Էրոս Ռամազոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրոս Ռամազոտի
Eros Ramazzotti.JPG
Էրոս Ռամազոտին 2009 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Eros Ramazzotti
Ի ծնե անուն Էրոս Լուչանո Վալտեր Ռամազոտի
Eros Luciano Walter Ramazzotti
Ծնվել է հոկտեմբերի 28, 1963 (54 տարեկան)
Հռոմ
Երկիր Իտալիա Իտալիա
Ժանրեր փոփ
Մասնագիտություն երգիչ, երգահան
Գործիքներ կիթառ
Լեյբլ Arista,
BMG International,
RCA International
Կապված Շեր, Թինա Թերներ
Ամուսին Marica Pellegrinelli
Կայք Պաշտոնական կայք

Էրոս Լուչանո Վալտեր Ռամազոտի (իտալ.՝ Eros Luciano Walter Ramazzotti, իտալ.՝ Eros Ramazzotti, հոկտեմբերի 28, 1963({{padleft:1963|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}}), Հռոմ, Իտալիա), իտալացի երգիչ և երգահան[1]։ Իտալացի առավել հանրահայտ երգիչներից մեկը, հայտնի ոչ միայն Եվրոպայի անգլալեզու երկրներում, այլ նաև իսպանալեզու երկրներում, քանի որ իր ալբոմների մեծամասնությունը նա թողարկել է իտալերեն և իսպաներեն լեզուներով[2]։

1984 թվականից Ռոմազոտին թողարկել է 11 ստուդիական ալբոմներ, մեկ մինյոն, երեք հավաքածուներ, երեք համերգային ալբոմներ, ինչպես նաև 46 սինգլներ, որոնցից յուրաքանչյուրը բարձր դիրքեր է ունեցել բազմաթիվ եվրոպական երկրների հիթ-շքերթներում, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ Ռամազոտին վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնագրություն իր 25-ամյա կարիերային ընթացքում[3]։

Երգիչը դուետներ է կատարել այնպիսի անվանի արտիստների հետ, ինչպիսին են Շերը, Թինա Թերները, Անդրեա Բոչելլին, Փեթսի Քենսիթը, Ադրիանո Չելենտանոն, Ջո Կոկերը, Անասթեյշան, Անի Լորակը, Լուչանո Պավարոտին, Ռիկի Մարտինը և շատ այլ կատարողների հետ։

Միջազգային ճանաչումն առաջին անգամ Ռամազոտիին գալիս է 1993 թվականին, «Tutte storie» ալբոմի թողարկումից հետո, որի հետ նրան հաջողվում է մտնել լավագույն հնգյակը յուրաքանչյուր երկրում, որում թողարկվել էին նրա նախկին ալբոմները։ «Tutte storie» ալբոմի վեց միլիոն օրինակի վաճառքից հետո 1994 թվականին նա պայմանագիր է կնքում «BMG International»-ի հետ[4]։ Կատարողի հաջողությանը մեծապես նպաստում է նրա յուրօրինակ բարձր ձայնը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրոս Ռոմազոտին ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 28-ին Հռոմի Չինեչիտա թաղամասում, շինարարական աշխատող Ռոդոլֆո Ռամազոտիի և տնային տնտեսուհի Ռաֆաելա Ռամազոտիի (աղջկական՝ Մոլինա) ընտանիքում։ Ռամազոտին, ով անվանվել էր հունական սիրո աստվածի պատվին, արդեն վաղ տարիներից սկսեց հետաքրքրություն ցոևւցաբերեք երաժշտության նկատմամբ, նա յոթ տարեկան հասակից սկսեց նվագել կիթառի վրա[6]։ ժամանակ առ ժամանակ նա հայտնվում է ֆիլմերի մսովկաներում, երազելով փոփ-աստղի կարիերայի մասին[7]։ Դեռևս վաղ տարիքում, շնորհիվ իր հոր՝ սիրող-դաշնակահարի, սկսոմւ է գրել սեփական երգեր։ Նա նույնիսկ որոշում է հաճախել երաժշտական կոնսերվատորիա, սակայն դրամական խնդիրների պատճառով այդ մասին ստիպված է լինում մոռանալ և Էրոսը ընդունվում է հաշվապահական[7]դասընթացների։

