Nessun dorma
Nessun dorma (հայերեն՝ Թող ոչ ոք չքնի), Ջակոմո Պուչինիի Տուրանդոտ օպերայի վերջին գործողության արիաներից (մեներգերից) մեկը: Լիբրետոյի հեղինակը Ջուզեպպե Ադամին է[1]։ Համարվում է տենորային երգացանկի ամենահայտնի արիաներից մեկը:
Արիայի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արիան կատարում է Կալաֆը, ով անհայտ արքայազն է (իտալ.՝ Il principe ignoto): Նա առաջին հայացքից սիրահարվում է գեղեցիկ, սակայն սառը արքայադուստր Տուրանդոտին: Յուրաքանչյուրը, ով ցանկանում է ամուսնանալ արքայադստեր հետ, պետք է գուշակի նրա երեք հանելուկները: Եթե նա չկարողանա, ապա կգլխատվի:
Նախորդ գործողության մեջ Կալաֆը ճիշտ է պատասխանել արքայադստեր բոլոր հանելուկներին, որոնք նա տալիս էր իր բոլոր երկրպագուներին: Արքայադուստրը չի ցանկանում դառնալ նրա կինը, և Կալաֆը առաջարկում է պատասխանել իր հարցին: Եթե արքայադուստրը կարողանա պատասխանել, Կալաֆը կգլխատվի, իսկ եթե ոչ, ապա նա կդառնա Կալաֆի կինը:
Դաժան արքայադուստրը որոշում է, որ իր ենթականերից ոչ մեկ այդ գիշեր չի քնի, քանի չեն իմացել արքայազնի անունը: Եթե նրանք չիմանան, ապա բոլորին արքայադուստրը գլխատել կտա:
Վերջին գործողության սկզբում Կալաֆը մենակ կանգնած է պալատի այգում: Նա լսում է, թե ինչպես են բանբերները հայտարարում արքայադստեր հրամանը: Արքայազնի մեներգը սկսվում է նրանց բղավոցների արձագանքի հետ մեկտեղ: Արիան սկսվում է Տուրանդոտ արքայադստեր մասին Կալաֆի մտորումներով:
Արիայի (մեներգի) տեքստը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնօրինակ իտալերեն | Հայերեն թարգմանություն |
---|---|
Կալաֆ |
Կալաֆ |
Մշակութային արտացոլում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանից հետո, երբ BBC հեռուստաընկերությունը 1990 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ օգտագործեց Լուչանո Պավարոտտիի կատարմամբ «Nessun dorma» ստեղծագործությունը, արիան դարձավ առավել հայտնի: Շուտով այն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ UK Singles Chart-ում: Ընդորում, որևէ դասական երաժշտություն այս հիթ շքերթում երբևիցե բարձր հորիզոնական չէր զբաղեցրել:
Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Nessun dorma» արիան հնչում է մի շարք կինոֆիլմերում՝ «Այո, Ջորջիո» (Լուչանո Պավարոտտի), «Նրա ծառայի քույրը» (Ֆրենկ Բորզեյգի), Սերենադ (Մարիո Լանցա), Նյույորքյան պատմություններ (Մարիո դել Մոնակո) և այլն:
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 թվականին ամերիկյան Manowar ռոք խումբը Nessun dorma-յի քավըր տարբերակը ներառել է իր «Warriors of the World» ալբոմում:
- 2010 թվականին բրիտանացի կիթառահար վիրտուոզ Ջեֆ Բեքը Nessun Dorma-յի գործիքային տարբերակը ներառել է իր «Emotion And Commotion» սկավառակի մեջ:
- 'Nessun dorma-ն Լուչիանո Պավարոտտի կատարմամբ, որպես սաունդթրեք օգտագործվել է PES 2014 (Pro Evolution Soccer 2014) համակարգչային խաղում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Giuseppe Adami․ Ջակոմո Պուչինիի պաշտոնական կայքում Ջուզեպպե Ադամիի կենսագրությունը (իտալ.)