Չեչինա (կոմունա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Չեչինա
Cecina
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՇրջանՏոսկանա
Մակերես42.5 կմ²
ԲԾՄ15 մ
Խոսվող լեզուներիտալերեն
Բնակչություն672 մարդ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+39 0586
Փոստային ինդեքս57023
Փոստային դասիչ57023
Ավտոմոբիլային կոդLI
Պաշտոնական կայքcomune.livorno.it
Չեչինա (կոմունա) (Իտալիա)##
Չեչինա (կոմունա) (Իտալիա)

Չեչինա (իտալ. Cecina), կոմունա Իտալիայի Տոսկանա մարզի Լիվոռնո գավառում։ Քաղաքի հովանավորն է Սուրբ Հովսեփը, որի տոնը նշում են ամեն տարվա մարտի 19-ին։ Բնակչությունը՝ 27 882 մարդ (հունվարի 1, 2023)[1]։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեչինան գտնվում է 40 կմ հարավ, Տիրենյան ծովի ափին, Մարեմմայի հյուսիսում։ Համայնքի հյուսիսային մասի ծովում է թափվում նույնանուն գետը։ Չեչինան բաղկացած է երկու քաղաքային տարածքներից. անմիջապես քաղաքում, ծովի ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, գտնվում է ծովափնյա Չեչինա-Մարե (Մարինա-դե-Չեչինա) հանգստավայրը։ Համայնքը ներառում է նաև երկու փոքր գյուղեր՝ Սան Պետրո ին Պալացի և Սան Վինչինցինո։ Չեչինան սահմանակցում է Բիբոնա, Կազալե Մարիտիմո, Կաստելինա-Մարետիմա, Գուարդիստալո, Մոնտեսկուդայո, Ռիպարբելա և Ռոզինյանո-Մարիտիմո շրջանների հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի տարածքը դեպի ծով թափվող Չեչինա գետի գետաբերանում բնակեցվել է դեռևս էտրուսկների ժամանակաշրջանում և եղել է կապող օղակ Վոլտերոյի և Պոպոլոնիայի միջև։ Հին Հռոմի ժամանակաշրջանում այստեղ էր գտնվում Ալբինուս Չեչինայի ամառանոցը, որը հավանաբար այդ շրջանի գյուղատնտեսական կենտրոնն էր համարվում։ Հռոմեական կայսրության անկումով և հռոմեական ունեցվածքի կործանումով Մարեմմայի ծովափնյա տարածքները աստիճանաբար ճահճացան և 11-րդ դարում մալարիայի տարածման արդյունքում այդ տարածքը լիովին անմարդաբնակ դարձավ։ Չեչինան սկզբից պատկանում էր կոմս Գերադեսկային, իսկ 1121 թվականից Պիզայի եպիսկոպոսներին, նրան հիշատակել է Դանտեն իր «Աստվածային կատակերգության» մեջ։ 16-րդ դարից ի վեր փորձեր արվեցին չորացնելու տեղանքը, սկզբում Կոզիմո 1-ինի և Ֆերդինանդ 1-ինի նախաձեռնությամբ, ապա մարգարե Կառլո Ջինորի, բայց միայն 19-րդ դարի կեսերին Լեոպոլդ 2-րդ Մեծ Պապի վերականգնման աշխատանքները հաջողությամբ պսակվեցին։ Տարածքը արագ վերաբնակեցվեց, կառուցվեցին ճանապարհներ և երկաթգծեր։ Չեչինան պաշտոնապես հռչակվեց որպես քաղաք 1852 թվականին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, քաղաքը, որը եղել էր առևտրային կենտրոն, ավերվել էր և կրկին վերակառուցվեց հետպատերազմյան տարիներին։ Այժմ դա հայտնի առողջարանային քաղաք է։ Չեչինա-Մարե ծովափնյա քաղաքն ունի լայնարձակ և ավազոտ լողափ, բազմաթիվ սրճարաններ և բարեր։ Այստեղ գտնվող լողափները վճարովի են, անվճարները գտնվում են հարավային հատվածում, սոճու անտառների հարևանությամբ։ Այս փշատերև անտառը, որը ձգվում է ծովի ափին զուգահեռ և կազմված է սոճիներից, հալեպյան եղևնուց, և մակվիսից ի սկզբանե տնկվել են ծովի քամիներց պաշտպանվելու համար։ Այն զբաղեցնում է մոտավորապես 15 կմ տարածք Չեչինա գետի գետաբերանից մինչև հարևան Բիբոնա կոմունան և ամռանը տապից պաշտպանում է։ 1977 թվականից փշատերև անտառը պաշտպանվում է պետության կողմից։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեչինան տրանսպորտային կարևոր հանգույց է, որին մեծապես նպաստել է իր տնտեսային զարգացումը, հիմնականում առևտուրը (շրջակա համայնքների գյուղատնտեսական արտադրանքները և տեխնոլոգիաները) և ծառայությունները (զբոսաշրջություն)։ Քսաներորդ դարասկզբին զարգացում գրանցեց նաև սննդի արդյունաբերությունը, շինարարական նյութերը (ապակի, աղյուս, մարմար, գրանիտ), իսկ վաթսունական թվականներից` ամառային զբոսաշրջությունը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեչինան ունի լավ ավտոմոբիլային կապ։

Տեսարժան վայրեր և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմության թանգարան
  • Հնագիտական թանգարան
  • 1852 թ. Լեոպոլդ II-ի նախաձեռնությամբ կառուցված Սուրբ Ջուզեպպեի և Լեոպոլդոյի եկեղեցին
  • Հին հռոմեկան ամառանոցի ավերակները (1-ին դար - V դար)

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]