Թինա Թըրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թինա Թերներից)
Թինա Թըրներ
Բնօրինակ անունանգլ.՝ Tina Turner
Ի ծնե անունանգլ.՝ Anna Mae Bullock
Նաև հայտնի է որպեսTina Turner
Ծնվել էնոյեմբերի 26, 1939(1939-11-26)[1][2][3][…]
Բրաունսվիլ, Թենեսի, ԱՄՆ[4][5][6]
Երկիր ԱՄՆ[7] և  Շվեյցարիա[8][9]
Մահացել էմայիսի 24, 2023(2023-05-24)[10][11] (83 տարեկան)
Կյուսնախտ[12][9]
Ժանրերռոք, սոուլ, փոփ, Քանթրի, ռոքնռոլ, ռիթմ էնդ բլյուզ և Ֆանկ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, ինքնակենսագիր, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, դերասանուհի, պարուսույց և երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլCapitol Records, ԷՄԻ, United Artists Records, Parlophone և Virgin
ԿրթությունSumner High School?
ԱնդամակցությունIke & Tina Turner?, Kings of Rhythm? և Beyond?
ԱմուսինԱյք Թըրներ և Էրվին Բախ[13]
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր,

MOBO Awards (1999)

,

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն

,

Grammy Award for Best R&B Performance by a Duo or Group with Vocals? (1972)

,

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

,

Ռոքնռոլի փառքի սրահ (2021)

,

Գրեմմի տարվա ձայնագրության համար (1985)

,

«Գրեմմի» մրցանակ կնոջ լավագույն փոփ վոկալ կատարման համար (1985)

,

Grammy Award for Best Female Rock Vocal Performance? (1985)

,

Grammy Award for Best Female Rock Vocal Performance? (1986)

,

Grammy Award for Best Female Rock Vocal Performance? (1987)

,

Grammy Award for Best Female Rock Vocal Performance? (1989)

,

Գրեմմի տարվա ալբոմի համար (2008)

,

Գրեմմի մրցանակի փառքի սրահ (1999)

,

Գրեմմի մրցանակի փառքի սրահ (2003)

և

Գրեմմի մրցանակի փառքի սրահ (2012)

Կայքtinaturnerofficial.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Tina Turner Վիքիպահեստում

Թինա Թըրներ (անգլ.՝ Tina Turner, ի ծնե՝ Աննա Մաի Բալոկ, անգլ.՝ Anna Mae Bullock, նոյեմբերի 26, 1939(1939-11-26)[1][2][3][…], Բրաունսվիլ, Թենեսի, ԱՄՆ[4][5][6] - մայիսի 24, 2023(2023-05-24)[10][11], Կյուսնախտ[12][9])[14][15], ամերիկացի երգչուհի, պարուհի, դերասանուհի և երգերի հեղինակ։

Ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգներում, 2013 թվականին դարձել է Շվեյցարիայի քաղաքացի։

Նա ձայնագրման կարիերան սկսեց 1958-ին ՝ երգելով Ike Turner's Kings of Rhythm նվագախմբի հետ. առաջին անգամ ձայնագրվել է Little Ann կեղծանունով[16]։ Թինա Թըրներ անունով ներկայանալ սկսել է 1960 թվականին որպես Այկ և Թինա Թըրներներ դուետի անդամ[17]։ Հաջողության է հասել դուետի մի շարք հիթերի շնորհիվ, որոնցից են՝ "A Fool in Love"[18], "River Deep – Mountain High" (1966), "Proud Mary" (1971) և "Nutbush City Limits" (1973), որն ինքն է հեղինակել։ Իր I, Tina ինքնակենսագրության մեջ նա ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքեր, որոնց ինքը ենթարկվել է նախքան 1976 թվականին Այկ Թըրներից բաժանվելը և ամուսնալուծվելը 1978 թվականին։

Ամուսնալուծությունից հետո Թինա Թըրները վերսկսել է իր կարիերան կենդանի ելույթներով։ 1983 թվականին թողարկել է "Let's Stay Together" սինգլը, 1984 թվականին՝ իր հինգերորդ Private Dancer ստուդիական ալբոմը, որ ունեցել է համաշխարհային հաջողություն։ Ալբոմը ներառում է "What's Love Got to Do with It երգը, որ դարձել է Թինա Թըրների մեծագույն հիթը և արժանացել չորս «Գրեմմի» մրցանակի, այդ թվում նաև Տարվա ձայնագրություն անվանակարգում։ Թինա Թըրները շարունակել է իր հաջող կարիերան 1980-ական և 1990-ական թվականներին, այդ ընթացքում թողարկել է մի շարք ալբոմներ, որոնցից Break Every Rule և Foreign Affair ստացել են պլատինե հավաստագրեր տարբեր երկրներում, ինչպես նաև բազմաթիվ սինգլներ, այդ թվում՝ "We Don't Need Another Hero (Thunderdome)", "Typical Male", "The Best", "I Don't Wanna Fight" և "GoldenEye" երգը 1995 թվականին ստեղծված և Ջեյմս Բոնդի մասին պատմող համանուն ֆիլմի համար։ 1993 թվականին "What's Love Got to Do with It" երգի խորագիրն օգտագործվել է որպես կենսագրական ֆիլմի վերնագիր, որ ստեղծվել է երգչուհու ինքնակենսագրության հիման վրա։ Երգչուհու կարիերային զուգահեռ Թինա Թըրները հաջողությամբ նկարահանվել է ֆիլմերում, այդ թվում կատարել է Էյսիդ թագուհու դերը 1975 թվականին «Թոմի» ռոք մյուզիքլում, Մել Գիբսոնի հետ նկարահանվել է «Խենթ Մաքսը որոտի գմբեթի ներքո» ֆիլմում, իսկ 1993 թվականին նկարահանվել է «Վերջին կինոհերոսը» ֆիլմում (կամեո)։

