Գրոսետո (իտալերեն՝ Provincia di Grosseto), գավառ Իտալիայում, գտնվում է Տոսկանա մարզի Հարավում, հանդիսանում է մարզի ամենամեծ գավառներից մեկը։ Գավառի բնակչությունը կազմում է 211 հազար մարդ բնակչության խտությամբ Գավառը ամենաքիչ բնակեցվածն է Իտալիայի տարածքում։ Գավառը ղեկավարում է 28 մունիցիպալիտետները, այդ թվում վարչական կենտրոն Գրոսետո քաղաքը, որի կենտրոնում՝ Ալդոբրանդեսկի պալատում, որը հայտնի է որպես գավառի պալատ, տեղի են ունենում գավառի ղեկավարների հանդիպումը։
Գրոսետոի տարածքը կազմում է 4500 կմ2։ Տարածքը հիմնականում բլրապատ է, սակայն կան նաև հարթ տարածքներ, ծովային կլիմա ունեցող շրջաններ և ճահճապատ տարածքներ։ Այստեղ է գտնվում Ֆիումե գետի ակունքը։
Գավառն ինքնավայր է դարձել 1766 թվականին, երբ հերցոգ Պետրո Լեոպոլդոն մարզի վարչական բարեփոխուների ժամանակ հաստատեց Ներքին Սիենա գավառի տարածքը։ Ներքին Սիենա գավառն ստացավ Գրոսետոյի շրջան անունը։
Գրոսետոն ճանաչվել է Իտալիայի գյուղական առաջին շրջանը, որովհետև այստեղ գերակշռում է գյուղատնտեսական արդյունաբերությունը։ Արդյունաբերության մեջ գերակշռում են փոքր և միջին արդյունաբերությունը, որոնք գործում են գավառի պահանջմունքների բավարարման համար։ Խոշոր արդյունաբերական գործարաններ աշխատում են միայն Կասոնե շրջանում, որտեղ գործում են երկու քիմիական գործարաններ։