Ջիլիո
Համայնք | |||
---|---|---|---|
Ջիլիո | |||
Isola del Giglio | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Տոսկանայի մարզ | ||
Գավառ | Գրոսետո | ||
Մակերես | 24,01 կմ² | ||
ԲԾՄ | 405 մ | ||
Բնակչություն | 1439 մարդ (2011) | ||
Խտություն | 60,462 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0564 | ||
Փոստային դասիչ | 58013, 58012 և 58010 | ||
Ավտոմոբիլային կոդ | GR | ||
Պաշտոնական կայք | comune.isoladelgiglio.gr.it | ||
| |||
Ջիլիո (իտալերեն՝ Isola del Giglio), կղզի և համայնք Իտալիայի կազմում։ Վարչականորեն մտնում է Իտալիայի Տոսկանայի մարզի Գրոսետո արևմտյան գավառի կազմի մեջ։
Գտնվում է Միջերկրական ծովում[1], Տոսկանայի կղզեխմբի կղզիներից է։ Ամենաբարձր կետը 405 մ է։
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, կղզի-համայնքի բնակվում էր 1439 մարդ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ հնագիտական տվյալների՝ կղզին առաջացել է շուրջ 5 միլիոն տարի առաջ։ Իտալական աղբյուրները հայտնում են, որ կղզին բնակեցված է եղել դեռևս Երկաթե դարում[2]։
805 թվականին կղզին փոխանցվել է Տրե Ֆոնտանե աբբայությանը։ 1241 թվականին սիցիլական նավատորմը Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի գլխավորությամբ գրավել է կղզին և միացրել Սրբազան Հռոմեական կայսրությանը։
Ջիլիոն եղել է խաչակիրների հանգստավայրերից մեկը։ 1264 թվականին կղզին անցել է Պիզայի հանրապետությանը։ Խաչակրաց արշավանքների շրջանում կղզին բազմիցս ենթարկվել է մուսուլման ծովահենների հարձակումներին։
Կղզին հայտնի է եղել իր հանքանյութերով։ Հռոմի շատ շենքեր և սյուներ կառուցվել են Ջիլիոյի գրանիտից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գիգլիո Կաստելլո»։ Ջիլիո կղզու մասին զբոսաշրջային նյութեր և տեղեկությոններ։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-01-ին։ Վերցված է հունվարի 22, 2012
- ↑ Լիենհարդ Հ. Ջոնն։ «Էտրուսկների տիրապետությունը»։ Հոուսթոնի համալսարան։ Վերցված է հունվարի 22, 2012
|