Լինելով բոլոր ժամանակների աշխարհում ամենաշատ ձայնագրություններ վաճառած արտիստներից մեկը՝ Թինա Թըրները ստացել է Ռոք-ն-ռոլի թագուհի անունը[19][20][21]։ Նա համարվում է ռոք-ն-ռոլ ժանրի ամենահաջողակ երգչուհին[22], որ ստացել է տասնմեկ «Գրեմմի», այդ թվում ութ մրցութային և երեք «Գրեմմիի փառքի սրահի» մրցանակներ։ Թինա Թըրները նաև վաճառել է ավելի շատ համերգի տոմսեր, քան որևէ այլ սոլո կատարող պատմության մեջ[23]։ Նրա ալբոմներն ու սինգլներն ամբողջ աշխարհում վաճառվել են ընդհանուր առմամբ շուրջ 180 միլիոն օրինակով[24]։ Նա հայտնի է բեմում իր էներգետիկ պահվածքով[20], հզոր վոկալով և իր կարիերայի երկարատևությամբ[25]։ 2008 թվականին Թըրները վերադարձել է իր կարիերային, որպեսզի մեկնի Tina!: 50th Anniversary Tour համերգային շրջագայությանը[26]։ Թըրների շրջագայությունը դարձել է ամենաշատ վաճառված տոմսեր ունեցող շոուն 2008-2009 թվականներին[27]։ Rolling Stone-ը Թըրներին ընդգրկել է բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստների ցանկի 63-րդ հորիզոնականում[28] և բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկի 17-ըդ հորիզոնականում։ 1991 թվականին Թըրներն ընդգրկվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում[29]։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մեյ Բալոկը ծնվել է 1939 թվականին նոյեմբերի 26-ին Թենեսի նահանգի Նաթբուշ փոքրիկ քաղաքում Զելմայի (ի ծնե՝ Կյուրի), որը գործարանի աշխատող էր և բապտիստական սարկավագ, ագարակատեր և գործարանի աշխատող Ֆլոյդ Ռիչարդ Բալոկի ընտանիքում։ Բալոկը հաճախել է Հեյվուդ շրջանի Ֆլեգ Գրուվ դպրոց։ Նրա ծնողները բաժանվել են, երբ Աննան 10 տարեկան էր։ Ապա Աննային և նրա ավագ քրոջը՝ Ռուբի Էլիին, դաստիարակել է նրանց տատիկը։ Աննան մնացել է Նաթբուշում մինչև տատիկի մահը։ 16 տարեկան հասակում նա իր մոր և քրոջ հետ հեռացել է Սենտ Լուիս։

Այկ և Թինա Թըրների ռևյու[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մեյը Սեն Լուիսում հաճախել է Սամներ Հայթ դպրոց։ Միևնույն ժամանակ ավագ քույրը հաճախ է նրան տարել քաղաքի գիշերային ակումբներ։ Մի անգամ «Manhattan» ակումբում Աննան հանդիպել է ռիթմ ընդ բլյուզ երաժիշտ, ծագումով Միսիսիպիից Այկ Թըրների հետ։ Հետագայում նա հարցրել է, թե իր Kings of Rhythm խմբի հետ («Ռիթմի արքաներ») երգելու հնարավորության մասին։ Turner- ը սիրված խմբի առաջատարն էր։ Նա տաղանդավոր սկաուտ էր եղել Sun Records- ի և Modern Records- ի համար։ Նրա խումբը ձայնագրեց «Rocket 88» -ը, որը համարվում է առաջին ռոք-ռոլ երգը[30]։ Սկզբում Այկը թերահավատ էր, բայց Աննայի մեծ համառությունից հետո նա ի վերջո թույլ է տվել երգել իր հետ։ Այսպիսով, Բալոկը դարձել է Այկի վոկալիստ և շոուի վարող՝ «Փոքր Աննա» մականունով, երբ նա ընդամենը եղել է 18 տարեկան[31]։

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին, երբ ձայնագրման համար ծրագրված «A Fool in Love» երգը չի հայտնվել ստուդիայում, Աննա Մեյը ձայնագրել է երգը նրա փոխարեն։ Այդ երգը ԱՄՆ-ում դարձել է ռիթմ ընդ բլյուզի նշանավոր հիթերից, որը հասել է ամերիկյան շքերթների ամենաբարձր հորիզոնական։ Այկը փոխել է Աննա Բալոկի անունը «Թինա Թըրների» և իսկ խմբի անունը՝ «Այկ և Թինա Թըրների ռևյու» («Ike & Tina Turner Revue»): 1962 թվականին զույգն ամուսնացել է Մեքսիկայի Տիխուանա քաղաքում։

Թըրները մեծացրել է չորս տղա՝ Այկը-կրտսերը և Մայքլը (Այկի տղաները նախորդ ամուսնությունից) և իր հարազատ երեխաները՝ Քրեյգը (Աննայի որդին՝ ծնված 1958 թվականին սաքսոֆոնիստ Ռայմոնդ Հիլի հետ վաղեմի հարաբերություններից) և Ռոնալդին (1961 թվականին ծնված միակ համատեղ երեխան)։

Ժամանակի և երաժշտական ոճերի փոփոխության արդյունքում Թինան վերածվել է եզակի բեմական կերպարի` երգչուհու և պարողի, որը հանդիսատեսին դրդել է թռվռալ կենդանի համերգների ժամանակ։ Թինան և նվագախմբին աջակցող վոկալիստները՝ The Iketles-ը, ստեղծել են իրենց կատարումների համար բարդ ծրագրեր, որոնք ազդել են բազմաթիվ այլ երաժիշտների վրա՝ ներառյալ Միք Ջագերի (որի բրիտանական շրջագայությունը նրանք բացել են 1966 թվականին)։

