Անդրեա Բոչելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Բոչելլի
Andrea Bocelli
Bocelli.jpg
Ծնվել է սեպտեմբերի 22, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:22|2|0}})[1] (57 տարեկան)
Ծննդավայր Լայատիկո
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ստեղծագործություն(ներ) Անդրեա
Մասնագիտություն երաժիշտ, օպերային երգիչ, երգիչ, սաքսոֆոնահար և կոմպոզիտոր
Պարգևներ և
մրցանակներ
Սանչեսի, Դուարտեի և Մելի ծառայությունների շքանշան
Կայք andreabocelli.com
Andrea Bocelli Վիքիպահեստում

Անդրեա Բոչելլի (իտալ.՝ Andrea Bocelli, ծնվ.` սեպտեմբերի 22, 1958թ.) իտալացի երգիչ (տենոր):[2][3][4][5][6][7][8][9][10][11]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեա Բոչելլին ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 22 Իտալիայի Տոսկան մարզի Պիզա քաղաքում, թույլ տեսողությամբ:[12] Բոչելլին 12 տարեկան հասակում ֆուտբոլային պատահարի պատճառով կուրանում է: Ավելի ուշ նա ավարտում է իրավաբանական դպրոցը և սկսում լուրջ զբաղվել երգեցողությամբ:

Անդրեա Բոչելլին ձայնագրել է 13 ալբոմ, որոնցից երկուսը կլասիկ ու փոփ ժանրերում, երկու հիթային և ութ օպերային ալբոմներ, որոնք վաճառվել են աշխարհում շուրջ 70 միլիոն օրինակով: Բոչելլին փաստորեն խոշորագույն ներկայացուցիչ է դասական երաժշտության մեջ: Այդ է վկայում հենց նրա ալբոմների այդքան շատ վաճառքը:[13][14][15][16][17]

1998 թ. Բոչելլին People Magazine-ում ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ 50 մարդկանցից մեկը:[18] 1999թ. «Գրեմմի» մրցանակաբաշխությունում «Լավագույն Նոր Արտիստ» (Best New Artist) անվանակարգում գնահատվել է երկրորդ անգամ, որտեղ ներկայացվել էր դասական երաժշտության կատեգորիայում:[19] Անիմացիոն «Կախարդական սուրը» ֆիլմի համար Բոչելլի Սելին Դիոնի հետ համատեղ "The Prayer" դուետը ստացել է Ոսկե գլոբուս, որպես լավագույն օրիգինալ երգ, նույն կատեգորիայում գնահատվել է նաև Academy Award մրցանակաբաշխությանը: Sacred Arias ալբոմի համար Անդրեա Բոչելլին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվեց 5 միլիոն օրինակով, դառնալով դասական ժանրի մենակատար երգչի ամենամեծ վաճառքն ունեցող ալբոմ:[20] 1997-ի փոփ ալբոմը, որը կոչվում էր Romanza, վաճառվել է ամբողջ աշխարհում շուրջ 20 միլիոն օրինակով, դարձնելով Բոչելլիի ալբոմը աշխարհում ամենամեծ վաճառքն ունեցող իտալացի երգչի ալբոմ:[21] Այս ալբոմը Կանադայում, ինչպես նաև Եվրոպայում ու Լատինական Ամերիկայում դարձել է ամենաշատ վաճառվող օտարազգի երգչի ալբոմ: Ալբոմի առաջին սինգլը` Time to Say Goodbye" վաճառվել է Գերմանիայում 3 միլիոն օրինակով, և 12 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում, դառնալով բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքն ունեցող սինգլ:[22][23][24]

2012 թ. ապրիլ ամսին Անդրեա Բոչելլին այցելել է Հայաստան և բացօթյա համերգ տվել Երևանում: [25][26]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994: Il Mare Calmo della Sera
  • 1995: Bocelli
  • 1996/1997: Viaggio Italiano
  • 1997: Aria – the opera album
  • 1999: Sogno
  • 1999: Sacred Arias
  • 2000: Verdi
  • 2001: Cieli di Toscana
  • 2002: Sentimento
  • 2004: Andrea
  • 2006: Amore
  • 2008: Incanto
  • 2009: My Christmas
  • 2013: Passione
  • 2015: Cinema

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997: Romanza
  • 2007: The Best of Andrea Bocelli: Vivere
  • 2012: Opera

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006: Under the Desert Sky
  • 2008: Vivere Live in Tuscany
  • 2011: Concerto, One Night in Central Park
  • 2013: Love in Portofino

Տեսաերիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998: A Night in Tuscany
  • 2000: Sacred Arias: The Home Video
  • 2002: Cieli di Toscan
  • 2006: Credo: John Paul I
  • 2006: Under the Desert Sky
  • 2008: Vivere Live in Tuscany
  • 2008: Incanto, The Documentary
  • 2009: My Christmas Special
  • 2011: Concerto: One Night in Central Park

Օպերային ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000: La bohème
  • 2003: Tosca
  • 2004: Il trovatore
  • 2005: Werther
  • 2006: Pagliacci
  • 2007: Cavalleria rusticana
  • 2008/2010: Carmen
  • 2010: Andrea Chénier
  • 2012: Roméo et Juliette

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]