Լուչանո Պավարոտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուչանո Պավարոտտի
Luciano Pavarotti in Saint Petersburg.jpg
Ծնվել է հոկտեմբերի 12, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2]
Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[1]
Երկիր Flag of Italy.svg Իտալիա
Մահացել է սեպտեմբերի 6, 2007({{padleft:2007|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:6|2|0}})[3][1] (71 տարեկանում)
Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[1]
Ժանրեր օպերա
Մասնագիտություն դերասան, օպերային երգիչ, երգիչ և կինոդերասան
Երգչաձայն տենոր
Լեյբլ Decca Records
Կայք lucianopavarotti.com
Ստորագրություն
Ստորագրություն

Լուչանո Պավարոտտի (իտալ.՝ Luciano Pavarotti, հոկտեմբերի 12, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[1] - սեպտեմբերի 6, 2007({{padleft:2007|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:6|2|0}})[3][1], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[1]), իտալացի օպերային երգիչ-տենոր։ Բոլոր ժամանակների ամենահաջող օպերային տենորներից մեկը։ Լուչանո Պավարոտտին իտալական օպերայի տենոր էր, ով նաև ներխուժել է փոփ երաժշտության բնագավառ՝ արդյունքում դառնալով բոլոր ժամանակների կոմերցիոն առումով ամենահաջողակ տենորներից մեկը։ Նա ունեցել է ամբողջական օպերաների և առանձին արիաների բազմաթիվ ձայնագրումներ՝ ստանալով համաշխարհային հռչակ ի շնորհիվ իր ձայնի տոնի որակի և գեղեցկության, որը հատկապես նկատվում է վերին ռեգիստրներում՝ արդյունքում ստանալով 20-րդ դարի ամենալավ տենորներից մեկի կոչումը։[4][5]

Լինելով Երեք տենորներից մեկը՝ Պավարոտտին հայտնի է դարձել իր համերգների և մեդիա ելույթների շնորհիվ։ Սկսելով իր երաժշտական կարիերան 1961 թվականին Իտալիայում որպես տենոր և եզրափակելով այն «Nessun dorma» ներկայացմամբ 2006 թվականի Թուրինի[6]Ձմեռային օլիմպիադայի ժամանակ՝ Լուչանո Պավարոտտին իր հաջողության գագաթնակետին էր հասել բել կանտո օպերաների ժամանակ, ինչպես նաև Վերդիի «Աիդա», Ջակոմո Պուչչինիի Բոհեմ, Տոսկա, Մադամ Բատերֆլայ ստեղծագործություններում խաղացած դերերի ժամանակ։ Պավարոտտին աչքի էր ընկնում այլ արտիստների մեջ արտագաղթյալների և Կարմիր խաչի համար կատարած բարեգործություններով։ Նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 2007 թվականի սեպտեմբերի 6-ին։

Վաղ կյանք և երաժշտական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուչանո Պավարոտտին ծնվել է 1935 թվականին Իտալիայի հյուսիսում գտնվող Մոդենայի ծայրամասում։ Հայրը՝ Ֆերնանդո Պավարոտտին հացթուխ էր և տենոր։ Մայրը՝ Ադել Վենտուրին, աշխատում էր ծխախոտի գործարանում։ Պավարոտտին մանկությունից շրջապատված է եղել սիրով և հոգատարությամբ, բայց ընտանիքի եկամուտները փոքր էին. ընտանիքի չորս անդամները տեղավորվել էին երկու սենյականոց բնակարանում։ Ըստ Պավարոտտիի՝ հայրն ուներ հրաշալի տենորային ձայն, բայց մերժել է երգչի կարիերայի հնարավորությունը նյարդերի պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը ստիպված է լինում հեռանալ քաղաքից 1943 թվականին։ Հետևյալ տարում նրանք վարձակալում են սենյակ հարևան գյուղական բնակավայրում, որտեղ երիտասարդ Պավարոտտին զարգացնում է իր ֆերմերային հմտությունները։

Դարպասապահ դառնալու ցանկությունից հրաժարվելուց հետո Պավարոտտին յոթ տարի հաճախել է վոկալի դասերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118592270 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://web.archive.org/web/20071019064720/http://www.cnn.com:80/2007/SHOWBIZ/Music/09/06/pavarotti.dead/index.html
  4. Obituary: Թայմս «Լուչանո Պավարոտտի», սեպտեմբերի 6, 2007
  5. Warrack, John and Ewan West (1996). "Luciano Pavarotti." The Concise Oxford Dictionary of Opera. (3rd Ed.), ... an excellent technique, and a conquering personality."(Անգլերեն)
  6. Kington Tom (ապրիլի 7, 2008)։ «Pavarotti mimed at final performance»։ The Guardian (London)։ Վերցված է 2008 թ. ապրիլի 7 (Անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]