1960-ականներին Այկը և Թինան ձայնագրել են մի շարք հիթեր, այդ թվում`«A Fool in Love», «It’s Gonna Work Out Fine», «I Idolize You» и «River Deep, Mountain High»: Տասնամյակի վերջին զույգը իրենց երգերում ներառել են ժամանակակից ռոք ոճեր՝ բազմաթիվ երգեր վերաթողարկելով իրենց կատարումներով։

«Proud Mary» երգի շատ էներգետիկ տարբերակը Creedence Clearwater Revival խմբի կողմից մնում է Թինա Թըրների ամենաճանաչված հիթը։ 1971 թվականի մարտին այս երկուսի երգը հսկայական առևտրային հաջողություն է ունեցել՝ հասնելով Billboard Hot 100-ի չորրորդ հորիզոնականը։ Զույգը վաստակել է նաև Grammy՝ «Լավագույն վոկալ դուետ կամ ռիթմ ընդ բլյուզ ոճի խմբային կատարման համար»։

Խմբի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրանց սկզբնական ձայնագրություններից շատերը հաջողություն չեն ունեցել շքերթներում, սակայն Այկը և Թինա Թըրները գնահատվել են այնպիսի կատարողների կողմից, ինչպիսիք էին Rolling Stones-ը, Դեյվիդ Բոուին, Սլայ Սթոունը, Ջենիս Ջոպլինը, Ջեյմս Բրաունը, Ռեյ Շառլը, Էլթոն Ջոնը և Էլվիս Պրեսլին։ Հարավի սևերի համար փոքրիկ ակումբում մի գիշերվա ելույթից հետո Լաս Վեգասում կայանում էր շոու կամ հանդես էին գալիս ազգային հեռուստատեսությունում։

Այկը խմբի ղեկավարն ու երաժշտական տնօրենն էր, որը կառավարում էր երկաթե բռունցքով։ Չնայած վաղ ռոքնռոլի ոգեշնչող ազդեցությանը և այն փաստին, որ նա ինքը հիանալի երաժիշտ էր, պայմանավորվածությունները և կատարումները ի վերջո հանգեցրին խմբի ճանաչվածության անկմանը, իսկ Այկի թմրամոլությունը սրվել էր։ Նման վերահսկողությունը և հաճախ դաժան մթնոլորտը պատճառ դարձան, որ երաժիշտները և վոկալիստները հաճախակի գալիս և գնում էին խմբից։ Հետագայում Թինան հայտարարեց, որ ինքը մշտապես հանդուրժել է Այկի ֆիզիկական բռնությունն ամբողջ ամուսնության ընթացքում։

1970-ականների կեսերին Թինայի և Այկի ամուսնությունն ու կարիերան խզվել են։ Այկի՝ թմրամիջոցների օգտագործումը հանգեցրեց չափազանց անվերահսկելի վատ վարքագծի և ծեծի։ Նրանց երաժշտական հաջողությունը հիմնականում նվազել էր, քանի որ Այկը մերժել էր նրա ձայնագրությունների և շրջագայությունների կառավարումը, իսկ նրա կոկաինային ախորժակը չէր դադարում։ Նրանց շրջագայությունները քանի գնում, նվազում էին, քանի որ ձայնագրությունների վաճառքը ցածր էր։ Նրանց վերջին համատեղ հաջողակ երգը «Nutbush City Limits» էր, որը Թինան գրել է իր մանկության քաղաքի մասին, որը 1973 թվականին Hot 100-ում հասել է մինչև 22-րդ տեղ, իսկ Մեծ Բրիտանիայի շքերթում՝ 4-րդ հորիզոնական։

Բացելով իր սեփական Bolic Sound ձայնագրման ստուդիան «Proud Mary»-ի երգի հաջողությունից հետո՝ Այկը եղել է 1974 թվականի Թինայի առաջին ալբոմի՝ « Tina Turns The Country On» պրոդյուսերը։ Սակայն ալբոմը հաջողությունների չի հասել շքերթներում, ի տարբերություն 1975 թվականին դրան հաջորդած «Acid Queen» ալբոմի, որը թողարկվել է մեծ էկրանին Թինայի դեբյուտի հետ միասին, որտեղ «Tommy»-ի դերն է խաղացել «The Who»-ի համանուն ռոք օպերայում։

1976 թվականին Դալլասում ելույթից առաջ հերթական սկանդալից և ծեծից հետո, որը նվիրված էր Անկախության օրվան, Թինան հեռացել է Այկից՝ փախչելով 36 ցենտով և գրպանում բենզինի կրեդիտ քարտով։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում նա տարբեր ընկերների մոտ թաքնվել է Այկից։

Թինան ընդունել է նոր բուդդայական հավատ (նիտիրեն ճյուղը), որը նա դիմել էր դեռևս 1974 թվականին ընկերների այցելության ժամանակ, և որն իրեն քաջություն էր տվել։ Շրջագայության կեսերին փախչելով Այկից՝ Թինան գիտեր, որ կազմակերպիչների առաջ օրինական պատասխանատվություն է կրում չեղյալ հայտարարված շրջագայության համար։ Կարիք ունենալով փողի՝ նա դարձել է մեներգչուհի՝ իր վաստակը լրացնելով հեռուստատեսային ելույթներով, ինչպիսիք էին՝ «Հոլիվուդի հրապարակում»,«Դոնի և Մերի», «Սոննի և Շեր» և «Ժամը Բրեդ Բանչի հետ»։

Նրա ամուսնալուծությունը տեղի է ունեցել 1978 թվականին ամուսնական 16 տարիներից հետո։ Իր կենսագրությունում՝ «I, Tina», ավելի ուշ դրա հիման ֆիլմում՝ «What’s Love Got to Do with It?», նա Այկին մեղադրել է սկանդալներով լի կյանքի տարիների և թմրանյութերի հանդեպ անզուսպ ցանկության համար։

