Top Film Nods»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2014-12-10 
  59. 59,0 59,1 THR Staff (2015-12-08)։ «'Creed,' 'Empire' Top NAACP Image Award Nominations; Full List»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2015-12-08 
  60. «Chicago Film Critics Association Awards (1994)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  61. OBELL SYLVIA (2014-06-09)։ «the Best Biopic Performance» (անգլերեն)։ Essence։ Վերցված է 2018-03-31 
  62. «Dallas-Fort Worth Film Critics Association Awards (1994)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2014-01-31 
  63. «BFI POLL» (անգլերեն)։ BFI։ 2016-10-21։ Վերցված է 2018-03-31 
  64. «Hollywood Walk of Fame - Angela Bassett»։ walkoffame.com (անգլերեն)։ Hollywood Chamber of Commerce։ Վերցված է 2017-11-14 
  65. Yale awards honorary degrees to 10 individuals for their achievements | YaleNews