Բելկանտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բելկանտո կամ «բել կանտո» (իտալերեն՝ Bel canto «գեղեցիկ երգեցողություն»), իտալական օպերային երգեցողությանը վերաբերող բազմիմաստ եզրույթ [1]։

Այս արտահայտությունը կապված չէր որևէ երգեցողական «դպրոցի» հետ մինչև 19-րդ դարի կեսերը, երբ հեղինակները սկսեցին այն օգտագործել կարոտախտով նկարագրելու երգեցեղության այն ձևը, որը մոտ 1830 թվականից սկսած անկում էր ապրում[2]։ Այնուամենայնիվ, «ոչ երաժշտական, և ոչ էլ ընդհանուր բառարանները նախքան 1900-ական թվականները չեն տալիս «բելկանտո» բառի սահմանումը», իսկ եզրույթը 21-րդ դարում շարունակում է մնալ անորոշ և երկիմաստ` հաճախ օգտագործվելով կորսված երգեցողական ավանդույթը նկարագրելու համար[3]։

Եզրույթի պատմությունը և դրա տարբեր սահմանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելկանտոյի դարաշչջանի օպերային կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինի. մոտ 1815 թ. դիմանկար

Ինչպես այսօր ընդուված է հասկանալ, «բելկանտո» եզրույթը վերաբերվում է իտալական ծագում ունեցող երգեցողության ոճին, որը 18-րդ դարում և 19-րդ դարի սկզբներին տարածված էր Եվրոպայի մեծ մասում։ 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբների աղբյուրներից կարող է տպավորություն ստեղծվել, որ «բելկանտո»ն վերաբերվում է առավելապես վոկալ տոնի գեղեցկությանը և հավասարությանը, լեգատոյի տիրապետմանը և վոկալ զարդարանքների կատարման մեջ հմուտ վարպետությանը, սակայն 18-րդ դարին և 19-րդ դարի սկզբներին վերաբերող վկայություններում նկարագրվում է տվյալ սահմանումներից ավելի լայն կատարողական բազմաբովանդակ եղանակ»[4] The main features of the bel canto style were[4]:.

  • պրոսոդիկ երգեցողություն (շեշտադրման և ընդգծման օգտագործում),
  • ձայնի ռեգիստրի և տոնալ հատկությունների հարմարեցում երգվող բառերի էմոցիոնալ բովանդակությանը,
  • երաժշտական ֆրազավորման հույժ արտահայտչական ձև, որը հիմնված է քերականական և ճարտասանական դադարների ներմուծման վրա,
  • տարբեր տեսակների լեգատոների և ստակատոների օգտագործում,
  • մեկից ավելի տիպի պորտամենտոների կիրառում,
  • messa di voce («ձայնի տեղաբաշխում»)` որպես արտահայտչականության հիմնական աղբյուր,
  • տեմպի հաճախ փոփոխում ռիթմիկ «ռուբատո»յի` երգեցողության արագացման և դանդաղեցման միջոցով,
  • տարբեր տեսակների լրացուցիչ նոտաների և գունավորումների ներմուծում արիաների և ռեչիտատիվների մեջ into both arias and recitatives
  • վոկալ ժեստը` որպես երգեցողության ազդեցությունը մեծացնելու հզոր գործիք,
  • վիբրատոյի օգտագործում` որպես որոշակի բառերի արտահայտչականությունն ընդգծելու և երկար նոտաները ավելի գեղեցիկ դարձնելու միջոց։

Ըստ «Հարվարդի երաժշտական բառարանի»` բելկանտոն 18-րդ դարի իտալական երգեցողական տեխնիկա է, որը կենտրոնանում է ձայնի գեղեցիկ արտաբերման և կատարվող երաժշտության արտաքին փայլի ներկայացման վրա` ի հակադրություն դրամատիկ արտահայտչալկանության կամ ռոմանտիկ զգացմունքայնության։ Հակառակ բելկանտոյի կամ դրա վիրտուոզ տարրերի (կոլորատուրա) չարաշահման նկատմամբ շարունակական հակազդեցության` այն պետք է բնութագրել որպես խիստ գեղարվեստական երգեցողական ձև` միակ սազական իտալական օպերայի և Մոցարտի օպերային երաժշտության կատարման համար։ Դրա վաղ զարգացումը սերտորեն կապված է իտալական օպերա–սերիայի հետ (Ալեսանդրո Սկարլատի, Նիկոլա Պորպորա, Նիկոլո Յոմելլի, Յոհան Ադոլֆ Հասսե, Նիկոլո Պիչչինի)."[5]


Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Notes
  1. Stark 2003, p. ?[Հղում աղբյուրներին]
  2. Toft, Bel Canto: A Performer's Guide, pp. 3–4
  3. Duey 1951, p. ?[Հղում աղբյուրներին]
  4. 4,0 4,1 Toft, Bel Canto: A Performer's Guide, 2013, p. 4
  5. Second Edition, Revised and Enlarged, Cambridge Massachusetts, Belknap Press, 2000, p. 88.
Sources

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ
Թվայնացված նյութեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 366 CC BY-SA icon 80x15.png