Սակայն, այնուամենայնիվ, երաժշտության ձգտումը հաղթանակում է և 1981 թվականին նա մասնակցություն է ունենում «Voci Nuove» (Նոր ձայներ երաժշտական մրցույթին իտալական Կաստրոկարո քաղաքում՝ «Ռոք-80» հեղինակային երգով, ելույթ ունենալով բազմաթիվ ձայնագրող ստուդիաների ներկայացուցիչների առջև[1]։ Չնայած նրան, որ մրցույթը շահում են Zucchero-ն և Fiordaliso-ն, Էրոսը հասնում է մինչև եզրափակիչ, երկու ձայն սիտանալով Ռոբերտո գալանտիից և Բարոն Լանդո Լանիից, որոնցից վերջինը ներկայացնում էր վերջերս հայտնված իտալական DDD լեյբլը և շուտով նկատվում է երաժշտական պրոդյուսերների կողմից։ DDD ընկերությունը նրա հետ պայմանագիր է ստորագրում «Ad un amiсо» առաջին սինգլի թողարկման համար, որից հետո Ռամազոտին տեղափոխվում է Միլան՝ իր եղբայր Մարկոի և մայր Ռաֆաելի հետ։ Առաջին ժամանակներում նրենք բնակվում էին նույն շենքում, որտեղ և տեղակայված էր ձայնագրման ստուդիան[7]։

1982—1986 թվականներ. Կարիերայի սկիզբ, առաջին հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սինգլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին հայտնվում է Ռամազոտիի «Ad un amico» (Նվիրում ընկերոջը) առաջին սինգլը, որը, սակայն, հաջողակ չէր[8]։ Դրանից քիչ անց Էրոսթ հանդիպում է իր դաստիարակ Ռենատո Բրիոշիին[7], ով երիտասարդ կատարողին օգնում է ձեռք բերել առաջին հաջողությունը և 1984 թվականին նա մասնակցություն է ունենում «Սան Ռեմո» փառատոնին, «Terra promessa» (Ավետյաց երկիր) երգով և հաղթում է մրցույթում, «Նորամուտողների» անվանակարգում[9]։ Երգը թողարկվում է ամբողջ Եվրոպայով։

Սան Ռեմո[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Էրոսը կրկին մասնակցություն է ունենում «Սան Ռեմո» փառատոնում, իր «Cuori agitati» (Հուզված սրտեր) նորամուտայի ալբոմից «Una storia importante» (Կարևոր պատմություն) երգով, փառատոնում զբաղեցնելով 6-րդ տեղը։ «Una storia importante» սինգլը հիթ է դառնում բազմաթիվ եվրոպական երկրներում, ներառյալ Ֆրանսիան, որտեղ վաճառվում է երգի մոտ մեկ միլիոն օրինակ[7]։ Նրա երկրորդ ալբոմը՝ «Nuovi eroi» (Նոր հերոսներ), թողարկվում է 1986 թվականին։ Ալբոմը «պլատինե» է դառնում Շվեյցարիայում, որտեղ ալբոմի տպաքանակը կազմում է ավելի քան 100 000 միավոր և «ոսկե» կարգավիճակի է հասնում Գերմանիայում, որտեղ վաճառվում է ավելի քան 250 000 օրինակ[10][11]։ Եվ երրորդ անգամ անընդմեջ Ռամազոտին հայտնվում է Սան Ռեմոյում 1986 թվականին, որտեղ կատարում է իր ամենահիշվող սինգլներից մեկը՝ «Adesso tu» (իտալ.՝ «Իսկ այժմ դու»), «Nuovi eroi» ալբոմից, որով հաղթում է մրցույթում։ Նույն թվականի մարտին երգիչը այցելում է ԽՍՀՄ, որպես «Սան Ռեմոյի ծաղիկները և երգերը Մոսկվայում» համերգի մասնակից, որը վարում էին Ալլա Պուգաչովան, Միլվան և Օլեգ Շացկովը։

1987-1994 թվականներ. Հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրոս Ռամազոտին իննսունական թվականներին

Էրոսի հանրաճանաչությունը շարունակում էր աճել և 1987 թվականին, նրա «In certi momenti» երրորդ ալբոմի թողարկումից հետո, կայանում է նրա իննամսյա հյուրախաղային շրջագայությունը։ Այն նշանավորվում է նրա նոր ալբոմների շոււտափույթ թողարկումներով ոչ միայն իտալերեն, այլ նաև իսպաներեն լեզուներով։ «In certi momenti» ալբոմը «Ոսկե» է դառնում Գերմանիայում, որտեղ վաճառվում է 250 000 օրինակ և «Պլատինե» Շվեյցարիայում, որտեղ վաճառում է ավելի քան 50 000 օրինակ։ Ընդհանուր առմամբ վաճառվում է ալբոմի երեք միլիոն օրինակ[1][10][11]։ հետագայում ամերիկացի երգչուհի Փեթսի Քենսիթի հետ նա կատարում է «La luce buona delle stelle» երգը, որը թողարկվում է 1987 թվականի նոյեմբերի 27-ին։ 1988 թվականի մայիսին Ռամազոտին թողարկում է իր միակ մինյոնը՝ «Musica è», կազմված հինգ տրեկներից։ Նաև թողարկվում է ալբոմի ընդյալնված տարբերակը։

Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների ամենավերջում Էրոսի կարիերայում անդորր է տիրում։ Այդ ժամանակ երգիչը նոր երգեր էր գրում և նյութ էր նախապատրաստում նոր ալբոմի համար։ «In ogni senso» (Ցանկացած իմաստով) անվանումով հինգերորդ ալբոմը, թողարկված 1990 թվականի ապրիլին, գրավում է ամբողջ աշխարհից ավելի քան 200 լրոգրողների ուշադրությունը, ովքեր ներկա են գտնվում ալբոմի շնորհանդեսի կապակցությոմբ Վենետիկում տեղի ունեցած մամուլի ասուլիսին[7]։

Ամերիկյան պրոդյուսեր Քլայվ Դևիսը Ռամազոտիին խորհուրդ է տալիս համերգ կազմակերպել Նյու Յորքի Radio City Music Hall-ում[7]։ Էրոսը առաջին իտալացի երգիչն էր, ում ելույթի ժամանակ հանրահայտ համերգասրահում անշլագ էր տիրում։ Սակայն հետագայում իտալացի երգիչը հիասթափվում է, իմանալով, որ հանդիսականների մեծամասնությունը կազմում էին իտալական ծագումով հանդիսականները[6]։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում, նույն ժամանակաընթացքում, Ռամազոտին ելույթ է ունենում այնպիսի հեռուստատեսային շոուներում, ինչպիսին են «The Tonight Show»-ը Ջեյ Լենոյի հետ և «Բարի առավոտ, Ամերիկա»[6]։

Միաժամանակ, «In ogni senso» ալբոմը շարունակում էր հաջողությամբ վաճառվել, դառնալով «Ոսկե» և «Պլատինե» ամբողջ աշխարհով, ներառյալ Գերմանիան, որտեղ վաճառվում է ավելի քան 500 000 օրինակ[11], եռակի «պլատինե» Շվեյցարիայում (ավելի քան 150 000 օրինակ) և «Պլատինե» Նիդեռլանդներում (ավելի քան 100 000 օրինակ)[12][13]։

1991 թվականին, «Eros in concert» համերգային կրկնակի ալբոմի թողարկումից հետո, հետևում է ևս մեկ երկարատև շրջագայություն։ Նույն թվականի դեկտեմբերի 4-ին Ռամազոտին համերգ է տալիս Բարսելոնայում[7]։ Ավելի ուշ, շատ կարճ ժամանակաընթացքում, Ռամազոտին թողարկում է ալբոմների շարք, կազմված փափուկ մեղեդայնությամբ բալլադներից, ինչպես նաև «սոֆտ-ռոք» ոճից։ Էրոսը իր ալբոմների մեծ մասը ձայնագրում է իսպաներեն և իտալերեն լեզուներով։

Tutte storie[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին թողարկվում է ամենահաջող ալբոմներից մեկը՝ «Tutte storie», որն անմիջապես տեղ է գրավում եվրոպական հիթ-շքերթների գագաթնակետին։ Նույն թվականի նոյեմբերին Ռամազոտին կատարում է իր ամենահանրաճանաչ երգերից մեկը՝ «Cose della vita» (Կյանքի իրավիճակներ), հաղթելով MTV Europe Music AwardsԲեռլինում։

«Tutte storie» ալբոմը մտնում է Եվրոպայի բազմաթիվ երկրների Թոփ-5-ը, ներառյալ Իտալիան, Գերմանիան, Շվեյցարիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Շվեդիան և Նորվեգիան[14][15][16][17]։ Վերջնական արդյունքում, «Tutte storie»-ը վաճառվում է վեց միլիոն օրինակ ամբողջ աշխարհում, կարևոր դեր խաղալով «BMG International»-ի հետ Էրոսի պայմանագրի կնքման գործում[7]։

