Ուիթնի Հյուսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիթնի Հյուսթոն
Whitney Houston Welcome Heroes 8.JPEG
Հյուսթոնը 1991 թվականին Welcome Home Heroes with Whitney Houston համերգի ժամանակ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Whitney Elizabeth Houston
Ի ծնե անուն Whitney Elizabeth Houston
Նաև հայտնի է որպես "The Voice", "Nippy"
Ծնվել է Օգոստոսի 9, 1963
Նյուարկ, Նյու Ջերսի,ԱՄՆ
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Մահացել է Փետրվարի 11, 2012 (48 տարեկանում)
Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրեր Փոփ, Սոուլ, R&B
Մասնագիտություն Երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և ֆոտոմոդել
Գործիքներ Վոկալ
Գործունեություն 1977-2012
Լեյբլ Arista Records, RCA Records
Կապված Արետա Ֆրանկլին, Ջերմեյն Ջեքսոն, Մայքլ Ջեքսոն, Մրայա Քերի, Ջորջ Մայքլ, Բրենդի Նորվուդ, Բեյբիֆեյս, Ալիշա Քիզ, Սթիվի Ուանդեր, Քևին Քոսթներ, Էնրիկե Իգլեսիաս, Դեբորա Կոքս
Կայք whitneyhouston.com
alexduarte12.wix.com/whitneyhoustonar
Ստորագրություն
Ստորագրություն

Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոն (անգլ.՝ Whitney Elizabeth Houston; 1963 թ. օգոստոսի 9, Նյուարկ, Նյու Ջերսի2012թ. փետրվարի 11, Բևերլի Հիլզ, Կալիֆորնիա[1]), ամերիկացի երգչուհի (ստեղծագործել է փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ երաժշտական ժանրերում), դերասանուհի, պրոդյուսեր, նախկինում նաև՝ ֆոտոմոդել: Նա հայտնի էր իր վոկալային տվյալներով և սկանդալային անձնական կյանքով: Հյուսթոնը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես սիրելու եմ քեզ միշտ») երգը համաշխարհային հիթ է դարձել:

Նա ձայնագրել է յոթ ստուդիական և երեք սաունդթրեկ ալբոմ: Առաջինը "Whitney Houston" (1985) ալբոմն էր, որին հաջորդեցին ''Whitney'' (1987), ''I'm Your Baby Tonight'' (1990), ''My Love Is Your Love'' (1998), ''Just Whitney...'' (2002), ''One Wish: The Holiday Album'' (2003) և ''I Look to You'' (2009) ալբոմները:

2009 թ. երգչուհին թողարկեց իր վերջին` "I Look To You" (Բառացի թարգմանությամբ`«Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր:

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով: Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է:

Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից: Առողջության վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու Nothing, But Love համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր:

Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 փետրվարի 11-ին Բևեռլի Հիլթոն հյուսանոցում թմրադեղեր օգտագործելու պատճառով ‌[փա՞ստ]:

Նյուարկի «Նոր Հույսի եկեղեցին», որտեղ մանկության տարիներին երգել է Ուիթնին

Մանկությունը և կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիթնին ծնվել է 1963 թվականի օգոստոսի 9-ին Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում:Նա Ջոն և Սիսսի Հյուսթոնների ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր:

Մանկության տարիներին երգում էր Նյուարկի «Նոր Հույսի եկեղեցու» մանկական գոսպել-երգչախմբում որպես մեներգչուհի: Այդ ժամանակ նա տասնմեկ տարեկան էր: Ուիթնիի մայրը` Սիսսի Հյուսթոնը, և նրա քույրը` Դիոն Ուորվիկը հայտնի երգչուհիներ էին: Քանզի Ուիթնին շրջապատված էր այդպիսի մարդկանցով, դա չէր կարող ազդեցություն չունենալ մասնագիտության ընտրության համար:

Առաջին քայլերը շոուբիզնեսի ասպարեզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիթնին շատ է ճանապարհորդում մոր հետ, անում է առաջին քայլերը երաժշտության ասպարեզում: Դառնում է բեք-վոկալիստ Չակա Կանի մոտ, նաև նկարահանվում է գովազդում:

1980-ականների սկզբին Հյուսթոնն արդեն երկու պայմանագիր ուներ ձայնագրային ընկերությունների հետ: Սակայն ավելի լուրջ առաջարկ նա ստացավ 1983 թվականին: Ուիթնին մոր հետ երգում էր Նյու-Յորքի ակումբներից մեկում, և նրա ձայնից տպավորված «Arista Records»-ի ներկայացուցիչը ընկերության ղեկավար Քլայվ Դեվիսին խորհուրդ է տալիս լսել Ուիթնիի ձայնը: Դեվիսը տպավորվում է և առաջարկում է Ուիթնիին պայմանագիր կնքել ընկերության հետ, որը կնքվում է նույն տարում:

1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Whitney Houston ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի փետրվարին թողարկվում է Whitney Houston ալբոմը: Ալբոմի «You Give Good Love» երգը հայտնվեց Billboard Hot 100-ի երրորդ հորիզոնականում, և ալյ հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում: Saving All My Love For You, Greatest Love Of All և How Will I Know երգերը տարբեր փոփ հիթ-շքերթներում հասան առաջին հորիզոնականներ և երգչուհուն բերեցին մեծ ժողովրդականություն:

1986 թվականին, ալբոմի թողարկումից մեկ տարի անց, այն գլխավորեց Billboard 200 հիթ-շքերթը և 14 շաբաթ անընդմեջ մնաց առաջին հորիզոնականում: Ալբոմը ձեռք բերեց միջազգային կոմերցիոն հաջողություն: Միայն ԱՄՆ-ում վաճառվեց ավելի քան 13 միլիոն օրինակ և դարձավ այն ժամանակվա ամենավաճառվող դեբյուտային ալբոմը երգչուհիների շրջանում:

Rolling Stone ամսագիրը Հյուսթոնին անվանեց «վերջին տարիների լավագույն ձայներից մեկը»: Ալբոմը ունեցավ մեծ հաջողություն և գովվեց քննադատների կողմից:

Նույն 1986 թվականին տեղի ունեցավ Ուիթնիի առաջին շրջագայությունը` «The Greatest Love Tour» որի ժամանակ ստացավ իր առաջին «Գրեմմի» մրցանակը «Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգում, «Saving All My Love For You» երգի համար: Ստացավ նաև EmmyAmerican Music Award և MTV Music Video Awards մրցանակներ:

«Whitney Houston» ալբոմը «բոլոր ժամանակների լավագույն ալբոմների» ցուցակներում. «Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ», «The Rock & Roll Hall of Fame’s Definitive 200» և այլն.

Ալբոմի հայտնի երգերից են «You Give Good Love», «Saving All My Love For You», «How Will I Know», «Nobody Loves Me Like You Do», «All At Once», «Greatest Love Of All»:

Whitney ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի հունիսին թողարկվեց երկրորդ ստուդիական ալբոմը, «Whitney» անունով: Ալբոմի առաջին չորս երգերը, «I Wanna Dance With Somebody (Who Loves Me)», «Didn't We Almost Have It All», «So Emotional», «Where Do Broken Hearts Go» երգերը «Billboard Hot 100» ամսագրում առաջին տեղերը զբաղեցրին: «Billboard Hot 100»-ում յոթ հաջորդական սինգլերը դարձան համար մեկ հիթերը և Հյուսթոնը գերազանցեց The Beatles և Bee Gees խմբերի ռեկորդները (վեց սինգլ):

Ալբոմը վաճառվել է մոտ 20 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում: Շատ քննադատներ ասել են, որ ալբոմը շատ է նման նախորդին:

Ուիթնին ստացավ իր երկրորդ Գրեմմի մրցանակը, նույն` «Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգում, «I Wanna Dance with Somebody (Who Loves Me)» և կատարեց իս երկրորդ «The Moment of Truth» շրջագայութնունը:

Նույն, 1987 թվականին Հյուսթոնը ձայնագրեց «One Moment in Time» երգը Սեուլում 1988 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար: Երգը դարձել է Հյուսթոնի ամենահայտնի և սիրված երգերից մեկը: ԱՄՆ-ի ազգային հիթ-շքերթում երգը գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզոնականները:

Բազմաթիվ աֆրոամերիկացի քննադատներ ասում էին, որ Ուիթնիի երաժշտությունը շատ «սպիտակ» է: Շատերն ասում էին, որ ձայնագրություններում չկա այն «հոգին», որը կա կենդանի կատարումներում: 1989 թվականին, Soul Train Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, Ուիթնիի անունը հայտարարելուն պես սկսվեցին հանդիսատեսի բացասական արտահայտությունները և սուլոցները: Ուիթնին պատասխանեց քննադատութնուններին, ասելով` «Եթե Ուզում ես ունենալ երկար կարիերա, ապա ալս ճանապարհն անխուսափելի է: Ես գնում եմ այդ ճանապարհով, և չեմ ամաչում դրա համար»:

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Welcome Home Heroes[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Հյուսթոնը հանդես եկավ անվճար համերգով, որը տեղի ունեցավ Նորֆոլկում, Վիրջինիա նահանգում: Համերգը կազմակերպվեց Իրաք-քուվեյթական պատերազմում կռվող զինվորների և նրանց ընտանիքների համար:

Հյուսթոնը 1991 թվականին, իր 1985 թվականի հիթ «Saving All My Love For You» երգը կատարելիս, «Welcome Home Heroes» համերգի ժամանակ

Հետո Հյուսթոնը ձեռնամուխ եղավ "I'm Your Baby Tonight" համաշխարհային շրջագայությանը:

I'm Your Baby Tonight[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի նոյեմբերին թողարկվեց երգչուհու երրորդ ստուդիական ալբոմը`«I'm Your Baby Tonight»: Ալբոմում ներառված են ռոմանտիկ բալլադներ («All The Man that I Need», «Who Do You Love?», «Miracle» և այլն) և պարային երգեր («I'm Your Baby Tonight», «Anymore», «I'm Knockin'» և այլն): Ալբոմի վրա աշխատել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Սթիվի Ուանդերը, Լյութեր Վանդրոսը, Էլ Էյ Ռեյդը և Բեյբիֆեյսը: «Billboard 200»-ում ալբոմը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Ամբողջ աշխարհում այն վաճառվում է տաս միլիոն օռինակով: Չնայած նրան, որ ալբոմը վաճառվեց ավելի վատ քան նախորդ երկուսը, այն ստացավ քննադատների համակրանքը:

«Star Spangled Banner»[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի հունվարի 27-ին Հյուսթոնը կատարեց ԱՄՆ պետական օրհներգը «Տամպա» մարզադաշտում «Ֆուտբոլի ազգային լիգայի» ժամանակ: Երգը ձայնագրվեց և մտավ U.S. Hot 100 հիթ-շքերթի թոփ-20, և Հյուսթոնը դարձավ առաջին արտիստը, որի կատարմամբ պետական օրհներգը հիթ է դարձել:

My Love Is Your Love[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի նոյեմբերին թողարկվում է չորրորդ (եթե, չհաշվենք սաունդթրեք ալբոմները) ստուդիական ալբոմը My Love Is Your Love: Իսկզբանե ալբոմը նախատեսված էր լավագույն հիթերն ընդգրկելու համար, սակայն պարզվեց, որ բավականին նոր երգեր կան լիարժեք ալբոմի համար: Ալբոմի «Heartbreak Hotel», «My Love Is Your Love» և «It’s Not Right But It’s OK» երգերը Billboard ամսագրի թոփ-5, և դարձան միջազգային հիթեր:

Մրայա Քերիի հետ կատարած «When You Believe» (Հայ. «Երբ Հավատում Ես») դուետը («Եգիպտոսի արքայազնը» մուլտֆիլմից) նույնպես ընդգրկվեց ալբոմի մեջ և դարձավ համաշխարհային հիթ:

1999 թվականին Ուիթնին մասնակցեց Divas Live '99 համերգին Լաս Վեգասում, Թինա Թերների, Շերի, Մերի Ջեյ Բլայջի ջ ալյոց հետ: Նույն թվականին տեղի ունեցավ Հյուսթոնի My Love Is Your Love համաշխարհային շրջագայությունը:

2000 թվականին, «It’s Not Right But It’s OK» երգի համար Ուիթնին ստացավ «Գրեմմի», «Լավագույն Ռիթմ ընդ բլյուզ երգչուհի» անվանակարգում:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թիկնապահը»[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի նոյեմբերին Հյուսթոնը, Քևին Քոսթներինընկերակցությամբկարահանվեց Միք Ջեքսոնի «Թիկնապահը»(անգլ.`The Bodyguard) ֆիլմում: Ֆիլմը պատմում է հաջողակ սուպերաստղի և նրա թիկնապահի ռոմանտիկ հարաբերություննեի մասին:

Հյուսթոնը ֆիլմի համար կատարել է վեց երգ, որոնցից ամենահայտնին, և, կարելի է ասել, նրա ամենասիրված երգը, քանթրի երգչուհի Դոլլի Փարթոնի «I Will Always Love You»(հայ.` «Ես Միշտ սիրելու եմ քեզ») երգն է: Մյուս երգերն են` «I Have Nothing»(հայ.` «Ես Ոչինչ Չունեմ») «I’m Every Woman»(հայ.` «ԵսՅուրաքանչյուր կինն եմ») «Run to You»(հայ.` «Վազել Դեպի Քեզ») «Queen of the Night»(հայ.` «Գիշերվա թագուհին») «Jesus Loves Me»(հայ.` «Հիսուսը Սիրում է Ինձ»):

