Ջորջիո Արմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջորջիո Արմանի (այլ կիրառումներ)
Ջորջիո Արմանի
իտալ.՝ Giorgio Armani
GiorgioArmani.jpg
Ծնվել էհուլիսի 11, 1934(1934-07-11)[1][2][3] (85 տարեկան)
ԾննդավայրՊյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Ազգությունիտալացի
ԿրթությունՄիլանի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և նորաձևության դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա և CFDA Lifetime Achievement Award?[4]
Կայքgiorgioarmani.com/index.html
Giorgio Armani Վիքիպահեստում

Ջորջիո Արմանի (իտալ.՝ Giorgio Armani, հուլիսի 11, 1934(1934-07-11)[1][2][3], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1934 թվականի հուլիսի 11-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Պյաչենցա քաղաքում, որտեղ դաստիարակություն է ստացել իր մեծ եղբոր՝ Սերժոյի և փոքր քրոջ՝ Ռոզաննայի հետ։ Նրա մայրն էր՝ Մարիա Ռայմոնդին, հայրը՝ Ուգո Արմանին (Հայ-Իտալական արմատներով)[5]: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Բոլոնիայի բժշկական համալսարան, սակայն երեք տարի ուսանելուց հետո թողնում է ուսումը։ 1957 թ.-ին անցնում ծառայության Իտալիայի զինված ուժերում։ Վերադառնալով ծառայությունից Ջորջիոն սկսում է աշխատել սկզբում որպես լուսանկարչի օգնական, այնուհետև հագուստի խանութում՝ ցուցափեղկերի ձևավորող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին աշխատանքի է ընդունվում հանրահայտ իտալացի դիզայներ Նինո Չերուտիի մոտ՝ որպես օգնական։ աշխատում է Չերուտիի մոտ աշխատում է 6 տարի ՝ օգնելով նրան ստեղծել հագուստ տղամարդկանց համար։

1974 թվականին, 40 տարեկան հասակում վաճառելով ավտոմեքենան և ընկերներից գումար պարտք վերցնելով՝ Արմանիին հաջողվում է ներկայացնել իր ստեղծած հագուստը։

1975 թվականին գրանցում է Giorgio Armani ապրանքանիշը։

1981 թվականին Ջորջիո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական և փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է Emporio Armani։

1989 թվականին լույս է տեսնում Emporio Armani Magazine ամսագիրը։ Նույն թվականին Լոնդոնում բացվում է Արմանիի առաջին ռեստորանը՝ Emporio Armani Express-ը։

1997 թվականին Emporio Armani-ն սկսկում է ժամացույցներ և դեկորատիվ կոսմետիկա արտադրել՝ Emporio Armani Beauty Components։

2002 թվականին Արմանին սկսում է զարդեր արտադրել՝ EMPORIO ARMANI Gioielli անունով։ Նույն թվականին նա ընտրվում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Հայաստանի փախստականների հարցերով[6]։

2005 թվականին ստեղծվում է Emporio Armani Red-ը։ Այս մակնշմամբ ապրանքի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվում է ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի կանանց և երեխաներին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվավոր Լեգեոնի շքանշան ( 2008, Ֆրանսիա)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]