1995-2000 թվականներ. Համաշխարհային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dove c'è musica[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի ամռանը Էրոսը մասնակցություն է ունենում Ռոդ Սթյուրարտի, Էլթոն Ջոնի և Ջո Կոկերի հետ համերգների շարքում, որից հետո նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերում։ Միևնույն ժամանակ նա պայմանագիր է ստորագրում է հինգ ալբոմների թողարկման համար ամենազդեցիկ ընկերություններից մեկի՝ «BMG International»-ի հետ։ Նրա «Dove c’è musica» ութերորդ ալբոմի թողարկումից հետո, որտեղ նա հանդես էր գալիս որպես հեղինակ, երգահան և պրոդյուսեր[7], Էրոսթ անվանակարգվում է որպես «Տարվա լավագույն կատարող»[7], սակայն տեղը զիջում է Ջորջ Մայքլին։ Նույն թվականի դեկտեմբերի 5-ին նրա կինը՝ Միշել Հունցիկերը, շվեյցարուհի մոդել և հեռուստահաղորդավարուհի, դուստր է ունենում՝ Ավրորա[7]։

1997 թվականի հոկտեմբերին Ռամազոտին թողարկում է «Eros» հավաքածուն, որը պարունակում էր երկու չհրատարակված երգեր՝ «Quanto amore sei» և «Ancora un minuto di sole», ինչպես նաև մի քանի նախկին հիթեր նոր մեկնաբանութամբ, այդ թվում «Musica è» (դուետ Անդրեա Բոչելլիի հետ) և «Cose della vita — Can’t Stop Thinking Of You» (դուետ Թինա Թերների հետ)։ Նրա հիթերի հավաքածուն լավագույն հնգյակի մեջ է մտնում Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում[18][19][20][21]։ Ալբոմը «Պլատինե» է դառնում հինգ անգամ (Եվրոպա), վաճառվում է ավելի քան հինե միլիոն օրինակ միայն Եվրոպայում[22]։ Սկավառակին հաջողվում է արժանանալ երկու պլատինե սերտիֆիկատի, վաճառքը կազմում է ավելի քան 400 000 օրինակ ԱՄՆ-ում[23]։ Միաժամանակ նույն թվականին երգիչն արժանանում է գերմանական «Արձագանք» մրցանակին, «Տարվա լավագույն միջազգային կատարող» անվանակարգում[24]։

Դուետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Էրոսը թողարկում է երկրորդ համերգային ալբոմը՝ «Eros live», որն իր մեջ ներառում էր երկու զուգերգ, ձայնագրված միջազգային շրջագայության ժամանակ՝ «Cose della vita — Can’t Stop Thinking Of You» Թինա Թերների հետ և «That’s All I Need to Know-Difenderò» Ջո Կոկերի հետ, կատարված Մյունխենում։ 1999 թվականին Ռամազոտին կրկին համագործակցում է իտալական աստղ Անդրեա Բոչելլիի հետ, ձայնագրելով «Nel cuore lei» երգը, այդ անգամ Բոչելլիի «Sogno» ալբոմի համար։ Ալբոմը վաճառվում է ավելի քան 10 միլիոն տպաքանակով ամբողջ աշխարհում։ 1999 թվականին Էրոսը կրկին արժանանում է «Արձագանք» մրցանակին և կրկին «Տարվա լավագույն միջազգային կատարող» անվանակարգում[25]։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ռամազոտին զուգերգեր է երգել այնպիսի հայտնի արտիստների հետ, ինչպիսին են Շերը («Più che puoi»), Անդրեա Բոչելլին, Ջո Կոկերը, Կարլոս Սանտանան, Թինա Թերները, Անասթեյշան («I Belong to You (Il ritmo della passione)»), Ռիկի Մարտինը («Non siamo soli»), Ադրիանո Չելենտանոն, Լուչանո Պավարոտին և ուրիշները։

Ռամազոտին լրացուցիչ դրական համբավ է ձեռք բերում, շնորհիվ 2000 թվականի սկզբներին Ջանի Մորանդիի «Come fa bene l’amore» ալբոմի պրոդյուսավորմանը[7]։

Stilelibero[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն թվականի հոկտեմբերին թողարկվում է Ռամազոտիի ութերորդ ստուդիական ալբոմը՝ «Stilelibero», որում դուետ էր պարունակվում ամերիկացի հայտնի երգչուհի Շերի հետ՝ «Più che puoi» երգը։

Ալբոմը ամբողջ Եվրոպայում մտնում է լավագույն հնգյակի մեջ և կրկնակի «պլատինե» է դառնում[22][26]։ Ալբոմի աջակցման միջազգային շրջագայության ընթացքում Ռամազոտին հանդես է գալիս արևելա-եվրոպական երկրներում, ներառյալ Ռուսաստանը, որտեղ նա երեք համերգ է տալիս Կրեմլի պալատում[7]։

2003 թվական - արդի ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

9[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրոս Ռամազոտին համերգի ժամանակ, 2004 թվական

