Բրայան Ադամս
Բրայան Ադամս (անգլ.՝ Bryan Guy Adams, նոյեմբերի 5, 1959[1][2][3][…], Կինգստոն, Ֆրոնտենակ, Օնտարիո, Կանադա[4]), կանադացի ռոք երգիչ, կիթառահար, երգերի հեղինակ և դրանց կատարող[13]։
Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա շոու-բիզնեսի իր կարիերան սկսել է 1976 թվականին՝ սկզբում հանդես գալով ռոք-խմբի կազմում։ Նրա դեբյուտային սոլո ալբոմը լույս է տեսել 1980 թվականին։ Նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ռոք-բալլադա («Here I am») ոճի շնորհիվ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրայան Ադամսը ծնվել է Կանադայի Կինգստոն քաղաքում 1959 թվականի նոյեմբերի 5-ին անգլախոս ընտանիքում։ Նրա մայրն ու տատիկը ազգությամբ մալթայից են, իսկ նրա հայրը եղել է դիվանագետ։
60-ական թվականներին նրա ընտանիքը եղել է տարբեր երկրներում՝ Անգլիա, Կանադա, Իսրայել, Ֆրանսիա, Պորտուգալիա և Ավստրիա։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Վանկուվեր։ Հենց այստեղ էլ Բրայանը, դպրոցից հետո 15 տարեկան հասակից, սկսել է իր երաժշտական կարիերան։
Ներկայումս Բրայանը բնակվում է Կանադայի Վանկուվեր քաղաքում, իսկ առաջ նա ապրել է Ֆրանսիայում։ Նա նաև աջակցում է «Չելսի» ֆուտբոլային ակումբին, որին էլ վերաբերում է «18Til I Die» (18 տարեկան մինչև մահանալս) ալբոմից «We’re Gonna Win» (Մենք պատրաստվում ենք հաղթել) երգը։
Վանկուվերում Բրայանը բացել է ձայնագրման իր սեփական սրահը՝ այն անվանելով «The Warehouse Studio»: Նա քաղաքացիական ամուսնության մեջ է գտնվում Ալիսիա Գիրմալդի հետ։ Հայր է դարձել 51 տարեկան հասակում։ Նրա աղջիկը՝ Միրաբելլա-Բաննի Գրիմալդի Ադամսը ծնվել է 2011 թվականի ապրիլի 22-ին։ Հայրը նրան քնքշաբար անվանում է «զատիկի նապաստակ»։ 2012 թվականի նոյեմբերին Բրայանը իր կնոջ հետ հայտարարել է, որ նրանք ունենալու են երկրորդ երեխային[14]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980 «Bryan Adams»
- 1981 «You Want It You Got It»
- 1983 «Cuts Like a Knife»
- 1984 «Reckless»
- 1987 «Into the Fire»
- 1991 «Waking Up the Neighbours»
- 1996 «18 til I Die»
- 1998 «On a Day Like Today»
- 1999 «The Best OF Me»
- 2004 «Room Service»
- 2008 «11»
- 2014 «Tracks of My Years»
- 2015 «Get Up»
- 2019 «Shine a Light»
- 2022 «Pretty Woman - The Musical»
- 2022 «So Happy It Hurts»
- 2022 «Classic»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 maniadb — 1996.
- ↑ http://www.nytimes.com/2013/04/27/arts/music/michael-buble-promotes-to-be-loved.html?pagewanted=all
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ http://www.939bobfm.com/Music/Album.aspx?id=378457
- ↑ http://www.gemm.com/album/BRYAN%20ADAMS/The%20Best%20Of%20Me
- ↑ 9,0 9,1 MySpace — 2003.
- ↑ http://barsnbands.net/listings/events/932/
- ↑ http://www.aeglive.com/artists/view/201368/
- ↑ http://www.audiopoisk.com/artist/vayden/
- ↑ Freitas Rafaela (2012-07-28)։ «Waking up the Neighbours»։ The Budapest Times։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 6
- ↑ Брайан Адамс снова станет папой(ռուս.)
|