Անասթեյշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անասթեյշա
Anastacia, Women's World Awards 2009 c.jpg
Բնօրինակ անուն անգլ.՝ Anastacia
Ի ծնե անուն անգլ.՝ Anastacia Lyn Newkirk
Ծնվել է սեպտեմբերի 17, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:17|2|0}})[1] (49 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր փոփ երաժշտություն, ժամանակակից R&B, սոուլ, դենս փոփ և Փոփ ռոք
Մասնագիտություն երգչուհի, հեղինակ-կատարող, երաժիշտ, հեղինակ, պրոդյուսեր, dressmaker և բարեգործ
Երգչաձայն մեցցո-սոպրանո
Գործիքներ վոկալ
Լեյբլ Epic Records
Կայք anastacia.com
Ստորագրություն
Ստորագրություն

Անասթեյշա Լին Նյունքյորք (անգլ.՝ Anastacia Lyn Newkirk, սեպտեմբերի 17, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:17|2|0}})[1], Չիկագո, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի փոփ երգչուհի և երգերի հեղինակ։

Անասթեյշայի հաշվին 6 ստուդիական ձայնասկավառակ և ավելի քան 20 տեսահոլովակ կա։ Նա համարվում է 2000-ական թվականների ամենահաջողակ փոփ երգչուհիներից մեկը։

Երգչուհու ձայնասկավառակները և սինգլները բազում անգամներ պլատինե կարգավիճակ են ստացել։ Չնայած մեծ ամերիկյան հաջողության բացակայությանը՝ ընդհանուր վաճառքները կազմում են ավելի քան 50 000 000 կրկնօրինակ։

Անասթեյշան մեծ քանակությամբ երաժշտական, այնպես էլ հումանիտար մրցանակների մրցանակակիր է։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասթեյշան ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգ, շոու բիզնեսի ներկայացուցիչների ընտանիքում. նրա հայրը՝ Ռոբերտ Նյուքյորքը, ակումբային երգիչ էր, իսկ նրա մայրը՝ Դիանա Հյորլին, Բրոդվեյ երաժշտական թատրոնի դերասանուհի էր։ Անասթեյշան պատանի էր, երբ նրա հայրը թողեց ընտանիքը, և նրանք տեղափոխվեցին Նյու Յորք[2]: Ապա նա ընդունվեց «Professional Children’s School» Մանհեթենում[3]:

Երբ նա տասներեք տարեկան էր, Անասթեյշան հետաքրքրվում էր պարերով, չնայած նրան, որ նրան Կրոնի հիվանդության ախտորոշում էին տվել[2][4]:

Առաջին անգամ նա հայտնիություն է ձեռք բերել հաղորավար D.L. Hughley«Comic View» շոուում «Black Entertainment Television (BET)» հեռուստաալիքով, երբ կատարեց Օլետա Ադամսի «Get Here» երգը 1992 թվականին։ 1990-ական թվականների սկզբին նա պարբերաբար հայտնվում էր MTV Ակումբում և 1988 թվականին նկարահանվում էր Salt-n-Pepa հիփ-հոփ խմբի մի քանի տեսահոլովակներում[3]:

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

«Anastacia By s. Oliver» բրենդը[5] հագուստի հավաքածու է։ Առաջին անգամ թողարկվել է 2006 թվականի վերջում։ Անասթեյշան ասաց, որ վաղուց էր ցանկանում հագուստի գիծ թողարկել. «Ես երկար ժամանակ ցանկանում էի հավաքածու մշակել, բայց ճիշտ գործընկերոջ էի սպասում: Ս. Օլիվերը եկավ հենց ճիշտ ժամանակին: Մենք ծանոթացանք և հայտնաբերեցինք, որ մենք ոչ միայն լավ համադրվում ենք որպես բրենդ, սակայն և ունենք միևնույն պատկերացումները „Anastacia by S.Oliver“-ում: Կան շատ պահեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել հավաքածուի ծրագրավորման համար. ինչպիսի միտումներ, ինչպիսի գույներ, ինչպիսի կտորներ, ինչպիսի ոճեր… Օրինակ, ես մտածում եմ, որ այն շատ կարևոր է, որպեսզի իմ ներքնազգեստը տարբեր չափերով հասանելի լինի»: Հավաքածուն արտահայտում է Անասթեյշայի անհատական ոճը և նրա բազմակողմանիությունը։ Հավաքածուի արտաքին տեսքը նրա համար է, որպեսզի լինել «զգայուն, , կանացի և սեքսուալ»:

«Anastacia By s. Oliver» բրենդը սահմանափակ քանակությամբ «Limited Luxury» հագուստի հավաքածուն է թողարկել, որը մշակվել է հանրահայտ «Swarovski» բրենդի հետ միասին։ Հագուստի այդ հավաքածուն խանութներում սկսել է ցուցադրվել 2007 թվականի նոյեմբերի 2-ին[6]: 2008 թվականին Անասթեյշան թողարկել է հագուստի վերջին հավաքածուն, արտադրությունը փակվել է երգչուհու և S.Oliver ընկերության միջև պայմանագրի ժամկետի ավարտին պես։ Պայմանագիրը երկարաձգել չսկսեցին և հագուստի հավաքածուն այլևս չթողարկվեց։

Անասթեյշայի օծանելիքը՝ Resurrection (ռուս.՝ «Համբարձում») անվամբ, թողարկվել է 2007 թվականի հունվարին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ապրիլի 21-ին Մեքսիկայում Անասթեյշան ամուսնացել է իր թիկնապահ Ուեյն Նյուտոնի հետ, որը աշխատել է նրա հետ վերջին երեք տարիներին։ 2010 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Անասթեյշան ապահարզան պահանջեց[7][8]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Թայմս (October 23, 2005). Trials of Anastacia, (accessed 2006-09-09)(անգլ.)
  3. 3,0 3,1 The Biography Channel (September 2006). Anastacia Biography, (accessed 2006-09-09)(անգլ.)
  4. MTV (January 21, 2003). Anastacia Diagnosed with Breast Cancer, (accessed 2006-09-09)(անգլ.)
  5. Anastacia by s. Oliver(անգլ.)
  6. «Limited Luxury»(անգլ.)
  7. «EXCLUSIVE: Singer Anastacia Files For Divorce»։ Radar Online։ ապրիլի 28, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից մայիսի 2, 2010-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2013 
  8. Davies Rebecca (ապրիլի 30, 2010)։ «Anastacia to divorce bodyguard?»։ Digital Spy։ Արխիվացված օրիգինալից-ից մայիսի 3, 2010-ին։ Վերցված է ապրիլի 30, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]