2003 թվականի մայիսի 30-ին Ռամազոտին ըողարկում է իր իններորդ ստուդիական ալբոմը, որն այպվես էլ անվանվում է՝ «9»։ Մայիսի 9-ին թողարկվում է «Un’emozione per sempre» (Զգացմունքներն ընդմիշտ) առաջին սինգլը, որն արագորեն վեր է բարձրանում հիթ-շքերթներում և Իտալիայի պաշտոնական հիթ-շքերթի գագաթնակետին էր գտնվում 14 շաբաթվա ընթացքում անընդմեջ[7]։

ալբոմը ձայնագրվում է Կլաուդիո Գվիդետիի և Էրոսի վաղեմի ընկեր Չելսո Վալիի հետ միասին[7]։ «9» ալբոմը վաճառվում է ավելի քան երեք ու կես միլիոն օրինակով, որից մեկ միլիոնը վաճառվում է Իտալիայում[7]։ Նա իր համաշխարհային շրջագայությունը սկսում է Անկոնայում, որը շարունակվում էր 100 օր շարունակ, միլիոնավոր հանդիսատեսների առջև[7]։

Calma apparente[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հոկտեմբերի 28-ին Ռամազոտիի «Calma apparente» (Տեսանելի հանգստություն) տասներորդ ալբոմը, որը նիա ձայնագրում է Կլաուդիո Գվիդետիի հետ միասին, թողարկվում երգչի ծննդյան օրը։ «Calma apparente» ալբոմը, որը «պլատինե» է դառնում թողարկումից արդեն մեկ ամիս անց և որի վաճառքները կազմում են ավելի քան մեկ միլիոն օրինակ Եվրոպայում[27], պարունակում է «I Belong to You (Il ritmo della passione)» հիթը, ստաղծագործություն, որը կատարվում է ամերիկացի հայտնի երգչուհի Անասթեյշայի հետ դուետով։ Երգը № 1 սինգլ է դառնում մի քանի երկրներում, այդ թվում Իտալիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում[28]։ Աչդ երգի հեսահոլովակը նկարահանում է ռեժիսոր Դոն Ալանը «Revolver Film Company»-ից[29]։ Էրոս Ռմազոտիի տվյալ սկավառակը հանդիսանում է որոշակիորեն ինքնակենսագրական ալբոմ, ինչպես նաև նրա աշխատանքների մեծամասնությունը։

Ռամազոտին սեփական աշխատանքի մասին

Որպես դիմանկարիչ, ես իմ կյանքի մասին պատմում եմ ալբոմներում։ Աս գերադասում են իմ զգացմունքների մասին խոստովանել երգերի և հարցազրույցների[30]միջոցով։

Բազմաթիվ տարիների ընթացքում Էրոսը ավելի ու ավելի է հանրաճանաչություն ձեռք բերում, հատկապես Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Չիլիում, Բոլիվիայում, Պերուում, Արգենտինայում, Վենեսուելայում և իսպանալեզու երկրներում[5]։ Իր 25-ամյա կարիերայի ընթացքում նա վաճառել է ավելի քան 40 միլիոն սկավառակ ամբողջ[7]աշխարհով։

e² — երկրորդ հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն օրվանից տասը տարի անց, երբ թողարկվել է «Eros» առաջին հավաքածուն, որը 7,5 միլիոն օրինակով վաճառվել է ամբողջ աշխարհով[7][21], 2007 թվականի հոկտեմբերի 26-ին Ռամազոտին թողարկում է նոր հավաքածու՝ «e²» կրկնակի ալբոմ, որն առաջին սկավառակում պարունակում է չորս նոր տրեկներ և 14 յուրօրինակ երգեր և 17 տրեկներ երկրորդ սկավառակում, որոնցից բոլորը վերականգնված են։ «e²»-ը պարունակում է նոր միջազգային դուետ՝ «Non siamo soli» (Մենք միայնակ չենք), որը Էրոսը կատարում է լատինական փոփ-աստղ Ռիկի Մարտինի հետ։ Դա ալբոմից առաջին սինգլն է, որը վաճառքում հայտնվում է 2007 թվականի հոկտեմբերի 5-ին և որին հաջողվում է հայտնվել Իտալիայի ամենավաճառվող սինգլների ցանկում, զբաղեցնելով առաջին հորիզոնականը, ինչպես նաև արժանանալ լավ արդյունքների Հունաստանում, Շվեյցարիայում և Հունգարիայում[31][32]։ Իսպանական տարբերակը՝ «No estamos solos», չորս անգամ սերտիֆիկացվում է որպես «պլատինե» նրա համար, որ ավելի քան 80 000 անգամ բեռնվել է «Digital» ֆորմատով[32]։ Երգը, հասանելի ինչպես իտալերեն, այնպես էլ իսպաներեն լեզուներով, գրված է Էրոսի և նրա վաղեմի գործընկեր Կլաուդիո Գվիդետիի կողմից[33]։