Անհատական գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Այկից բաժանվելուց հետո Թինան թողարկել է իր առաջին ալբոմը։ «Rough» ալբոմը նշանավորել է ռիթմ ընդ բլյուզ դարաշրջանից հեռանալը, այն ուղղությունն էր, որով Թինան ուզում էր առաջ շարժվել։ Ալբոմը վաճառվել է առանց առանձնակի հաջողության, ինչպես նաև 1979 թվականի ձայնասկավառակը, որին հաջորդել է «Love Explosion» ալբոմը։

Թինան սկսել է շրջագայել աշխարհով մեկ։ Սակայն նրա կարիերան լուրջ առաջընթաց չէր ունենում, մինչև 1982 թվականին British Electric Foundation խմբի հետ կատարել է Temptations խմբի «Ball of Confusion» երգը։ Արտադրողները այնքան տպավորված էին այդ ձայնագրությամբ, որ իրենք համոզեցին նրան գրել Էլ Գրինի «Let’s Stay Together» երգի ռիմեյքը։

Ամերիկյան ձայնագրման ընկերությունները Թըրներին ընկալվում էր որպես «ոչ շուկայական» կատարող, սակայն նրա ճանաչվածությունը՝ որպես բեմական կատարողի, չի նվազել ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ աշխարհի այլ մասերում։ Capitol Records-ն կնքել է կարճաժամկետ պայմանագիր Թինայի և նրա բրիտանական լեյբլի հետ։ Թըրները կիսել է իր ժամանակը ԱՄՆ-ում փոքր համերգների, որպեսզի պահպանի իր ժողովրդականությունը ամերիկյան հասարակության շրջանում, և Եվրոպայում հաջողակ մեծ համերգների միջև։

1983 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում 6-րդ տեղն է գրավել «Let’s Stay Together» երգով, որը դարձել է եվրոպական հիթ։ Capitol Records-ը հետաքրքրված չէր Ամերիկայում սինգլի թողարկմամբ, մինչև ԱՄՆ տարվեցին երգի հազարավոր ներկրված օրինակները։ 1984 թվականի մարտին սինգլն արժանացել է ամերիկյան հիթ-աղյուսակների 3-րդ հորիզոնականին։ Այն տեղ է նվաճել ռիթմ ընդ բլյուզի և պարային երգերի լավագույն հնգյակում։ Երգի հաջողությունից հետո լեյբլն ստիպված էր վերանայել Թինայի՝ հիթ-շքերթներում հայտնվելու հեռանկարների վերաբերյալ նախորդ դիտարկումները և հրավիրել են նրան ձայնագրելու ալբոմ։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Թըրները կատարել է այն, ինչը հետագայում կոչվել է «զարմանալի վերադարձ ռոք երաժշտության պատմության մեջ»։ Մայիսին Capitol լեյբլը թողարկել է «What’s Love Got to Do With It?» սինգլը՝ որպես աջակցություն ԱՄՆ-ում ալբոմի թողարկմանը։ Սակայն ընդամենը 11 ռադիոկայան էին ընդգրկել այն իրենց երգացանկերում։ Թըրների մենեջեր Ռոջեր Դևիսը ստիպել է լեյբլին՝ սինգլն ավելի առաջ մղել։ Թողակումից 2 շաբաթ անց երգն արդեն 100-ից ավելի ռադիոկայաններում էր։ Ի վերջո, երգը դարձել է համաշխարհային հիթ՝ սեպտեմբերին հասնելով Billboard Hot 100-ում առաջին տեղը և պաշտոնապես դարձել է առաջինը, և մինչ օրս Թինա Թըրների միակ ամերիկյան հիթը։ Երգը նաև եղել է եվրոպական տարբեր երկրների տասնյակներում։

Private Dancer[խմբագրել | խմբագրել կոդը]

«Private Dancer» ալբոմը թողարկվել է 1984 թվականի հունիսին և վաճառվել է ավելի քան 11 միլիոն օրինակով[32][33][34], չնայած որոշ աղբյուրներ հայտնում են, որ ալբոմը վաճառել է ավելի քան 20 միլիոն[35]։ Ամեն դեպքում, սա երգչուհու առևտրային առումով ամենահաջող ալբոմն է առ այսօր։

Բացի «Let’s Stay Together» և «What’s Love Got to Do With It?» ալբոմում կային հիթեր, ինչպիսիք էին «Better Be Good to Me», որը հասել է ԱՄՆ-ի լավագույն հնգյակ և «Private Dancer» երգին։ Ավելի ուշ Թըրները հաղթել է MTV Video Music Awards-ում, American Music Awards-ի երկումրցանակ և չորս «Գրեմմի» հաստատելով՝ «Վերադարձած թագուհի» կարգավիճակը։

1985 թվականի փետրվարին Թըրները ուղևորվել է իր առաջին «The Private Dancer Tour» մենահամերգին՝ Ասիայի, Եվրոպայի և Ավստրալիայի պետություններում 170 համերգներով։

«Private Dancer» ալբոմի հաջողություններից հետո Թըրները դեր է ստացել «Mad Max Beyond Thunderdome» ֆիլմում, որի համար նա արժանացել է NAACP Image Award՝ որպես «Լավագույն դերասանուհի»։ Օգոստոսին թողարկել է առաջին «We Don’t Need Another Hero» երգը՝ որպես ֆիլմի սաունդթրեք։ Սինգլը դարձել է հերթական միջազգային հիթը Թըրների համար՝ հասնելով երկրորդ տեղը Ամերիկայում և երրորդ տեղը Անգլիայում։ Երգը «Գրեմմի» մրցանակաբաշխությունում ստացել է «Լավագույն կին փոփ վոկալ» և «Ոսկե գլոբուսում» «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգերը։ Դրանից անմիջապես հետո թողարկվել է հենց սաունդթրեքը՝ հասնելով ԱՄՆ-ում 40-րդ տեղ և Կանադայում 47-րդ տեղ, որը վաճառվել է ամբողջ աշխարհում մեկ միլիոնից ավելի օրինակով։

