Էլ Գրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլ Գրին
Al Green in Washington D.C.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Al Green
Ի ծնե անունանգլ.՝ Albert Leornes Greene
Ծնվել էապրիլի 13, 1946(1946-04-13)[1][2][3][4][5][6] (73 տարեկան)
Forrest City, Արկանզաս, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերսոուլ
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ
Երգչաձայնտենոր և կոնտրատենոր
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլBlue Note Records, A&M Records, Bell Records, Fat Possum Records և Hi Records?
ՊարգևներԳրեմի կյանքի նվաճումների համար, Gospel Music Hall of Fame?, Grammy Award for Best Pop Collaboration with Vocals? և Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր
Կայքalgreenmusic.com
Al Green Վիքիպահեստում

Էլ Գրին [7](անգլ.՝ Al Green, ամբողջական անունը Էլբերտ Գրին , անգլ.՝ Albert Greene, ապրիլի 13, 1946(1946-04-13)[1][2][3][4][5][6], Forrest City, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի կատարող ռիթմ ընդ բլյուզ ոճում , որի ստեղծագործությունները կապում է 1960-ական թվականների հարավային դասական սոուլի հայտնի դպրոցի և 1970-ական թվականների ֆիլադելֆյան առևտրային ուղղավծության սոուլի միջև:

Գրինի կատարողական ոճը ձևավորվել է կրոնական երաժշտության ՝ գոսպելի ազդեցության տակ : Իր ելույթները նա աշխուժացնում էր յուրահատուկ բացականչանքներով Ջեյմս Բրաունի ժանրում: Երիտասարդ երգչին նկատեց Hi Records լեյբլի սեփականատեր ՝ Վիլ Միտչելլը , որն 1969 թվականին ստորագրեց պայմանագիր նրա հետ մի քանի ալբոմ թողարկելու համար:

Հատուկ իր ֆալցետի համար Միտչելլը հորինեց մի ուժեղ, զգացմունքային երաժշտական խառնուրդ , որն պատրաստված էր լարային գործիքների խելահեղության և տեղ֊ տեղ փողային գործիքների միջոցով։ Յոթանասունականների սկզբի հիանալի ձայնագրերը ինչպիսիք են «Let’s Stay Together» (1-ին տեղը ԱՄՆ-ում,«Գրեմմի» մրցանակ), «Tired of Being Alone», «Take Me to the River» և գերժամանակակից «Love and Happiness», տարբերվում էին այդ ժամանակվա հիթերի ընդհանուր ֆոնից բաբախուն ռիթմերով և կանացի էրոտիկ բեք֊վոկալով։

Գրինի վաղ ստեղծագործությունները հիմք հանդիսացան ռիթմ ընդ բլյուզի նոր հնչեղության և մեծ ազդեցություն է գործել իր բոլոր գործիչների վրա, Մարվին Գեյից և Պրինսից մինչև Էնի Լենոքսը և Ջասթին Թիմբերլեյքը (ով հրապարակեց հոդված իր կուռքի մասին Rolling Stone ամսագրի հոբելյանակ թողարկման ժամանակ)։ Մինչդեռ արդեն 1976 թվականին ինքը երգիչը ընդունեց աստիճան և այլևս չթողարկեց ձայնագրեր «մեղսագործ» թեմաններով։ Պատճառն ինչի համար նա դիմեց Աստծուն հանդիսացավ իր ընկերուհու ինքնասպանությունը, որն մինչև կյանքից հեռանալը եռացրած ջրով տակառ թափեց լոգարանում գտնվող երգչի վրա։

Չնայած սկսած 1970-ականների կեսերից Գրինը կատարում է ավանդական գոսպել, իր ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունն շարունակում է պահպանվել։ 1981 և 1989 թվականների միջև ընկած ժամանակահատվածում նա հաղթել է «Գրեմմիի» ութ արձանիկ, 2002 թվականին նրան շնորհած այդ հաղթանակն իր կարիերայի ողջ ընթացքում ձեռք բերած նվաճումների համար էր, իսկ 1995 թվականին իր անունը գրանցվել է Ռոքնլոռի փառքի սրահում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Back Up Train (1967)
  • Green Is Blues (1969)
  • Al Green Gets Next to You (1971)
  • Let's Stay Together (1972)
  • I’m Still in Love with You (1972)
  • Call Me (1973)
  • Livin' for You (1973)
  • Al Green Explores Your Mind (1974)
  • Al Green Is Love (1975)
  • Greatest Hits (1975)
  • Full of Fire (1976)
  • Have a Good Time (1976)
  • The Belle Album (1977)
  • Truth n’ Time (1978)
  • The Lord Will Make a Way (1980)
  • Higher Plane (1982)
  • Precious Lord (1982)
  • I'll Rise Again (1983)
  • The Christmas Album (1983)
  • Trust in God (1984)
  • He is the Light (1985)
  • Soul Survivor (1987)
  • I Get Joy (1989)
  • From My Soul (1990)
  • Love Is Reality (1992)
  • Don’t Look Back (1993)
  • Your Heart's in Good Hands (1995)
  • I Can't Stop (2003)
  • Everything's OK (2005)
  • Lay It Down (2008)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #123394961 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 Dutch Top 40
  7. «Silent No Longer»։ tribunedigital-chicagotribune (անգլերեն)։ Վերցված է 2018-06-21 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]