Ali e radici[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 22-ին թողարկվում է Էրոս Ռամազոտիի նոր ալբոմը՝ «Ali e radici» (Թևեր և արմատներ)։ Էրոսը Կլաուդիո Գվիդետիի (իտալ.՝ Claudio Guidetti) հետ միասին հանդիսանում է ալբոմի համահեղինակ։ Միկելե Կանովան (իտալ.՝ Michele Canova) հանդիսանում է ազդ ալբոմից վեց երգերի համա-պրոդյուսերը[34]։ Բացի այդ, Միկելե Կանովան երաժշտություն է գրել Էրոսի և Կլաուդիո Գվիդետիի հետ։ Ալբոմից առաջին սինգլը՝ «Parla con me», թողարկվում է 2009 թվականի ապրիլի 24-ին[35] և առաջին տեղն է զբաղեցնում իտալական հիթ-շքերթում։ Նրա նոր ալբոմը հասանելի է ինչպես ստանդարտ, այնպես էլ լյուքս-հրատակչությունում (որոնցից վերջինկ իր մեջ ներառում է 64-էջանոց լուսանկարների բուկլետ)։ Ալբոմը լավագույն հնգյակի մեջ է մտնում Գերմանիայում, Ավստրիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Շվեդիայում, միևնույն ժամանակ առաջին տեղը զբաղեցնելով Իտալիայում և Շվեյցարիայում[36][37]։ 2010 թվականին Էրոսը համերգ է տալիս Մոսկվայում[38]։

21:00 Eros Live World Tour 2009/2010[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերի 30-ին թողարկվում է Ռոմազզոտիի ևս մեկ համերգային ալբոմ՝ «21:00 Eros Live World Tour 2009/2010»։ Տվյալ կրկնակի ալբոմը Էրոս Ռամազոտիի կողմից ձայնագրվել է նրա համաշխարհային շրջագայությունների ընթացքում, ինչպես նաև 2009 թվականի դեկտեմբերի 4-ի և 5Միլանի համերգների ժամանակ։ Ալբոմը կազմված է երգչի ամենահայտնի և լավագույն ստեղծագործություններից։ Նաև թողարկվում է ալբոմի DVD-տարբերակը[39]։

2012 թվականի նոյեմբերի 13-ին թողարկվում է երգչի նոր ստուդիական ալբոմը՝ Noi[40]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամազոտին ամուսնացած է եղել շվեյցարիացի մոդել և դերասանուհի Միշել Հունցիկերի հետ, 1998 թվականից մինչ 2002 թվականը, նրանք ունեն ընդհանուր դուստր՝ Ավրորա, ով ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 5-ին։ Այժմ երգչի կինն է Մարիկա Պելեգրինելին։ Այդ ամուսնությունից Էրոսը ունի դուստր՝ Ռաֆաելա։ 2015 թվականի մայիսի դրությամբ Էրոս Ռամազոտին ունի արդեն երեք երեխա։ 2006 թվականի ապհրիլի 13-ին Ռամազոտին հրապարակում է 320-էջանոց ինքնակենսագրությունը, որի համահաղինակ է հանդիսանում Լուկա Բյանկինին[41]։ Էրոս Ռամազոտին հանդիսանում է իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի երկրպագուն։


Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ալբոմ Դիրքը հիթ-շքերթում
Իտալիա Գերմանիա Շվեյցարիա Ավստրիա Նիդեռլանդներ Ֆրանսիա Ֆինլանդիա Շվեդիա Բելգիա (Ֆրանդրիա/
Վալոնիա)
Նորվեգիա Իսպանիա Դանիա Հորվաթիա Չեխիա Հունաստան Հունգարիա Մեքսիկա Լեհաստան ԱՄՆ (Latin Pop Albums) ԱՄՆ (Top Latin Albums) Ռուսաստան
1985 Cuori agitati 10 - 5 - - - - - - - - - - - - - - - - - -
1986 Nuovi eroi 1 - 1 1 - - - 29 - - - - - - - - - - - - -
1987 In certi momenti
En ciertos momentos
1 - 3 5 21 - - - - - - - - - - - - - - - -
1988 Musica è
(մինի-ալբոմ)
2 - 2 10 7 - - - - - - - - - - - - - - - -
1990 In ogni senso 1 - 1 5 2 - - 34 - 10 - - - - - - - - - - -
1991 Eros in concert
(համերգային ալբոմ)
4 - 21 - 23 - - - - - - - - - - - - - - - -
1993 Tutte storie
Todo historias
1 - 1 1 3 - - 4 - 5 - - - - - - - - - - -
1996 Dove c’è musica
Donde hay música
1 - 1 1 5 10 6 1 - 8 - - - - - - - - - - -
1997 Eros
Eros(իսպաներեն տարբերակ)
(հավաքածու)
1 1 1 1 1 3 4 5 - 1 - - - - - - - - - - -
1998 Eros live
(համերգային ալբոմ)
15 - 6 12 44 7 - 46 - 38 - - - - - - - - - - -
2000 Stilelibero
Estilo libre
1 - 1 3 9 3 9 15 - 17 - - - - - - - - - - -
2003 9
9(իսպաներեն տարբերակ)
1 2 1 2 5 5 9 14 3 6 - - - - - - - - - - -
2005 Calma apparente
Calma aparente
1 4 1 2 4 5 15 20 12 - - - - - - - - - - - -
2007
(հավաքածու)
1 2 1 3 5 6 - - 11 2 - - - - - - - - - - -
2009 Ali e radici
Alas y raices
1 4 1 2 2 5 13 2 6/3 - 2 4 1 - - 2 17 - 13 52 15
2010 21:00 Eros Live World Tour 2009/2010
(համերգային ալբոմ)
3 - 50 51 - 181 - - - - - - - - - - - - - - -
2012 Noi
Somos
1[42] 7[43] 2[44] 2[45] 14[46] 22[47] - 9[48] 3[49][50] - 6[51] 27[52] 3[53] 12[54] 12[55] 14[56] 33[57] 40[58] 12[59] 40[60] -
2013 Noi Due
Somos Dos
- - - - - - - - - - - - - - - - - - - - -
2014 Eros 30 - - - - - - - - - - - - - - - - - - - - -

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իտալական Հանրապետության առջև վաստակի համար» շքանշանի կավալեր (2006 թվական)։
  • «Լավագույն միջազգային կատարող» — գերմանական «Ոսկե խցիկ» մրցանակի 46-րդ արարողություն[61] (2011 թվականի փետրվարի 5