Երկրորդ սինգլը՝ «One of the Living», թողարկվել է հոկտեմբերին։ Նա Թինային բերել է «Գրեմմի»՝ «Կնոջ լավագույն ռոք վոկալ կատարում»։ Նոյեմբերին թողարկել է հաջորդ սինգլը՝ «It’s Only Love», որը զուգերգ էր Բրայան Ադամսի հետ, ստացել է «Գրեմմի» «Լավագույն ռոք վոկալ կատարումը դերասանուհու կամ նվագախմբի կողմից» անվանակարգում։

Break Every Rule: I, Tina: Գինեսի առաջին ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թինա Թըրները շարունակել է իր կարիերայի հաջողակ տարիները և թողարկել է «Break Every Rule» ալբոմը 1986 թվականին։ Ալբոմը բերել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Typical Male», «Two People», «Back Where You Started» և «What You Get Is What You See», որոնք ամբողջ աշխարհում վաճառվել է մոտ 9 միլիոն օրինակով։ Նույն տարում նա հրապարակել է իր «I, Tina» ինքնակենսագրությունը, որտեղ նա խոսում է իր վաղ կյանքի և ամուսնության մասին։ Նույն ամռանը երգչուհին աստղ է ստացել «Հոլիվուդի փառքի ծառուղում»։

1988 թվականի հունվարի 16-ին Թըրները գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում հանդես գալով ավելի քան 188 հազար հանդիսատեսի առաջ։

The Best. Simply the Best[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի վերջում Թըրները թողարկել է իր 7-րդ ստուդիական «Foreign Affair» ալբոմը, որը ներառում էր Բոննի Թայլերի «The Best» երգի քավեր տարբերակը։ Երգը դարձել է Թըրների ամենաճանաչելիներից մեկը։ 1990 թվականին երգչուհին մեկնել է եվրոպական շրջագայությունների՝ որպես աջակցություն իր ալբոմին՝ 121 շոուներում հանդես գալով գրեթե մեկ միլիոն երկրպագուի առջև՝ անցնելով Ռոլլինգ Սթոունզի վերջին շրջագայությունների ռեկորդները։

1991 թվականին Այկը և Թինա Թըրները ընդգրկվել են Ռոք-ն-ռոլի փառքի սրահում։

Նույն թվականին Թըրները թողարկել է լավագույն երգերի «Simply the Best» ժողովածուն։ «Nutbush City Limits»-ի պարային տարբերակը Մեծ Բրիտանիայում հասել է 30-րդ տեղ։

Ինքնակենսագրական ֆիլմ և սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Թինայի ինքնակենսագրության հիման վրա ստեղծվել է «What’s Love Got to Do With It?» («Այստեղ ի՞նչ գործ ունի սերը») ֆիլմը։ Ֆիլմում պատկերվել է Այկ Թըրների հետ ամուսնության մռայլ պատմությունը և կյանքի դժվարությունների հաղթահարումը բուդդիզմի միջոցով։ Ֆիլմն ստացել է խառը քննադատություններ։ Այնուամենայնիվ, Անջելա Բասեթը, որը խաղում էր Թինայի դերը, և Լոուրենս Ֆիշբորնը, որը խաղում էր Այկին, «Օսկարի» են առաջադրվել «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն դերասան» անվանակարգերում։

Ֆիլմի սաունդթրեքը գրել է հենց Թինան։ Նա վերաձայնագրել է որոշ երգեր, ներառյալ՝ «A Fool in Love», «It’s Gonna Work Out Fine», «Nutbush City Limits» և «Proud Mary»։ Նա նաև ձայնագրել է «Disco Inferno», «I Don’t Wanna Fight» երգերի քավր տարբերակները և Բրայան Ադամսի գրած «Why Must We Wait Until Tonight» r&b բալլադը։

Սաունդթրեքը Ամերիկայում ստացել է պլատինե կարգավիճակ։ «I Don’t Wanna Fight» երգն զբաղեցրել է 9-րդ տեղը Նահանգներում։ Այդ տարի ավելի ուշ Թըրները գնացել է ամերիկյան շրջագայության՝ առաջինը 7 տարիների ընթացքում, որպեսզի ծանոթացնի իր սաունդթրեքին։

GoldenEye. Wildest Dreams. Cose della vita. Twenty Four Seven[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Թըրները վերադարձել է երաժշտական աշխարհ՝ ձայնագրելու Ջեյմս Բոնդի հաջորդ ֆիլմի՝ «GoldenEye» գլխավոր երաժշտությունը։ Երգը գրել են U2-ի Բոնոն և The Edge-ը Թըրների համար[36]։ Երգը ներառվել է եվրոպական երկրների շքերթների առաջին տասնյակի մեջ։

1996 թվականին Թինան թողարկել է հերթական, «Wildest Dreams» ալբոմը։ Ալբոմի տարածումն ուղեկցվում էր հերթական հաջողված համաշխարհային շրջագայությամբ, և նույնիսկ Հանես զուգագուլպաների գովազդով։ Ալբոմն ԱՄՆ-ում ստացել է ոսկե կարգավիճակ և պլատինե կարգավիճակ՝ Եվրոպայում՝ շնորհիվ «Whatever You Want», «Missing You», «Something Beautiful Remains» երգերի և Բարրի Ուայթի հետ կատարած «In Your Wildest Dreams» դուետի։

1996 թվականի մայիսին Թըրները 1 տարվա ընթացքում մեկնել է համաշխարհային շրջագայության և լրիվ վաճառել տոմսերը։ Շրջագայությունն ավարտվել է 1997 թվականի ապրիլին և հավաքվել է 130 միլիոն դոլլար։

