Ամերիկյան սարսափ պատմություն։ Ապոկալիպսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան սարսափ պատմություն։ Ապոկալիպսիս
ՍերիալԱմերիկյան սարսափ պատմություն
Գլխավոր
դերերում
Սառա Փոլսոն, Էվան Փիթերս, Ադինա Փորտեր, Բիլլի Լուրդ, Լեսլի Գրոսման, Քոդի Ֆերն, Էմմա Ռոբերթս, Շայեն Ջեքսոն և Քեթի Բեյթս
Ժանրսարսափ հեռուստասերիալ
Լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Սերիաների քանակ9
Ցուցադրում
ՀեռուստաալիքFX
Ցուցադրման տարեթիվՍեպտեմբերի 12, 2018 (2018-09-12) — Նոյեմբերի 14, 2018 (2018-11-14)
Եթերաշրջաններ
← Նախորդ
Ամերիկյան սարսափ պատմություն։ Պաշտամունք
Հաջորդ →
Ամերիկյան սարսափ պատմություն։ 1984

«Ամերիկյան սարսափ պատմություն. Ապոկալիփսիս» (անգլ.՝ American Horror Story: Apocalypse), «Ամերիկյան սարսափ պատմություն» ամերիկյան հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանը։ Այն սերիալի առաջին և երրորդ մասերի քրոսովերն է։ Եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին FX հեռուստաալիքով։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական կազմ և հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլիոն)
851"Ավարտ / The End"Բրեդլի ԲուքերՌայան Մերֆի և Բրեդ Ֆելչակ12 սեպտեմբերի, 20183,08[1]
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը զոհվել է ատոմային պատերազմում։ Ապոկալիպսիսից հետո մի խումբ ընտրյալներ միասին ապրում են «Ավանփոսթ 3» անվանումով ընդերկրյա ապաստարանում, որը պաշտպանում է ռադիոակտիվ տեղումներից։ Այնտեղ տիրում են բավական տարօրինակ կարգեր։ Մայրիշխանական կախարդների գիշերաժողովը վերահսկում է իր բնակիչներին ու պատժում նրանց, ովքեր խախտում են կանոնները։
862"Հաջորդ առավոտյան"
"The Morning After"
Ջենիֆեր ԼինչՋեյմս Վոնգ19 սեպտեմբերի, 20182,21[2]
Կոոպերատիվի պտգամաբերը խոստանում է ընտրել արժանիներին ու նրանց տանել ավելի անվտանգ վայր։ Մյուսները կմնան մարդակերներին։ Ապաստարանի բնակիչները փորձում են դավել մեկը մյուսին, որպեսզի իրենք փրկվեն։
873"Արգելված պտուղ"
"Forbidden Fruit"
Լոնի ՓերիսթերՄենի Կոտո26 սեպտեմեբերի, 20181,95[3]
Լենգդոնը հանդիպում է անսպասելի հակառակորդի հետ։ Վենաբլը և միս Միդը, ցանկանալով ապահովել իրենց փրկությունը, մտածում են դաժան ծրագիր։ Կոկոն լուրեր է ստանում նախորդ կյանքից։ Հանդիսատեսը հանդիպում են հին ծանոթներին։
884"Գուցե... Սատանա՞ն"
"Could It Be... Satan?"
Շերի ՖոլքսոնԹիմ Մայնիր3 հոկտեմբերի, 20182,02[4]
Աշխարհի վերջից 3 տարի առաջ ապրել են հրաշագործներ, որոնք երազում էին հաղթել կախարդներին։ Նրանց բախտը բերել էր. գտնվել էր մի տղա՝ արտակարգ մոգական ունակություններով։ Սակայն կբավարարվի՞ նա միայն իր առջև դրված խնդիրը լուծելով։
895"Վունդերկինդ"
"Boy Wonder"
Գվինեթ Հորդեր-ՓեյթոնՋոն Գրես կրտսեր10 հոկտեմբերի, 20182,12[5]
Կորդելիային հայտնվում է սարսափելի մարգարեական տեսիլք ապագայի մասին։ Միդը խոչընդոտներ է ստեղծում Մայքլի ճանապարհին։ Նա անցնում է Յոթ Հրաշքների փորձությունը, դժողքից վերադարձնելով ևս մեկ կախարդի։
906"Վերադարձ դեպի Մարդասպան տուն"
"Return To Murder House"
Սառա ՓոլսոնTBD17 հոկտեմբերի, 20182,01[6]
Մեդիսոնը և Բեհոլդը, ներկայանալով որպես սիրահար ամուսիններ, գնում են այն տունը, որտեղ ծնվել է Մայքլը։ Նրանք առաջադրանք ունեն՝ կորզել տեղի ուրվականներից մանրամասներ նրա մանկության մասին։ Հետաքննության արդյունքները ապշեցնող են...