Ուիթնի Հյուսթոնն ունեցավ չտեսնված հաջողություն: «I Will Always Love You» երգը Հյուսթոնի կատարմամբ 14 շաբաթ անընդմեջ մնաց Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում: Սինգլը մինչև հիմա մնում է ամենավաճառվածը:

«Waiting to Exhale»[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի դեկտեմբերին էկրան է դուրս գալիս Ֆորեսթ Ուիթակերի«Waiting to Exhale» ֆիլմը, Ուիթնի Հյուսթոնի, Անջելա Բասետի, Լելա Ռոխոնի և Լորետտա Դիվայնի մասնակցությամբ: Ֆիլմի համար Հյուսթոնը կատարել է «Exhale (Shoop Shoop)», որը միանգամից հիթ է դարձել:

«The Preacher’s Wife»'[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին նկարահանվում է Պեննի Մարշալի «The Preacher’s Wife»' ֆիլմը Ուիթնի Հյուսթոնի և Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ: Սաունդթրեկ ալբոմից հայտնի հիթեր են` «I Believe in You and Me», «Step by Step» և «I Love The Lord»:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985՝ Whitney Houston
  • 1987՝ Whitney
  • 1990՝ I’m Your Baby Tonight
  • 1998՝ My Love Is Your Love
  • 2002՝ Just Whitney
  • 2003՝ One Wish՝ The Holiday Album
  • 2009՝ I Look to You

Օրիգինալ սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992՝ Թիկնապահը|The Bodyguard
  • 1995՝ Waiting to Exhale
  • 1996՝ The Preacher’s Wife

Համերգային և այլ սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997՝ You Were Loved
  • 2000՝ Whitney՝ The Greatest Hits
  • 2000՝ Whitney՝ The Unreleased Mixes
  • 2001՝ Love, Whitney
  • 2004՝ Artist Collection՝ Whitney Houston
  • 2007՝ A Song for You՝ Live
  • 2007՝ The Ultimate Collection
  • 2009՝ The Collection՝ Whitney Houston
  • 2010՝ Whitney Houston՝ The Deluxe Anniversary Edition
  • 2011՝ The Collection՝ The Essential Whitney Houston
  • 2012՝ I Will Always Love You՝ The Best of Whitney Houston

Վիդեո/DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986՝ Number One Video Hits
  • 1991՝ Star Spangled Banner
  • 1991՝ Welcome Home Heroes
  • 1994՝ Concert for a New South Africa
  • 1997՝ Classic Whitney Concert
  • 1999՝ VH1 Divas Live’99
  • 2000՝ The Greatest Hits
  • 2000՝ Fine/If I Told You That
  • 2003՝ Try It on My Own/One of Those Days
  • 2004՝ Artist Collection՝ Whitney Houston

№ 1 երգերը չարթերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985՝ «You Give Good Love»
  • 1985՝ «Saving All My Love for You»
  • 1986՝ «How Will I Know»
  • 1986՝ «The Greatest Love of All»
  • 1987՝ «I Wanna Dance with Somebody (Who Loves Me)»
  • 1987՝ «Didn’t We Almost Have It All»
  • 1987՝ «So Emotional»
  • 1988՝ «Where Do Broken Hearts Go»
  • 1988՝ «Love Will Save the Day»
  • 1988՝ «One Moment in Time»
  • 1990՝ «I’m Your Baby Tonight»
  • 1990՝ «All the Man that I Need»
  • 1992՝ «I Will Always Love You»
  • 1993՝ «I’m Every Woman»
  • 1993՝ «I Have Nothing»
  • 1993՝ «Run to You»
  • 1993՝ «Queen of the Night»
  • 1995՝ «Exhale (Shoop Shoop)»
  • 1998՝ «When You Believe»
  • 1999՝ «Heartbreak Hotel»
  • 1999՝ «It’s Not Right But It’s OK»
  • 1999՝ «My Love Is Your Love»
  • 2000՝ «I Learned from the Best»
  • 2002՝ «Whatchulookinat»
  • 2003՝ «One of Those Days»[2]
  • 2003՝ «Try It on My Own»
  • 2003՝ «Love that Man»
  • 2009՝ «Million Dollar Bill»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են