Չակա Կան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չակա Կան
անգլ.՝ Chaka Khan
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1953(1953-03-23)[1][2] (71 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ, Calumet High School? և Kenwood Academy?
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և ստուդիական երաժիշտ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունBlack Panther Party? և Rufus?
Կայքchakakhan.com
 Chaka Khan Վիքիպահեստում
Չակա Կան

Չակա Կան կամ Խան (իրական անունը՝ Իվետտ Մարի Ստիվենս, մարտի 23, 1953(1953-03-23)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի վոլակիստ, երգերի հեղինակ։ Ծնվել է 1953 թվանակի մարտի 23-ին Հյուսիսային Չիկագոյի Իլլինոյս քաղաքում։ Նա իր կարիերան սկսել է 1965 թվանակին, երգելով տարբեր տեղացի ակումբային երգիչների երգեր, ինչպիսիք էին օրինակ՝ The Crystalettes, The Shades Of Black, Lock & Chain, Lyfe 'n Baby Huer & The Babysittes, և աշխատել է «Afro-Arts» թատրոնում։ 1972 թվականին նա անդամագրվեց «Ask Rufus» խմբում, որտեղ երգում էր ժամանակի հայտնի երգչուհի Պոլլետ Մակուլյամսը։ 1978-ին նա սկսեց իր սոլո կարիերան։ Նրա «I’m Every Woman» երգը զբաղեցրեց ամերիկյան ռիթմ և բլյուզային չաթի 1-ին հորիզոնականը, այնուհետև «What Cha 'Gonna Do For Me» (1981) և «Got To Be There» երգերը դարձան ամենավաճառվածը ամերիկյան շուկայում։ 1984-ին ձայնագրված «I Feel For You» երգը ոչ միայն ամերիկյան, այլև բրիտանական չաթերում զբաղեցրեց առաջատար դիրքեր։ Նրա ինքնակառավարման խորագրով ալբոմը դարձավ պլատինե, իսկ Չական արժանացավ «Grammy» մրցանակի՝ «Լավագույն ռիթմ և բլյուզ երգչուհի» անվանակարգում։ Այդ ամենի շնորհիվ նա ստացավ հնարավորություն համագործակցելու այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են օրինակ՝ Սթիվի Ուանդերը («Higher Love»), Դավիդ Բոուն («Underground»), Քվինսի Ջոնսը և Ռեյ Չարլզը («I’ll, Be Good To You»)։ Չական առաջինն էր, ով 2012 թվականի օգոստոսի 5-ին ելույթ ունեցավ Ռուսաստանի «СЕВЕР» համերգային դահլիճում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979։ Chaka
  • 1980։ Naughty
  • 1981։ What Cha Gonna Do For Me
  • 1982։ Chaka Khan
  • 1984։ I Feel For You
  • 1986։ Destiny
  • 1988։ C.K.
  • 1989։ Life Is A Dance - The Remix Project
  • 1992։ Woman I Am
  • 1995։ Dare You To Love Me (չթողարկված)
  • 1996։ Epiphamy - The Best Of Chaka Khan. Volume 1.
  • 1998։ Come 2 My House
  • 2004։ ClassiKhan
  • 2007։ Funk This

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.