917"Դավաճանը"
"Traitor"
Ջենիֆեր ԼինչTBD24 հոկտեմբերի, 20181,85[7]
Կախարդներն օգնության են կանչում Հոլիվուդի և անդրաշխարհի բնակիչներին։ Կորդելիան մերժում է դժոխքի դռնապանի առաջարկը։ Կոկոն բացահայտում է իր մեջ նոր տաղանդ և ստանում է առաջին առաջադրանքը։ Հայտնաբերվում է հաջորդ Գերագույնը։
928"Ժամանում"
"Sojourn"
Էվան ՓիթերսTBD31 հոկտեմբերի, 2018TBA
939"Կրակ և իշխանություն"
"Fire and Reign"
TBDTBD7 նոյեմբերի, 2018TBA
9410"Ապոկալիպսիսը այն ժամանակ"
"Apocalypse Then"
TBDTBD14 նոյեմբերի, 2018

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 12-ին շոուն երկարացվել է մինչև ութերորդ եթերաշրջանը, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին[8][9]։ 2016 թվականի հոկտեմբերին հեռուստասերիալի համահեղինակ Ռայան Մերֆին հայտարարել է նախորդ «Մարդասպան տունը» և «Կախարդների գիշերաժողով» եթերաշրջանների քրոսսովերի մասին[10]։ 2018 թվականի հունվարին Մերֆին նշել է, որ քրոսովեր-եթերաշրջան կդառնա իններորդ եթերաշրջանը[11], սակայն 2018 թվականի հունիսին նա հայտարարել է, որ դրա համար ընտրվել է ութերորդ եթերաշրջանը[12]։ Նա նաև նշել է, որ եթերաշրջանի գործողությունները կզարգանան ապագայում՝ 2019 թվականի հոկտեմբերին, և իր երանգներով այն նման կլինի «Հոգեբուժարան» և «Կախարդների գիշերաժողով» եթերաշրջաններին[11][13]։

2018 թվականի հուլիսի 19-ին «San Diego Comic-Con International» փառատոնում հայտարարվել է, որ եթերաշրջանը կստանա «Ապոկալիպսիս» անվանումը[14]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 1-ին հայտարարվել է, որ Սառա Փոլսոնը վերադարձել է շոուի ութերորդ եթերաշրջանին։ 2018 թվականի մարտի 20-ին հայտարարվել է, որ հեռուստասերիալ կվերադառնան Քեթի Բեյթսը և Էվան Փիթերսը, ինչպես նաև այն մասին, որ նրանք կկատարեն գլխավոր դերերը Փոլսոնի հետ[15]։ 2018 թվականի ապրիլի 4-ին հայտարարվել է, որ Ջոան Քոլինզը միացել է հեռուստասերիալին, որտեղ կկատարի Էվան Փիթերսի հերոսի տատիկի դերը[13]։ 2018 թվականի ապրիլի 7-ին նաև հայտարարել է, որ շոու կվերադառնան Ադինա Փորթերը, Շայեն Ջեքսոնը, Բիլի Այքները և Լեսլի Գրոսմանը, որոնք նկարահանվել են «Պաշտամունք» եթերաշրջանում[16]։ 2018 թվականի մայիսին 18-ին հայտարարվել է, որ Բիլլի Լուրդը նույնպես կվերադառնա հեռուստասերիալ[17]։

2018 թվականի հունիսի 17-ին «Կախարդների գիշերաժողով» հեռուստաշոուից Մեդիսոն Մոնթգոմերիի դերակատար Էմմա Ռոբերթսը հայտարարել է կերպարի վերադարձի մասին[18]։ Ռայան Մերֆին նշել է, որ «Կախարդների գիշերոժողովի» մյուս կախարդները նույնպես հրավիրվել են իրենց դերերը ևս մեկ անգամ կատարելու համար[18]։ Նույն ամսում նա հայտարարել է, որ հեռուստասերիալ հրավիրել է նաև Անժելիկա Հյուսթոնին[19], իսկ Փոլսոնը հաստատել էր, որ նորիս կստանձնի Կորդելիա Գուդի դերը «Կախարդների գիշերաժողովից»[20]։ Հուլիսի 14-ին հայտարարվել է, որ որպես հյուր եթերաշրջանում կհայտնվեն Ջեֆրի Բաուեր-Չեպմանը և Կայլ Ալենը[21]։ 2018 թվականի հուլիսի 26-ին հայտարարվել է, որ Քոդի Ֆերնը կկատարի արդեն մեծացած Մայքլ Լենգդոնի դերը, որ Նեռ է՝ ծնված «Մարդասպան տունը» եթերաշրջանի ժամանակ[22]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջանի նկարհանումներն սկսվել են 2018 թվականի հունիսին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Metcalf, Mitch (2018 թ․ սեպտեմբերի 13). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 9.12.2018». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. Metcalf, Mitch (2018 թ․ սեպտեմբերի 19). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 9.19.2018». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. Metcalf, Mitch (2018 թ․ սեպտեմբերի 26). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 9.26.2018». Showbuzz Daily. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. Metcalf, Mitch (2018 թ․ հոկտեմբերի 3). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 10.3.2018». Showbuzz Daily. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Metcalf, Mitch (2018 թ․ հոկտեմբերի 10). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 10.10.2018». Showbuzz Daily. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. Metcalf, Mitch (2018 թ․ հոկտեմբերի 17). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 10.17.2018». Showbuzz Daily. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. Metcalf, Mitch (2018 թ․ հոկտեմբերի 24). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 10.24.2018». Showbuzz Daily. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. Andreeva, Nellie (12 января 2017). «'American Horror Story' Renewed For Seasons 8 & 9 By FX -TCA». Deadline.com (անգլերեն).
  9. ««Not long now. #AHSFX»». Twitter (անգլերեն). 28 июня 2018.
  10. Snetiker, Marc (30 октября 2016). «American Horror Story: Ryan Murphy announces Murder House, Coven season». Entertainment Weekly (անգլերեն).
  11. 11,0 11,1 Hibberd, James (5 января 2018). «American Horror Story shock: Season 8 is set in the future». Entertainment Weekly (անգլերեն).
  12. Nilles, Billy (14 июня 2018). «American Horror Story Season 8 Will Officially Be the Long-Awaited Murder House/Coven Crossover». E! Online (անգլերեն).
  13. 13,0 13,1 13,2 Blyth, Antonia (6 апреля 2018). «Ryan Murphy Confirms 'American Horror Story' Season 8 Is Set "18 Months From Today"; Joan Collins To Play Evan Peters' Grandmother». Deadline.com (անգլերեն).
  14. Wiseman, Andreas (20 июля 2018). «'American Horror Story' Season 8 Title Revealed». Deadline.com (անգլերեն).
  15. Stack, Tim (20 марта 2018). «American Horror Story: Kathy Bates to return for season 8». Entertainment Weekly (անգլերեն).
  16. Bentley, Jean (7 апреля 2018). «'American Horror Story' Season 8: Evan Peters, Billy Eichner, Cheyenne Jackson, More Returning». The Hollywood Reporter (անգլերեն).
  17. Bentley, Jean (18 мая 2018). «Billie Lourd To Return To 'American Horror Story' For Season 8, Joins 'Booksmart' Movie». Deadline.com (անգլերեն).
  18. 18,0 18,1 Ramos, Dino-Ray (17 июня 2018). «Emma Roberts Teases Return of 'American Horror Story's Madison Montgomery». Deadline.com (անգլերեն).
  19. Munzenrieder, Kyle (4 апреля 2018). «Joan Collins Joins American Horror Story (and Anjelica Huston Might, Too)». W (անգլերեն).
  20. Paulson, Sarah. ««PEOPLE MY NAME IS CORDELIA GOODE. GOODE, CORDELIA. M'k? #POSEFX»». Twitter (անգլերեն).
  21. Ramos, Dino-Ray (14 июля 2018). «'American Horror Story' Adds 'UnReal's Jeffrey Bowyer-Chapman & 'The Path's Kyle Allen As Guest Stars». Deadline.com (անգլերեն).
  22. Otterson, Joe (26 июля 2018). «'American Horror Story' Season 8 Casts Cody Fern as Michael Langdon». Variety (անգլերեն).