Պիզայի գավառ (իտալերեն՝ Provincia di Pisa), գավառ կենտրոնական ԻտալիայիՏոսկանա շրջանում։ Դրա մայրաքաղաքը Պիզան է։ Նրա տարածքը կազմում է 2,448 քառակուսի կիլոմետր, և բնակչության ընդհանուր թվաքանակը՝ 421,642 մարդ (2014 թվականի դրությամբ), դա երկրորդ ամենաշատ բնակեցված գավառն է և տարածքով հինգերորդ խոշորագույն տարածքը Տոսկանայում։ Այն բաժանված է 37 կոմունաների[1][2]։ Նրա պատմությունը սկսվում է էտրուսկների և փյունիկեցիների ժամանակաշրջանից, և գավառը զգալի իշխանություն է ունեցել Միջերկրականում 12-րդ և 13-րդ դարերում։ Պիզան՝ գավառական մայրաքաղաքը, հայտնի է իր թեք աշտարակով, և գրավում է զբոսաշրջիկներին իր բազմաթիվ պատմական վայրերով։
Տարածքն ունի երկար պատմություն։ Այստեղ ապրել են էտրուսկներ, փյունիկեցիների և գալեր։ Հռոմեական կայսրության ներքո այստեղ մղվել են ռազմածովային մարտեր լիգուրների, գալերի և կարթագենցիների դեմ, ինչի արդյունքում այն դարձել է հռոմեական գաղութ Ք․ ա․ 180 թվականին։ Հետագայում ձեռք է բերել գաղութային անկախություն Հուլիոս Կեսարի օրոք։ Շնորհիվ իր բարդ գետային համակարգի, Հռոմեական կայսրության անկման հետ մեկտեղ՝ Պիզան կարողանում է պայքարել Սարակինոսյան ծովահենների դեմ։ 828 թվականին այն սկսեց արշավել դեպի հյուսիս աֆրիկյան ափ, իսկ 871 թվականին՝ պիզացի զորքերը օգնեցին պաշտպանել Սալեռնոնմավրերից[3]։
11-րդ դարում Պիզան դարձավ հանրապետություն, 12-րդ և 13-րդ դարերում հասավ իր գագաթնակետին, երբ նրա նավատորմը վերահսկում էր Արևմտյան Միջերկրածովյան տարածքը։ Որպես Ծովային հանրապետություն, նրա իշխանությունը տարածվում էր եկել իտալական թերակղզու սահմաններից դուրս։ Լինելով Ջենովայի հանրապետության դաշնակիցը, հետագայում՝ մրցակիցը, 1284 թվականին Պիզան պարտություն կրեց Մելորիայի ճակատամարտում։ Արդյունքում սկսեց անկում ապրել։ 1406 թվականին ընդգրկվել է Ֆլորենցիայի հանրապետությունում և 16-րդ դարում դարձել է Տոսկանայի Մեծ դքսության մի մասը։ 20-րդ դարում Պիզան ենթարկվել է ռմբակոծության և նացիստական ռեպրեսիաների[3]։