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամարկորդ» ֆիլմում Ռամազոտին իննամյա տարիքում նկարահանվել է ձնագնդիկ խաղալու դրվագում (այդ ժամանակ նա բնակվում էր Հռոմի արվարձանում, Չինեչիտա կինոքաղաքի հաևանությամբ, որտեղ տեղի էին ունենում նկարահանումները)։
  • Ռամազոտին շատ է սիրում ֆուտբոլ և նույնիսկ մասնակցություն է ունեցել իտալական երգիչների Ազգային հավաքականի խաղին։ Ռամազոտին նաև հանդիսանում է «Յուվենտուս» իտալական հայտնի ակումբի երկրպագուն[62]։
  • 2008 թվականին, Վալենտինա Վեցալիին Պեկինի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալով պարգևատրելու ժամանակ, Ռամազոտին կատարում է «Per me per sempre» երգը «Stilelibero» ալբոմից։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «"Starporträt:Eros Ramazzotti"» (գերմաներեն)։ elixic.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-12-12 
  2. «"Biography: Eros Ramazzotti on Who's Who"» (գերմաներեն)։ Who's Who.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-12-12 
  3. bio/BMG/Sony (sonybmg.de.)
  4. «"Biography: Eros Ramazzotti on Sony Music Germany"» (գերմաներեն)։ Sony Music Germany։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-12-12 
  5. 5,0 5,1 «Eros Ramazzotti Italian pop Idol»։ life In Italy.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2007-06-25 
  6. 6,0 6,1 6,2 «"Eros Ramazzotti's biography on Britannica"» (անգլերեն)։ Энциклопедия Британника։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-12-12 
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 «Biography: Eros Ramazzotti on Sony Music Germany» (German)։ Sony Music Germany։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2008-11-23 
  8. «"Biography: Eros Ramazzotti on Chart King.de"» (գերմաներեն)։ chartking.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-12-12 
  9. «Eros Ramazzotti on Muenchen.de» (գերմաներեն)։ muenchen.de։ Վերցված է 2009-06-02 
  10. 10,0 10,1 «AWARDS 1998»։ Hung Medien։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-12-12 
  11. 11,0 11,1 11,2 Gold-/Platin-Datenbank
  12. «AWARDS 1997»։ Hung Medien։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-22-ին։ Վերցված է 2010-12-12 
  13. «Eros Ramazzotti: In ogni senso»։ NVPI։ Վերցված է 2010-12-12 
  14. «Eros Ramazzotti: Tutte storie»։ NVPI։ Վերցված է 2010-12-12 
  15. «Sweden's certifications: 1987-1988»։ IFPI (Sweden)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2010-12-12 
  16. «Discos de Oro y Platino»։ CAPIF։ Վերցված է 2010-12-12 
  17. «Gold & Platin»։ IFPI (Austria)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-25-ին։ Վերցված է 2010-12-12 
  18. «Ramazzotti in Retrospect»։ Billboard Magazine։ 1997-11-15։ Վերցված է 2010-09-06 
  19. «Gli album più venduti del 1997»։ Hit Parade Italia։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2009-06-11 
  20. «Eros Ramazzotti-Eros»։ Dutchcharts.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2009-06-11 
  21. 21,0 21,1 «Chartverfolgung / RAMAZZOTTI, EROS / Longplay»։ Musicline.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-08-09 
  22. 22,0 22,1 «European Certifications 2000»։ IFPI։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-19-ին։ Վերցված է 2009-05-25 
  23. «Eros Ramazzotti's USA Certifications»։ RIAA։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2009-05-25 
  24. «Die Preisträger des Jahres 1997 (Winners of 1997)» (German)։ ECHO (music award)։ 1997։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-27-ին։ Վերցված է 2009-05-15 
  25. «Die Preisträger des Jahres 1999 (Winners of 1999)» (German)։ ECHO (music award)։ 1999։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-27-ին։ Վերցված է 2009-05-29 
  26. «Ramazzotti stays true to Italian roots on 'Stile Libero'»։ CNN։ 2000-12-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2007-12-29 
  27. «November 2005 - Platinum Europe Awards»։ IFPI։ 2005-12-21։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2007-10-10 
  28. «Anastacia und Eros Ramazzotti stürmen die Charts» (German)։ musiknews.de։ 2006-02-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2007-10-15 
  29. Revolver Film Company
  30. Mario Luzzatto Fegiz։ ««Non cancello Michelle dalla mia vita»»։ Corriere della Sera։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-05-03 
  31. «Eros Ramazzotti-Non siamo soli»։ Hung Medien։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 2010-08-09 
  32. 32,0 32,1 «SEMANA 13: del 24 al 30 de marzo de 2008»։ PROMUSICAE։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-11-05 
  33. «e² the new best of Eros Ramazzotti»։ Ramazzotti.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2007-10-10 
  34. «Biography: Eros Ramazzotti German Official Site» (German)։ ErosRamazzotti.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2009-05-22 
  35. Notizie brevi, Corriere della Sera, 24 aprile 2009
  36. «Italian album-positions to Eros Ramazzotti (Hung Medien)»։ Hung Medien։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-04-24 
  37. «Italian album-positions to Eros Ramazzotti (hitparadeitalia.it)» (Italian)։ hitparadeitalia.it։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-04-24 
  38. ЭРОС РАМАЗОТТИ оставил в Москве часть своей любви
  39. 21.00: Eros Live World Tour 2009/2010 Eros Ramazzotti (DVD)
  40. «In anteprima mondiale, ecco svelata la copertina di "Noi". il nuovo album di Eros Ramazzotti in uscita il 13-11-2012.»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-23-ին 
  41. «Eros: Lo giuro»։ lucabianchini.it։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-04-22-ին։ Վերցված է 2009-05-25 
  42. Classifica settimanale WK 48 (dal 26/11/2012 al 02/12/2012)
  43. [1]
  44. Eros Ramazzotti - Noi
  45. EROS RAMAZZOTTI - NOI (ALBUM)
  46. EROS RAMAZZOTTI - NOI (ALBUM)
  47. EROS RAMAZZOTTI - NOI (ALBUM)
  48. Veckolista Album - Vecka 1, 4 januari 2013
  49. [2]
  50. ultratop.be - Eros Ramazzotti - Noi
  51. EROS RAMAZZOTTI - SOMOS (ALBUM)
  52. EROS RAMAZZOTTI - NOI (ALBUM)
  53. TOP STRANIH - TJEDAN 50. 2012.
  54. TOP50 Prodejní RAMAZZOTTI EROS Noi
  55. Official Cyta-IFPI Airplay Chart
  56. WebCite query result
  57. WebCite query result
  58. RÓ¯NI WYKONAWCY - MAREK SIEROCKI PRZEDSTAWIA: I LOVE BALLADS (2012)
  59. Eros Ramazzotti - Chart history | Billboard
  60. Eros Ramazzotti - Chart history | Billboard
  61. Эрос — «Лучший международный исполнитель»
  62. «Старая Синьора» Михаила Горбачева

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]