Տարվա վերջին Թըրները և նրա երաժիշտներից մեկը՝ Էրոս Ռամազոտին գրել են իտալական «Cose della Vita (Can’t Stop Thinking About You)» բալլադի անգլերեն տարբերակը։ Այդ զուգերգը դարձել է եվրոպական մեծ հիթ։

1999 թվականների ապրիլին Թինան բացել է VH1 Divas Live’99 հեռուստաալիքի հատուկ համերգը՝ կատարելով 80-ականների իր հիթերը և Էլթոն Ջոնի ու Շերի «Proud Mary» երգը։

Ավելի ուշ Թըրները հայտնել է, որ ձայնագրել է նոր ալբոմ։ 1999 թվականի նոյեմբերին նա թողարկել է «Twenty Four Seven» ալբոմից «When the Heartache is Over» պարային երգը, իսկ ալբոմը մի քանի ամիս անց թողարկվել է Եվրոպայում։ Ամերիկայում սկավառակը թողարկվել է 2000 թվականի փետրվարին և ստացել է ոսկե կարգավիճակ։

2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Թինան անցկացրել է իր գործունեության ամենահաջող շրջագայություններից մեկը։ Այն լուրը, որ Թըրները 60 տարեկան է և ավարտում է իր 40 տարվա գործունեությունը այդ շրջագայությամբ, օգնել է խթանել տոմսերի վաճառքը։ Ավարտելով շրջագայությունը՝ Twenty Four Seven Tour-ը դարձել է 2000 թվականի ամենաշահութաբեր շրջագայությունը, համաձայն Pollstar գործակալության՝ շահելով 100 միլիոն դոլլար։

Ավելի ուշ հաղորդել են, որ Թինան որպես մենակատար կրկին ռեկորդ է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում՝ իր երաժշտական պատմության մեջ վաճառելով ամենամեծ թվով համերգային տոմսերը[37][38]։

2001 թվականին Թեննեսսի նահանգի ճանապարհներից մեկը անվանակոչվել է երգչուհու անունով («Թինա Թըրների մայրուղի»)։ 2003 թվականին Ֆիլ Քոլինզի հետ Թըրները ձայնագրել է «Great Spirits» երգը Ուոլթ Դիսնեյի «Արջ եղբայրները» մուլտֆիլմի համար։

2004 թվականին Թըրները թողարկել է լավագույն երգերի նոր «All the Best» հավաքածուն։ Ալբոմի համար թողարկվել է «Open Arms» սինգլը, որը մեծ հաջողություն չի ունեցել Եվրոպայում և Ամերիկայում, բայց հավաքածուն մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում և 16 շաբաթ մնացել է Բիլբորդի 2-րդ հորիզոնականում։

2005 թվականին Թըրները ելույթներով հանդես է եկել Օփրա Ուինֆրի և The View-ի շոուի ժամանակ։ Միևնույն ժամանակ Թըրների «All the Best»-ը դարձել է ամերիկյան առաջին պլատինե ալբոմը 11 տարիների ընթացքում։

Տարվա վերջին Թինա Թըրները այլ արտիստների հետ միասին ստացել է պետական պարգև Վաշինգտոնի Kennedy Center Honors-ից։ Շատ արտիստներ և հասարակական գործիչներ ելույթ են ունեցել այդ երեկո Թըրների պատվին՝ ներառյալ Օփրա Ուինֆրին, Մելիսա Էթերիջը, Քուին Լաթիֆան, Բիյոնսեն (կատարել է «Proud Mary» երգը) և Էլ Գրինը։ Մասնավորապես Ուինֆրին հայտարարել է. «Մեզ այլ հերոս պետք չէ։ Մենք պետք են ավելի շատ այսպիսի հերոսներ, ինչպես Դուք եք, Թինա։ Դուք ստիպում եք ինձ հպարտանալ, երբ ես իմ մասին գրում եմ՝ կ-ի-ն[39]։ Թինան պարզապես ողջ չի գոյատևել, նա հաղթանակել է»։

Թըրները նոյեմբերին թողարկել է «All the Best — Live Collection» սկավառակը, որը համաձայն Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի՝ ստացել է պլատինե կարգավիճակ։

2006 թվականի սկզբին թողարկվել է «All the Invisible Children» ֆիլմի սաունդթրեքը, որի համար Թըրները կատարել է «Teach Me Again» երգը՝ գրավելով առաջին տեղը Իտալիայի շքերթներում։

2007 թվականի մայիսին Թըրները վերադարձել է բեմ, որպես հաղորդավար Լոնդոնի բնագիտության պատմության թանգարանում բարեգործական համերհի ընթացքում երեխաների համար կատարել է «Caudwell Children’s Charity» երգը[40]։ Այն յոթ տարիների ընթացքում առաջին ամբողջական շոուն էր։

Թըրները ձայնագրել է «Edith and The Kingpin» երգը, որն ընդգրկվել է ջազային դաշնակահար Հերբի Հենկոկի «River: The Joni Letters» ալբոմում՝ նվիրված Ջոնի Միտչելլին։ Այդ սկավառակը 2007 թվականին Գրեմմի է ստացել է՝ որպես լավագույն ջազային ալբոմ։

2007 թվականի հոկտեմբերին Կառլոս Սանտանան թողարկել է «Ultimate Santana» ալբոմը, որում ներառվել է 2002 թվականին Թինայի ձայնագրած, բայց չթողարկած «The Game of Love» երգը։

Վերադարձ բեմ. Tina: Live in Concert Tour[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարի 10-ին 68-ամյա Թըրները Գրեմմի 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ հանդես է եկել Բիյոնսեի հետ, որը դարձել է նրա առաջին մեծ հանրային ելույթը «Twenty Four Seven Tour» շրջագայությունից 7 տարի անց։ Բացի այդ՝ Թըրները ստացել է Գրեմմի «River: The Joni Letters» ալբոմի ձայնագրմանը մասնակցելու համար։

