Ջեֆ Բեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեֆ Բեք
Early Jeff Beck.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Jeff Beck
Ի ծնե անունանգլ.՝ Geoffrey Arnold Beck
Ծնվել էհունիսի 24, 1944(1944-06-24)[1] (76 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք և բլյուզ[2]
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր, երաժիշտ, ջազ կիթառահար, հեղինակ-կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և Երաժիշտ
Գործիքներկիթառ[2] և երգեցողություն[2]
ԼեյբլԷՄԻ, Atco Records և Epic Records
ԿրթությունՈւիմբլդոնի Արվեստի քոլեջ
Կայքjeffbeck.com
Jeff Beck Վիքիպահեստում

Ջեֆ Բեք (անգլ.՝ Jeff Beck, ամբողջական անունը՝ Ջեֆրի Առնոլդ Բեք, անգլ.՝ Geoffrey Arnold Beck, հունիսի 24, 1944(1944-06-24)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի վիրտուոզ–կիթառահար, կոմպոզիտոր: Գրեմմիի յոթակի դափնեկիր: Իր կարիերայի սկզբում նվագել է The Yardbirds ռոք խմբում, այնուհետև՝ 1967 թվականին, ստեղծել է իր սեփական՝ «The Jeff Beck Group» խումբը։ Դրանից հետո նա հանդես է եկել մենահամերգով և համագործակցել այլ կատարողների հետ՝ որպես հրավիրված երաժիշտ:

Բեքի գործունեությունը մեծ ազդեցություն է թողել ռոք երաժշտության այնպիսի ոճերի վրա, ինչպիսիք են բլյուզ-ռոքը, հարդ ռոքը, ջազ-ֆյուժընը և այլն: Ժամանակ առ ժամանակ, կտրուկ փոխելով իր երաժշտական ​​գործունեության ուղղությունը, Բեքն ամեն անգամ բարձունքների է հասել նոր երաժշտական ​​տարածքում:

1990 թվականին, ըստ «The Observer» բրիտանական պարբերականի հարցման, Բեքը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի կիթառահարը: 2003 թվականին «Rolling Stone» ամսագիրը Ջեֆին ընդգրկել է բոլոր ժամանակների հարյուր մեծագույն կիթառահարների ցանկում, իսկ 2009 թվականին Բեքն ընդգրկվել է «Classic Rock» ամսագրի նմանատիպ մեկ այլ ցանկում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքը ծնվել է 1944 թվականին Առնոլդ և Էթել Բեքի ընտանիքում, Անգլիայի Ուոլլինգտոն քաղաքում : Տասը տարեկան հասակում Բեքը երգել է եկեղեցու երգչախմբում: Կիթառ նվագել սովորելուց առաջ նա ուժերը փորձել է դաշնամուր, հարվածային գործիքներ և թավջութակ նվագելու մեջ:

Բեքը (ձախից) The Yardbirds-ի անդամների հետ, 1965 թվական

Դպրոցից հետո Ջեֆը ընդունվել է Ուիմբլդոնի արվեստի քոլեջ, իսկ կիթառ նվագել սկսել է՝ լսելով 60-ականների սկզբի Չիկագոյի բլյուզմեններ Մադի Ուոթերսին և Բադի Գային, որոնց ձայնասկավառակներն այդ ժամանակ հավաքում էր: 1964 թվականին Բեքը միացել է Tridents ռիթմ և բլյուզ խմբին և գրավել Ջիմի Փեյջի ուշադրությունը, որի առաջարկությամբ 1965 թվականի մարտին նա միացել է «The Yardbirds» բրիտանական ռոք խմբին՝ փոխարինելով Էրիկ Քլեփթոնին: «The Yardbirds» խմբի հետ անցկացրած քսան ամիսը, թերևս, խմբի պատմության ամենաստեղծագործ շրջանն է եղել, բայց 1966 թվականի հոկտեմբերին՝ իր առաջին ամերիկյան շրջագայության ժամանակ, Բեքը հեռացել է` պատճառաբանելով մրսածությունը, բայց ավելի շուտ չի ցանկացել ընդունել այն կանոնները, որոնցով ԱՄՆ-ում ստիպված էին խաղալ բոլոր սկսնակները:

