Բոբի Բրաուն
Բոբի Բրաուն | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Robert Barisford Brown |
Նաև հայտնի է որպես | Bobby |
Ծնվել է | փետրվարի 5, 1969 (56 տարեկան) Բոստոն, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ժամանակակից R&B, ռիթմ էնդ բլյուզ, new jack swing?, հիփ հոփ, դենս փոփ և swingbeat?[1] |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, հեղինակ-կատարող, պարող և ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | MCA Inc., MCA Records և Interscope Records |
Ամուսին | Ուիթնի Հյուսթոն |
Ռոբերդ Բարիս Ֆորդ (անգլ.՝ Robert Barisford Brown, առավել հայտնի է որպես Բոբի Բրաուն, փետրվարի 5, 1969, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի R&B երգիչ, երգահան, ռեփեր, պարող և դերասան։ Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը։ New Edition խմբին հաջողությամբ մասնակցելուց հետո՝ 1987 թվականին, Բոբի Բրաունն սկսել է մենակատարի կարիերա և ձայնագրել մի շարք հիթեր, ինչպես նաև նվաճել Գրեմմի մրցանակ։ Նա համարվում է «Նյու ջեքս վինգի» պիոներ։ Նրա երկրորդ ալբոմը՝ «Don’t Be Cruel», ներառում է մեծ թվով հիթեր, այդ թվում՝ «My Prerogative» երգը։ Նկարահանվել է «Լինելով Բոբբի Բրաունը» (անգլ.՝ Being Bobby Brown) շոուում։
New Edition
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոբի Բրաունն սկսել է իր երաժշտական կարիերան որպես New Edition R&B խմբի անդամ, որը նա ստեղծել էր իր մանկության ընկեր Մայքլ Բիվինսի հետ։ Նա եղել է խմբի ամենաերիտասարդ մասնակիցը։ Բրաունի հետ խումբը ձայնագրել է մի շարք հիթեր՝ Candy Girl, Cool It Now և Mr. Telephone Ma:
1986 թվականին Բրաունը հեռացվել է «New Edition» խմբից, քանի որ մնացած մասնակիցները զգում էին, որ իրենց կարիերան կվտանգվի բեմի վրա Բրաուի անկարգությունների և կարգապահության բոլոր սահմաններն անցող պահվածքի պատճառով։ All For Love շրջագայության ժամանակ նա վիճել է Ռալֆ Տրեսվանտի հետ և միջամտել նրա կատարումների։
1996 թվականին Բրաունը վերադարձել է New Edition՝ մասնակցելու Home Again ալբոմի ձայնագրմանը։ Համերգային շրջագայության կեսին նրա արտասովոր պահվածքը կրկին արտահայտվել է։ Նա ավելացրել է իր կատարումների ժամանակը՝ խանգարելով մյուսներին։
Հարցազրույցների մեկում նա խոստովանել է, որ շրջագայության ընթացքում եղել է թմրանյութերի ազդեցության տակ։ Նա նորից հեռացել է New Edition խմբից։
2005 թվականի աշնանը New Edition խումբը ելույթ է ունեցել «BET» հեռուստաալիքի 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Խումբը կատարել է հատվածներ իր ամենահայտնի երգերից, և Բրաունը խմբի հետ կատարել է Mr. Telephone Man երգը։ Հետագայում BET-ը և Inside Hollywood-ը հայտարարել են, որ Բրաունը վերամիավորվել է խմբի հետ և կմասնակցի նրանց հաջորդ ալբոմի ձայնագրությանը։ 2006 թվականի հունվարին New Edition-ը հայտարարել է, որ խումբը 2008 թվականին նոր ալբոմ կհրապարակի, իսկ հետո կմեկնի համերգային շրջագայության։ Բոբին ելույթ է ունեցել նաև Կոլումբիայի (Հարավային Կարոլինա) համերգում, որը դարձել է խմբի ապագա DVD-թողարկման հիմքը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Candy Girl (1983, New Edition խմբի կազմում)
- New Edition (1984, New Edition խմբի կազմում)
- All for Love (1985, New Edition խմբի կազմում)
- King of Stage (1986)
- Don't Be Cruel (1988)
- Bobby (1992)
- Home Again (1996, New Edition խմբի կազմում)
- Forever (1997)
- The Masterpiece (2012)
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի հուլիսի 18-ից մինչև 2007 թվականի ապրիլի 24-ը Բոբի Բրաունն ամուսնացած է եղել երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հետ։ Նրանց միակ դուստրը եղել է Բոբի Քրիստինա Հյուսթոն-Բրաունը (1993-2015)։ Ամուսնալուծությունից հետո աղջկա նկատմամբ խնամակալության լիակատար իրավունքը տրվել է մորը, և Բրաունը զրկվել է խնամակալության իրավունքից ալկոհոլի և օրենքի հետ ունեցած խնդիրների պատճառով, քանի որ մեղադրվում էր ընտանեկան բռնություն կատարելու մեջ։ Դատարանի միջոցով խնամակալության իրավունքը վերադարձնել նա այդպես էլ չի կարողացել։ Բոբբի Քրիստինա Բրաունը մահացել է 2015 թվականի հուլիսի 26-ին՝ իր տան լոգարանում անգիտակց վիճակում գտնվելուց գրեթե վեց ամիս հետո[2]։
Բրաունն ունի ևս մեկ տղա՝ Լենդոն Բրաունը (ծնվել է 1986 թվականին) Մելիքա Ուիլյամսից և երկու երեխաներ Քիմ Ուորդից՝ Լափրինսիա Բրաունը (ծնվել է 1990 թվականին) և Ռոբերտ Բարիսֆորդ Բրաուն կրտսերը (ծնվել է 1992 թվականին)։
2012 թվականի հունիս 22-ին Բոբի Բրաունն ամուսնացել է Ալիսիա Էթերիջի հետ Հավայան կղզիներում[3]։ Զույգն ունի երեք զավակ՝ Կասիուս Բրաունը (ծնվել է 2009 թվականի մայիսի 30-ին)[4] և երկու դուստրեր` Բոդի Ջեյմսոն Ռեյն Բրաունը (ծնվել է 2015 թվականի սեպտեմբերի 7-ին)[5] և Հենդրիքս Էսթել Շեբա Բրաունը (ծնվել է 2016 թվականի հուլիսի 14-ին)[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Swingbeat Music | Discogs
- ↑ Дочь Уитни Хьюстон умерла после шести месяцев комы: Люди: Из жизни: Lenta.ru
- ↑ Вдовец Уитни Хьюстон женился спустя 4 месяца после смерти певицы // podrobnosti.ua, 22 июня 2012 года.
- ↑ «Bobby Brown Welcomes Son Cassius» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Bobby Brown and Alicia Etheredge Name Daughter Bodhi Jameson Rein» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «IMDb - Movies, TV and Celebrities». IMDb. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «HELLO! Russia». ru.hellomagazine.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
|
- Փետրվարի 5 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երեխա երգիչներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի պարողներ
- Ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Բեմական կեղծանուններ