Ապրիլի 29-ին Թըրները հայտնել է, որ հոկտեմբերի սկզբին ուղևորվելու է «Tina!: 50th Anniversary Tour» համաշխարհային հոբելյանական շրջագայությանը։

Մայիսի 5-ին նա Լաս Վեգասի Սեզարս Պալասում տեղի ունեցած համերգում ելույթ է ունեցել իր վաղեմի ընկերուհու՝ Շերի հետ։

Սեպտեմբերի 30-ին Թըրները գալիք շրջագայությանը համար հանդես է եկել գլխավոր հիթերի հերթական հավաքածուով՝ «Tina!: Her Greatest Hits», որտեղ կային կենդանի ձայնով հազվագյուտ ձայնագրություններ և երկու բացառիկ երգ։ «Tina: Live in Concert Tour» շրջագայությունը սկսվել է 2008 թվականի հոկտեմբերի 1-ին Կանզաս սիթիում և ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայի տարվա լավագույն շրջագայություններից մեկը։ 2009 թվականի հունվարի 14-ին նա շարունակել է շրջագայությունը Եվրոպայում, որի դրամարկղային շահույթը շրջանցել է Բիյոնսեի և Բրիթնի Սփիրսի համերգներին և առևտրային առումով ճանաչվել է Եվրոպայի ամենահաջող շրջագայությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերություններ և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1957—1958 Երաժիշտ Ռեյմոնդ Հիլից Թինան ժամադրվեց այն ժամանակ, երբ նա միացավ Ike Turner- ի խմբին։ Այս հարաբերությունների արդյունքում ծնվել է նրա առաջին որդին ՝ Քրեյգ Ռայմոնդ Թարները (20.08.1958-03.07.2018): 59-ամյա Քրեյգը սպանվել է 2018 թվականի հուլիսի 3-ին[41]։

1962—1978 թվականներին Թինան ամուսնացած է եղել երաժիշտ Այկ Թըրների հետ։ Այդ ամուսնությունից ծնվել է Թըրների 2-րդ որդին՝ Ռոնալդ Թըրները (ծնվել է 27.10.1960)։ Այս ամուսնության ընթացքում Թըրները փորձել է ինքնասպան լինել, որպեսզի խուսափի ամուսնու բռնություններից[42]։ Ike Turner- ը մահացավ 2007 թվականի դեկտեմբերի 12-ին։ Թինան որդեգրել է նաև Իկեի որդիներին ՝ Ike Turner կրտսեր և Michael Turner[30]:

2013 թվականի հուլիսի 15-ին Թինան երկրորդ անգամ ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախի հետ, որի հետ մինչև ամուսնությունը հանդիպել էր 27 տարի։

Դավանանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելով բապտիստական քահանայի ընտանիքում՝ Թըրները հետագայում փոխել է իր հավատը բուդդիզմի (նիտիրեն ճյուղ), որը օգնել է նրան հաղթահարել կյանքի դժվարությունները, վերջ տալ արատավոր հարաբերություններին և գտնել ներքին խաղաղությունը։

Բնակավայր և քաղաքացիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլից Թինա Թըրները հանդիսանում է Շվեյցարիայի քաղաքացի, որտեղ նա ապրել է ամուսնու՝ գերմանացի երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախի հետ։ Թինա Թըրները ապրել է Ցյուրիխի շրջանի Կյուսնախտ քաղաքում։ Եվրոպական քաղաքացիության ձեռքբերման ժամանակ երգչուհին համաձայնագիր է կնքել ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ[43] և պաշտոնապես դրանից հրաժարվել է 2013 թվականի նոյեմբերին[44]։ Համաձայն Միացյալ Նահանգների քաղաքացիության իրավունքի մասին 349 (ա) կետի (5) ակտի՝ ինքնաբերաբար տեղի է ունենում քաղաքացիությունից զրկում, երբ Միացյալ Նահանգների քաղաքացին ձեռք է բերում մեկ այլ երկրի քաղաքացիություն։

Առողջական խնդիրներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին նրա մոտ ախտորոշվել է աղիքային քաղցկեղ։ Ուղեկցող տհաճ ազդեցությունները ստիպել են Թինային հրաժարվել ավանդական բուժումից և դիմել հոմեոպաթիկ միջոցների։ Դա միայն բարդացրել է նրա վիճակը, և նա ձեռք է բերել երիկամների լիարժեք անբավարարություն։ Խորը ճգնաժամի ժամանակ նրա ամուսինը որոշել է նվիրաբերել իր երիկամը։ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած վիրահատությունը բավականին հաջող էր՝ չնայած նա կազդուրվում էր բարդություններով, քանի որ նրա մարմինը փորձում էր մերժել նոր օրգան։ Արդյունքում առաջացող ախտանիշները, ինչպիսի՝ են՝ «գլխապտույտ, մոռացկոտություն, անհանգստություն և լուծի հազվադեպ նոպաներ», ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջացրել կյանքի համար[45]։

Թինա Թըրներ մահացել է 2023 թվականի մայիսի 24-ին, 84 տարեկան հասակում, Կյուսնախտում, իր տանը[46][47][48]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mad Max Beyond Thunderdome (1985)
  • What’s Love Got to Do with It (1993)

Լավագույն երգերի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Simply the Best (1991)
  • The Collected Recordings — Sixties to Nineties (1994)
  • All the Best (2004)
  • Tina! (2008)
  • The Platinum Collection (2009)
  • Love Songs (2014)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ, որոնք հայտնվել են ամերիկյան և բրիտանական հիթ-շքերթների թոփ տասնյակներում.