Jeff Beck Group-ի կազմում, 1968 թվական

1967 թվականի հունվարին Բեքը ստեղծել է «Jeff Beck Group» խումբը, որի կազմում էին նաև Ռոդ Ստյուարտը (վոկալ), Ռոնի Վուդը (բաս), Էյնսլի Դանբարը (հարվածային գործիքներ): «Jeff Beck Group» խումբը աչքի չէր ընկնում իր կայունությամբ: 1968 թվականին Միկի Ուոլլերը (Micky Waller) Դանբարի փոխարեն նվագել է հարվածային գործիքներ: 1968 թվականին թողարկվել է Բեքի կարիերայի լավագույն ալբոմներից մեկը՝ «Truth»-ը:, որի ձայնագրման մեջ, բացի խմբի հիմնական անդամներից, մասնակցել են այնպիսի ռոք աստղեր, ինչպիսիք են Քիթ Մունը, Ջոն Փոլ Ջոնսը և Նիքի Հոփքինսը: Ենթադրվում է, որ այս ալբոմի ձայնը դարձել է յուրահատուկ խթան առաջին «Led Zeppelin» ալբոմի համար: Իսկ Ուիլի Դիքսոնի «You Shook Me» կոմպոզիցիան, որն ընդգրկված էր «Truth» ալբոմի մեջ, իսկ հետագայում ընդգրկվել է Ջիմի Փեյջի «Led Zeppelin I» ալբոմում, դարձել է Փեյջի հանդեպ Ջեֆ Բեքի երկարամյա վիրավորանքի պատճառը: 1971 թվականին Բեքն ավտովթարի է ենթարկվել, ինչը նրան երեք ամիս դուրս է մղել բնականոն կյանքից: «Rough & Ready» ալբոմի վերաբերյալ, որը ձայնագրվել է Բեքի հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո, Բեքն ինքն է ասել, որ կցանկանար, որ այն ինչ-որ տեղ անհետանար: Ալբոմի ձայնագրությունը կատարվել է այն ժամանակ, երբ Ջեֆը դեռ լիովին չէր վերականգնվել վթարից, և ալբոմը անհաջող էր ստացվել: 1972 թվականին «Jeff Beck Group» խմբի համանուն ալբոմն այնպիսի ժողովրդականություն չի ստացել ժամանակակիցների շրջանում, ինչպես «Truth»-ը և «Beck-Ola»-ն: Սակայն «Classic Rock» ամսագրի կարծիքով այս զվարճալի մետալ ալբոմը 1972 թվականի լավագույն ռոք ալբոմներից մեկն էր: 1970-ականների կեսերը Բեքի համար նշանավորվել են երաժշտական ​​ուղղության փոփոխությամբ: Ջեֆն անընդմեջ ձայնագրել է երկու գործիքային ալբոմ՝ «Blow by blow» (1975) և «Wired» (1976), որոնք դարձել են 70-ականների ջազ ռոքի գագաթը: 1980-ականներին Ջեֆը թողարկել է ևս երկու ալբոմ՝ «There and Back» և «Jeff Beck`s Guitar Shop»: 1990 թվականին նա մասնակցել է Ջոն Բոն Ջովիի «Blaze Of Glory» ալբոմի առաջին անհատական ​​ ձայնագրությանը, որը «The Young Guns II» ֆիլմի սաունդթրեքն էր:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականից նա բուսակեր է[3]։ 2005 թվականից Բեքն ամուսնացած է Սանդրա Բեքի հետ:։ Բեքն ունի առանձնատուն Արևելյան Սասեքսում՝ Վեդհըրսթի մոտակայքում[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքը Գրեմմիի ութ մրցանակների դափնեկիր է[5]։ 1986 թվականին Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ նա ճանաչվել է լավագույն ռոք-գործիքային կատարող «Escape» կատարման համար՝ «Flash ալբոմից»[6][7]։

Գրեմմի մրցանակներ[8][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 - Best Pop Instrumental Performance - Wired - (nominee)
  • 1985 - Best Rock Instrumental Performance - "Escape" - (winner)
  • 1989 - Best Rock Instrumental Performance - Jeff Beck's Guitar Shop with Terry Bozzio & Tony Hymas - (winner)
  • 1992 - Best Rock Instrumental Performance - "Hound Dog" (track) - (nominee)
  • 1993 - Best Rock Instrumental Performance - "Hi-Heel Sneakers" (track) - (nominee)
  • 1999 - Best Rock Instrumental Performance - "A Day In The Life" (track) and "What Mama Said" (track) - (nominee)
  • 2001 - Best Rock Instrumental Performance - "Dirty Mind" - (winner)
  • 2003 - Best Rock Instrumental Performance - "Plan B" - (winner)
  • 2009 - Best Rock Instrumental Performance - "A Day In The Life" - (winner)
  • 2010 - Best Pop Collaboration with Vocals - "Imagine" - (winner)

. . . . . . . . Best Pop Instrumental Performance - "Nessun Dorma" - (winner)

. . . . . . . . Best Rock Instrumental Performance - "Hammerhead" - (winner)

. . . . . . . . Best Rock Performance by a Duo or Group with Vocals - "I Put A Spell On You" - (nominee)

. . . . . . . . Best Rock Album - Emotion & Commotion - (nominee)

  • 2011 - Best Rock Album - Rock 'N' Roll Party Honoring Les Paul - (nominee)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 https://mjf-database.epfl.ch/public
  3. Hjort, Hinman, էջ 96
  4. Gurner Richard (10 April 2010)։ «Jeff Beck "insures fingers for millions" after accident at Sussex home»։ The Argus։ Վերցված է 10 July 2013 
  5. «JEFF BECK MAKES POWERFUL STATEMENT WITH LOUD HAILER ~ Aussie Osbourne [Official Website]»։ Aussieosbourne.com։ 2016-07-07։ Վերցված է 2016-07-17 
  6. «28th Annual Grammy Awards - 1986»։ Rock On The Net։ 1986-02-25։ Վերցված է 2016-07-17 
  7. «Flash - Jeff Beck | Awards»։ AllMusic։ Վերցված է 2016-07-17 
  8. «Jeff Beck»։ GRAMMY.com (անգլերեն)։ 2019-11-19։ Վերցված է 2020-05-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]