Միշել Հունցիկեր
գերմ.՝ Michelle Hunziker | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 24, 1977[1] (49 տարեկան) |
| Ծննդավայր | Սորենգո, Տիչինո |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, հաղորդավար, մոդել, երգչուհի, soubrette, թատրոնի դերասանուհի և ֆոտոմոդել |
| Ամուսին(ներ) | Էրոս Ռամազոտի և Թոմազո Տրուսարդի[2] |
| Երեխա(ներ) | Ավրորա Սոֆի Ռամազոտտի և Սոլե Տրուսարդի |
| michellehunziker.it | |
Միշել Իվոնն Հունցիկեր (գերմ.՝ Michelle Yvonne Hunziker, հունվարի 24, 1977[1], Սորենգո, Տիչինո), շվեյցարացի (Իտալիայի քաղաքացիություն ընդունած[3]) դերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավարուհի և ֆոտոմոդել։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Իվոնն Հունցիկերը ծնվել է 1977 թվականի հունվարի 24-ին Սորենգոյում (Շվեյցարիայի իտալախոս մասում)՝ նկարիչ, հյուրանոցում որպես կառավարիչ աշխատող Ռուդոլֆ Հունցիկերի (մահացել է 2001 թվականի աշնանը սրտի կաթվածից) և նրա կնոջ՝ հոլանդուհի Ինեկա Հունցիկերի ընտանիքում։
1983 թվականին Միշելն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Օստերմունդիգեն՝ Շվեյցարիայի գերմանախոս հատված (Բեռն կանտոն)։ Այնտեղ Միշելը հաճախել է տարրական դպրոց։ Մոր հետ Միլան տեղափոխվելուց հետո որոշել է մոդել դառնալ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ֆոտոմոդել իր կարիերան սկսել է 1994 թվականին։ Չնայած նա շատ ծանրաքաշ ու կարճահասակ էր, 17 տարեկանում կեցվածք է ընդունել այնպիսի հայտնի ապրանքանիշների համար, ինչպիսիք են Արմանին, Ռոկկո Բարոկկոն, Լա Պերլան և այլն։
«Մադագասկար» մուլտֆիլմի իտալական տարբերակում հնչյունավորել է Գլորիային։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1998-2002 թվականներին Միշելն ամուսնացած է եղել երաժիշտ Էրոս Ռամազոտիի հետ։ Նրանք ունեցել են մեկ աղջիկ՝ Ավրորա Սոֆի Ռամազոտին (ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 5-ին)։
2014 թվականի հոկտեմբերի 10-ին Միշելը երկրորդ անգամ ամուսնացել է Թոմազո Տրուսսարդիի հետ, որի հետ մինչև ամուսնությունը 3 տարի հանդիպել է։ Նրանք ունեցել են 2 աղջիկ՝ Սոլե Տրուսսարդին (ծնված 2013 թվականի հոկտեմբերի 10-ին)[4] և Չելեստե Տրուսսարդին (ծնված 2015 թվականի մարտի 8-ին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ https://www.zgr.net/en/wiki/tomaso-trussardi-wikipedia-and-eta-michelle-hunziker-divorce-update/
- ↑ Երկրորդ քաղաքացիությունն ստացել է ամուսնության հետ։
- ↑ Michelle Hunziker di nuovo mamma: è nata Sole
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Հունցիկեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Հունվարի 24 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Շվեյցարացի դերասաններ
- Իտալացի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Շվեյցարացի երգչուհիներ
- Իտալացի երգչուհիներ
- Շվեյցարացի հաղորդավարներ
- Իտալացի հաղորդավարներ
- Շվեյցարացի մոդելներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- Շվեյցարացի լրագրողներ
- Իտալացի մոդելներ