Որպես Այկ և Թինա Թըրներներ՝

  • «A Fool in Love» (1960)
  • «I Idolize You» (1961)
  • «It’s Gonna Work Out Fine» (1961)
  • «Poor Fool» (1962)
  • «Tra La La La La» (1962)
  • «River Deep — Mountain High» (1966)
  • «Proud Mary» (1971)
  • «Nutbush City Limits» (1973)

Որպես մենակատար՝

  • «Let’s Stay Together» (1983)
  • «What's Love Got to Do With It» (1984)
  • «Better Be Good to Me» (1984)
  • «Private Dancer» (1984)
  • «We Don’t Need Another Hero (Thunderdome)» (1985)
  • «Typical Male» (1986)
  • «The Best» (1989)
  • «I Don’t Wanna Lose You» (1989)
  • «I Don’t Wanna Fight» (1983)
  • «It Takes Two» (Ռոդ Ստյուարտի հետ) (1990)
  • «GoldenEye» (1995)
  • «When the Heartache Is Over» (1999)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Fong-Torres B. Tales of Ike and Tina Turner — 1971.
  5. 5,0 5,1 5,2 Tina Turner
  6. 6,0 6,1 6,2 Tina Turner — 2023.
  7. Kamen A. Tina Turner formally ‘relinquishes’ U.S. citizenship — 2013.
  8. Grimes W. Tina Turner, Magnetic Singer of Explosive Power, Is Dead at 83 — 2023. — ISSN 0362-4331
  9. 9,0 9,1 9,2 9,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  10. 10,0 10,1 10,2 Tina Turner er død - TV 2 (դան.) — 2023.
  11. 11,0 11,1 11,2 Tina Turner, 'Queen of Rock 'n' Roll', dies aged 83 in Switzerland
  12. 12,0 12,1 12,2 Tina Turner, 'Queen of Rock 'n' Roll', dies aged 83 in SwitzerlandSky News, 2023.
  13. Young C. Who Is Tina Turner's Husband? All About Erwin Bach // PeopleTime Inc., Dotdash Meredith, 2023. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  14. «Diva Devotee: A Blog About Music's Divas: Tina Turner - Vocal Range/Profile». Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  15. «Tina Turner - New World Encyclopedia». Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  16. Collis, 2003, էջ foreword
  17. Bego, 2005, էջեր 60–62
  18. "Ike and Tina Turner – A Fool in Love" ՅուԹյուբում
  19. Rafferty, Terrence (2008 թ․ հուլիսի 27). «Tina Turner: Queen of Rock 'n' Roll». The New York Times. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 27-ին.
  20. 20,0 20,1 Wolman, Baron. «Tina Turner on Stage». Gallery of The Popular Image. San Francisco Art Exchange. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  21. DelliCarpini Jr., Gregory (2013 թ․ մարտի 11). «Tina Turner Covers Vogue Germany». Billboard. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  22. «Biography on Tina Turner». Biography.com. A&E Television Networks. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 3-ին.
  23. «The 100 Greatest Singers of All Time». Rolling Stone. No. 1066. 2008 թ․ նոյեմբերի 27. էջ 73. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.
  24. Ben, Cosgrove (2014 թ․ նոյեմբերի 10). «Tina Turner: Unpublished Photos of the Queen of Rock 'n' Roll». Time. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  25. «Amway Global to be Presenting Sponsor of 'Tina Turner Live in Concert' 2008». Reuters.com. 2008 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 31-ին.
  26. Gundersen, Edna (2008 թ․ սեպտեմբերի 30). «Tina Turner is back by popular demand». USA Today. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 27-ին.
  27. Terry, Al (2008 թ․ սեպտեմբերի 21). «Tina Turner Live Tickets – One Of The Biggest Selling Concert Tickets Ever». Pressemeldungen.at. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 27-ին.
  28. "100 Greatest Artists of All Time", Rolling Stone.
  29. «Rock and Roll Hall of Fame inducts first woman - Jan 03, 1987». HISTORY.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  30. 30,0 30,1 Spagat, Elliot (2007-12-13). «Rock pioneer Ike Turner dies at age 76», Associated Press
  31. «The Legend of Tina Turner» (English). ALTOSAXO Music. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. Tina Turner Biography Արխիվացված 2008-06-18 Wayback Machine в Rolling Stones
  33. Tina Turner Արխիվացված 2008-06-21 Wayback Machine в Tennessee Encyclopedia of History and Culture
  34. Roger Miles Producer Autobiography
  35. Biography on Tina Turner. Biography.com. A&E Television Networks.
  36. Maslin, Janet, (November 17, 1995), "FILM REVIEW;That 'Sexist, Misogynist Dinosaur' James Bond", The New York Times.
  37. Amway Global to be Presenting Sponsor of 'Tina Turner Live in Concert' 2008 Արխիվացված 2009-01-10 Wayback Machine. Reuters.com
  38. Terry, Al. Tina Turner Live Tickets — One Of The Biggest Selling Concert Tickets Ever! Արխիվացված 2009-06-17 Wayback Machine Pressemeldungen.at.
  39. Thomas, Karen (2005-12-04). «Kennedy Center honors five performing greats», USA Today
  40. 2007 Butterfly Ball - Tina Turner
  41. 78-летней сын американской певицы Тины Тернер, 59-летний Крейг Реймонд Тернер, покончил с собой — мужчина застрелился в своем доме в Студио-Сити // jauns.lv, 4 июля 2018
  42. Tina Turner Reveals She Tried to Kill Herself to Escape Ex-Husband Ike's Violence
  43. «10 известных личностей, отказавшихся от американского гражданства». infopass.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  44. Тина Тернер официально отказалась от гражданства США
  45. Tina Turner Reveals She Underwent a Life-Saving Kidney Transplant — and Husband Was the Donor
  46. «Tina Turner: Music legend dies at 83».
  47. «Queen of rock 'n' roll' Tina Turner dies at 83».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]